011.0108.240214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2010 թվականի նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված` «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին» համաձայնագիրը (կից վերապահումով)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2012 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-1023 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ ԱԺՈ-108-Ն
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
Հայաստանի Հանրապետության «ԱՊՀ մասնակից պետությունների` համատեղելի
ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և դրանց հետագա
զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին»
Համաձայնագրի 4-րդ կետի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման մասին սույն Համաձայնագրի իրականացմանը այդ նպատակների համար պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:
Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում ԱՊՀ մասնակից պետությունների` համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին Համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության Հատուկ կարծիքը, քանի որ այն անհամատեղելի է տվյալ փաստաթղթի օբյեկտի և նպատակների հետ, ինչպես նաև խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը ընդհարման իրական պատճառների և հետևանքների հարցում, որոնք ծագել են Ադրբեջանի Հանրապետության կողմից ժողովրդի ազատ կամքի արտահայտման դեմ ռազմական ուժի և ԼՂՀ-ի դեմ ագրեսիայի կիրառման հետևանքով: