030.0358.300799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ`
1. «Սևան-Հրազդանյան կասկադ» պետական փակ բաժնետիրական ընկերության «Սևան ՀԷԿ»-ի 50-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում ունեցած բազմամյա ծառայությունների համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել.
Շահեն Լիպարիտի ԶԱԽԱՐՅԱՆԻՆ - «Սևան-Հրազդանյան կասկադ» պետական փակ
բաժնետիրական ընկերության «Սևան ՀԷԿ»-ի
պետի տեղակալ
Արշավիր Խաչատուրի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ - կենսաթոշակառու
Անուշավան Աբրահամի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ - «Սևան-Հրազդանյան կասկադ» պետական փակ
բաժնետիրական ընկերության գլխավոր
հաշվապահ
Գրիգոր Սերգեյի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ - «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական
ընկերության «Հայէներգակարգավորում»
մասնաճյուղի տնօրենի տեղակալ:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
30 հուլիսի 1999 թ.
ՆՀ-358