030.0054.300313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԻԶԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.
1. Հաստատել 2012 թվականի նոյեմբերի 26-ին Բեյրութում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրերով իրենց համապատասխան տարածքներ մուտք գործելու համար վիզայի պահանջների վերացման մասին» համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
30 մարտի 2013 թվականի
ՆՀ-54-Ն