Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 28.1 ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

4 ապրիլի 2013 թվականի N 01

 

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1 հոդվածի առաջին մասի համաձայն` այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ:

Տվյալ դեպքում տարաբնույթ է ընկալվում վերոնշյալ իրավական ակտի հոդվածի դրույթը, որը վերաբերում է ակտիվների արժեքի որոշման պահին, այսինքն վերջինս որոշվում է հաշվետու տարվա դրությամբ, թե՞ հաշվետու տարվա ցանկացած պահի դրությամբ:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` պաշտոնապես պարզաբանում ենք`

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1 հոդվածի առաջին մասի համաձայն` կուսակցությունները պարտավոր են ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտորական եզրակացության հետ այն դեպքում, եթե նրանց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը հաշվետու տարվա ավարտի դրությամբ, այլ ոչ թե հաշվետու տարվա ցանկացած պահին` ակտիվների արժեքը օրենքով սահմանված չափը գերազանցելու դեպքում:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - պաշտոնական պարզաբանումը չունի վերնագիր

 

 

pin
Արդարադատության նախարարություն
04.04.2013
N 01
Պաշտոնական պարզաբանում