Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

14 նոյեմբերի 2013 թվականի N 47

 

i

8. ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ (ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ` 2009-2012 ԹԹ.) ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան`

1. Հավանություն տալ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան` 2009-2012 թթ.)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի (հաշվետու ժամանակաշրջան` 2009-2012 թթ.) թարգմանությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թ. նոյեմբերի 14-ի նիստի

N 47 արձանագրային որոշման

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱ /ՎԵՐԱՆԱՅՎԱԾ/

 

Հայաստանի Հանրապետության զեկույց

 

ՀՈԴՎԱԾՆԵՐ 2, 4, 5, 6, 22, 28

 

Հաշվետու ժամանակահատված 2009-2012 թթ.

 

Հոդված 2. աշխատանքի արդար պայմանների իրավունքը

 

._________________________________________________________________________.

|    Նպատակ հետապնդելով ապահովել աշխատանքի արդար պայմանների իրավունքի     |

|արդյունավետ                                                              |

|    իրականացումը` Կողմերը պարտավորվում են.                               |

|                                                                         |

|    1. սահմանել օրական և  շաբաթական ողջամիտ աշխատանքային ժամեր`          |

|աշխատանքային շաբաթն աստիճանաբար կրճատելով այնքան, որքան թույլ է տալիս    |

|արտադրողականության բարձրացումը և  այլ համապատասխան գործոնները,           |

|    2. նախատեսել վճարովի ոչ աշխատանքային օրեր,                           |

|    3. սահմանել առնվազն չորս շաբաթյա վճարովի տարեկան արձակուրդ,          |

|    4. վերացնել իրենց բնույթով վտանգավոր կամ անառողջ մասնագիտությունների |

|հետ կապված վտանգները, և  բոլոր այն դեպքերում, երբ դեռևս  հնարավոր չէ     |

|վերացնել կամ նվազեցնել այդ վտանգները` նախատեսել աշխատանքային ժամերի      |

|կրճատում կամ լրացուցիչ վճարովի արձակուրդ այն աշխատողների համար, ովքեր    |

|աշխատում են նշված մասնագիտություններով,                                  |

|    5. ապահովել շաբաթական հանգստի ժամանակաշրջան, որը պետք է հնարավորինս  |

|համընկնի տվյալ երկրի կամ տարածաշրջանի ավանդույթի կամ սովորության համաձայն|

|ընդունված հանգստի օրվա հետ,                                              |

|    6. ապահովել այն, որ աշխատողները հնարավորինս վաղ ժամկետներում, սակայն |

|ամեն դեպքում ոչ ուշ, քան աշխատանքի ընդունվելուց երկու ամիս հետո, գրավոր  |

|տեղեկացվեն աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքային հարաբերությունների   |

|կարևոր  կետերի մասին,                                                    |

|    7. ապահովել այն, որ գիշերային աշխատանք կատարող աշխատողները օգտվեն այն|

|միջոցառումներից, որոնցում հաշվի է առնվում աշխատանքի հատուկ բնույթը:      |

|                                                                         |

|    Հոդված 2§6-ի հավելված                                                |

|                                                                         |

|    Կողմերը կարող են նախատեսել, որ այս դրույթը չի տարածվում.             |

|    ա. այն աշխատողների վրա, որոնց պայմանագրի կամ աշխատանքային            |

|հարաբերությունների ընդհանուր տևողությունը  չի գերազանցում մեկ ամիսը      |

|և/կամ  որոնց աշխատանքային շաբաթը չի գերազանցում ութ ժամը,                |

|    բ. այն դեպքերի վրա, երբ պայմանագիրը կամ աշխատանքային հարաբերությունը |

|ոչ կանոնավոր և/կամ  հատուկ բնույթ է կրում, պայմանով, որ սույն դրույթի    |

|չկիրառումը հիմնավորվում է օբյեկտիվ պատճառներով:                          |

._________________________________________________________________________.

 

Հոդված 2§1

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք) մշակվել և 2010 թվականի հունիսի 24-ին ընդունվել է` հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած առանձին խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները և լրացումները նպատակ են հետապնդում նաև պարզեցնել ու հստակեցնել աշխատանքային հարաբերությունների ծագման, դրանց կարգավորման մեխանիզմները և դրանք համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով` ԱՄԿ-ի կոնվենցիաներով և Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված առանձին դրույթների պահանջներին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010 թվականի հունիսի 24-ի փոփոխություններով և լրացումներով պայմանավորված` փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, մասնավորապես`

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանելու մասին» N 1599-Ն որոշում.

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշում.

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:

Իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:

Էական փոփոխություն է կրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասը: Ի տարբերություն մինչև 2010 թվականի օգոստոսի 7-ի խմբագրության` «Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը.

1. ներառյալ` սույն օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված դեպքերում գործատուի պահանջով արտաժամյա աշխատաժամանակը, շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից,

2. ներառյալ` կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատաժամանակը չի կարող անցնել օրական 12 ժամից /ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները», 2010 թվականի օգոստոսի 7-ից ուժի մեջ մտած և ներկայումս գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից»:

Այսինքն, նշված փոփոխությամբ օրենսդրությունը բացառում է կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի ներգրավումը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 144-րդ հոդվածում կատարված փոփոխության արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի ներգրավելու վերաբերյալ դրույթը:

2010 թվականի հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով 146-րդ հոդվածի 1-ին մասը փոփոխվել է, համաձայն որի գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքն իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է այն դրույթով, որ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 148-րդ հոդվածի համաձայն`

1. Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը:

2. Գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը:

3. Գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան անձանց, ինչպես նաև այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ:

4. Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

5. Եթե հաստատվում է, որ գիշերային աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել աշխատողի առողջությունը, ապա գործատուն պարտավոր է աշխատողին փոխադրել միայն ցերեկային աշխատանքի:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ «Առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն) աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Նման աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Այսինքն, աշխատանքային օրենսգրքով նախատեսելով 24-ժամյա աշխատանքային օր սահմանելու հնարավորություն, միաժամանակ օրենսգրքով սահմանափակվում է աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում, որը չի կարող անցնել 48 ժամից:

Վերևում նշված իրավանորմի կիրառման ապահովման նպատակով ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշմամբ հաստատվել է օրական 24 ժամ աշխատանքների ցանկը, որում ընդգրկվել են հետևյալ աշխատանքները.

1. Հպակային ցանցի և քարշային ենթակայանների հերթապահ էլեկտրամեխանիկների, էլեկտրամոնտյորների, ավտոմատրիսի մեքենավարների, մեքենավարների օգնականների աշխատանքներ,

2. Կապի հերթափոխային ճարտարագետների` բարձր և ցածր հաճախականության ընտրողական կապի, օպտիկամանրաթելային հեռախոսային կայանների հերթապահ էլեկտրամեխանիկների, հեռախոսակապի տեղեկատու հերթափոխային օպերատորների աշխատանքներ,

3. Գծանցի հերթապահների, պահակների աշխատանքներ,

4. Լոկոմոտիվային բրիգադներին սպասարկող հերթապահ բուժքույրերի աշխատանքներ,

5. Հանգստյան տան հերթապահների աշխատանքներ,

6. Պահակների աշխատանքներ,

7. Հերթապահ ռադիոէլեկտրամեխանիկների աշխատանքներ,

8. ՈՒղևորատար գնացքների ուղեկցորդների, մոնտյորների, էլեկտրիկների, մեխանիկների և բրիգադավարների, գնացքների պետերի աշխատանքներ,

9. Ջոկի հրամանատարների, ավագ հրաձիգների, հրաձիգների աշխատանքներ,

10. Երթակարգավարների աշխատանքներ,

11. Պատասխանատու հերթապահ օպերատորների աշխատանքներ,

12. Փոխանակող օպերատորների աշխատանքներ,

13. Գծային տեղամասի աշխատողների աշխատանքներ,

14. Հեռահաղորդակցման կայանների հերթափոխային աշխատողների աշխատանքներ,

15. Երևանի ռադիոհեռուստահաղորդիչ կենտրոնի, մարզային տարածաշրջանային արտադրամասերի հեռուստակայանների հերթափոխային անձնակազմի աշխատանքներ,

16. Ռադիոմոնիթորինգի վարչության ռադիոհսկման մասնագետների աշխատանքներ,

17. Էլեկտրաէներգետիկական համակարգի անցագրային բյուրոյի հերթապահների աշխատանքներ,

18. Գազատրանսպորտային և գազաբաշխիչ համակարգի կարգավորման և օպերատորական ծառայություններ,

19. Գազաճնշակայանների ագրեգատների կարգավորման և սպասարկման աշխատանքներ,

20. Գազի վթարային վերանորոգման ծառայություններ,

21. Կարգավարների աշխատանքներ,

22. Ենթակայանների հերթապահ անձնակազմի աշխատանքներ,

23. Պահպանության տեսուչների /պահակային ծառայության/ աշխատանքներ,

24. ՀԷԿ-ի հերթափոխային աշխատանքներ,

25. Հիդրոագրեգատների հերթապահ մեքենավարների աշխատանքներ,

26. Հիդրոշինությունների շարժիչավարների աշխատանքներ,

27. Հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող անձնակազմի աշխատանքներ,

28. Շտապ և անհետաձգելի բուժօգնություն իրականացնող անձնակազմի աշխատանքներ,

29. Պետական արգելոցների ուղեփակոցի տեսուչ-պահակների աշխատանքներ,

30. «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի մասնագետների կողմից կատարվող աշխատանքներ.

31. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի /»Հայպետհիդրոմետ»/ օդերևութաբանական, ակտինոմետրիական /ճառագայթաչափական/, օզոնաչափական դիտարկումներ իրականացնող մասնագետների կողմից կատարվող աշխատանքներ,

32. Հիդրոօդերևութաբանական կանխատեսումներ կազմող մասնագետների կողմից կատարվող աշխատանքներ,

33. Հիդրոօդերևութաբանական տվյալների փոխանակման ստորաբաժանումների մասնագետների կողմից կատարվող աշխատանքներ,

34. Հոգաբարձության /խնամակալության/, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունների /մանկատների/, առողջապահության և կրթության բնագավառների հնոցապանի աշխատանքներ,

35. Անասնապահի աշխատանք,

36. Հեռուստառադիոընկերությունների հերթափոխային աշխատողների աշխատանքներ:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն`

1. Հատուկ դեպքերում` կազմակերպությունում աշխատանքային կարգապահությունը կամ անհետաձգելի աշխատանքների կատարումն ապահովելու համար, գործատուն կարող է աշխատողին ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ, իսկ աշխատողի համաձայնությամբ` ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ, աշխատանքային օրն ավարտվելուց հետո կամ ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի և հանգստյան օրերին ներգրավել հերթապահության կազմակերպությունում կամ տանը:

2. Հերթապահության ժամանակը կազմակերպությունում աշխատանքային օրվա (հերթափոխի) հետ միասին, եթե հերթապահությունը կատարվում է աշխատանքային օրն ավարտվելուց հետո, չի կարող գերազանցել սույն օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված աշխատանքային օրվա (հերթափոխի) տևողությունը, իսկ ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի և հանգստյան օրերին հերթապահության տևողությունը կազմակերպությունում կամ տանը չի կարող գերազանցել օրական 8 ժամը: Հերթապահության ժամանակը կազմակերպությունում հավասարեցվում է աշխատաժամանակին, իսկ տանը` ոչ պակաս, քան աշխատաժամանակի կեսին:

3. Տանը կամ կազմակերպությունում սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 140-րդ, 141-րդ հոդվածներով և 143-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատաժամանակը գերազանցող տևողությամբ հերթապահության համար առաջիկա ամսվա ընթացքում պետք է տրամադրվի այդ նույն տևողությամբ հանգստի ժամանակ, կամ աշխատողի ցանկությամբ այդ հանգստի ժամանակը կարող է գումարվել ամենամյա արձակուրդին կամ վճարվել որպես արտաժամյա աշխատանք:

4. Տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան աշխատողներին: Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

Օրենսգրքի 7-րդ հոդվածը սահմանում է.

1. Աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերը տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ նրանից, թե որտեղ է կատարվում աշխատանքը` Հայաստանի Հանրապետությունում, թե գործատուի հանձնարարությամբ` այլ պետությունում:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների (քաղաքացիներ կամ կազմակերպություններ) համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից:

Օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից:

Հետևաբար, ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատաժամանակի ռեժիմը, դրանց կիրարկման ապահովման նպատակով ընդունված ՀՀ կառավարության որոշումները, սահմանափակումները, իրավունքներն ու պարտականությունները.

ա/ տարածվում են Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող բոլոր աշխատողների վրա,

բ/ պարտադիր են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր գործատուների համար, անկախ նրանց կազմակերպաիրավական և սեփականության ձևից:

գ/ տարածվում են իրավական ակտով նշված բոլոր կատեգորիայի անձանց վրա անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից.

 

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի /հոդվածի 34/ համաձայն` գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացնում է աշխատանքի պետական տեսչությունը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պետական մարմիններ:

Աշխատանքի պետական տեսչության գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով:

ՀՀ աշխատանքի պետական տեսչության խնդիրները, լիազորությունները, աշխատանքի գլխավոր պետական տեսուչի, աշխատանքի պետական տեսուչների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքով:

ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1486-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը, ռիսկային չափորոշիչները և ստուգաթերթում ընդգրկվող հարցերը: Նշված հարցաշարում ընդգրկված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի աշխատաժամանակը կարգավորող բոլոր հոդվածների, ՀՀ կառավարության որոշումների պահանջների կիրարկման ապահովման վերաբերյալ հարցերը, ստուգումներում ընդգրկված են այն գործատուները, որոնց մոտ առկա են ռիսկային գործոններ, այդ թվում արտաժամյա աշխատանք, արտաժամյա աշխատանքի համար օրենքով սահմանված կարգով պակաս վճարումներ, կամ չվճարման դեպքեր և այլն:

ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ժամանակացույցը յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ին հաստատվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից և տեղադրվում է տեսչության էլեկտրոնային կայքում:

ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կիրարկման ապահովման նպատակով հաստատված ժամանակացույցին համապատասխան գործատուների, արհմիությունների, կազմակերպությունների և աշխատողների համար կազմակերպվում են սեմինարներ, տրամադրվում խորհրդատվություն, մեթոդական օգնություն:

 

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ փաստացի տեղեկատվություն:

 

2009 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի պետական տեսչությանն են դիմել 349 քաղաքացի, որոնցից` 84-ը արտաժամյա, գիշերային աշխատանքներում ընդգրկվելու և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով հավելումներ չհաշվարկելու և չվճարելու հարցերով:

Նշված դիմումների հիման վրա իրականացված վարչական վարույթի հիման վրա վերականգնվել և աշխատողներին է վճարվել է 32 մլն. դրամ աշխատավարձ:

2010 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը ստացել է 480 դիմում, որոնցից 178-ը վերաբերել է աշխատավարձի` այդ թվում արտաժամյա աշխատանքի ներգրավելու, օրենսդրությամբ սահմանված հավելումներ չհաշվարկելու և չվճարելու հարցերին: Ստացված դիմումների հիման վրա իրականացված վարչական վարույթի արդյունքում վերականգնվել և աշխատողներին է վճարվել 112 500 000 դրամ աշխատավարձ:

2011 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը ստացել է 523 դիմում, որոնցից 169-ը վերաբերել են աշխատավարձի` այդ թվում արտաժամյա աշխատանքի ներգրավելու, օրենսդրությամբ սահմանված հավելումներ չհաշվարկելու և չվճարելու հարցերին: Ստացված դիմումների հիման վրա իրականացված վարչական վարույթի արդյունքում վերականգնվել և աշխատողներին է վճարվել 178 146 977 դրամ աշխատավարձ:

2012 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը ստացել է 543 դիմում, որոնցից 86-ը վերաբերել է աշխատավարձի` այդ թվում արտաժամյա աշխատանքի ներգրավելու, օրենսդրությամբ սահմանված հավելումներ չհաշվարկելու և չվճարելու հարցերին: Ստացված դիմումների հիման վրա իրականացված վարչական վարույթի արդյունքում վերականգնվել և աշխատողներին է վճարվել 49 520 734 դրամ աշխատավարձ:

 

Հոդված 2§2

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2010 թվականի հունիսի 24-ի ՀՀ օրենքով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը սահմանվում են օրենքով: Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը արդեն իսկ սահմանված են «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով վճարովի ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը 16-ն են:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010 թվականի հունիսի 24-ի փոփոխությունների արդյունքում խմբագրվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածը, որի համաձայն.

«Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:

Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով»:

 

Հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի վարձատրությունը բաղկացած է հիմնական աշխատավարձից և առնվազն դրան հավասար լրացուցիչ վարձատրությունից` հավելումից:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի համաձայն` արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով:

 

Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար (եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով) նախատեսված հավելյալ վարձատրությունը և արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար նախատեսված հավելյալ վարձատրությունը (հավելումները) ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված տարբեր երաշխիքներ են: Հետևաբար, գործնականում, եթե հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքն աշխատողի համար հանդիսանում է նաև արտաժամյա աշխատանք, ապա այդ աշխատանքի դիմաց գործատուն աշխատողին վճարում է թե արտաժամյա աշխատանքի և թե հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարվող աշխատանքի համար օրենսդրությամբ նախատեսված հավելյալ վարձատրությունը:

 

Օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, ինչպես նաև հանգստյան օրերին կատարված աշխատանքի վարձատրությունը գործատուն 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճարում է մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010 թվականի հունիսի 24-ի փոփոխություններով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի համաձայն` եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի դեպքում գործատուի կողմից սահմանված կարգով և չափով աշխատավարձը չվճարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն խախտում թույլ տված անձի նկատմամբ` չվճարված աշխատավարձի 1/4-ի չափով տուգանք:

Կատարված փոփոխությունները տարածվում են գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող բոլոր աշխատողների վրա, անկախ այն հանգամանքից, թե աշխատանքային պայմանագրով աշխատանքի վարձատրության ինչպիսի ձև է սահմանված, ամսական աշխատավարձ, ժամավարձային թե գործավարձային աշխատավարձ:

 

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

2011 թվականի օգոստոսի 6-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն.

- տեսչական ստուգումները կարող են լինել ռիսկայնության վրա հիմնված ստուգումներ,

- ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկային չափորոշիչները, ստուգաթերթերի հարցերը հաստատում է ՀՀ կառավարությունը,

- օրենքը պարտավորեցնում է յուրաքանչյուր ստուգման արդյունքների հիման վրա գործատուին տալ արձանագրված խախտումները վերացնելու պարտադիր կատարման հանձնարարական, որի չկատարումը հիմք է տվյալ գործատուի մոտ նոր ստուգում իրականացնելուն:

ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1486-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը, ռիսկային չափորոշիչները և ստուգաթերթի հարցերը: Սույն որոշումն ուժի մեջ է մտել 2012 թվականի դեկտեմբերի 15-ից: Մինչև 2012 թվականի դեկտեմբերի 15-ը ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 579-Ա որոշմամբ բացի հարկային մարմիններից, տեսչություններին, այդ թվում` ՀՀ աշխատանքի պետական տեսչությանն արգելվում էր ստուգում իրականացնել այն տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնց տարեկան դրամաշրջանառությունը կազմում էր մինչև 70 մլն դրամ: Այդպիսի տնտեսավարող սուբյեկտների մոտ ստուգումները կարող էին իրականացվել միայն աշխատողի գրավոր դիմումի հիման վրա` ՀՀ վարչապետի թույլտվությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի գրավոր դիմումի հիման վրա: Նշված պատճառով շուրջ 30 000 գործատուներ դուրս են մնացել վերահսկողական ոլորտից: Կատարված փոփոխությունների արդյունքում առավել արդյունավետ մեխանիզմներ են կիրառվում աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի արդյունքում կբարձրանա նաև վարչարարության արդյունավետությունը:

 

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ, անհրաժեշտության դեպքում, այլ համապատասխան տեղեկատվություն:

 

Նախորդ 2§1 հոդվածում նշված կետի վերաբերյալ ներկայացվել են տեսչությունում ստացված դիմում-բողոքները` աշխատավարձ չվճարելու վերաբերյալ: Նկատի ունենալով, որ նշված դիմումներում առկա են եղել նաև օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի վարձատրությանը վերաբերող դիմումներ և ստացված դիմումները չեն տարանջատվել ըստ վարձատրության ձևերի` հիմնական աշխատավարձ, հավելում, հավելավճար, ուստի նույն տվյալները նշված կետում չեն արտացոլվում:

2009 թվականի ընթացքում տեսչության կողմից իրականացվել է 775 ստուգում, նշանակվել է 166 873 130 դրամ վարչական տուգանք, 2010 թվականի ընթացքում` 640 ստուգում, որոնց արդյունքում նշանակվել է 150 221 000 դրամ վարչական տուգանք, 2011 թվականի ընթացքում` 698 ստուգում, որոնց արդյունքում նշանակվել է 195 087 441 դրամ վարչական տուգանք, 2012 թվականի ընթացքում` 395 ստուգում, որոնց արդյունքում նշանակվել է 58 311 336 դրամ վարչական տուգանք:

2011 թվականի ընթացքում ՀՀ վարչապետի գրավոր թույլտվությամբ իրականացվել է ուսումնասիրություն տարեկան մինչև 70 մլն դրամաշրջանառություն ունեցող 122 տնտեսավարող սուբյեկտների մոտ` տաքսի ծառայություններում և հանգստի և ժամանցի օբյեկտներում: ՈՒսումնասիրություններով արձանագրվել է հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի արդյունքում չվճարված 51,5 մլն դրամ աշխատավարձ, որը տեսչության վարչարարության արդյունքում վճարվել է աշխատողներին:

 

Հոդված 2§3

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010 թվականի հունիսի 24-ի փոփոխություններով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր: 159-րդ հոդվածը լրացվել է 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

«Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են սահմանվել ավելի երկար տևողությամբ արձակուրդներ, բացառությամբ պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի»:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն` կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն /160 հոդված/ երկարացված` 25 աշխատանքային օր տևողությամբ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, (բացառիկ դեպքերում` 35 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 42 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) ամենամյա արձակուրդ տրամադրվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ: Նման արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանելու մասին» N 1599-Ն որոշմամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասում կատարված փոփոխության համաձայն` տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

 

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

ՀՀ օրենսդրությամբ սահմանված ամենամյա վճարովի արձակուրդի տրամադրման, դրանց ժամկետների, ամենամյա արձակուրդի դեպքում միջին ամսական աշխատավարձի հաշվարկման և վճարման նկատմամբ օրենսգրքի 34-րդ հոդվածի և «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի համաձայն` պետական հսկողությունը իրականացնում է ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը:

Նշված նորմերի խախտումները առաջացնում են վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածով, որի համաձայն աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելն առաջացնում է նախազգուշացում` խախտում թույլ տված անձի նկատմամբ:

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Օրենսդրությամբ սահմանված ժամկետներում աշխատողին ամենամյա արձակուրդ տրամադրելու դեպքում միջին աշխատավարձ չվճարելու կամ ուշ վճարելու դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածով, որը նախատեսում է պատասխանատվություն խախտում թույլ տված անձի նկատմամբ չվճարված աշխատավարձի 1/4-ի չափով, իսկ սույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում` 1/2-ի չափով:

 

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ, անհրաժեշտության դեպքում, այլ համապատասխան տեղեկատվություն:

 

2009 թվականին ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը աշխատողներից ստացել է չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում միջին աշխատավարձ չվճարելու 24 դիմում, 2010 թվականին` 51 դիմում, 2011 թվականին` 61 դիմում, 2012 թվականին` 237 դիմում:

Դիմումների հիման վրա իրականացված վարույթի արդյունքում բավարարվել են դիմումով ներկայացված պահանջները և բոլոր դիմումատուներին գործատուները վճարել են չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց դրամական հատուցումներ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքով:

 

Հոդված 2§4

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010 թվականի հունիսի 24-ի փոփոխություններով փոփոխվել է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 6-րդ մասը, որի համաձայն պարտադիր բժշկական զննումը կատարվում է աշխատանքային ժամերին` գործատուի միջոցների հաշվին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի /253 հոդված/ համաձայն` գործատուն պարտավոր է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերի քննարկմանը մասնակից դարձնել աշխատողների ներկայացուցիչներին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ 4-րդ մասերը լրացվել և փոփոխվել են, ըստ որի վտանգավոր գործոնների վերացման հնարավորություն չունենալու դեպքում գործատուն միջոցներ է ձեռնարկում բարելավելու աշխատանքային պայմանները, որպեսզի հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանայք չենթարկվեն նման գործոնների ազդեցությանը: Եթե աշխատանքային պայմանների փոփոխությամբ նման ազդեցությունը հնարավոր չէ վերացնել, ապա գործատուն պարտավոր է կնոջը (նրա համաձայնությամբ) փոխադրել այլ աշխատանքի նույն կազմակերպությունում: Այդպիսի հնարավորության բացակայության դեպքում կնոջը տրամադրվում է վճարովի արձակուրդ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի հատկացումը:

Եթե հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը:

Փոփոխվել է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 260-րդ հոդվածը, ըստ որի աշխատանքի վայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է անհապաղ հայտնել ապահովագրողին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և աշխատանքի պետական տեսչությանը:

Իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածի 2-րդ մասով տուժողը կամ նրա ներկայացուցիչը սահմանված կարգով կարող է մասնակցել աշխատանքի ժամանակ դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննությանը, իրավունք ունի ծանոթանալու դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննության նյութերին, ստանալ դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ծառայողական քննության ակտը, իսկ ակտին համաձայն չլինելու դեպքում ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկել վարչական և (կամ) դատական կարգով:

Օրենսգրքի 183-րդ հոդվածը սահմանում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում:

2. Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների ցուցակով նախատեսված աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում նրա տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով, իսկ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների ցուցակով նախատեսված աշխատանքները կատարելու համար` ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով:

Առողջության համար վնասակար և առանձնապես վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 01.12.2010 թ-ի N 1698-Ն որոշմամբ:

Օրենսդրությամբ սահմանված առանձին կատեգորիայի աշխատանքների համար վնասակար և առանձնապես վնասակար աշխատանքների դեպքում հավելումներ չհաշվարկել և չվճարելը առաջացնում է պատասխանատվություն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169/8-րդ հոդվածով:

 

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

2009 թ. - 58 դժբախտ դեպք, տուժածների թվաքանակը` 65, նրանցից մահացածները` 13,

2010 թ. - 59 դժբախտ դեպք, տուժածների թվաքանակը` 59, նրանցից մահացածները` 8,

2011 թ. - 65 դժբախտ դեպք, տուժածների թվաքանակը` 67, նրանցից մահացածները` 6,

2012 թ. - 42 դժբախտ դեպք, տուժածների թվաքանակը` 44, նրանցից մահացածները` 4:

 

Դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների բոլոր դեպքերը ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից վերցվել են հսկողության տակ, ընթացքում պահանջվել և հաշվառվել են ՀՀ կառավարության 2006 թ. Մարտի 23-ի «Դժբախտ դեպքի ծառայողական քննության մասին» N 458-Ն որոշմամբ սահմանված կարգով իրականացված ծառայողական քննության նյութերը:

Դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների ծառայողական քննության արդյունքները վերլուծվել են ՀՀ աշխատանքի պետական տեսչությունում: Դժբախտ դեպքերի կանխարգելման նպատակով դրանց պատճառների վերաբերյալ վերլուծական տեղեկատվություն է ուղարկվել նույն ոլորտում գործունեություն ծավալող գործատուներին:

 

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ, անհրաժեշտության դեպքում, այլ համապատասխան տեղեկատվություն:

 

2009 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ թվով 211 աշխատողի չի վճարվել առողջության համար վնասակար աշխատանքների համար` ընդհանուր գումարով 103 մլն դրամ:

2010-2012 թվականի ընթացքում կատարված ստուգումների արդյունքում արձանագրվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով հավելում չհաշվարկելու և չվճարելու խախտումներ, որոնք գնահատվել են որպես չհաշվարկված և չվճարված աշխատավարձեր և դրանց արդյունքում կիրառվել են վարչական տույժեր: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով առողջության համար վնասակար աշխատանքների համար հավելում չհաշվարկելու և չվճարելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածով:

 

Հոդված 2§5

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն /155-րդ հոդված/ ընդհանուր հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին:

2010 թվականի հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով /ՀՀ աշխատանքային օրենսգիրք հոդված 155/ այն կազմակերպություններում, որտեղ, բնակչությանը սպասարկելու (քաղաքային տրանսպորտի, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, թատրոն, թանգարան, հանրային սնունդ և այլն) անհրաժեշտությամբ պայմանավորված, ընդհանուր հանգստյան օրն անհնար է դադարեցնել աշխատանքը, հանգստյան օրը սահմանում է գործատուն:

Այն կազմակերպություններում, որոնցում աշխատանքների դադարեցումը հնարավոր չէ` կապված արտադրության տեխնիկական պայմանների կամ բնակչության մշտական անընդհատ սպասարկման անհրաժեշտության հետ, ինչպես նաև չընդհատվող ռեժիմով աշխատող այլ կազմակերպություններում հանգստյան օրերը հատկացվում են շաբաթվա այլ օրերին` աշխատանքի ժամանակացույցով յուրաքանչյուր խմբի աշխատողների համար սահմանված հերթականությամբ: Այդ ժամանակացույցները կազմվում և հաստատվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված կարգով:

Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում աշխատողներին հանգստյան օրերը հատկացվում են աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցին համապատասխան:

Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից: Վերը նշված դեպքերում տրամադրվող երկու հանգստյան օրերը պետք է հաջորդեն իրար:

ՀՀ աշխատանքային օրենսգրքով հստակ սահմանված են ամենշաբաթյա անընդմեջ հանգստի ժամանակահատվածները:

 

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից 2009-2012թթ. ընթացքում իրականացված ստուգումների հանձնարարագրերում, որպես առանձին ստուգվող հարց մշտապես նշվել է «հանգստի ժամանակ» հարցը, որի ներքո ստուգվել են աշխատողին տրամադրվող շաբաթական հանգստի տևողությունները, դրանց համապատասխանությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի պահանջներին:

ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1486-Ն որոշմամբ հաստատված ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը նախատեսված են ուսումնասիրելու հանգստի իրավունքի ապահովման վերաբերյալ հարցերը:

Ստուգումների ընթացքում ստուգվում են կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, գործատուի ընդունած ներքին և անհատական իրավական ակտերը:

 

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ, անհրաժեշտության դեպքում, այլ համապատասխան տեղեկատվություն, մասնավորապես, նշեք, թե ինչ հանգամանքներում է կատարվում շաբաթական հանգստի ժամանակաշրջանի հետաձգումը:

 

Հանգստյան օր չտրամադրելը կամ շաբաթվա ընթացքում 35 ժամից պակաս հանգստյան օր տրամադրելու դեպքեր չեն արձանագրվել: Նման խախտումներ արձանագրվել են միայն տաքսի ծառայությունների և հանգստի ու ժամանցի ոլորտում: 122 գործատուների մոտ ստուգմամբ արձանագրվել են ամենշաբաթյա հանգստի ռեժիմի խախտումներ, որոնց արդյունքում կատարված աշխատանքները գնահատվել են թե որպես արտաժամյա, թե հանգստյան օրերին աշխատանք, հաշվարկվել է ընդհանուր գումարով 51,5 մլն ՀՀ դրամ չհաշվարկված չվճարված աշխատավարձ: Համապատասխան վարչական միջոցներով այդ աշխատավարձերը հետագայում վճարվել են:

2010-2011 թվականներին իրականացված ստուգումների ընթացքում արձանագրվել է հանգստյան օրերին կատարված աշխատանք, որի արդյունքում խախտվել է 1700 աշխատողի աշխատանքային իրավունք: Ստուգումների արդյունքում տեսչության կողմից հաշվարկվել է հանգստյան օրերին կատարված աշխատանքի համար աշխատավարձ` ընդհանուր գումարով 78 մլն ՀՀ դրամի չափով: Թվով 5 գործատուի ներկայացուցիչներ ենթարկվել են վարչական տուգանքի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169/8-րդ հոդվածով չվճարված աշխատավարձի համար` ընդհանուր գումարով 15 600 000 ՀՀ դրամ:

 

Հոդված 2§6

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010 թվականի հունիսի 24-ի փոփոխությունների արդյունքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանվում է, որ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա տարածվում են նաև պայմանագրային հարաբերությունների կարգավորման ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները:

2010 թվականի հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով խմբագրվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածը և շարադրվել հետևյալ բովանդակությամբ

1. Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում նշվում են`

1) անհատական իրավական ակտն ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը.

2) աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.

3) կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.

4) կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում).

5) աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը.

6) պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները.

7) աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը.

8) աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն.

9) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում).

10) կողմերի համաձայնությամբ` փորձաշրջանի տևողությունը.

11) աշխատաժամանակը` ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքային ռեժիմ սահմանելու դեպքում.

12) իրավական ակտի ընդունման հիմքը (անձի դիմումը, աշխատողին մեկ այլ գործատուի մոտ տեղափոխելու վերաբերյալ համաձայնությունը, գրավոր աշխատանքային պայմանագիրը և այլն)` առկայության դեպքում.

13) իրավական ակտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-11-րդ կետերը, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը նշվում են գրավոր աշխատանքային պայմանագրում:

3. Կողմերի համաձայնությամբ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում և գրավոր աշխատանքային պայմանագրում կարող են ներառվել նաև այլ պայմաններ:

Այսպիսով` միևնույն պահանջները պարտադիր են թե` աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտի, թե` աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին, այն ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքով /հոդված 159/ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են սահմանվել ավելի երկար տևողությամբ արձակուրդներ, բացառությամբ պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:

 

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի պահանջների վերահսկման նպատակով` ՀՀ աշխատանքի պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի հիման վրա, այն գործատուները, ովքեր չեն ապահովում նշված նորմի պահանջը, չեն ներառում նշված պայմանները, աշխատողին չեն տրամադրում աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունվելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը, համարվում են բարձր ռիսկայնություն ունեցող գործատուներ, որոնց մոտ յուրաքանչյուր տարի իրականացվելու է ստուգում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների խախտումով կազմված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող պահելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածով և նշանակվում է տուգանք 50 000 ՀՀ դրամի չափով յուրաքանչյուր խախտման դեպքի համար:

 

Հոդված 4. արդարացի վարձատրման իրավունքը

 

._________________________________________________________________________.

|Նպատակ հետապնդելով ապահովել արդար վարձատրության իրավունքի արդյունավետ    |

|իրականացումը` Կողմերը պարտավորվում են.                                   |

|                                                                         |

|    1. ճանաչել արդար վարձատրություն ստանալու աշխատողների իրավունքը, որը  |

|կապահովի աշխատողների և  նրանց ընտանիքների պատշաճ կենսամակարդակը,         |

|    2. ճանաչել աշխատողների արտաժամյա աշխատանքի դիմաց ավելի բարձր դրույքով|

|աշխատավարձ ստանալու իրավունքը, որը հատուկ դեպքերում ենթակա է             |

|բացառությունների,                                                        |

|    3. ճանաչել հավասար արժեքի աշխատանքի դիմաց հավասար վարձատրություն     |

|ստանալու կանանց ու տղամարդկանց իրավունքը,                                |

|    4. ճանաչել աշխատանքային հարաբերությունների վաղաժամկետ դադարեցման     |

|մասին ծանուցման ողջամիտ ժամկետի իրավունքը,                               |

|    5. թույլատրել պահումներ աշխատավարձից միայն այն պայմաններում և  այն   |

|չափով, որ նախատեսվում են ազգային օրենքներում կամ կանոնակարգերում կամ     |

|սահմանվում են հավաքական համաձայնագրերում կամ միջնորդ դատարանի            |

|որոշումներում:                                                           |

|                                                                         |

|    Այս իրավունքի իրականացումը պետք է ապահովվի ազատորեն կնքված հավաքական |

|պայմանագրերով, աշխատավարձերի սահմանման օրենսդրական մեխանիզմներով կամ     |

|ազգային պայմաններին համապատասխանող այլ միջոցներով:                       |

|                                                                         |

|    Հոդված 4§4-ի հավելված                                                |

|                                                                         |

|    Սույն դրույթը պետք է ըմբռնվի որպես որևէ  լուրջ խախտման համար         |

|անմիջապես աշխատանքից ազատման արգելում:                                   |

|                                                                         |

|    Հոդված 4§5-ի հավելված                                                |

|                                                                         |

|    Կողմերը կարող են ստանձնել սույն պարբերությամբ պահանջվող              |

|պարտավորությունն այն դեպքում, եթե օրենքով, հավաքական պայմանագրերով կամ   |

|միջնորդ դատարանի որոշումներով արգելվում է աշխատողների գերակշռող          |

|մեծամասնությունից աշխատավարձի այնպիսի պահումների կատարումը, որի          |

|արդյունքում այդ աշխատողները տուժում են, բացառությամբ այն անձանց, որոնց   |

|վրա չի տարածվում նման արգելանքը:                                         |

._________________________________________________________________________.

 

Հոդված 4§2

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2010թ. հունիսի 24-ի ՀՕ-117-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2010թ. օգոստոսի 7-ից) փոփոխություն է կատարվել 184-րդ հոդվածում և սահմանվել է, որ արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով:

Արտաժամյա աշխատանքը թույլատրվում է հետևյալ բացառիկ դեպքերում (ՀՀ ԱՕ 145-րդ հոդված), եթե`

1) կատարվում է պետության պաշտպանության, ինչպես նաև տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման համար անհրաժեշտ աշխատանք.

2) անհրաժեշտ է ավարտել սկսած աշխատանքը, որը պատահական կամ չնախատեսված խոչընդոտների պատճառով չէր կարող ավարտվել նորմալ աշխատաժամանակի ընթացքում, և եթե սկսած աշխատանքների դադարեցումը կարող է առաջացնել նյութերի փչացում, ոչնչացում կամ սարքավորումների անսարքություն.

3) իրականացվում է այնպիսի մեխանիզմների կամ սարքավորումների նորոգման կամ վերականգնման աշխատանքներ, որոնց անսարքության հետևանքով ընդհատվել է զգալի թվով աշխատողների աշխատանքը.

4) աշխատանքի չի ներկայացել հերթափոխային աշխատողը, ինչը կարող է հանգեցնել աշխատանքի անընդհատության խաթարման: Այդ դեպքերում գործատուն կամ նրա ներկայացուցիչը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել բացակայողին այլ աշխատողով փոխարինելու համար.

5) կատարվում են բեռնման կամ բեռնաթափման և դրանց հետ կապված այլ աշխատանքներ` առաքման և նշանակման կետերում բեռների կուտակումը և տրանսպորտային միջոցների պարապուրդը կանխելու կամ վերացնելու, կազմակերպության պահեստներն ազատելու համար.

6) առկա է գործատուի պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտությունը:

Արտաժամյա աշխատանքի ներգրավելու անհրաժեշտության դեպքերում գործատուն այդ մասին ողջամիտ ժամկետներում տեղեկացնում է աշխատողին, բացառությամբ 1-ին կետով նախատեսված դեպքերի:

Արտաժամյա աշխատանքներին չեն ներգրավվում`

1) մինչև 18 տարեկան աշխատողները.

2) առանց արտադրությունից կտրվելու` հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորող աշխատողները դասերի օրերին.

3) առողջության համար վնասակար և (կամ) վտանգավոր գործոնների ազդեցության պայմաններում աշխատողները.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ պայմաններում աշխատողները:

 

Հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

Հաշմանդամները կարող են ներգրավվել արտաժամյա աշխատանքի, եթե բժշկական եզրակացությամբ դա նրանց արգելված չէ:

 

Արտաժամյա չի համարվում կազմակերպության ղեկավար պաշտոնատար անձանց` սահմանված աշխատաժամանակը գերազանցող աշխատանքը: Այդ պաշտոնների ցանկը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով: Այս դրույթի համաձայն կազմակերպության ղեկավար պաշտոնատար անձանց աշխատանքը աշխատաժամանակի ցանկացած ժամաքանակի դեպքում վարձատրվում է հիմնական աշխատավարձի չափով:

 

Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար (եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով) նախատեսված հավելյալ վարձատրությունը և արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար նախատեսված հավելյալ վարձատրությունը (հավելումները) ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված տարբեր երաշխիքներ են: Հետևաբար, գործնականում, եթե հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը աշխատողի համար հանդիսանում է նաև արտաժամյա աշխատանք, ապա այդ աշխատանքի դիմաց գործատուն աշխատողին վճարում է թե արտաժամյա աշխատանքի և թե հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարվող աշխատանքի համար օրենսդրությամբ նախատեսված հավելյալ վարձատրությունը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված է, որ արտաժամյա աշխատանքի ներգրավելու դեպքում ավելի բարձր դրույքաչափով (կրկնակի չափով) վարձատրելու փոխարեն կողմերի համաձայնությամբ աշխատողին կարող է տրամադրվել վճարովի այլ հանգստյան օր կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին: Արտաժամյա աշխատանքի փոխարեն տրամադրվող հանգստի ժամանակը Աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն պետք է համապատասխանի աշխատած ժամանակի տևողությանը:

 

2) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրության /անհրաժեշտության դեպքում մոտավոր հաշվարկներ/ կամ ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն:

 

2009 թվականին աշխատանքի տեսչությունն աշխատողներից ստացել է օրենսդրությամբ սահմանված ժամկետներում աշխատավարձի, այդ թվում արտաժամյա աշխատանքի դեպքում հավելում չվճարելու մասին 84 դիմում, որոնց արդյունքում աշխատողին վճարվել է 32 մլն դրամ աշխատավարձ:

2010 թվականին տեսչությունը ստացել է օրենսդրությամբ սահմանված ժամկետներում աշխատավարձի չվճարելու վերաբերյալ 127 դիմում, որոնց վարույթի արդյունքում վճարվել է 112 500 000 դրամ աշխատավարձ:

2011 թվականին տեսչությունը ստացել է օրենսդրությամբ սահմանված ժամկետներում աշխատավարձի չվճարելու վերաբերյալ 169 դիմում, որոնց վարչական վարույթի արդյունքում վճարվել է 112 500 000 դրամ աշխատավարձ:

Հոդված 4§3

 

1) Խնդրում ենք նշել միջոցառումները /վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն/` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

«Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքով տեսչության լիազորություններից է համարվում է կանանց համար օրենքով սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը, իսկ նշված հարցը ընդգրկված է տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների հարցաշարում:

 

2) Խնդրում ենք տրամադրել մանրամասն վիճակագրական տվյալներ կամ ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն միևնույն գործատուի մոտ աշխատող տղամարդկանց և կանանց աշխատանքների միջև տարբերությունների մասին ըստ տնտեսական ոլորտների և որակավորման մակարդակի կամ ցանկացած այլ գործոնի:

 

Ստորև ներկայացվում է տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում կանանց և տղամարդկանց միջին աշխատավարձի վերաբերյալ տվյալներ:

2009-2012 թթ. ընթացքում տեսչության կողմից իրականացվող ստուգումների արդյունքում նման տիպի խախտումներ միևնույն գործատուի մոտ չեն արձանագրվել, իսկ տարբեր գործատուների մոտ տղամարդկանց և կանանց վճարվող աշխատավարձերի չափի վերաբերյալ տեսչությունը վիճակագրական տվյալներ չունի:

 

Միջին ամսական անվանական աշխատավարձն ըստ տնտեսական գործունեության

տեսակների, 2010-2011 թթ.

Average monthly nominal wages / salaries by types of economic

activity, 2010-2011

 

._____________________________________________________________________.

|                   |Ընդա-  |այդ թվում`            |                  |

|                   |մենը,  |including:            |                  |

|                   |դրամ   |______________________|                  |

|                   |Total, |Կ/W    |Տ/M    |Կ/Տ, %|                  |

|                   |AMD    |       |       |W/M, %|                  |

|_____________________________________________________________________|

|                                   2010                              |

|_____________________________________________________________________|

|Գյուղատնտեսություն,|70 569 |61 369 |73 270 |83.8  |Agriculture,      |

|անտառային          |       |       |       |      |forestry and      |

|տնտեսություն և     |       |       |       |      |fishing           |

|ձկնորսություն      |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Հանքագործական      |216 883|108 127|237 169|45.6  |Mining and        |

|արդյունաբերություն |       |       |       |      |quarrying         |

|և  բացահանքերի     |       |       |       |      |                  |

|շահագործում        |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Մշակող             |10 002 |72 064 |114 106|63.2  |Manufacturing     |

|արդյունաբերություն |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Էլեկտրականության,  |149 779|126 968|154 560|82.1  |Electricity, gas, |

|գազի, գոլորշու և   |       |       |       |      |steam and air     |

|լավորակ օդի        |       |       |       |      |conditioning      |

|մատակարարում       |       |       |       |      |supply            |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Ջրամատակարարում,   |100 163|89 643 |104 315|86    |Water supply;     |

|կոյուղի, թափոնների |       |       |       |      |sewerage, waste   |

|կառավարում և       |       |       |       |      |management and    |

|վերամշակում        |       |       |       |      |remediation       |

|                   |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Շինարարություն     |137 036|102 960|140 767|73    |Construction      |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Մեծածախ և  մանրածախ|73 964 |64 146 |79 776 |80.4  |Wholesale and     |

|առևտուր,           |       |       |       |      |retail trade;     |

|ավտոմեքենաների և   |       |       |       |      |repair of motor   |

|մոտոցիկլների       |       |       |       |      |vehicles and      |

|նորոգում           |       |       |       |      |motorcycles       |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Փոխադրումներ և     |95 083 |74 045 |101 511|72.9  |Transportation and|

|պահեստային         |       |       |       |      |storage           |

|տնտեսություն       |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Կացության և        |65 587 |63 674 |67 766 |94.0  |Accommodation and |

|հանրային սննդի     |       |       |       |      |food service      |

|կազմակերպում       |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Տեղեկատվություն և  |216 038|180 313|238 900|75.5  |Information and   |

|կապ                |       |       |       |      |communication     |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Ֆինանսական և       |276 150|203 742|371 202|54.9  |Financial and     |

|ապահովագրական      |       |       |       |      |insurance         |

|գործունեություն    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Անշարժ գույքի հետ  |69 787 |57 492 |77 225 |74.4  |Real estate       |

|կապված             |       |       |       |      |activities        |

|գործունեություն    |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Մասնագիտական,      |102 929|80 119 |122 986|65.1  |Professional,     |

|գիտական և          |       |       |       |      |scientific and    |

|տեխնիկական         |       |       |       |      |technical         |

|գործունեություն    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Վարչարարական և     |89 621 |65 981 |102 311|64.5  |Administrative and|

|օժանդակ            |       |       |       |      |support service   |

|գործունեություն    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Պետական կառավարում |114 887|91 002 |134 059|67.9  |Public            |

|և  պաշտպանություն, |       |       |       |      |administration and|

|պարտադիր սոցիալական|       |       |       |      |defence;          |

|ապահովություն      |       |       |       |      |compulsory social |

|                   |       |       |       |      |security          |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Կրթություն         |76 112 |71 952 |88 448 |81.3  |Education         |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Առողջապահություն և |68 561 |64 334 |85 664 |75.1  |Human health and  |

|բնակչության        |       |       |       |      |social work       |

|սոցիալական         |       |       |       |      |activities        |

|սպասարկում         |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Մշակույթ,          |57 542 |51 925 |65 396 |79.4  |Arts,             |

|զվարճություններ և  |       |       |       |      |entertainment and |

|հանգիստ            |       |       |       |      |recreation        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Սպասարկման այլ     |65 709 |57 839 |74 088 |78.1  |Other service     |

|ծառայություններ    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Ընդամենը           |102 652|79 919 |124 757|64.1  |Total             |

|_____________________________________________________________________|

|                             2011                                    |

|_____________________________________________________________________|

|Գյուղատնտեսություն,|70 099 |59 561 |74 073 |80.4  |Agriculture,      |

|անտառային          |       |       |       |      |forestry and      |

|տնտեսություն և     |       |       |       |      |fishing           |

|ձկնորսություն      |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Հանքագործական      |237 672|123 948|258 226|48.0  |Mining and        |

|արդյունաբերություն |       |       |       |      |quarrying         |

|և  բացահանքերի     |       |       |       |      |                  |

|շահագործում        |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Մշակող             |101 546|72 105 |116 774|61.7  |Manufacturing     |

|արդյունաբերություն |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Էլեկտրականության,  |152 193|123 971|158 328|78.3  |Electricity, gas, |

|գազի, գոլորշու և   |       |       |       |      |steam and air     |

|լավորակ օդի        |       |       |       |      |conditioning      |

|մատակարարում       |       |       |       |      |supply            |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Ջրամատակարարում,   |110 994|91 822 |118 299|77.6  |Water supply;     |

|կոյուղի, թափոնների |       |       |       |      |sewerage, waste   |

|կառավարում և       |       |       |       |      |management and    |

|վերամշակում        |       |       |       |      |remediation       |

|                   |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Շինարարություն     |137 673|108 857|140 976|77.2  |Construction      |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Մեծածախ և  մանրածախ|78 754 |65 719 |87 708 |74.9  |Wholesale and     |

|առևտուր,           |       |       |       |      |retail trade;     |

|ավտոմեքենաների և   |       |       |       |      |repair of motor   |

|մոտոցիկլների       |       |       |       |      |vehicles and      |

|նորոգում           |       |       |       |      |motorcycles       |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Փոխադրումներ և     |103 353|80 688 |111 321|72.5  |Transportation and|

|պահեստային         |       |       |       |      |storage           |

|տնտեսություն       |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Կացության և        |66 846 |65 655 |68 134 |96.4  |Accommodation and |

|հանրային սննդի     |       |       |       |      |food service      |

|կազմակերպում       |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Տեղեկատվություն և  |227 936|195 211|249 541|78.2  |Information and   |

|կապ                |       |       |       |      |communication     |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Ֆինանսական և       |283 200|220 978|356 253|62.0  |Financial and     |

|ապահովագրական      |       |       |       |      |insurance         |

|գործունեություն    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Անշարժ գույքի հետ  |72 170 |62 277 |78 167 |79.7  |Real estate       |

|կապված             |       |       |       |      |activities        |

|գործունեություն    |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Մասնագիտական,      |117 864|92 240 |140 105|65.8  |Professional,     |

|գիտական և          |       |       |       |      |scientific and    |

|տեխնիկական         |       |       |       |      |technical         |

|գործունեություն    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Վարչարարական և     |93 387 |70 204 |106 042|66.2  |Administrative and|

|օժանդակ            |       |       |       |      |support service   |

|գործունեություն    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Պետական կառավարում |121 515|99 115 |139 976|70.8  |Public            |

|և  պաշտպանություն, |       |       |       |      |administration and|

|պարտադիր սոցիալական|       |       |       |      |defence;          |

|ապահովություն      |       |       |       |      |compulsory social |

|                   |       |       |       |      |security          |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Կրթություն         |77 778 |73 527 |90 493 |81.3  |Education         |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Առողջապահություն և |84 344 |76 765 |118 272|64.9  |Human health and  |

|բնակչության        |       |       |       |      |social work       |

|սոցիալական         |       |       |       |      |activities        |

|սպասարկում         |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Մշակույթ,          |62 676 |56 782 |71 050 |79.9  |Arts,             |

|զվարճություններ և  |       |       |       |      |entertainment and |

|հանգիստ            |       |       |       |      |recreation        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Սպասարկման այլ     |68 923 |58 528 |81 502 |71.8  |Other service     |

|ծառայություններ    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Ընդամենը           |108 092|84 992 |131 293|64.7  |Total             |

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` աշխատանքի վիճակագրություն, ՀՀ ԱՎԾ

Source: Labour Statistics, NSS of RA

 

Միջին ամսական զուտ եկամուտն ըստ տնտեսական գործունեության

տեսակների, 2010-2011 թթ.

Average monthly net income by types of economic activity,

2010-2011

 

._____________________________________________________________________.

|                   |Ընդա-  |այդ թվում`            |                  |

|                   |մենը,  |including:            |                  |

|                   |դրամ   |______________________|                  |

|                   |Total, |Կ/W    |Տ/M    |Կ/Տ, %|                  |

|                   |AMD    |       |       |W/M, %|                  |

|_____________________________________________________________________|

|                              2010                                   |

|_____________________________________________________________________|

|Գյուղատնտեսություն,|42 508 |25 263 |57 953 |43.6  |Agriculture,      |

|անտառային          |       |       |       |      |forestry and      |

|տնտեսություն և     |       |       |       |      |fishing           |

|ձկնորսություն      |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Հանքագործական      |108 443|67 518 |113 312|59.6  |Mining and        |

|արդյունաբերություն |       |       |       |      |quarrying         |

|և  բացահանքերի     |       |       |       |      |                  |

|շահագործում        |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Մշակող             |80 549 |52 620 |94 291 |55.8  |Manufacturing     |

|արդյունաբերություն |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Էլեկտրականության,  |91 916 |82 321 |93 473 |88.1  |Electricity, gas, |

|գազի, գոլորշու և   |       |       |       |      |steam and air     |

|լավորակ օդի        |       |       |       |      |conditioning      |

|մատակարարում       |       |       |       |      |supply            |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Ջրամատակարարում,   |72 432 |48 790 |77 744 |62.8  |Water supply;     |

|կոյուղի, թափոնների |       |       |       |      |sewerage, waste   |

|կառավարում և       |       |       |       |      |management and    |

|վերամշակում        |       |       |       |      |remediation       |

|                   |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Շինարարություն     |92 320 |99 885 |92 221 |108.3 |Construction      |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Մեծածախ և  մանրածախ|86 339 |63 400 |100 439|63.1  |Wholesale and     |

|առևտուր,           |       |       |       |      |retail trade;     |

|ավտոմեքենաների և   |       |       |       |      |repair of motor   |

|մոտոցիկլների       |       |       |       |      |vehicles and      |

|նորոգում           |       |       |       |      |motorcycles       |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Փոխադրումներ և     |82 710 |65 757 |84 505 |77.8  |Transportation and|

|պահեստային         |       |       |       |      |storage           |

|տնտեսություն       |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Կացության և        |88 884 |58 651 |120 128|48.8  |Accommodation and |

|հանրային սննդի     |       |       |       |      |food service      |

|կազմակերպում       |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Տեղեկատվություն և  |103 198|84 030 |115 445|72.8  |Information and   |

|կապ                |       |       |       |      |communication     |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Ֆինանսական և       |115 365|98 137 |131 799|74.5  |Financial and     |

|ապահովագրական      |       |       |       |      |insurance         |

|գործունեություն    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Անշարժ գույքի հետ  |68 189 |59 267 |75 694 |78.3  |Real estate       |

|կապված             |       |       |       |      |activities        |

|գործունեություն    |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Մասնագիտական,      |88 751 |70 918 |109 060|65.0  |Professional,     |

|գիտական և          |       |       |       |      |scientific and    |

|տեխնիկական         |       |       |       |      |technical         |

|գործունեություն    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Վարչարարական և     |67 800 |49 533 |81 216 |61.0  |Administrative and|

|օժանդակ            |       |       |       |      |support service   |

|գործունեություն    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Պետական կառավարում |101 344|68 733 |112 358|61.2  |Public            |

|և  պաշտպանություն, |       |       |       |      |administration and|

|պարտադիր սոցիալական|       |       |       |      |defence; compulsor|

|ապահովություն      |       |       |       |      |social security   |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Կրթություն         |60 964 |58 198 |71 166 |81.8  |Education         |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Առողջապահություն և |58 647 |52 483 |80 753 |65.0  |Human health and  |

|բնակչության        |       |       |       |      |social work       |

|սոցիալական         |       |       |       |      |activities        |

|սպասարկում         |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Մշակույթ,          |80 292 |62 432 |102 942|60.6  |Arts,             |

|զվարճություններ և  |       |       |       |      |entertainment and |

|հանգիստ            |       |       |       |      |recreation        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Սպասարկման այլ     |69 656 |56 000 |80 478 |69.6  |Other service     |

|ծառայություններ    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|ՏՏ գործունեություն |64 191 |72 458 |56 294 |128.7 |Activities of     |

|որպես գործատու,    |       |       |       |      |households as     |

|ՏՏ-ում չտարբերակված|       |       |       |      |employers;        |

|ապրանքների և       |       |       |       |      |undifferentiated  |

|ծառայությունների   |       |       |       |      |goods and         |

|արտադրություն      |       |       |       |      |services-producing|

|սեփական սպառման    |       |       |       |      |activities of     |

|համար              |       |       |       |      |households for own|

|                   |       |       |       |      |use               |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Օտարերկրյա կազմա-  |98 507 |57 125 |110 962|51.5  |Activities of     |

|կերպությունների    |       |       |       |      |extraterritorial  |

|գործունեություն    |       |       |       |      |organizations and |

|                   |       |       |       |      |bodies            |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Սպասարկման այլ     |65 709 |57 839 |74 088 |78.1  |Other service     |

|ծառայություններ    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Ընդամենը           |72 425 |50 752 |87 569 |58.0  |Total             |

|_____________________________________________________________________|

|                             2011                                    |

|_____________________________________________________________________|

|Գյուղատնտեսություն,|56 554 |41 769 |71 585 |58.3  |Agriculture,      |

|անտառային          |       |       |       |      |forestry and      |

|տնտեսություն և     |       |       |       |      |fishing           |

|ձկնորսություն      |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Հանքագործական      |115 598|83 817 |119 196|70.3  |Mining and        |

|արդյունաբերություն |       |       |       |      |quarrying         |

|և  բացահանքերի     |       |       |       |      |                  |

|շահագործում        |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Մշակող             |88 286 |65 577 |99 818 |65.7  |Manufacturing     |

|արդյունաբերություն |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Էլեկտրականության,  |92 426 |87 222 |93 443 |93.3  |Electricity, gas, |

|գազի, գոլորշու և   |       |       |       |      |steam and air     |

|լավորակ օդի        |       |       |       |      |conditioning      |

|մատակարարում       |       |       |       |      |supply            |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Ջրամատակարարում,   |49 243 |45 164 |50 839 |88.8  |Water supply;     |

|կոյուղի, թափոնների |       |       |       |      |sewerage, waste   |

|կառավարում և       |       |       |       |      |management and    |

|վերամշակում        |       |       |       |      |remediation       |

|                   |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Շինարարություն     |97 848 |75 832 |98 328 |77.1  |Construction      |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Մեծածախ և  մանրածախ|87 716 |67 841 |103 388|65.6  |Wholesale and     |

|առևտուր,           |       |       |       |      |retail trade;     |

|ավտոմեքենաների և   |       |       |       |      |repair of motor   |

|մոտոցիկլների       |       |       |       |      |vehicles and      |

|նորոգում           |       |       |       |      |motorcycles       |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Փոխադրումներ և     |88 820 |71 818 |91 791 |78.2  |Transportation and|

|պահեստային         |       |       |       |      |storage           |

|տնտեսություն       |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Կացության և        |71 444 |63 319 |80 937 |78.2  |Accommodation and |

|հանրային սննդի     |       |       |       |      |food service      |

|կազմակերպում       |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Տեղեկատվություն և  |106 584|84 650 |118 887|71.2  |Information and   |

|կապ                |       |       |       |      |communication     |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Ֆինանսական և       |122 523|10 6471|138 403|76.9  |Financial and     |

|ապահովագրական      |       |       |       |      |insurance         |

|գործունեություն    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Անշարժ գույքի հետ  |104 525|70 858 |118 261|59.9  |Real estate       |

|կապված             |       |       |       |      |activities        |

|գործունեություն    |       |       |       |      |                  |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|                   |Ընդա-  |այդ թվում`            |                  |

|                   |մենը,  |including:            |                  |

|                   |դրամ   |______________________|                  |

|                   |Total, |Կ/W    |Տ/M    |Կ/Տ, %|                  |

|                   |AMD    |       |       |W/M, %|                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Մասնագիտական,      |106 671|89 237 |119 925|74.4  |Professional,     |

|գիտական և          |       |       |       |      |scientific and    |

|տեխնիկական         |       |       |       |      |technical         |

|գործունեություն    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Վարչարարական և     |83 646 |85 043 |83 059 |102.4 |Administrative and|

|օժանդակ            |       |       |       |      |support service   |

|գործունեություն    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Պետական կառավարում |100 696|75 725 |111 230|68.1  |Public            |

|և  պաշտպանություն, |       |       |       |      |administration and|

|պարտադիր սոցիալական|       |       |       |      |defence;          |

|ապահովություն      |       |       |       |      |compulsory social |

|                   |       |       |       |      |security          |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Կրթություն         |62 649 |57 931 |83 247 |69.6  |Education         |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Առողջապահություն և |65 777 |58 802 |97 699 |60.2  |Human health and  |

|բնակչության        |       |       |       |      |social work       |

|սոցիալական         |       |       |       |      |activities        |

|սպասարկում         |       |       |       |      |                  |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Մշակույթ,          |71 057 |64 224 |80 159 |80.1  |Arts,             |

|զվարճություններ և  |       |       |       |      |entertainment and |

|հանգիստ            |       |       |       |      |recreation        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Սպասարկման այլ     |69 239 |49 907 |85 045 |58.7  |Other service     |

|ծառայություններ    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|ՏՏ գործունեություն |70 792 |72 842 |65 534 |111.2 |Activities of     |

|որպես գործատու,    |       |       |       |      |households as     |

|ՏՏ-ում չտարբերակված|       |       |       |      |employers;        |

|ապրանքների և       |       |       |       |      |undifferentiated  |

|ծառայությունների   |       |       |       |      |goods and         |

|արտադրություն      |       |       |       |      |services-producing|

|սեփական սպառման    |       |       |       |      |activities of     |

|համար              |       |       |       |      |households for own|

|                   |       |       |       |      |use               |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Օտարերկրյա կազմա-  |166 744|153 280|172 423|88.9  |Activities of     |

|կերպությունների    |       |       |       |      |extraterritorial  |

|գործունեություն    |       |       |       |      |organizations and |

|                   |       |       |       |      |bodies            |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Սպասարկման այլ     |       |       |       |      |Other service     |

|ծառայություններ    |       |       |       |      |activities        |

|___________________|_______|_______|_______|______|__________________|

|Ընդամենը           |78 408 |59 061 |93 936 |62.9  |Total             |

._____________________________________________________________________.

 

Հոդված 4§4

 

1) Խնդրում ենք նշել միջոցառումները /վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն/` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված են աշխատանքային պայմանագիրը լուծելու հետևյալ հիմքերը.

1) կողմերի համաձայնությամբ.

2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.

3) աշխատողի նախաձեռնությամբ.

4) գործատուի նախաձեռնությամբ.

5) աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը.

7) եթե օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից.

8) եթե աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ աշխատանքի պետական տեսուչը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում.

9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում.

10) ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում.

11) աշխատողի մահվան դեպքում.

12) աշխատանքի ընդունվելիս սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կետերի համաձայն` աշխատողի ներկայացրած տեղեկատվությունը կեղծ լինելու դեպքում.

13) աշխատանքի ընդունվելիս որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը աշխատողի թաքցնելու դեպքում:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածում սահմանված են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերը, որոնք են.

1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) դեպքում.

2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.

3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում.

4) աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում.

5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում.

6) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում.

7) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով).

8) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում.

9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում.

10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում.

11) աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված է հետևյալը.

113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ:

Կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված ծանուցման ժամկետների համեմատ ավելի երկար ժամկետներ:

Ծանուցման ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը:

 

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում նախապես տրվող ծանուցումների վերաբերյալ օրենսգրքի դրույթները վերահսկվում են տեսչության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նաև աշխատողների դիմում-բողոքների հիման վրա իրականացվող վարչական վարույթի միջոցով: Նշված հարցը ընդգրկված է տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների հարցաշարում:

 

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ, անհրաժեշտության դեպքում, ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն:

 

2009 թ-ի ընթացքում աշխատանքից ազատելու վերաբերյալ տեսչություն է դիմել 261 քաղաքացի, 2010 թ-ին` 104, 2011 թ-ին` 82, 2012 թ-ին` 78 աշխատող:

Ծանուցման ժամկետները չպահպանելով աշխատանքից ազատելու դեպքում տեսչության կողմից իրականացված վարչարարության արդյունքում գործատուի կողմից աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարվել է տուժանք:

Օրենսգրքի 265-րդ հոդվածի համաձայն գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատվելու դեպքում աշխատողը իրավունք ունի մեկ ամսվա ընթացքում աշխատանքի վերականգնելու համար դիմել դատարան: 2009-2012 թթ. ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք դատական ակտերով կարևորել է ծանուցման ժամկետների ապահովումը որպես աշխատողի իրավունք, միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև դատական ակտերով այն դիրքորոշումն է հայտնել, որ գործատուի կողմից ծանուցման ժամկետները չպահպանելու դեպքում պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա միջին աշխատավարձի չափով:

Ծանուցման ժամկետները չպահպանելու դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածով:

 

Հոդված 4§5

 

1) Խնդրում ենք նշել միջոցառումները /վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն/` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ հոդվածում սահմանված են աշխատավարձից պահումներ կատարելու հիմքերը, որոնք են.

1. Աշխատավարձից պահումները կարող են կատարվել օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

2. Գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են`

1) աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարը.

2) հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումները.

3) գործուղման կամ աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ առանձին գործողությունների կատարման համար աշխատողին տրված կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը.

4) աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը:

Սույն մասում նշված դեպքերում, եթե աշխատողի պարտքը չի գերազանցում նրա մեկ ամսվա միջին աշխատավարձը, ապա գործատուն իրավունք ունի կատարելու պահումներ, եթե կանխավճարի վերադարձման համար սահմանված ժամկետը լրանալու, հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումը կատարելու, կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը վերադարձնելու և աշխատողի հասցրած վնասը հայտնաբերվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, պահումներ կատարելու մասին ընդունել է համապատասխան իրավական ակտ: Գործատուի պարտքերը մարելու համար աշխատողների աշխատավարձից պահումներ կամ գանձումներ կարող են կատարվել նաև, երբ աշխատողն ազատվում է աշխատանքից մինչև այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել էր արձակուրդ: Այդ դեպքում գանձվում է չաշխատած օրերի համար վճարված գումարը: Այդ օրերի համար գանձումները կատարվում են, եթե աշխատողը աշխատանքից ազատվել է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերում:

3. Չի թույլատրվում աշխատողից պահել կամ գանձել օրենքի սխալ կիրառմամբ հաշվարկված և ավել վճարված աշխատավարձը, բացառությամբ հաշվարկային մեխանիկական սխալների դեպքերի:

 

Աշխատավարձը վճարելիս պահումների և գանձումների ընդհանուր չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով, որը չի կարող գերազանցել աշխատողի մեկ ամսվա աշխատավարձի հիսուն տոկոսը (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 214):

ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ որևէ բացառություն սահմանված չէ ցածր վարձատրվող` նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների համար: Հետևաբար բոլոր դեպքերում այդ պահումների չափը կարող է կազմել աշխատողի մեկ ամսվա աշխատավարձի հիսուն տոկոսը:

 

Հոդված 5. Կազմակերպելու իրավունքը

 

._________________________________________________________________________.

|Նպատակ հետապնդելով ապահովել կամ խթանել աշխատողների և  գործատուների       |

|տնտեսական և  սոցիալական շահերը պաշտպանելու նպատակով աշխատողների և        |

|գործատուների կողմից տեղական, ազգային կամ միջազգային կազմակերպություններ  |

|ստեղծելու և  այդ կազմակերպություններին անդամակցելու ազատությունը` Կողմերը|

|պարտավորվում են, որ ազգային օրենսդրությունները չպետք է լինեն այնպիսին կամ|

|կիրառվեն այնպես, որ խոչընդոտեն նշված ազատությունը: Այն, թե որքանով սույն |

|հոդվածում նախատեսվող երաշխիքները պետք է տարածվեն ոստիկանության վրա, պետք |

|է սահմանվի ազգային օրենքներում կամ կանոնակարգերում: Զինված ուժերի        |

|անդամների նկատմամբ սույն երաշխիքների կիրառումը նախատեսող սկզբունքը և     |

|այն, թե որքանով այն պետք է կիրառվի այս կատեգորիային պատկանող մարդկանց    |

|նկատմամբ, նույնպես սահմանվում է ազգային օրենքներում կամ կանոնակարգերում: |

._________________________________________________________________________.

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

Այլ անձանց հետ միավորումներ, այդ թվում` արհեստակցական միություններ կազմելու և դրանց անդամագրվելու յուրաքանչյուր անձի սահմանադրական իրավունքն ամրագրված է 1995 թվականի հուլիսի 5-ին տեղի ունեցած համապետական հանրաքվեով ընդունված և 2005 թվականի նոյեմբերի 27-ին միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համահունչ փոփոխված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28-րդ հոդվածով:

Սահմանադրության վերոնշյալ հոդվածով նախատեսված է նաև, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք: Կուսակցություններ և արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են սահմանափակվել զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ: Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության կամ միավորման: Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` դատական կարգով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 125-րդ հոդվածը սահմանում է իրավաբանական անձանց միությունների (արհեստակցական միավորումների) մասին հիմնական դրույթները, համաձայն որի`

«1. Առևտրային կազմակերպությունները, իրենց ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակներով, կարող են ստեղծել միություններ:

Եթե մասնակիցների որոշմամբ միությանն իրավունք է վերապահվել իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, ապա այդպիսի միությունը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, վերակազմավորվում է տնտեսական ընկերակցության կամ ընկերության, կա՛մ կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ստեղծել տնտեսական ընկերություն, կա՛մ լինել նման ընկերության մասնակից:

2. Ոչ առևտրային կազմակերպություններն իրենց գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակներով կարող են ստեղծել միություններ:

3. Միության մասնակիցները պահպանում են իրենց ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները:

4. Հիմնադիրների (մասնակիցների) կողմից միությանը հանձնված գույքը միության սեփականությունն է: Միությունն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

5. Միությունը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար: Միության մասնակիցները կանոնադրությամբ սահմանված չափով և կարգով սուբսիդիար պատասխանատվություն են կրում միության պարտավորությունների համար:

6. Միության անվանումը պետք է նշում պարունակի նրա մասնակիցների գործունեության հիմնական առարկայի մասին, ինչպես նաև ներառի «միություն» բառը:

7. Միության լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է միության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

8. Միությունների առանձին տեսակների առանձնահատկություններն ու իրավական վիճակը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:»:

Արհեստակցական միությունների հիմնադրման կարգը, նրանց գործունեության սկզբունքները և հարաբերությունները պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, ինչպես նաև արհեստակցական միությունների և նրանց մասնակիցների (անդամների) իրավունքների ու շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են 2000 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքով:

Այս օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, արհեստակցական միության իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում է նրա լուծարման ավարտի մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառում կատարելու պահին: Օրենքի 9.1 հոդվածով էլ նախատեսված է, որ արհեստակցական միության պետական գրանցումը, վերագրանցումը, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցումը և լուծարման պետական գրանցումն իրականացվում են «Արհեստակցական միությունների մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով: Պետական գրանցման մարմինը արհեստակցական միության գրանցման մասին դիմումն ու պահանջվող փաստաթղթերը ընդունելու մասին հաշվառման գրանցամատյանում գրառում կատարելուց հետո` 30 օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել դիմումը և գրանցել արհեստակցական միությունը կամ համապատասխան հիմնավորումներով մերժել արհեստակցական միության գրանցումը: Արհեստակցական միության պետական գրանցումը կարող է մերժվել օրենքով սահմանված կարգով և դեպքում:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքն ամբողջությամբ փոփոխվել և միջազգային չափորոշիչներին է համապատասխանեցվել 2012 թ. մարտի 19-ի ՀՕ-127-Ն օրենքով:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին փոփոխություն կատարելու մասին» ՀՀ նոր օրենքով ամբողջությամբ փոփոխվել է օրենքի կառուցվածքը:: Օրենքով գրանցման գործընթացներն առանձնացված են, և յուրաքանչյուր գրանցում կազմված է հետևյալ սկզբունքով`

դիմող սուբյեկտ -> անհրաժեշտ փաստաթղթեր -> գրանցման կարգ և ժամկետներ -> մերժման հիմքերը -> մերժման կարգ և ժամկետներ -> (առկայության դեպքում) հետագա գործողություններ (շտկում և այլն): Ներկայումս իրացվել է նաև էլեկտրոնային ռեգիստրի համակարգը`

. գործակալությունը բոլոր որոշումներն ընդունում և անձանց ուղարկում է (նաև հասանելի է դարձնում համացանցում) էլ. փաստաթղթի ձևով,

. հստակեցվել է ռեգիստր էլեկտրոնային փաստաթղթեր ներկայացնելու կարգը,

. վերացվել է վկայականի գաղափարը, դա փոխարինելով գրանցամատյանից քաղվածքով (անձանցից վկայական և կանոնադրություն չեն պահանջվում, դրանք ներկայացվում են համացանցով (գաղտնաբառն ու ծածկանուններն արդեն տրամադրվել են),

. ստեղծվել է հնարավորություն (պետ տուրքի օրենքում փոփոխություն) մասնավոր անձանց` բանկերին, նոտարներին, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հնարավորություն տալ ստանալ գաղտնաբառ և ծածկագիր, կամ հատուկ ծրագրի միջոցով ստանալ տեղեկություններ գրանցումների մասին և հետևաբար չպահանջել վկայական և կանոնադրություն (այսօր օրենքի տառի համաձայն, յուրաքանչյուր անձի մասին տվյալ ճշտելու համար մասնավոր անձինք պետք է վճարեն 3000 ՀՀ դրամ),

. հարակից օրենքներում վերացվել է վկայական և կանոնադրություն ներկայացնելու պահանջը, տարբեր գործողություններ իրականացնելիս,

. վերացվել է փաստաթղթերը կնքելու պահանջը, և նաև ստեղծվել է հնարավորություն Գործակալության կողմից էլեկտրոնային ստորագրություն օգտագործելու համար,

. վերացվել է տարածքային ստորաբաժանման հասկացությունը` Գործակալության համար նախատեսելով ֆունկցիոնալ, այլ ոչ թե տարածքային բաժանում (գործող օրենքում մի շարք դեպքերում նշված է, որ փաստաթուղթը լրացնում և կնքում է ՏՍ պետը),

. վերացվել են քարտեր լրացնելու պարտականությունը (դա փոխարինելով համակարգում տվյալներ լրացնելու պահանջով):

Վերոնշյալ Օրենքի ընդունմամբ որոշակի փոփոխություններ են կատարվել նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքում: Ներառվել է լսումների անցկացման հնարավորությունը, միաժամանակ սահմանելով հստակ կարգավորումներ` բացառելու որևէ չարաշահում (օրինակ լսում չի իրականացվում, եթե գրանցման ժամկետը 5 օր է և այլն): Հստակեցվել է Գործակալության` փաստաթղթերը կազմելու պարտականությունը, դրա սահմանները, ձևերը և կարգը, փաստաթղթերում առկա սխալները շտկելու հնարավորությունը (եթե անձը հինգ օրվա ընթացքում ներկայացնում է շտկված փաստաթուղթ, ապա պետ տուրք կրկնակի չի վճարում):

Կատարվել են փոփոխություններ պետական տուրքի հետ կապված. առևտրային կազմակերպությունների գրանցման համար նախատեսված 17000 ՀՀ դրամը փոխարինվել է 0 դրամով: Դրա փոխարեն ավելացվել է այլ փոփոխությունների կատարման տուրքը 6000 ՀՀ դրամից դարձնելով 10000 ՀՀ դրամ, որ արդյունքում ընդհանուր առմամբ եկամուտների փոփոխություն չկա:

Կրճատվել են մի շարք գրանցումների ժամկետներ (փոփոխությունների համար նախատեսվել է 2 օր, նախկինում առկա 5 օրվա փոխարեն), ինչպես նաև իրավաբանորեն ամրագրվել է տիպային կանոնադրությունների ընտրության դեպքում անմիջապես գրանցումը: Օրենքով ամրագրվել է տեղեկանքների անմիջապես (նախկինում 5 օր է եղել) տրամադրման (նաև առցանց ստանալու) կարգ:

«Գործատուների միությունների մասին» 2007 թվականի փետրվարի 27-ին ընդունված ՀՀ օրենքը (ՀՕ-115-Ն) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում «Գործատուների միություն» ոչ առևտրային կազմակերպության կազմակերպական իրավական ձևը, գործատուների միությունների ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման իրավական հիմքերը և կարգավորում է դրանց գործունեության հետ կապված հարաբերությունները: Գործատուների միությունների ստեղծման, պետական գրանցման, կանոնադրության հետ կապված հարաբերություններն էլ կարգավորվում են Օրենքի 2-րդ Գլխով:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածով սահմանված է, որ միավորումներ (հասարակական կամ արհեստակցական միություններ) կազմելու կամ կուսակցություններ ստեղծելու իրավունքի իրականացմանը կամ միավորման կամ կուսակցության օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ միջամտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով: Նույն արարքը, որն առաջացրել է միավորման կամ կուսակցության իրավունքների և օրինական շահերի էական խախտում, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ և «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածներով ամրագրված է արհեստակցական, ինչպես նաև գործատուների միությունների իրավունքը մասնակցելու միջազգային կազմակերպությունների գործունեությանը կամ միավորվելու նրանց հետ: Նրանք կարող են մասնակցել (անդամակցել) նաև այլ երկրների միություններին:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010 թվականի հունիսի 24-ի փոփոխություններով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 23-րդ և 25-րդ հոդվածները շարադրվել են նոր խմբագրությամբ` համապատասխանաբար հետևյալ բովանդակություններով.

 

Հոդված 23.

 

1. Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն աշխատողների ներկայացուցիչները` արհեստակցական միությունները, աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչները (մարմինը):

Եթե կազմակերպությունում բացակայում է (են) արհեստակցական միությունը (միությունները), կամ գոյություն ունեցող արհեստակցական միություններից որևէ մեկը չի միավորում կազմակերպության աշխատողների կեսից ավելիին, ապա աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից կարող են ընտրվել ներկայացուցիչներ (մարմին):

Կազմակերպությունում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչների (մարմնի) առկայությունը չպետք է խոչընդոտի արհեստակցական միությունների գործառույթների իրականացմանը:

Կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների բացակայության դեպքում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) ընտրում է ներկայացուցիչ (ներկայացուցիչներ), որը ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է տվյալ գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին:

2. Միևնույն անձը միաժամանակ չի կարող ներկայացնել աշխատողների և գործատուների շահերն ու պաշտպանել դրանք:

 

Հոդված 25.

 

1. Աշխատողների ներկայացուցիչներն իրավունք ունեն`

1) մշակելու իրենց կանոնադրություններն ու կանոնակարգերը, ազատորեն ընտրելու իրենց ներկայացուցիչներին, կազմակերպելու իրենց վարչակազմն ու գործունեությունը և կազմելու իրենց ծրագրերը.

2) սույն օրենսգրքով սահմանված կարգով գործատուից ստանալու տեղեկատվություն.

3) գործատուին ներկայացնելու առաջարկություններ աշխատանքի կազմակերպման վերաբերյալ.

4) կազմակերպությունում վարելու կոլեկտիվ բանակցություններ, կնքելու կոլեկտիվ պայմանագրեր, իրականացնելու դրանց կատարման հսկողությունը.

5) աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ կազմակերպությունում իրականացնելու ոչ պետական վերահսկողություն.

6) կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերին հակասող կամ աշխատողների ներկայացուցչի իրավունքները խախտող գործատուի և նրա լիազորած անձանց որոշումները և գործողությունները բողոքարկելու դատական կարգով.

7) կազմակերպությունում մասնակցելու արտադրական ծրագրերի մշակմանը և դրանց կենսագործմանը.

8) գործատուին ներկայացնելու առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, ձեռքի աշխատանքի թեթևացման, արտադրական նորմաների վերանայման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ:

2. Արհեստակցական միությունները, բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսվածից, իրավունք ունեն`

1) սոցիալական գործընկերության տարբեր մակարդակներում ապահովելու աշխատողների և գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում.

2) առաջարկություններ ներկայացնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ.

3) կազմակերպելու և գլխավորելու գործադուլներ:

3. Աշխատողների ներկայացուցիչներին կոլեկտիվ պայմանագրով կարող են վերապահվել օրենսդրությանը չհակասող լրացուցիչ իրավասություններ:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով որպես աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունք սահմանված է աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ մասի 1) և 2) կետերի համաձայն` աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել`

1) արհեստակցական միությանն անդամակցելը կամ ոչ աշխատանքային ժամերին, իսկ գործատուի համաձայնությամբ նաև աշխատանքային ժամերին արհեստակցական միության գործունեությանը մասնակցելը.

2) երբևէ աշխատողների ներկայացուցիչ հանդիսանալը:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատողների ներկայացուցչի կողմից գործատուի իրավունքները, օրենսդրության պահանջները կամ պայմանագրերի նորմերը խախտելու դեպքերում գործատուն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու դատարան` աշխատողների ներկայացուցչի անօրինական գործունեությունը դադարեցնելու պահանջով:

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` արհեստակցական միության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով և արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Արհեստակցական միությունների կողմից «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

 

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` արհեստակցական միության ղեկավար մարմնի ներկայացուցիչները, աշխատանքի պայմանների ուսումնասիրման նպատակով, իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այցելել այն աշխատատեղերը, որտեղ աշխատում են տվյալ արհեստակցական միության մասնակիցները (անդամները):

Աշխատատեղում, աշխատանքի պայմանների հետ կապված, աշխատողի կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող իրադրություն ի հայտ գալու դեպքում արհեստակցական միությունն իրավունք ունի գործատուից միջնորդագրով պահանջել միջոցներ ձեռնարկել ի հայտ եկած վտանգը վերացնելու կամ մինչ այդ աշխատանքն այդ աշխատատեղում դադարեցնելու համար: Միջնորդագրերին ի պատասխան` գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում արհեստակցական միությանը տեղյակ պահել ձեռնարկված միջոցառումների մասին:

 

Ներկայացվածություն

 

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` արհեստակցական միությունը, ի դեմս իր ղեկավար մարմնի կամ ներկայացուցչի, իրավունք ունի կոլեկտիվ պայմանագիր կնքել (վերակնքել) գործատուի, գործատուների միության հետ:

Գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումը իր աշխատողներին միավորող արհեստակցական միության հետ:

Կոլեկտիվ պայմանագիրը (համաձայնագիրը) կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գործատուի հետ կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում արհեստակցական կազմակերպությունը կարող է հանդես գալ որպես աշխատողների ներկայացուցիչ, եթե արհեստակցական կազմակերպությանը մասնակցում է (անդամակցում է) գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողների կեսից ավելին: Այդպիսի ներկայացուցչական լիազորություններով օժտված արհեստակցական կազմակերպության կողմից գործատուի հետ կնքված կոլեկտիվ պայմանագրի դրույթները տարածվում են նաև գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած բոլոր այն աշխատողների վրա, որոնք արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) չեն:

Եթե կազմակերպության արհեստակցական կազմակերպությանը մասնակցում է (անդամակցում է) գործատուի հետ աշխատանքային պայմանագրեր կնքած աշխատողների ոչ ավելին, քան կեսը, ապա կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում արհեստակցական կազմակերպությունը ներկայացնում և պաշտպանում է միայն իր անդամների շահերը:

Տվյալ գործատուի մոտ արհեստակցական կազմակերպության բացակայության դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով, աշխատողների շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությանը:

Եթե արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) են տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները, ապա այդ դեպքում արհեստակցական կազմակերպությունը կարող է կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում յուրաքանչյուր գործատուի մոտ ներկայացնել և պաշտպանել աշխատողների շահերը, եթե տվյալ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողների կեսից ավելին մասնակցում է (անդամակցում է) արհեստակցական կազմակերպությանը: Հակառակ դեպքում արհեստակցական կազմակերպությունը տվյալ գործատուի մոտ կարող է ներկայացնել և պաշտպանել միայն իր անդամների շահերը:

Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կարող է բանակցել և համաձայնագիր կնքել արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը, պետական կառավարման մյուս մարմինների հետ կարող են բանակցել և համաձայնագիր կնքել արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունները:

 

Անհատական շրջանակ

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010 թվականի հունիսի 24-ի փոփոխություններով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 44-րդ հոդվածով օրենքով սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների նկատմամբ աշխատանքային օրենսգրքի 2-րդ բաժնի` «Կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններ» նորմերը կիրառվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

Հատուկ ծառայողների, քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում սույն օրենսգրքի 2-րդ բաժնով սահմանված նորմերը:

 

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` զինծառայողն իրավունք չունի անդամակցել որևէ քաղաքական կուսակցության, կրոնական կամ արհեստակցական միության.

Զինծառայողները չեն կարող կազմակերպել քաղաքական կուսակցություններ և կրոնական միավորումներ:

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն /39-րդ հոդված/ ոստիկանության ծառայողն իրավունք չունի լինել որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ, իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել, կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց:

 

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի լինել որևէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ.

 

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` դատախազն իրավունք չունի անդամակցելու արհեստակցական միության, կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց.

 

Հոդված 6. Կոլեկտիվ գործարքների կնքման իրավունքը

 

._________________________________________________________________________.

|Նպատակ հետապնդելով ապահովել հավաքական բանակցությունների իրավունքի        |

|արդյունավետ իրականացումը` Կողմերը պարտավորվում են.                       |

|                                                                         |

|    1. խթանել աշխատողների ու գործատուների միջև  համատեղ քննարկումները,   |

|    2. խթանել բոլոր անհրաժեշտ և  համապատասխան դեպքերում գործատուների կամ |

|գործատուների կազմակերպությունների և  աշխատողների կազմակերպությունների    |

|միջև  կամավոր բանակցությունների մեխանիզմը, որի նպատակն է կարգավորել      |

|զբաղվածության պայմաններն ու ժամկետները հավաքական համաձայնագրերի միջոցով, |

|    3. խթանել աշխատանքի հետ կապված վիճելի հարցերի շուրջ համաձայնության   |

|գալու և  կամավոր միջնորդ դատարանի մեխանիզմի ներդրումն ու կիրառումը       |

|    4. ճանաչել շահերի բախումների դեպքում հավաքական գործողություն         |

|ձեռնարկելու աշխատողների և  գործատուների իրավունքը, ներառյալ գործադուլի   |

|իրավունքը, որը ենթակա է նախապես կնքված հավաքական համաձայնագրերում        |

|նախատեսվող պարտավորությունների կատարմանը:                                |

._________________________________________________________________________.

 

Հոդված 6§1

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010 թվականի հունիսի 24-ի փոփոխություններով փոփոխվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի` կազմակերպության մակարդակում սոցիալական գործընկերության կողմերն են գործատուն և աշխատողների ներկայացուցիչները (նշված փոփոխությունը պայմանավորված է օրենսգրքի 23-րդ հոդվածում կատարված փոփոխությամբ):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 43-րդ հոդվածով`

1. Աշխատողներն իրավունք ունեն ստանալու աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ օրենքով չարգելված տեղեկատվություն:

2. Աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվությունը գործատուն տրամադրում է աշխատողների ներկայացուցիչներին: Տրամադրվող տեղեկատվության չափը պայմանավորվում է սոցիալական գործընկերության մակարդակով:

3. Տեղեկատվությունը ներառում է`

1) տեղեկություններ` գործատուի ներկա և ապագա գործունեության մասին.

2) տեղեկություններ` զբաղվածության հնարավոր փոփոխությունների մասին.

3) տեղեկություններ` աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատումների դեպքում իրականացվելիք միջոցառումների մասին.

4) այլ տեղեկություններ` աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ, եթե այդ տեղեկությունները պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիք չեն համարվում:

4. Տեղեկատվության տրամադրման կարգը և պայմանները սահմանվում են կողմերի համաձայնությամբ:

 

Վերջին տարիներին երկրում զգալի առաջընթաց է արձանագրվել սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում: 2009 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (այսուհետ` Կողմեր) միջև կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով սահմանվել են սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ և Կողմերի համատեղ գործողությունները դրանց իրականացման համար:

Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի 5-րդ բաժնին համապատասխան` հանրապետական մակարդակում կոլեկտիվ բանակցությունների վարման, պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման, պայմանագրի կիրարկումն ապահովելու նպատակով գործողությունների ծրագրի մշակման, պայմանագրի կատարման ընթացքում ծագած խնդիրների քննարկման, Կողմերին համապատասխան առաջարկների ներկայացման նպատակով Կողմերի 2009 թվականի հուլիսի 9-ի համաձայնագրով ձևավորվել և հաստատվել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի կազմը (յուրաքանչյուր Կողմից 5-ական ներկայացուցիչ):

 

Հանձնաժողովի նպատակն է`

1. Խթանել սոցիալական գործընկերության կայացումն ու զարգացումը.

2. Ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կատարումը:

 

Հանձնաժողովի խնդիրներն են`

1. Հանրապետական մակարդակում կոլեկտիվ բանակցությունների կազմակերպման և վարման ապահովումը.

2. Պայմանագրի կատարման ընթացքում ծագած խնդիրների քննարկումը և Կողմերին առաջարկների ներկայացումը.

3. Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու ուղղությամբ միջազգային փորձի` ՀՀ-ում տեղայնացման ապահովումը և ճյուղային ու տարածքային երկկողմ հանձնաժողովներին տրամադրումը:

Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս քան երեք ամիսը մեկ անգամ, որպես կանոն Հանձնաժողովի նախագահի մոտ, եթե նիստի կայացման տեղի վերաբերյալ Հանձնաժողովն այլ որոշում չի կայացնում: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:

Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե յուրաքանչյուր Կողմից մասնակցում են երեքից ոչ պակաս անդամներ: Արտահերթ նիստ կարող է գումարվել Հանձնաժողովի Կողմերից մեկի` առնվազն երեք ներկայացուցիչների գրավոր առաջարկությամբ: Արտահերթ նիստը գումարվում է առաջարկը ներկայացնելուց հետո երկշաբաթյա ժամկետում: Նիստի օրակարգի նախագիծը ձևավորում է Հանձնաժողովի նախագահը` Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա և Հանձնաժողովի քարտուղարի միջոցով, ոչ ուշ, քան նիստից 5 աշխատանքային օր առաջ Հանձնաժողովի անդամներին և նիստին հրավիրված անձանց է ուղարկում օրակարգի նախագիծը և կից փաստաթղթերի փաթեթները:

Նիստում լրացուցիչ հարց ներկայացնելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ:

Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում, հարցի քննարկումը տեղափոխվում է Հանձնաժողովի արտահերթ նիստ` Հանձնաժողովի համաձայնությամբ:

Նիստի արձանագրության, Հանձնաժողովի որոշումների էլեկտրոնային տարբերակները քարտուղարը նիստի ավարտից հետո, 10 օրվա ընթացքում ուղարկում է Հանձնաժողովի անդամներին:

Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ են քվեարկել հանձնաժողովի նիստին մասնակցող յուրաքանչյուր Կողմի երեքից ոչ պակաս անդամներ:

Հանձնաժողովի այն անդամը, որը համաձայն չէ ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում նիստի արձանագրության մեջ:

Հանձնաժողովի նիստերին, առանձին հարցերի քննարկումների ժամանակ, խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք` պետական պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև այլ անձինք` ըստ անհրաժեշտության:

Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում է Հանձնաժողովի նախագահը:

Հանձնաժողովում յուրաքանչյուր Կողմի աշխատանքները կազմակերպում է ղեկավարը, որն ընտրվում է Կողմի անդամների կազմից:

Կողմերը խորհրդակցում են հետևյալ հարցերի շուրջ.

1. Աշխատանքի անվտանգություն և առողջության պահպանում.

2. Աշխատանք, աշխատավարձ և բնակչության կենսամակարդակ.

3. Աշխատաշուկա և զբաղվածություն.

4. Սոցիալական ապահովագրություն, սոցիալական պաշտպանություն:

 

Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հանձնաժողովի կողմից մշակված և հաստատված Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագրով:

Ծրագրով նախատեսված միջոցառումներն ու գործողությունների վերաբերյալ հարցերը քննարկվում են Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստերում, որոշումներ կայացվում դրանց իրականացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ու ձեռնարկվելիք միջոցառումների ուղղությամբ:

 

2012 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքվել է «2009 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիր, որով Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը:

 

Պետական ոլորտ

 

2009 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (այսուհետ` Կողմեր) միջև կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով սահմանվել են սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ և Կողմերի համատեղ գործողությունները դրանց իրականացման համար:

Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի 5-րդ բաժնին համապատասխան` հանրապետական մակարդակում կոլեկտիվ բանակցությունների վարման, պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման, պայմանագրի կիրարկումն ապահովելու նպատակով գործողությունների ծրագրի մշակման, պայմանագրի կատարման ընթացքում ծագած խնդիրների քննարկման, Կողմերին համապատասխան առաջարկների ներկայացման նպատակով Կողմերի 2009 թվականի հուլիսի 9-ի համաձայնագրով ձևավորվել և հաստատվել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի կազմը (յուրաքանչյուր Կողմից 5-ական ներկայացուցիչ):

 

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

Եռակողմ սոցիալական գործընկերության շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ:

Համագործակցության ուղղություններից մեկն էլ ճյուղային, տարածքային և կազմակերպության մակարդակում սոցիալական գործընկերության զարգացումն ու աշխուժացումն է: Մասնավորապես այս ուղղությամբ կազմակերպվել են համատեղ սեմինար-խորհրդատվություններ:

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը /այսուհետ` ՀԳՀՄ/ հիմնադրվել է 2007 թվականի նոյեմբերին:

Միության ռազմավարական առաջնահերթություններն են`

- գործատուների կազմակերպությունների ինստիտուցիոնալ հզորացում և արդյունավետ կառավարում.

- բարենպաստ միջավայր գործարարության համար.

- սոցիալական երկխոսություն տնտեսություն-աշխատաշուկա-կրթություն համագործակցության հարցերում:

Առաջնահերթ նպատակներից կարևորագույններն են`

- համակարգել իր անդամ ճյուղային, տարածքային միությունների և գործատու կազմակերպությունների գործունեությունը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիա և ճյուղային արհեստակցական միությունների հետ փոխհարաբերություններում.

- ՀՀ կառավարության, աշխատավորների ներկայացուցչական կազմակերպությունների` այդ թվում Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի հետ արդյունավետ խորհրդակցությունների և համագործակցության կայացումը` հանրապետական, տարածքային, ինչպես նաև տնտեսական գործունեության առանձին ճյուղերի և կազմակերպությունների մակարդակներով:

Լինելով համեմատաբար երիտասարդ կառույց ՀԳՀՄ-ն 2007-2012թթ. ընթացքում իրականացրել է աշխատանքներ բոլոր 4 մակարդակներում /հանրապետական, տարածքային, ճյուղային, կազմակերպության/ սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ կառույցների ձևավորման, դրանց կայացման և կարողությունների զարգացման և ուժգնացման հարցերում: 2009-2012թթ. ընթացքում միության աջակցությամբ հիմնադրվել են երկու նոր տարածքային /Կոտայք, Սյունիք/ և երեք ճյուղային /Մետաղամշակման և էլեկտրոնիկայի արդյունաբերության, Զբաղվածության մասնավոր գործակալությունների և Որակի ասոցիացիա/ գործատուների միություններ, որոնք անդամագրվել են ՀԳՀՄ-ին:

Նոր ճյուղային և տարածքային միությունների հիմնադրումը նաև նպատակ ունի սկսելու համապատասխան արհեստակցական կազմակերպությունների հետ խորհրդատվություններն ու բանակցությունները` կոլեկտիվ պայմանագրերի կնքման համար:

2013 թվականի ընթացքում ՀԳՀՄ-ն կաջակցի Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերում տարածքային միությունների, ինչպես նաև էներգետիկայի, առևտրի և սպասարկման, գինեգործության ոլորտներում` ճյուղային միությունների հիմնադրմանը:

2010 թվականի ապրիլ-օգոստոս ամիսների ընթացքում Արագածոտնի մարզում, ՀԳՀՄ-ի, Արագածոտնի գործատուների տարածքային միության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացրած «Սոցիալական գործընկերության զարգացումը մարզերում» ծրագրի արդյունքում 15 կազմակերպություններում կոլեկտիվ բանակցությունների և քննարկումների ընթացքում մշակվեցին կազմակերպությունների կոլեկտիվ պայմանագրերի նախագծեր, որոնք քննարկվեցին և ստորագրվեցին կազմակերպությունների արհկոմների ու գործատուների կողմից:

2010 թվականի հունիսի 11-ին ստորագրվեց նաև Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքապետարանի, Արդյունաբերական համակարգի աշխատողների Ապարանի տարածքային արհեստակցական կազմակերպության և Արագածոտնի մարզի գործատուների տարածքային միության միջև եռակողմ Տարածքային կոլեկտիվ պայմանագիրը:

«Սոցիալական գործընկերության զարգացման» ծրագրի արդյունքներն ամփոփվեցին 2010 թվականի սեպտեմբերի 29-ին` «Սոցիալական գործընկերություն» ազգային առաջին կոնֆերանսում: Կոնֆերանսին մասնակցում էին և իրենց կարծիքներն արտահայտեցին սոցիալական գործընկերության բոլոր մակարդակների ներկայացուցիչները, ինչպես նաև խնդրով շահագրգռված բազմաթիվ տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսում որոշում ընդունվեց, հաշվի առնելով կոնֆերանսի կարևոր նշանակությունը սոցիալական գործընկերության զարգացման գործում, այդ հանդիպումները դարձնել շարունակական և յուրաքանչյուր տարի աշնանը կազմակերպել գործընկերությանը վերաբերող հերթական կոնֆերանս:

Որոշում ընդունվեց նաև, որ հաջորդ` երկրորդ Ազգային կոնֆերանսի նշանաբանի կլինի «Միասին դեպի աշխատանքի անվտանգության և առողջության պահպանում»:

2011 թվականի հոկտեմբերի 11-12-ը կայացել է «Սոցիալական գործընկերություն» Ազգային երկրորդ կոնֆերանսը:

«Միասին դեպի աշխատանքի անվտանգության և առողջության պահպանում» Ազգային կոնֆերանսը որպես սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ համակարգի մի բաղադրիչ, զետեղվում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում: ՀԳՀՄ-ի կազմակերպած միջոցառումն անդրադարձավ աշխատանքի պաշտպանության ոլորտում ազգային քաղաքականությանը, Հայաստանի ամենատարբեր աշխատանքային միջավայրերում առկա պայմանների տարաբնույթ հիմնախնդիրներին և արդեն կարծրատիպի վերացված մոտեցումներին: Ներկայացվեցին կազմակերպություններում աշխատողի համար անվտանգ և արժանապատիվ աշխատանքային միջավայր ձևավորող արդի սկզբունքներն ու չափանիշները, կոնֆերանսին մասնակցող միջազգային փորձագետները ներկայացրեցին Աշխատանքի միջազգային կազմակերպության, Եվրամիության աշխատանքի պաշտպանության և առողջության պահպանման կոմիտեի առաջադեմ փորձը և պահանջները: Ընդհանուր առմամբ կոնֆերանսին մասնագետները ներկայացրեցին ավելի քան 15 առանցքային ելույթներ: Կոնֆերանսի ընթացքում, հոկտեմբերի 11-ին, Հայաստանի մեքենաշինարարների և սարքաշինարարների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության և Հայաստանի գործատուների հանրապետական միության Մետաղամշակման և էլեկտրոնիկայի արդյունաբերության գործատուների միությունը ստորագրեցին երկկողմ Կոլեկտիվ պայմանագիր:

2011 թվականին նախագծվեց, մշակվեց, տեղակայվեց և գործարկվեց «սոցիալական գործընկերության» կայքը (www.social-dialogue.am), որի աշխատանքներին մասնակցեցին և կայքը օգտագործում են երեք սոցիալական գործընկերները` ՀՀ կառավարությունը, Հայաստանի գործատուների հանրապետական միությունը և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիան, իրենց համապատասխան տարածքային, ճյուղային կազմակերպություններով: (Ներկայումս կայքը գտնվում է վերափոխման գործընթացում):

2012 թվականի ընթացքում «Սոցիալական երկխոսության և համագործակցության» ծրագրի շրջանակներում, որին աջակցում էին նաև Գերմանական Կովկասյան համագործակցության և Հոլանդական գործատուների կազմակերպությունների հզորացմանն աջակցող ծրագրերը` հանրապետության երկու մարզերում /Լոռի, Սյունիք/ իրականացվեց սոցիալ-տնտեսական իրավիճակի հետազոտություն և վերլուծություն, ինչպես նաև սոցիալական գործընկերության առկա իրավիճակի գնահատում /գործատուների, արհմիությունների և ՏԻՄ տեսանկյունից/: Հետազոտության արդյունքները մայիսի 16-ին ամփոփվեցին «Սոցիալական երկխոսությունը և տարածքային զարգացման հիմնախնդիրները Լոռու մարզում» կոնֆերանսում, իսկ օգոստոսի 29-ին` Սյունիքի մարզի տարածքային համանուն կոնֆերանսում: Մարզերի տարածքային կոնֆերանսներին մասնակցեցին և իրենց դիրքորոշումներն արտահայտեցին մարզպետների առաջին տեղակալները, մարզերի գործատուների տարածքային միության և արհեստակցական կազմակերպությունների ղեկավարները, գործատուները, կրթական ոլորտի ներկայացուցիչները, Գերմանական կովկասյան աջակցող ծրագրերի համակարգողները, ինչպես նաև ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

2012 թվականի հոկտեմբերի 4-ին «Սոցիալական երկխոսությունը մարզերում և մարզերի զարգացում» Սոցիալական գործընկերության երրորդ Ազգային կոնֆերանսում միջազգային փորձագետների և սոցիալական գործընկերության բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ամփոփվեցին երկու մարզերում հետազոտությունների արդյունքները և մշակվեցին հետագա համագործակցության ծրագրեր:

2013 թվականի ՀԳՀՄ զարգացման ռազմավարության 2-րդ բաժինն ամբողջովին նվիրված է սոցիալական գործընկերության բոլոր մակարդակներում կայացմանը և զարգացմանը, արհմիութենական համապատասխան մակարդակների կազմակերպությունների հետ համագործակցությանը:

Նախատեսվում են ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի հետ համատեղ ծրագրերի իրականացում` սոցիալական երկխոսությունը զարգացնելու առումով և այդ նպատակով տարբեր միջոցառումների կազմակերպում, այդ թվում`

. համագործակցություն եռակողմ հանձնաժողովի աշխատանքների և քննարկվող հարցերի օրակարգի ձևավորման շրջանակում..

. 2013 թվականի հունվարին ստեղծվել է համատեղ արագ արձագանքման աշխատանքային խումբ` Հայաստանի տնտեսվարող սուբյեկտներում Աշխատանքի պաշտպանության առկա վիճակի ուսումնասիրման, ռիսկերի գնահատման և անհրաժեշտության դեպքում խորհրդատվության տրամադրման նպատակով.

. նախատեսվում է 2013 թվականի ընթացքում հանրապետության բոլոր մարզերում համատեղ կազմակերպել սեմինար և քննարկումներ «Աշխատանքի առողջ և անվտանգ պայմաններ» թեմայով, համատեղ իրականացնելով իրավիճակի գնահատումներ և վերլուծություններ.

. նախատեսվում է 2013 թվականի ընթացքում հանրապետության բոլոր մարզերում համատեղ սոցիալական երկխոսության և սոցիալական գործընկերության շղթայի բոլոր 4 մակարդակներում գործատուների համար իրականացնել վերապատրաստումներ «Սոցիալական երկխոսություն» թեմայով.

. նախատեսվում է 2013 թվականի ընթացքում իրականացնել աշխատավարձի նվազագույն չափի վերաբերյալ իրավիճակի գնահատում և դրա հիման վրա ոլորտային համատեղ ուսումնասիրություններ և վերլուծություններ.

. իրականացնել ուսումնասիրություն ՀՀ աշխատանքային օրենսգրքի կիրառման պրակտիկան կազմակերպություններում, առկա խնդիրների բացահայտում.

. կազմակերպել սոցիալական գործընկերության հանդիպումներ, ճյուղային միությունների միջև բանակցությունների խթանման նպատակով.

. վերլուծել կոլեկտիվ պայմանագրերի կնքմանը խոչընդոտող գործոնները, խթանել կոլեկտիվ պայմանագրերի կնքումը, կազմակերպություններում կնքված պայմանագրերի ներքո աշխատանքների ուժգնացում.

. համատեղ կլոր սեղանների, քննարկումների կազմակերպում Արժանապատիվ աշխատանք ծրագրի գերակայությունների շուրջ` զբաղվածության քաղաքականության կատարելագործում, աշխատանքի պաշտպանություն, գենդերային հավասարություն և երիտասարդության զբաղվածություն, հարկադիր աշխատանքի կանխարգելում.

. Տեղեկատվության փոխանակում /գրքեր, բրոշյուրներ և այլն/.

. www.social-dialogue.am կայքի հնարավորությունների արդյունավետ օգտագործում:

 

Նախատեսվում է 2013 թվականի 4-րդ եռամսյակում կազմակերպել Սոցիալական գործընկերության Ազգային չորրորդ կոնֆերանսը «ՓՄՁ ոլորտի խնդիրները ՀՀ-ում և դրանց հաղթահարման ուղիները սոցիալական գործընկերության շրջանակում» թեմայով:

 

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ, անհրաժեշտության դեպքում, ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն:

 

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամ կազմակերպություններում 2009 թվականին կնքվել են 857 կոլեկտիվ պայմանագիր, որից ճյուղային` 5 տարածքային` 71, կազմակերպության 781: Կազմակերպության աշխատողների թիվը, որոնց վրա տարածվում է կոլեկտիվ պայմանագիրը, կազմում է 165830 մարդ, որոնցից արհմիության անդամներ են 163142 մարդ: ՀԱՄԿ-ի անդամ 24 ճյուղային հանրապետական միություններին անդամակցել են 2009 թվականին` 717, 2010 թվականին` 725, 2011 թվականին` 733 և 2012 թվականին 709 ՀՀ պետական ռեգիստրում գրանցված արհմիութենական կազմակերպություններ:

 

.___________________________________________________________________.

|     |            Կնքված կոլեկտիվ պայմանագրեր       |              |

|_____|______________________________________________|______________|

|տարե-|ընդա-|      այդ թվում    |կազմակեր-  |այդ     |ՀԱՄԿ-ի անդամ  |

|թիվ  |մենը |___________________|պության    |թվում`  |արհեստակցական |

|     |     |ճյու-|տարած-|կազ-  |աշխատողների|արհմիու-|կազմակերպու-  |

|     |     |ղային|քային |մակեր-|թիվը, որոնց|թյան    |թյունների     |

|     |     |     |      |պու-  |վրա        |անդամներ|ճյուղային     |

|     |     |     |      |թյան  |տարածվում է|        |հանրապետական  |

|     |     |     |      |      |կոլեկտիվ   |        |միություններին|

|     |     |     |      |      |պայմանագիրը|        |անդամակցող    |

|     |     |     |      |      |           |        |արհմիութենական|

|     |     |     |      |      |           |        |կազմակերպու-  |

|_____|_____|_____|______|______|___________|________|______________|

|2009 |857  |5    |71    |781   |165830     |163142  |717           |

|_____|_____|_____|______|______|___________|________|______________|

|2010 |871  |3    |59    |809   |168869     |167166  |725           |

|_____|_____|_____|______|______|___________|________|______________|

|2011 |858  |6    |63    |789   |171741     |169043  |733           |

|_____|_____|_____|______|______|___________|________|______________|

|2012 |873  |7    |59    |807   |175252     |173004  |709           |

.___________________________________________________________________.

 

Հոդված 6§2

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010 թվականի հունիսի 24-ի փոփոխություններով օրենսգրքի 56-րդ հոդվածը խմբագրվել է և «արհեստակցական միություն» բառերը փոխարինվել են «աշխատողների ներկայացուցիչներ» բառերով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010 թվականի հունիսի 24-ի փոփոխություններով օրենսգրքի 23-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն`

1. Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն աշխատողների ներկայացուցիչները` արհեստակցական միությունները, աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչները (մարմինը):

Եթե կազմակերպությունում բացակայում է (են) արհեստակցական միությունը (միությունները), կամ գոյություն ունեցող արհեստակցական միություններից որևէ մեկը չի միավորում կազմակերպության աշխատողների կեսից ավելիին, ապա աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից կարող են ընտրվել ներկայացուցիչներ (մարմին):

Կազմակերպությունում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչների (մարմնի) առկայությունը չպետք է խոչընդոտի արհեստակցական միությունների գործառույթների իրականացմանը:

Կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների բացակայության դեպքում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) ընտրում է ներկայացուցիչ (ներկայացուցիչներ), որը ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է տվյալ գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին:

2. Միևնույն անձը միաժամանակ չի կարող ներկայացնել աշխատողների և գործատուների շահերն ու պաշտպանել դրանք:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010 թվականի հունիսի 24-ի փոփոխություններով փոփոխվել է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 44-րդ հոդվածը, որի 1-ին մասի համաձայն` օրենքով սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների նկատմամբ օրենսգրքի 2-րդ բաժնի նորմերը կիրառվում են օրենսգրքով սահմանված կարգով: Այսինքն օրենսգրքի 2-րդ բաժնի նորմերը կիրառելի են քաղաքացիական ծառայողների համար:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` 2009 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (այսուհետ` Կողմեր) միջև կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով սահմանվել են սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ և Կողմերի համատեղ գործողությունները դրանց իրականացման համար:

Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի 5-րդ բաժնին համապատասխան` հանրապետական մակարդակում կոլեկտիվ բանակցությունների վարման, պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման, պայմանագրի կիրարկումն ապահովելու նպատակով գործողությունների ծրագրի մշակման, պայմանագրի կատարման ընթացքում ծագած խնդիրների քննարկման, Կողմերին համապատասխան առաջարկների ներկայացման նպատակով Կողմերի 2009 թվականի հուլիսի 9-ի համաձայնագրով ձևավորվել և հաստատվել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի կազմը (յուրաքանչյուր Կողմից 5-ական ներկայացուցիչ):

2012 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքվել է «2009 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիր, որով Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը:

 

Եռակողմ սոցիալական գործընկերության շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ:

Համագործակցության ուղղություններից մեկն էլ ճյուղային, տարածքային և կազմակերպության մակարդակում սոցիալական գործընկերության զարգացումն ու աշխուժացումն է: Մասնավորապես այս ուղղությամբ կազմակերպվել են համատեղ սեմինար-խորհրդատվություններ:

 

Պետական ոլորտ

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010 թվականի հունիսի 24-ի փոփոխություններով փոփոխվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 44-րդ հոդվածը, որի 1-ին մասի համաձայն` օրենքով սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների նկատմամբ օրենսգրքի 2-րդ բաժնի նորմերը կիրառվում են օրենսգրքով սահմանված կարգով:

Այսինքն օրենսգրքի 2-րդ բաժնի նորմերը կիրառելի են քաղաքացիական ծառայողների համար:

 

Հոդված 6§3

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր այն իրավական դաշտի նկարագրությունը:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքով (հոդված 68) հաշտեցման հանձնաժողովները ձևավորվում են կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերի հավասար թվով ներկայացուցիչներից: Հաշտեցման հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը որոշվում է կողմերի համաձայնությամբ: Հաշտեցման հանձնաժողովը ստեղծվում է առաջադրված պահանջները մերժելու մասին գրավոր որոշումը պահանջներ առաջադրած կողմին տրամադրելու օրվանից հետո` յոթ օրվա ընթացքում: Հանձնաժողովի կազմը ամրագրվում է արձանագրությամբ:

Եթե կողմերն ընդհանուր համաձայնությամբ չեն կարողանում որոշել հաշտեցման հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը, ապա նրանք իրենց հայեցողությամբ հաշտեցման հանձնաժողով են պատվիրակում իրենց ներկայացուցիչներին: Ներկայացուցիչների թիվը յուրաքանչյուր կողմից չպետք է գերազանցի հինգը:

Բոլոր կոլեկտիվ աշխատանքային վեճերի կարգավորումն իրականացվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի Գլուխ 11-ի («Կոլեկտիվ աշխատանքային վեճերի կարգավորումը») դրույթներին համաձայն:

 

Հոդված 6§4

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր այն իրավական դաշտի նկարագրությունը, որը վերաբերում է մասնավոր և հանրային հատվածներում հավաքական գործողություններին: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն /25-րդ հոդված/` գործադուլներ կազմակերպելու և գլխավորելու իրավունք ունեն արհեստակցական միությունները:

2010 թվականի հունիսի 24-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն /հոդված 74 /.

1. Գործադուլ հայտարարելու մասին որոշում ընդունելու իրավունք ունի արհեստակցական միությունը` ՀՀ աշխատանքային օրենսգրքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով: Գործադուլը հայտարարվում է այն դեպքում, եթե այդ մասին որոշումը գաղտնի քվեարկությամբ հավանության է արժանացել`

1) կազմակերպությունում գործադուլ հայտարարելիս` կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի կողմից.

2) կազմակերպության առանձնացված (կառուցվածքային) ստորաբաժանումում գործադուլ հայտարարելիս` այդ ստորաբաժանման աշխատողների երկու երրորդի կողմից: Եթե կազմակերպության առանձնացված ստորաբաժանումում գործադուլ հայտարարելը խոչընդոտում է կազմակերպության մյուս ստորաբաժանումների բնականոն գործունեությանը, ապա գործադուլ հայտարարելու որոշումը պետք է հավանության արժանանա այդ ստորաբաժանման աշխատողների երկու երրորդի կողմից, որը չի կարող պակաս լինել կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի կեսից:

1.1. Կազմակերպությունում արհեստակցական միության բացակայության դեպքում գործադուլ հայտարարելու գործառույթները կազմակերպության աշխատողների ժողովի (համաժողովի) որոշմամբ փոխանցվում են համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը:

2. Նախատեսվող գործադուլի մասին արհեստակցական միությունը պարտավոր է գործատուին գրավոր տեղեկացնել գործադուլն սկսելու օրվանից առնվազն յոթ օր առաջ: Տեղեկացման հետ միաժամանակ գործատուին է ուղարկվում սույն հոդվածով սահմանված կարգով ընդունված որոշումը` կցելով առաջադրված պահանջները: Գործադուլ հայտարարելիս թույլատրվում է ներկայացնել միայն հաշտեցման ընթացակարգերի ժամանակ չբավարարված պահանջները:

3. Մինչև գործադուլ սկսելը կարող է կազմակերպվել նախազգուշական գործադուլ: Այն չի կարող շարունակվել երկու ժամից ավելի: Այդ գործադուլի մասին գործատուն պետք է գրավոր տեղեկացվի ոչ ուշ, քան երեք օր առաջ:

4. Երկաթուղային և քաղաքային հասարակական տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, կապի, առողջապահական, սննդի արտադրության, ջրամատակարարման, կոյուղու և թափոնների տեղափոխման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, անընդհատ գործող արտադրությամբ կազմակերպություններում, ինչպես նաև այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքի դադարեցումը կարող է հասարակության կամ առանձին անձանց կյանքի և առողջության համար ծանր կամ վտանգավոր հետևանքներ ունենալ, գործադուլ անելու որոշում ընդունելու դեպքում գործատուն պետք է գրավոր ձևով նախազգուշացվի գործադուլն սկսելուց առնվազն տասնչորս օր առաջ:

5. Գործադուլ հայտարարելու որոշման մեջ նշվում են`

1) գործադուլ հայտարարելու համար հիմք համարվող պահանջները.

2) գործադուլն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը.

3) գործադուլը ղեկավարող մարմինը:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն /հոդված 77/.

1. Գործադուլը ղեկավարող մարմինը և գործատուն պարտավոր են ձեռնարկել իրենցից կախված բոլոր միջոցները` գործադուլի ընթացքում ապահովելու հասարակական կարգի, աշխատողների կյանքի ու կազմակերպության գույքի պահպանությունը:

2. Սույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ մասում նշված կազմակերպություններում գործադուլ անելու ընթացքում պետք է ապահովվեն նվազագույն պայմաններ (ծառայություններ), որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի (կենսականորեն անհրաժեշտ) կարիքները բավարարելու համար: Նվազագույն պայմանները սահմանում են համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները: Այդ պայմանների կատարումն ապահովում են գործադուլը ղեկավարող մարմինը, գործատուն և նրանց նշանակած աշխատողները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանները չկատարվելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ գործատուն դրանք ապահովելու համար կարող են ներգրավել այլ ծառայություններ:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն /հոդված 79/` գործադուլին մասնակցությունը կամավոր է: Որևէ մեկին չի կարող պարտադրվել մասնակցելու գործադուլի կամ հրաժարվելու դրանից: Աշխատողին գործադուլի մասնակցելու կամ դրանից հրաժարվելու պարտադրող անձինք ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գործադուլին մասնակցող աշխատողներն ազատվում են իրենց աշխատանքային գործառույթները կատարելու պարտականություններից: Գործադուլի ընթացքում պահպանվում է գործադուլին մասնակցող աշխատողների աշխատատեղը (պաշտոնը): Գործադուլին մասնակցող աշխատողներին գործատուն կարող է աշխատավարձ չվճարել:

Գործադուլը դադարեցնելու վերաբերյալ կողմերի բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնություն ձեռք բերել գործադուլավորներին լրիվ չափով կամ մասնակիորեն աշխատավարձ վճարելու վերաբերյալ:

Գործադուլին չմասնակցող, բայց գործադուլի պատճառով իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից զրկված աշխատողներին վճարվում է աշխատավարձ` ոչ իրենց մեղքով առաջացած պարապուրդի համար, կամ իրենց համաձայնությամբ նրանք կարող են փոխադրվել այլ աշխատանքի:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն /հոդված 80/` գործադուլ հայտարարվելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում գործատուն իրավունք չունի`

1) խոչընդոտելու բոլոր կամ առանձին աշխատողներին` հաճախելու իրենց աշխատատեղերը.

2) հրաժարվելու աշխատողներին աշխատանք տրամադրելուց.

3) գործադուլին մասնակցելու համար աշխատողներին ենթարկելու կարգապահական պատասխանատվության:

Գործադուլի ժամանակ գործատուն իրավունք չունի գործադուլին մասնակցող աշխատողների փոխարեն ընդունելու նոր աշխատողներ, բացառությամբ սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

 

Հոդված 22. Աշխատանքային պայմանների և աշխատանքային միջավայրի

սահմանմանը և բարելավմանը մասնակցելու իրավունքը

 

._________________________________________________________________________.

|    Նպատակ հետապնդելով ապահովել կազմակերպությունում աշխատանքային         |

|պայմանների և  աշխատանքային միջավայրի սահմանմանը և  բարելավմանը           |

|մասնակցելու իրավունքի արդյունավետ իրականացումը` Կողմերը պարտավորվում են  |

|որդեգրել կամ խրախուսել այն միջոցառումները, որոնք հնարավորություն են տալիս|

|աշխատողներին կամ նրանց ներկայացուցիչներին` ազգային օրենսդրությանը և      |

|գործելակերպերին համապատասխան, մասնակցել.                                 |

|                                                                         |

|    ա. աշխատանքային պայմանների, աշխատանքի կազմակերպման և  աշխատանքային   |

|միջավայրի սահմանմանը և  բարելավմանը,                                     |

|    բ. կազմակերպությունում առողջության և  անվտանգության պաշտպանությանը,  |

|    գ. սոցիալական և  սոցիալ-մշակութային ծառայությունների և               |

|հարմարությունների կազմակերպմանը,                                         |

|    դ. այս հարցերը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի հետ                 |

|համապատասխանության նկատմամբ վերահսկողությանը:                            |

._________________________________________________________________________.

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 22-ի համաձայն` ներկայացուցչությունը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում ծագում է, եթե ներկայացուցիչը ներկայացնում է աշխատողների կեսից ավելիի կամքը: Նման ներկայացուցչության միջոցով ստանձնած ընդհանուր բնույթի պարտավորությունները պարտադիր են նաև կոլեկտիվի ներկայացուցչին հատուկ լիազորություններ չվերապահած բոլոր այն աշխատողների համար, ովքեր ստանձնած պարտավորությունների գործողության ոլորտում են:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի /հոդված 19/ համաձայն` աշխատողների կոլեկտիվը կազմում են գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող բոլոր աշխատողները:

Աշխատողների կոլեկտիվն իր որոշումներն ընդունում է աշխատողների ժողովում (համաժողովում):

Աշխատողների ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է գործատուի մոտ աշխատողների կեսից ավելին, իսկ համաժողովը` աշխատողների ընտրած պատվիրակների երկու երրորդից ավելին:

Աշխատողների ժողովի (համաժողովի) որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է ժողովի (համաժողովի) մասնակիցների (պատվիրակների) կեսից ավելին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Աշխատողների ժողովի մասնակիցների (համաժողովի պատվիրակների) ձայների մեծամասնությամբ կայացված որոշմամբ աշխատողների ժողովի (համաժողովի) որոշումները կարող են ընդունվել գաղտնի քվեարկությամբ:

Աշխատողների կոլեկտիվն իր որոշումները կարող է ընդունել նաև կազմակերպության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հրավիրված ժողովներում` քվեարկությամբ ստացված ձայների հանրագումարով:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010 թվականի հունիսի 24-ի փոփոխություններով փոփոխվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 253-ը, որի համաձայն` գործատուն պարտավոր է աշխատողներին տեղեկացնել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության վիճակի վերլուծության, պլանավորման, միջոցառումների կազմակերպման և վերահսկման բոլոր հարցերի մասին և խորհրդակցել նրանց հետ: Գործատուն պարտավոր է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերի քննարկմանը մասնակից դարձնել աշխատողների ներկայացուցիչներին: Գործատուն կարող է ստեղծել կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողով, որի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողովի գործունեության կարգը հաստատված է ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի թիվ 1007-Ն որոշմամբ: Նշված կարգով սահմանվում են կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության նպատակները, աշխատանքների կազմակերպման և իրականացման կարգը:

 

Հանձնաժողովի գործունեության նպատակը և խնդիրները

 

Գործատուն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 253-րդ հոդվածի և սույն կարգի համաձայն ստեղծելու կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողով:

Հանձնաժողովի գործունեության նպատակը կազմակերպությունում աշխատողների մասնակցության ապահովումն է մասնագիտական ռիսկերի դիտարկման, առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման ու պահպանման կանխարգելիչ միջոցառումների պլանավորման և կազմակերպման, ինչպես նաև աշխատողների առողջական վիճակի վերլուծության աշխատանքներին:

Հանձնաժողովի գործունեության նպատակի իրագործմանն ուղղված խնդիրներն են`

ա) աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման կանխարգելիչ միջոցառումների պլանավորման, կազմակերպման ու իրականացման գործում գործատուին աջակցելը.

բ) աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հարցերի մասին աշխատողների իրազեկմանն օժանդակելը.

գ) անվտանգության ապահովման և առողջության պահպանման վերաբերյալ աշխատողների մեծամասնության կարծիքի ձևավորումն ու ներկայացումն ապահովելը.

դ) կազմակերպությունում աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները սահմանող նորմատիվների ներդրման աշխատանքներում գործատուին աջակցելը:

 

Հանձնաժողովի ձևավորումը

 

Հանձնաժողովը ձևավորվում է գործատուի, արհեստակցական միության և աշխատողների կողմից հավասար թվով լիազորված ներկայացուցիչներից:

Հանձնաժողովի անդամների թիվը որոշվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, բայց ոչ պակաս վեց մարդուց, ելնելով կազմակերպության աշխատողների թվից և այլ առանձնահատկություններից:

Արհեստակցական միության և աշխատողների կողմից լիազորված ներկայացուցիչներն առաջադրվում են համապատասխանաբար արհեստակցական միության անդամներից ու աշխատողների կոլեկտիվից և ընտրվում արհեստակցական միության ու աշխատողների կոլեկտիվի ընդհանուր ժողովներում:

Գործատուի ներկայացուցիչները նշանակվում են գործատուի կողմից` հրամանով կամ կարգադրությամբ:

Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար: Հանձնաժողովի նախագահ չի կարող ընտրվել կազմակերպության աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության հարցերով զբաղվող պաշտոնատար անձը:

Հանձնաժողովի կազմը հաստատվում է գործատուի հրամանով կամ կարգադրությամբ:

Հանձնաժողովի որևէ անդամի` իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` նրա փոխարեն ընտրվում է նոր անդամ` սույն կարգին համապատասխան:

Գործատուն կարող է չընդունել հանձնաժողովի որոշումը: Այդ դեպքում գործատուն հանձնաժողովի որոշումը չընդունելու հիմնավորումը ներկայացնում է հանձնաժողովին` ընդունելի տարբերակ մշակելու նպատակով:

 

Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը և գործունեությունը

 

Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կազմակերպության ներքին իրավական ակտերով:

Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են իր կանոնակարգին համապատասխան կամ անհրաժեշտությունից ելնելով, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:

Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է իր կանոնակարգի համաձայն, որը հաստատվում է հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների կեսից ավելիի մասնակցության դեպքում: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` դրան մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Քվեարկությունն անցկացվում է բաց:

Հանձնաժողովն իր նիստերին կարող է մասնակից դարձնել կազմակերպության ստորաբաժանումների պատասխանատու աշխատողներին:

Հանձնաժողովը`

ա) գործատուից ստանում է տեղեկատվություն արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վտանգավոր ու վնասակար գործոնների մասին.

բ) աշխատողների դիմումների և առաջարկությունների հիման վրա, ինչպես նաև աշխատողների հարցումների միջոցով տեղեկացնում է աշխատատեղերում գործատուի կողմից իրականացվող աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման միջոցառումների իրականացման մասին.

գ) ստացված տեղեկատվության հիման վրա գործատուին ներկայացնում է առաջարկություն այլ մասնագիտացված կազմակերպությունների միջոցով լրացուցիչ հետազոտությունների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ.

դ) աջակցում է գործատուին և պետական լիազորված մարմիններին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտադրական դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների դեպքերի ծառայողական քննության գործընթացին.

ե) մասնակցում է կազմակերպությունում աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման վերաբերյալ ուսուցման կազմակերպմանը.

զ) պարբերաբար, բայց առնվազն տարեկան մեկ անգամ աշխատանքային կոլեկտիվին ներկայացնում է իր գործունեության մասին հաշվետվություն:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010 թվականի հունիսի 24-ի փոփոխություններով փոփոխվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 33-ը, որով աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացնում են համապատասխան պետական մարմինները, իսկ ոչ պետական վերահսկողությունը` աշխատողների ներկայացուցիչները և գործատուները (գործատուների ներկայացուցիչները):

Փոփոխվել է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 35-րդ հոդվածը, որի համաձայն գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները, իսկ աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունը` գործատուները (գործատուների ներկայացուցիչները):

Իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածը խմբագրվել և լրացվել է հետևյալ բովանդակությամբ.

1. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:

2. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները:

3. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`

1) իրավունքը ճանաչելով.

2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.

3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով կամ վերացնելով.

4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով.

5) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` գործատուի օրենքին հակասող իրավական ակտը չկիրառելով.

6) իրավունքի ինքնապաշտպանությամբ.

7) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.

8) վնասի հատուցում ստանալով.

9) տուգանք (տուժանք) բռնագանձելով.

10) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.

11) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` արհեստակցական միության նպատակներն են`

ա) ներկայացնել և պաշտպանել արհեստակցական միության մասնակցի (անդամի) աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական ու այլ շահերը և իրավունքները գործատուի և (կամ) երրորդ անձի մոտ.

բ) գործատուի հրավերով մասնակցել արտադրական ծրագրերի մշակմանը և դրանց կենսագործմանը.

գ) գործատուին ներկայացնել առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, ձեռքի աշխատանքի թեթևացման, արտադրական նորմաների վերանայման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ.

դ) գործատուի հետ համագործակցել արհեստակցական միության մասնակցի (անդամի) պարգևատրման և խրախուսման հարցերում.

ե) գործատուի ներկայացմամբ քննարկել աշխատանքային կարգապահության խախտում թույլ տված արհեստակցական միության մասնակցի (անդամի) հարցը:

 

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

«Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության իրականացման ընթացքում աշխատանքի պետական տեսչությունը համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ու հասարակական միավորումների հետ` փոխանակելով համապատասխան տեղեկատվություն: Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ոլորտում աշխատանքի պետական տեսչության լիազորություններից է գործատուների, արհեստակցական միությունների աշխատանքի անվտանգության գծով մասնագետների պատրաստման, ուսուցման, վերապատրաստման, որակավորման բարձրացման կազմակերպումը, պետական կառավարման և ստուգում իրականացնող այլ մարմինների, գործատուների, դրանց միությունների, արհեստակցական միությունների և աշխատողների կոլեկտիվի ներկայացուցիչների հետ համագործակցությունը.

 

«Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի /հոդված 10/ համաձայն` աշխատանքի պետական տեսչությունն ունի հետևյալ լիազորությունները.

1) գործատուների, դրանց միությունների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների համար կազմակերպում է աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ սեմինարներ.

2) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների, արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության պաշտպանության գործում կազմակերպում է մեթոդական օգնություն` տալով համապատասխան տեղեկատվություն և խորհրդատվություն.

3) լիազորված մարմին առաջարկություն է ներկայացնում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման կատարելագործման վերաբերյալ.

4) վերլուծում է աշխատանքային օրենսդրության խախտումների պատճառները և գործատուին առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ.

5) ուսումնասիրում և վերլուծում է արտադրությունում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառները և գործատուին ներկայացնում դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդություններ.

6) ուսումնասիրում է աշխատատեղում աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման շահագործման վիճակը.

7) իր գործունեության ապահովման նպատակով եռամսյակը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուներից ստանում է հաշվետվություն` աշխատողների թվի, աշխատավարձի (ըստ մասնագիտությունների), արտադրությունում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին.

8) աշխատանքի առողջ և անվտանգ նորմատիվների պահանջների խախտման վերաբերյալ փորձագիտական եզրակացության կամ արձանագրված թերությունների մասին ակտի առկայության դեպքում սահմանում է խախտումների վերացման ժամկետները` ըստ հաստատված նորմատիվների. սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում ժամանակավորապես դադարեցնում է կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման աշխատանքները մինչև խախտումների վերացումը.

9) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ.

10) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում գործատուի մոտ աշխատանքի ընդունման, աշխատանքային գրքույկների, աշխատանքային պայմանագրերի և հրամանագրքերի վարման կարգի պահպանման, անօրինական աշխատանքների (թաքնված զբաղվածություն) կատարման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ.

11) օրենսդրությամբ սահմանված կարգով հսկում և վերահսկում է կոլեկտիվ պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքը, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ աշխատողների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ.

12) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում աշխատատեղում աշխատանքի անվտանգության և աշխատանքի պաշտպանության` օրենքով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ.

13) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում արտադրությունում դժբախտ դեպքերի հաշվառման և քննման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ.

14) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև կանանց` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ.

15) ուսումնասիրում է սեռային հատկանիշով պայմանավորված աշխատանքի ընդունման խտրականության դեպքերը և միջոցներ ձեռնարկում աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության ուղղությամբ.

16) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում աշխատատեղում աշխատողների ինքնությունը հավաստող անվանաքարտերի տրամադրման և օգտագործման կարգի պահպանման նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

17) գործատուներից պահանջում է ձեռնարկել համապատասխան միջոցներ` վերացնելու ուսումնասիրության և (կամ) ստուգումների ժամանակ աշխատանքի կազմակերպման ընթացքում հայտնաբերված այն խախտումները և թերությունները, որոնք կարող են վտանգ սպառնալ աշխատողի կյանքին կամ առողջությանը.

18) ստուգումների հետևանքով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի` հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների մասին նյութեր է ներկայացնում իրավապահ մարմիններ.

19) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հայցով դիմում է դատարան.

20) կազմում է տարեկան հաշվետվություններ տեսչության (այդ թվում` դրա տարածքային մարմինների) գործունեության արդյունքների մասին.

21) կատարում է քաղաքացիների ընդունելություն, քննարկում է քաղաքացիների աշխատանքի իրավունքի խախտման մասին դիմումները, բողոքները և առաջարկները:

«Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` Աշխատանքի պետական տեսուչն իրավունք ունի`

1) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու նպատակով, սահմանված նմուշի վկայականի և ստուգման հանձնարարագրի (բացառությամբ անհետաձգելի դեպքերի) ներկայացմամբ, օրվա ցանկացած աշխատանքային ժամի գործատուի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ անարգել մուտք գործելու գործատուի գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային և այլ ստորաբաժանումներ` այդ մասին կազմելով համապատասխան արձանագրություն.

2) ստուգման անցկացման համար իր իրավասության շրջանակներում գործատուից կամ նրա ներկայացուցչից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու և ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ, այլ տեղեկություններ և վերցնելու փաստաթղթերի կրկնօրինակներ և այլ անհրաժեշտ նյութեր, ինչպես նաև փորձաքննության համար դուրս բերելու օգտագործվող կամ մշակվող նյութերի նմուշներ` կազմելով համապատասխան արձանագրություն.

3) առանձին կամ վկաների ներկայությամբ գործատուներին կամ կազմակերպության անձնակազմին հարցեր տալու աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման վերաբերյալ.

4) անհրաժեշտության դեպքում հսկողական և վերահսկողական աշխատանքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավելու անկախ փորձագետների, մասնագետների և թարգմանիչների, արհեստակցական միությունների ներկայացուցիչների.

5) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների համապատասխանությունը հաստատված նորմատիվների պահանջներին.

6) կազմակերպելու աշխատանքի կատարման առողջ և անվտանգ պայմանների փորձաքննություն և արդյունքների մասին սահմանված կարգով տեղեկացնելու գործատուներին.

7) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման նպատակով գործատուներին (նրանց ներկայացուցիչներին) ներկայացնելու պարտադիր քննարկման ենթակա միջնորդագրեր.

8) գործատուի և աշխատողների ներկայացուցիչների հրավերով մասնակցելու կոլեկտիվ պայմանագրերի կնքման նպատակով տարվող բանակցություններին, ինչպես նաև կոլեկտիվ աշխատանքային վեճերի քննարկմանը.

9) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով պարտադիր կատարման ենթակա գրավոր հանձնարարականներ տալու և հետևելու դրանց կատարմանը.

10) միջնորդելու աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` սահմանված կարգով ժամանակավորապես դադարեցնելու առանձին կազմակերպությունների, ստորաբաժանումների աշխատանքները աշխատողի կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող խախտումների հայտնաբերման դեպքում մինչև դրանց վերացումը.

11) միջնորդելու աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` ժամանակավորապես դադարեցնելու աշխատանքի անվտանգության կանոններով և հրահանգներով նախատեսված վերապատրաստում չանցած աշխատողների աշխատանքային գործունեությունը մինչև նրանց համապատասխան վերապատրաստում անցնելը.

12) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի խախտումների արձանագրման դեպքում միջնորդելու վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան, վարչական տույժեր նշանակելու համար.

13) իր իրավասությունների շրջանակներում ընդունելու որոշումներ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հայց ներկայացնելու դատարան:

 

Հոդված 28. Ձեռնարկությունում և նրանց տրամադրվելիք մեխանիզմներում

աշխատողների ներկայացուցիչների պաշտպանվածության իրավունքը

 

.________________________________________________________________________.

|    Նպատակ հետապնդելով ապահովել աշխատողների ներկայացուցիչների` իրենց    |

|գործառույթների կատարման իրավունքի արդյունավետ իրականացումը` Կողմերը     |

|պարտավորվում են ապահովել այն, որ կազմակերպությունում.                   |

|                                                                        |

|    ա. նշված ներկայացուցիչներն օգտվեն կազմակերպության ներսում իրենց     |

|կարգավիճակով կամ որպես աշխատողների ներկայացուցիչ իրականացվող            |

|գործունեությամբ պայմանավորված` իրենց համար վնասաբեր գործողություններից, |

|այդ թվում աշխատանքից ազատման պաշտպանվածությունից,                       |

|    բ. նրանք ապահովեն այնպիսի միջոցներով, որոնք կարող են անհրաժեշտ լինել|

|իրենց գործառույթները ժամանակին և  պատշաճորեն կատարելու համար` հաշվի     |

|առնելով երկրի արդյունաբերական կապի համակարգը և  տվյալ կազմակերպության   |

|կարիքները, չափերն ու կարողությունները:                                  |

.________________________________________________________________________.

 

Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի, այդ թվում, հնարավորության դեպքում, դատարանների կամ դատական այլ մարմինների կայացրած որոշումների նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010 թվականի հունիսի 24-ի փոփոխություններով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 23-րդ և 25-րդ հոդվածները շարադրվել են նոր խմբագրությամբ` համապատասխանաբար հետևյալ բովանդակություններով.

 

Հոդված 23.

 

1. Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն աշխատողների ներկայացուցիչները` արհեստակցական միությունները, աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչները (մարմինը):

Եթե կազմակերպությունում բացակայում է (են) արհեստակցական միությունը (միությունները), կամ գոյություն ունեցող արհեստակցական միություններից որևէ մեկը չի միավորում կազմակերպության աշխատողների կեսից ավելիին, ապա աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից կարող են ընտրվել ներկայացուցիչներ (մարմին):

Կազմակերպությունում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչների (մարմնի) առկայությունը չպետք է խոչընդոտի արհեստակցական միությունների գործառույթների իրականացմանը:

Կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների բացակայության դեպքում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) ընտրում է ներկայացուցիչ (ներկայացուցիչներ), որը ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է տվյալ գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին:

2. Միևնույն անձը միաժամանակ չի կարող ներկայացնել աշխատողների և գործատուների շահերն ու պաշտպանել դրանք:

 

Հոդված 25.

 

1. Աշխատողների ներկայացուցիչներն իրավունք ունեն`

1) մշակելու իրենց կանոնադրություններն ու կանոնակարգերը, ազատորեն ընտրելու իրենց ներկայացուցիչներին, կազմակերպելու իրենց վարչակազմն ու գործունեությունը և կազմելու իրենց ծրագրերը.

2) սույն օրենսգրքով սահմանված կարգով գործատուից ստանալու տեղեկատվություն.

3) գործատուին ներկայացնելու առաջարկություններ աշխատանքի կազմակերպման վերաբերյալ.

4) կազմակերպությունում վարելու կոլեկտիվ բանակցություններ, կնքելու կոլեկտիվ պայմանագրեր, իրականացնելու դրանց կատարման հսկողությունը.

5) աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ կազմակերպությունում իրականացնելու ոչ պետական վերահսկողություն.

6) կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերին հակասող կամ աշխատողների ներկայացուցչի իրավունքները խախտող գործատուի և նրա լիազորած անձանց որոշումները և գործողությունները բողոքարկելու դատական կարգով.

7) կազմակերպությունում մասնակցելու արտադրական ծրագրերի մշակմանը և դրանց կենսագործմանը.

8) գործատուին ներկայացնելու առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, ձեռքի աշխատանքի թեթևացման, արտադրական նորմաների վերանայման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ:

 

2. Արհեստակցական միությունները, բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսվածից, իրավունք ունեն`

1) սոցիալական գործընկերության տարբեր մակարդակներում ապահովելու աշխատողների և գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում.

2) առաջարկություններ ներկայացնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ.

3) կազմակերպելու և գլխավորելու գործադուլներ:

3. Աշխատողների ներկայացուցիչներին կոլեկտիվ պայմանագրով կարող են վերապահվել օրենսդրությանը չհակասող լրացուցիչ իրավասություններ:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010 թվականի հունիսի 24-ի փոփոխություններով փոփոխվել է 119-րդ հոդվածը, ըստ որի աշխատողների ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողներն իրենց լիազորությունների իրականացման ժամկետում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան, չեն կարող ազատվել աշխատանքից` առանց աշխատանքի պետական տեսուչի նախնական համաձայնության, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին / կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) դեպքում/, 5-րդ /աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում/, 6-րդ / աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում /, 8-10-րդ /8) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում. 9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում. 10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում./ կետերով նախատեսված դեպքերի:

Աշխատողների ներկայացուցչին աշխատանքից ազատելու մասին համաձայնություն ստանալու վերաբերյալ գործատուն պետք է դիմի աշխատանքի պետական տեսուչին: Աշխատանքի պետական տեսուչը պարտավոր է պատասխանել գործատուին դիմումն ստանալու օրվանից հետո 14 օրվա ընթացքում: Աշխատանքի պետական տեսուչն աշխատողին ազատելու համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին որոշումը պարտավոր է ներկայացնել գրավոր: Եթե սահմանված ժամկետում պատասխան չի տրվում, ապա գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը:

Աշխատողին ազատելու համաձայնություն չտալու մասին որոշումը գործատուն կարող է բողոքարկել դատական կարգով: Դատարանը կարող է անվավեր ճանաչել այդ որոշումը, եթե դրանով ոտնահարվում են գործատուի շահերը:

Վերևում նախատեսված երաշխիքը կարող է կիրառվել աշխատողների ներկայացուցիչ չհամարվող աշխատողների նկատմամբ, եթե դա նախատեսված է կոլեկտիվ պայմանագրով:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն /121-րդ հոդված/` գործատուն իրավունք ունի աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատանքային կարգապահական խախտում թույլ տված աշխատողն ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ: Այս դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է պահպանել կարգապահական պատասխանատվության կիրառման կանոնները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն /122-րդ հոդված/` գործատուն իրավունք ունի աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը`

1) դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս.

2) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք.

3) հրապարակել է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը:

 

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն` հասարակական պարտականությունների կատարման, արհմիութենական միջոցառումներին մասնակցելու ժամանակահատվածում արհեստակցական միության ընտրովի մարմինների անդամների աշխատանքից բացակայության և այդ ընթացքում նրանց վարձատրության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և գործատուի հետ կնքված կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով): Արհեստակցական միության ընտրովի մարմիններում ընտրված աշխատողները գործատուի նախաձեռնությամբ չեն կարող աշխատանքից ազատվել առանց աշխատանքի պետական տեսուչի նախնական համաձայնության, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Արհեստակցական միության մարմիններում ընտրված անձանց համար կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով) կարող են նախատեսվել այլ երաշխիքներ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.11.2013
N 47
Արձանագրային որոշում