ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
30 հունվարի 2014 թվականի N 4
i
26. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 800-Ն ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի զեկուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 800-Ն որոշման
(18.07.2013 թ. - 31.12.2013 թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թ. հունվարի 30-ի նիստի
N 4 արձանագրային որոշման
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 800-Ն որոշման (18.07.2013 - 31.12.2013 թ. ժամանակահատվածում) կատարման ենթակա թվով 95 կետերից 2014 թվականի հունվարի 29-ի դրությամբ կատարվել է 94 կամ 98.9% (աղյուսակը Ձև Վ-7.15):
2014 թ. հունվարի 29-ի դրությամբ չի կատարվել ծրագրով նախատեսված 1 կետ, կամ 1.1%, որը ըստ գերատեսչության ներկայացված է N 1 աղյուսակում:
ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ցանկի 94 կետից 1-ը, կամ 1.1%-ը ուշացումով է կատարվել, որը ըստ նախարարության ներկայացված է N 2 աղյուսակում:
Աղյուսակ N 1
18.07.2013-31.12.2013 թ. ժամանակահատվածում ՀՀ կառավարության
գործունեության միջոցառումների ծրագրի չկատարված հանձնարարականների
կետերի ցանկը
.__________________________________________________.
|ՀՀ նախարարություններ և |Ընդամենը|Ծրագրի չկատարված|
|գերատեսչություններ | |կետերի համարները|
|__________________________________________________|
| N 1 հավելված |
|__________________________________________________|
|ՀՀ Կենտրոնական բանկ | 1 | 128 |
.__________________________________________________.
Աղյուսակ N 2
18.07.2013-31.12.2013 թ. ժամանակահատվածում ՀՀ կառավարության
գործունեության միջոցառումների ծրագրի ուշացումով կատարված
հանձնարարականների կետերի ցանկը
.___________________________________________________.
|ՀՀ նախարարություններ և |Ընդամենը|Ծրագրի չկատարված|
|գերատեսչություններ | |կետերի համարները|
|___________________________________________________|
| N 1 հավելված |
|___________________________________________________|
|ՀՀ էներգետիկայի և բնական| 1 | 22 |
|պաշարների նախարարություն | | |
.___________________________________________________.