ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
31 հունվարի 2013 թվականի N 4
i
19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1055-Ն ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի զեկուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1055-Ն որոշման (09.08.2012 թ.-24.01.2013 թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թ. հունվարի 31-ի նիստի
N 4 արձանագրային որոշման
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1055-Ն որոշման (09.08.2012-24.01.2013 ժամանակահատվածում) կատարման ենթակա թվով 101 կետերից 2013 թվականի հունվարի 24-ի դրությամբ կատարվել է 97 կետեր կամ 96.0%,
Ծրագրով նախատեսված 4 կետերի կամ 4.0% քննարկումների արդյունքում դրանց ընդունումը համարվել է աննպատակահարմար, որոնք ըստ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացված են N 1 աղյուսակում:
ՀՀ կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ցանկի կատարված 97 կետից 2-ը, կամ 2%-ը ուշացումով են կատարվել, այդ թվում 4-10 օր ուշացումով-2 կետ, որոնք ըստ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացված են N 2 աղյուսակում:
Աղյուսակ N 1
09.08.2012-24.01.2013 թ. ժամանակահատվածում ՀՀ կառավարության
գործունեության միջոցառումների ծրագրի չկատարված հանձնարարականների
կետերի ցանկը
.________________________________________________.
|ՀՀ նախարարություններ և |Ընդամենը|Ծրագրի |
|գերատեսչություններ | |չկատարված|
| | |կետերի |
| | |համարները|
|_____________________________|________|_________|
|ՀՀ էներգետիկայի և բնական | 1 | 11 |
|պաշարների նախարարություն | | |
|_____________________________|________|_________|
|ՀՀ տրանսպորտի և կապի | 2 | 46 |
|նախարարություն | | 47 |
|_____________________________|________|_________|
|ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի | 1 | 92 |
|գլխավոր վարչություն | | |
.________________________________________________.
Աղյուսակ N 2
09.08.2012-24.01.2013 թ. ժամանակահատվածում ՀՀ կառավարության
գործունեության միջոցառումների ծրագրի ուշացումով կատարված
հանձնարարականների կետերի ցանկը
.__________________________________________________.
|ՀՀ նախարարություններ և |Ընդամենը|Ծրագրի |
|գերատեսչություններ | |ուշացումով |
| | |կատարված |
| | |կետերի |
| | |համարները |
|_____________________________|________|___________|
|ՀՀ էներգետիկայի և բնական | 1 | 13 |
|պաշարների նախարարություն | | |
|_____________________________|________|___________|
|ՀՀ կրթության և գիտության | 1 | 61 |
|նախարարություն | | |
.__________________________________________________.