ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
27 սեպտեմբերի 2012 թվականի N 39
i
10. ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ (ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ` 2008-2011 ԹԹ.) ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան`
1. Հավանություն տալ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան` 2008-2011 թթ.)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի (հաշվետու ժամանակաշրջան` 2008-2011 թթ.) թարգմանությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի սեպտեմբերի 27-ի
նիստի N 39 արձանագրային
որոշման
(Հայաստանի Հանրապետության զինանշան)
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ)
Հայաստանի Հանրապետության զեկույց
Հոդվածներ 3, 12, 13, 14
Հաշվետու ժամանակահատված 2008-2011 թթ.
Հոդված 3. Անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների իրավունքը
._____________________________________________________________________.
|Նպատակ հետապնդելով ապահովել անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների |
|իրավունքի արդյունավետ իրականացումը` Կողմերը պարտավորվում են |
|գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ համատեղ |
|քննարկումների արդյունքում. |
| |
| 1. ձևակերպել, իրականացնել և պարբերաբար վերանայել հստակորեն |
|սահմանված ազգային քաղաքականություն մասնագիտական անվտանգության, |
|առողջության և աշխատանքային միջավայրի վերաբերյալ: Նշված |
|քաղաքականության առաջնային նպատակը պետք է լինի մասնագիտական |
|անվտանգության և առողջության բարելավումը և աշխատանքից բխող, վերջինիս|
|հետ կապված կամ ընթացքում տեղի ունեցող դժբախտ պատահարների և |
|առողջությանը հասցվող վնասների կանխարգելումը, մասնավորապես |
|աշխատանքային միջավայրին բնորոշ վտանգների պատճառները նվազագույնի |
|հասցնելու միջոցով: |
| |
| 2. սահմանել անվտանգության և առողջ պայմանների կանոնակարգերը, |
| 3. վերահսկողական միջոցառումների միջոցով ապահովել կանոնակարգերի |
|կիրարկումը, |
| 4. խթանել բոլոր աշխատողների համար նախատեսված և գլխավորապես |
|կանխարգելիչ ու խորհրդատվական բնույթի գործառույթներ իրականացնող |
|մասնագիտական առողջության ծառայությունների աստիճանական զարգացումը: |
| |
| Հոդված 3.4-ի հավելված |
| |
|Հասկացվում է, որ սույն դրույթի նպատակների համար նշված |
|ծառայությունների գործառույթները, կազմակերպումը և գործունեության |
|պայմանները սահմանվում են ազգային օրենքներով կամ կանոնակարգերով, |
|հավաքական համաձայնագրերով կամ ազգային պայմաններին համապատասխանող այլ |
|միջոցներով: |
._____________________________________________________________________.
Հոդված 3.1
Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պահանջն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածում, որի համաձայն` յուրաքանչյուր աշխատող ունի անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք: Աշխատանքի վայրում աշխատողների առողջության պահպանումը և անվտանգության ապահովումը հանդիսանում է ՀՀ աշխատանքային օրենսդրության կարևորագույն բաղադրիչներից մեկը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 23-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է աշխատողների անվտանգության և առողջության պահպանման խնդիրներին: Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 245-րդ հոդվածով սահմանված է, որ յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս, կահավորված` աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Վերոգրյալով պայմանավորված աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման վերաբերյալ միջազգային փորձի ընդհանրական ուսումնասիրության արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնների և նորմերի վերաբերյալ միասնական փաստաթուղթ (այսուհետ` Փաստաթուղթ):
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի` աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը պետք է սահմանվեն աշխատանքային օրենսդրությամբ: Հիմք ընդունելով նաև ԱՄԿ կոնվենցիաների, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի, Եվրոմիության աշխատանքի պաշտպանությանը վերաբերվող թվով 13 դիրեկտիվների պահանջները` Փաստաթղթով սահմանվում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնները և նորմերը, որոնք ամբողջացնում են աշխատանքային հարաբերությունների կարգավորումն աշխատանքի պաշտպանության բնագավառում:
Աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների համալիր իրավական կարգավորման ապահովման անհրաժեշտությունից զատ, խնդիր է նաև անվտանգության հարցերի մասին աշխատողների և գործատուների իրազեկվածության ցածր մակարդակը, իսկ անվտանգությանը սպառնացող վտանգների և ռիսկերի փաստացի աստիճանի մասին գիտելիքները տեղային են և ապակենտրոնացված:
Չնայած Փաստաթղթով ներկայացված նորմերի և կանոնների ներդրումը գործատուների համար կառաջացնի որոշակի լրացուցիչ ծախսեր, սակայն, ինչպես վկայում է նախարարության մասնագետների կողմից ուսումնասիրված միջազգային փորձը` աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման վրա կատարված գործատուի ծախսերը արդյունավետ են և դրանց ուղղությամբ կատարված ներդրումները 2-3 անգամ ավելի պակաս են, քան դրանց չկատարման պարագայում հնարավոր դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով վնասի ծախսերի հատուցումները: Արդյունքում գործատուի համար առաջանում են աշխատողների վնասի հատուցման գծով լրացուցիչ ծախսեր և աշխատանքային ռեսուրսների կորուստ թե` կարճաժամկետ, թե` երկարաժամկետ առումներով: Բացի այդ, Փաստաթղթով սահմանվում է, որ Փաստաթղթի ընդունման պահից մեկ տարվա ընթացքում գործատուները պարտավոր են ապահովել Փաստաթղթով սահմանվող պահանջները:
Նշված աշխատանքները կատարվում են համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության, որը մշակվել և հաստատվել է ԱՄԿ «Աշխատանքի հարցերի կարգավորման դերի, գործառույթների, կազմակերպման մասին» թիվ 150 կոնվենցիայի և դրան համապատասխան թիվ 158 հանձնարարականի պահանջներից ելնելով:
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնդիրներից են` աշխատանքի պետական կարգավորման քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը և՛ աշխատանքի, և՛ սոցիալական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը:
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության` նախարարության գործառույթներից են` աշխատանքային օրենսդրության կատարելագործման, աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը, դրանց ներդրման կազմակերպումը և կատարման նկատմամբ մոնիտորինգը և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը:
«Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Արդյունաբերության և առևտրի մեջ աշխատանքի տեսչության մասին» թիվ 81 կոնվենցիայի պահանջներին համապատասխան: Համաձայն «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի` տեսչության լիազորություններից են`
. հսկողություն և վերահսկողություն է իրականացնում աշխատատեղում աշխատանքի անվտանգության և աշխատանքի պաշտպանության` օրենքով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ,
. գործատուներից պահանջում է ձեռնարկել համապատասխան միջոցներ` վերացնելու ուսումնասիրության և (կամ) ստուգումների ժամանակ աշխատանքի կազմակերպման ընթացքում հայտնաբերված այն խախտումները և թերությունները, որոնք կարող են վտանգ սպառնալ աշխատողի կյանքին կամ առողջությանը»:
Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունը և վերահսկողությունը, որպես հիմնական լիազորություն, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 34-րդ, «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 21-րդ հոդվածների համաձայն` իրականացնում է ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 96.1-րդ, 230-րդ հոդվածների համաձայն` վերոնշյալ հարցերի շրջանակներում վարչական իրավախախտման գործերը քննելու իրավունքը վերապահված է ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը:
ՀՀ-ում ներկայումս իրականացվող տեսչական բարեփոխումների շրջանակներում կատարվում է նաև տեսչական գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմինների կրկնվող գործառույթների, լիազորությունների բացառում, հստակեցում, ինչպես նաև այդ մարմինների ինստիտուցիոնալ, գործառնական և աշխատողների մասնագիտական կարողությունների հզորացում: Այս առումով իրականացվում է նաև նոր մոտեցումների ամրագրում ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից օրենքով և ՀՀ կողմից վավերացված միջազգային համաձայնագրերով ամրագրված սեփական լիազորությունների արդյունավետ իրականացման գործընթացներում: Մասնավորապես, առանձնակի կարևորվում է ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատակիցների մասնագիտական ներուժի համապատասխանեցումը ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող հիմնական լիազորություններին:
Անվտանգ և առողջության համար անվնաս աշխատատեղերի ապահովման ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ռազմավարական խնդիրներից է աշխատատեղերում աշխատանքի պաշտպանության շարունակական բարելավումը` նորմերի և կանոնների ներդրմանն աջակցություն ցուցաբերելու և դրանց պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ և համակողմանի պետական վերահսկողության իրականացման ճանապարհով:
Նախարարությունը տեսչական բարեփոխումների միջոցառումների շրջանակներում մշակել է ռիսկերի վրա հիմնված ստուգումների կազմակերպման և իրականացման համակարգի ներդրման մեթոդաբանությունը, որը հնարավորություն կտա հայտնաբերելու աշխատողի առողջության և անվտանգության տեսանկյունից առավել վտանգավոր աշխատատեղերը, ինչպես նաև կրճատելու այդ ուղղությամբ առկա տարբեր գործատուների ռիսկերը: Մասնավորապես նշված համակարգի ներդրման արդյունքում ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը կիրականացնի տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ հանրապետության բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպություններում և ավելի արագ կարձագանքի աշխատանքի վայրում լուրջ վտանգների առկայության վերաբերյալ բողոքներին և ահազանգներին: ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը զբաղվելու է ոչ միայն խախտումների բացահայտմամբ, այլ գործունեությունը ուղղորդվելու է նաև աշխատանքի պաշտպանության բնագավառում հանձնարարականներ տալուն, կանխարգելիչ աշխատանքների կատարմանը, շահագրգիռ կողմերին անհատական և կոլեկտիվ մասնագիտական խորհրդատվությունների տրամադրմանը:
Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնների ու նորմերի ընդունման նպատակն է` ապահովել ՀՀ աշխատանքային օրենսգրքի առողջության և անվտանգության վերաբերյալ պահանջների ամբողջական և արդյունավետ կիրառումը, որի արդյունքում ակնկալվում է արտադրությունում դժբախտ դեպքերի, հատկապես` մահվան ելքով, և մասնագիտական հիվանդությունների թվի հետևողական կրճատում և կանխարգելում:
Աշխատանքի պաշտպանության խնդրի կարգավորման արդյունավետ լուծումը, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, ապահովում է դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների շուրջ 50% նվազում:
Հատկանշական է, որ` թեև նորմատիվների ներդրումը գործատուներից կպահանջի աշխատանքի կազմակերպման կարգապահության բարձրացում և որոշակի լրացուցիչ պարտավորություններ, այնուամենայնիվ, այն միաժամանակ կազմակերպություններում զգալիորեն կնվազեցնի արտադրական վնասվածքների և մասնագիտական հիվանդությունների թիվը, համապատասխան ռիսկերը (էկոլոգիական, աշխատանքի անվտանգ կազմակերպման, հոգեբանասոցիալական), և ի վերջո կնվազեն գործատուների կողմից վճարվող վնասի հատուցման գումարները:
Նորմերի ու կանոնների ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման կանոնակարգման ամբողջական դաշտի ձևավորմանը, հնարավորություն կտա աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ հիմնական կանոնները միավորել մեկ իրավական ակտում:
Նորմերն ու կանոնները ուղեցույց կհանդիսանան բոլոր գործատուների և աշխատողների համար աշխատանքի անվտանգության և աշխատողների առողջության համար համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և աշխատատեղերը կահավորելու հարցերում: Դրանք ենթակա կլինեն պարտադիր կիրառման բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից` ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն: Փաստաթղթի մշակման ընթացքում տեղի են ունեցել խորհրդատվություններ, քննարկումներ, սեմինարներ գործատուների հանրապետական միության մասնակցությամբ, ինչպես նաև մշակված Փաստաթուղթը քննարկվել է սոցիալական գործընկերության տարբեր մակարդակներում: Քննարկումների արդյունքում բոլոր առաջարկությունները և դիտողությունները ընդունվել են և ներառվել Փաստաթղթում:
ՀՀ կառավարությունը քննության է առել Փաստաթուղթը և հանձնարարել նախարարությանը հարցը քննարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների շրջանակներում ներկայումս քննարկվող նոր տեսչական համակարգի նախագծի մշակման համատեքստում:
2009 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքվել է Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը (Պայմանագիր): Պայմանագրով սահմանվում են սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ և Կողմերի համատեղ գործողությունները դրանց իրականացման համար:
Հանրապետական Կոլեկտիվ Պայմանագրի 5-րդ բաժնին համապատասխան հանրապետական մակարդակում կոլեկտիվ բանակցությունների վարման, պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման, պայմանագրի կիրարկումն ապահովելու նպատակով գործողությունների ծրագրի մշակման, պայմանագրի կատարման ընթացքում ծագած խնդիրների քննարկման, Կողմերին համապատասխան առաջարկների ներկայացման նպատակով Կողմերի 2009 թվականի հուլիսի 9-ի համաձայնագրով ձևավորվել և հաստատվել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի կազմը (յուրաքանչյուր կողմից 5-ական ներկայացուցիչ):
Հանձնաժողովի նպատակն է`
. Խթանել սոցիալական գործընկերության կայացումն ու զարգացումը,
. Ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (այսուհետ` Կողմեր) միջև կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կատարումը:
Հանձնաժողովի խնդիրներն են`
. Հանրապետական մակարդակում կոլեկտիվ բանակցությունների կազմակերպման և վարման ապահովումը,
. Պայմանագրի կատարման ընթացքում ծագած խնդիրների քննարկումը և Կողմերին առաջարկների ներկայացումը,
. Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու ուղղությամբ միջազգային փորձի` ՀՀ-ում տեղայնացման ապահովումը և ճյուղային ու տարածքային երկկողմ հանձնաժողովներին տրամադրումը:
Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս քան երեք ամիսը մեկ անգամ: Նիստերի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվում են նաև ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու առկա խնդիրները, օրենսդրական նոր նախաձեռնությունները և ծրագրերը:
Հոդված 12. Սոցիալական ապահովության իրավունքը
._____________________________________________________________________.
|Նպատակ հետապնդելով ապահովել սոցիալական ապահովության իրավունքի |
|արդյունավետ իրականացումը` Կողմերը պարտավորվում են. |
| 1. ստեղծել կամ պահպանել սոցիալական ապահովության համակարգը, |
| 2. պահպանել սոցիալական ապահովության համակարգը բավարար մակարդակում,|
|որն առնվազն հավասար է այն մակարդակին, որն անհրաժեշտ է Սոցիալական |
|ապահովության եվրոպական օրենսգիրք վավերացնելու համար, |
| 3. ջանքեր գործադրել սոցիալական ապահովության համակարգն աստիճանաբար |
|ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ, |
| 4. համապատասխան երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կնքման կամ |
|այլ եղանակների միջոցով և նշված համաձայնագրերով նախատեսվող |
|պայմաններին համապատասխան ձեռնարկել քայլեր` ուղղված հետևյալի |
|ապահովմանը. |
| ա. սոցիալական ապահովության իրավունքների առումով տվյալ Կողմի |
|քաղաքացիների և այլ Կողմերի քաղաքացիների նկատմամբ հավասար |
|վերաբերմունքի ցուցաբերում, ներառյալ սոցիալական ապահովության մասին |
|օրենսդրությունից բխող նպաստների պահպանումը, անկախ նրանից, թե |
|նպաստառուն ինչ ուղղություններով է տեղափոխվում մի Կողմի տարածքից դեպի |
|մյուսը, |
| բ. Սոցիալական ապահովության իրավունքների շնորհումը, պահպանումը և |
|վերականգնումը այնպիսի եղանակներով, ինչպիսին են յուրաքանչյուր Կողմի |
|օրենսդրության համաձայն ապահովագրական կամ աշխատանքային ստաժի |
|ժամանակաշրջանների կուտակումը: |
| |
| Հոդված 12.4-ի Հավելված |
| |
|Սույն պարբերության ներածական մասում նշված համաձայնագրերով նախատեսվող |
|պայմաններին համապատասխան` արտահայտությունը ենթադրում է, ի թիվս այլոց,|
|որ ապահովագրական վճարներից անկախ տրամադրվող նպաստների առումով Կողմը |
|կարող է պահանջել Այլ Կողմերի քաղաքացիներից բնակության սահմանված |
|ժամկետի լրացում նախքան տվյալ նպաստի նշանակումը: |
._____________________________________________________________________.
Հոդված 12.1
1.
Սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող իրավական ակտերի ցանկում հաշվետու ժամանակահատվածում կատարվել են որոշ փոփոխություններ: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ:
Ընդունվել են ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի «Պետական նպաստների նշանակման և վճարման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 110-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1864-Ն, 29 դեկտեմբերի 2011 թվականի «2012 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու մասին» N 1861-Ն որոշումները:
Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ծրագիր
Ընտանեկան նպաստը նախատեսված է ընտանիքների համար: Ընտանեկան նպաստի իրավունքը որոշվում է ընտանիքի անապահովության գնահատման անուղղակի մեթոդի հիման վրա: Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի ընտանեկան նպաստի իրավունք է ձեռք բերում այն աղքատ ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է անապահովության սահմանային մեծության միավորից: Ընտանիքների անապահովության գնահատման կարգը հաստատվում է ՀՀ կառավարության կողմից: Ընտանիքի անապահովության միավորը ձևավորվում է մի շարք ցուցանիշներ հաշվի առնելով, մասնավորապես ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը (հաշմանդամ, կենսաթոշակառու, երեխա, գործազուրկ, չափահաս աշխատունակ անձ և այլն), ընտանիքում անաշխատունակ անդամների թիվը, բնակավայրը, ընտանիքի բնակարանային պայմանները, ընտանիքի միջին ամսական եկամուտը և այլն, ընդհանուր թվով 12 գործոն:
Հարկ է նշել, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբերի շարքում ներառված են նաև միակողմանի ծնողազուրկ (մահացած է ծնողներից մեկը), միայնակ մոր (միայնակ կնոջ կողմից խնամվող) երեխա սոցիալական խմբերը, որոնց անապահովության միավորը, ի տարբերություն որևէ այլ սոցիալական խումբ չունեցող երեխայի, ավելի բարձր է: Ինչը նշանակում է, որ այն ընտանիքներում, որոնց կազմում կան նշված սոցիալական խմբերով երեխաներ, կունենան ավելի բարձր անապահովության միավոր կամ այլ հավասար պայմաններում ընտանեկան նպաստի իրավունք կամ ավելի բարձր չափով ընտանեկան նպաստ:
Ընտանեկան նպաստի նշանակման նվազագույն մակարդակը` ՀՀ կառավարության կողմից սահմանած անապահովության սահմանային մեծության միավորի բավարարման դեպքում (բազային գումարի չափով) նպաստի նշանակումն է առավելագույնը 12 ամիս ժամկետով և շարունակվում է նշված ժամկետը լրանալուց հետո, եթե դրան հաջորդող ամսվա ընթացքում ընտանիքը կրկին ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը: Մինչև սահմանված ժամկետի լրանալը ընտանեկան նպաստը կարող է դադարեցվել նպաստի նշանակման համար անհրաժեշտ հիմքերի վերացման դեպքում (ընտանիքում կատարված որևէ փոփոխության արդյունքում անապահովության միավորի նվազման, ընտանիքի կողմից ներկայացված ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման, ընտանիքի անդամի մեկ այլ բնակության վայրում կրկնակի հաշվառման և այլն): Ընտանեկան նպաստը նշանակվում է ընտանիքի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու հաջորդ ամսից:
Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության կողմից սահմանվում է ընտանեկան նպաստ ստանալու համար սահմանային միավորը, նպաստի բազային գումարի չափը և երեխաներին տրվող հավելավճարները: Ըստ տարիների կատարված փոփոխությունները ներկայացված է աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1. Ընտանեկան նպաստի համակարգում իրականացված փոփոխություններ
._________________________________________________________________________.
| |2008թ.|2009թ.|2010 |2011 |2012 |
|______________________________________|______|______|______|______|______|
|Սահմանային միավոր |30.00 |30.00 |30.00 |30.00 |30.00 |
|______________________________________|______|______|______|______|______|
|Նպաստի բազային մաս |8000 |10000 |10000 |13500 |16000 |
|______________________________________|______|______|______|______|______|
|Նպաստի բազային մաս` 2010 թ. | | | | | |
|մայիսի 1-ից | | | 13500| | |
|______________________________________|______|______|______|______|______|
| | Տարբերակում | | | | | |
| |________________________|______|______|______|______|______|
| | | | 5000| 5500| 5500| 5500| 5500|
|_____________|___________|____________|______|______|______|______|______|
|Յուրաքանչյուր|30.01-35.00|4 և ավելի | 6000| 6500| 6500| 6500| 6500|
|մինչև 18 | |անչափահաս | | | | | |
|տարեկան | |երեխաների | | | | | |
|անդամին տրվող| |դեպքում | | | | | |
|հավելում | |(բազմազավակ | | | | | |
| | |ընտանիք) | | | | | |
| | |____________|______|______|______|______|______|
| | |բ/լ և ս/մ | 5500| 6000| 6000| 6000| 6000|
| | |բնակավայ- | | | | | |
| | |րերում | | | | | |
| | |____________|______|______|______|______|______|
| | |բ/լ և ս/մ | 6500| 7000| 7000| 7000| 7000|
| | |բնակավայ- | | | | | |
| | |րերում և | | | | | |
| | |բազմազավակ | | | | | |
| | |ընտանիք | | | | | |
| |___________|____________|______|______|______|______|______|
| |35.01-39.00| | 5500| 6000| 6000| 6000| 6000|
| | |____________|______|______|______|______|______|
| | |բազմազավակ | 6500| 7000| 7000| 7000| 7000|
| | |ընտանիք | | | | | |
| | |____________|______|______|______|______|______|
| | |բ/լ և ս/մ | 6000| 6500| 6500| 6500| 6500|
| | |բնակավայ- | | | | | |
| | |րերում | | | | | |
| | |____________|______|______|______|______|______|
| | |բ/լ և ս/մ | 7000| 7500| 7500| 7500| 7500|
| | |բնակավայ- | | | | | |
| | |րերում | | | | | |
| | |բազմազավակ | | | | | |
| | |ընտանիք | | | | | |
| |___________|____________|______|______|______|______|______|
| |39.01 և | | 6000| 6500| 6500| 6500| 6500|
| |ավելի |____________|______|______|______|______|______|
| | |բազմազավակ | 7000| 7500| 7500| 7500| 7500|
| | |ընտանիք | | | | | |
| | |____________|______|______|______|______|______|
| | |բ/լ և ս/մ | 6500| 7000| 7000| 7000| 7000|
| | |բնակավայ- | | | | | |
| | |րերում | | | | | |
| | |____________|______|______|______|______|______|
| | |բ/լ և ս/մ | 7500| 8000| 8000| 8000| 8000|
| | |բնակավայ- | | | | | |
| | |րերում | | | | | |
| | |բազմազավակ | | | | | |
| | |ընտանիք | | | | | |
|______________________________________|______|______|______|______|______|
|հրատապ օգնություն | 8000| 10000| 10000| 13500| 16000|
|______________________________________|______|______|______|______|______|
|հրատապ օգնություն` | | | | | |
|2010թ. մայիսի 1-ց | | | 13500| 13500| |
|______________________________________|______|______|______|______|______|
|միանվագ դրամական օգնություն, այդ թվում| | | | | |
|______________________________________|______|______|______|______|______|
|երեխայի ծննդյան | 35000| 50000| 50000| 50000| 50000|
|______________________________________|______|______|______|______|______|
|ընտանիքում 3-րդ և դրանից հետո ծնված |300000| 50000| | | |
|երեխայի համար | | | | | |
|______________________________________|______|______|______|______|______|
|առաջին դասարան ընդունվելու | 20000| 25000| 25000| 25000| 25000|
|______________________________________|______|______|______|______|______|
|ընտանիքի անդամի մահվան կապակցությամբ | 50000| 50000| 50000| 50000| 50000|
|______________________________________|______|______|______|______|______|
|ֆինանսական միջոցներ/մլրդ դրամ |29.388|32.324|31.022|35.497|37.146|
|______________________________________|______|______|______|______|______|
|միջին նպաստ | 21100| 23560| 23350| 26850| 29350|
|______________________________________|______|______|______|______|______|
|Միջին նպաստ` 2010թ. մայիսի 1-ից | | | 26850| 26850| |
|______________________________________|______|______|______|______|______|
|նպաստառու ընտանիքներ (պլանային թիվ) |120000|114000|110700|110159|104800|
|______________________________________|______|______|______|______|______|
|նպաստառու ընտանիքներ (փաստացի թիվ) |121160|107492|105005| 91575| |
._________________________________________________________________________.
Շարունակվելու է ընտանեկան նպաստի համար նախատեսված ֆինանսական միջոցների ուղղումն առավել աղքատ ընտանիքներին, առավելապես երեխա ունեցող ընտանիքներին, մասնավորապես բազմազավակ ընտանիքներին, հաշվի առնելով նաև ընտանիքի բնակության վայրը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրեր:
Աղյուսակ 2-ում բերված թվերը խոսում են երկրում աղքատության կրճատման, դիմող ընտանիքների առավել իրազեկված լինելու, իսկապես ՀՀ պետական բյուջեի միջոցները երեխա ունեցող ընտանիքներին ուղղելու փաստի մասին:
Աղյուսակ 2. Ընտանեկան նպաստի ծրագիրը ՀՀ-ում 2003-2011 թթ.
._________________________________________________________________________.
| | 2003 |2004 |2005 |2006 |2007 | 2008 |2009 |2010 |2011 |
|__________|______|______|______|______|______|______|______|______|______|
|հաշվառված | 28.37| 26.96| 25.42| 23.81| 22.14| 21.54| 19.16| 17.11| 14.91|
|ընտանիքներ| | | | | | | | | |
|(% ՀՀ | | | | | | | | | |
|ընտանիք- | | | | | | | | | |
|ների | | | | | | | | | |
|թվից) | | | | | | | | | |
|__________|______|______|______|______|______|______|______|______|______|
|նպաստառու | 67.84| 63.88| 64.81| 72.25| 72.29| 73.25| 73.4| 78.77| 78.94|
|ընտանիքներ| | | | | | | | | |
|(% | | | | | | | | | |
|հաշվառված | | | | | | | | | |
|ընտանիք- | | | | | | | | | |
|ների | | | | | | | | | |
|թվից) | | | | | | | | | |
|__________|______|______|______|______|______|______|______|______|______|
|նպաստառու |141218|134224|127167|130190|124689|121160|107493|105005| 91575|
|ընտանիքներ| | | | | | | | | |
|__________|______|______|______|______|______|______|______|______|______|
|նպաստառու | 18.39| 17.48| 16.56| 16.95| 16.24| 15.77| 14.0| 13.50| 11.77|
|ընտանիքներ| | | | | | | | | |
|(% ՀՀ | | | | | | | | | |
|ընտանիք- | | | | | | | | | |
|ների | | | | | | | | | |
|թվից) | | | | | | | | | |
|__________|______|______|______|______|______|______|______|______|______|
|երեխա | 63.5| 65.56| 69.29| 72.20| 75.90| 76.34| 81.19| 78.28| 78.07|
|ունեցող | | | | | | | | | |
|ընտանիքներ| | | | | | | | | |
|(% | | | | | | | | | |
|նպաստառու | | | | | | | | | |
|ընտանիք- | | | | | | | | | |
|ներից) | | | | | | | | | |
|__________|______|______|______|______|______|______|______|______|______|
|ՀՀ պետական| 12.75| 16.0| 20.0| 24.0|26.407|29.388|32.324|31.022|35.497|
|բյուջեով | | | | | | | | | |
|նախատեսված| | | | | | | | | |
|միջոցներ | | | | | | | | | |
|(մլրդ) | | | | | | | | | |
|__________|______|______|______|______|______|______|______|______|______|
|Նպաստի | 7200| 9000| 12300| 15000| 17500| 21100| 23560| 26850| 26850|
|միջին չափ | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ
Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ (այսուհետ` երեխայի խնամքի նպաստ) ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող)` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի (համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուների, այսուհետ` գործատու) իրավական ակտում նշված ամսից: Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի համար:
2009 թվականից երեխայի խնամքի նպաստի չափը սահմանվել է 18 հազար դրամ: Նպաստի չափի այդ բարձրացմամբ է հիմնականում պայմանավորված նպաստառուների թվի զգալի աճը (59.0%), 2009-ին` նախորդ տարվա նկատմամբ, շուրջ 8%-ով` 2010թ.-ին և շուրջ 9.5%-ով` 2011թ.-ին: Ավելի կտրուկ աճել են նպաստների վճարմանը հատկացված ֆինանսական միջոցները` 2010 թ.-ին 2008 թ-.ի համեմատությամբ` շուրջ 11,7 անգամ, իսկ 2011 թ.-ին 2010 թ.-ի համեմատությամբ` շուրջ 13.8%-ով:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ
Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար, որի իրավունքը ունի երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի որդեգրողը կամ երեխայի խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի խնամակալը դիմել է երեխայի ծննդյան օրվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է ընտանիքում ծնված երեխայի հերթական թվով:
Սկսած 2009 թվականից տարբերակված մոտեցում է ցուցաբերվել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման հարցում: Ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար նպաստի չափը սահմանվել է 50 հազար դրամ, իսկ երրորդ կամ դրան հաջորդող յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամ: Նշված քաղաքականությամբ ակնկալվում է, որ այն կնպաստի ծնելիության աճին և դրականորեն կազդի ժողովրդագրական ցուցանիշների վրա: Ստորև ներկայացվում է ըստ տարիների երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստ ստացած անձանց թիվը:
Աղյուսակ 3. Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ ստացած անձանց
թիվը 2003-2011 թթ.
.________________________________________________________________________.
|Տարիներ | 2003| 2004| 2005| 2006| 2007| 2008| 2009| 2010| 2011|
|__________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|ՀՀ ծնվածներ |35793|37520|37499|37639|40105|41185|44466|44810|43447|
|__________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Նպաստառուներ |28884|30283|25237|29201|38801|38303|45823|43033|32486|
|__________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Այդ թվում երրորդ | | | | | | | 6947| 6662| 6238|
|և հաջորդ երեխայի | | | | | | | | | |
|համար | | | | | | | | | |
.________________________________________________________________________.
Աղյուսակ 4. 2008-2010 թթ երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերի
._________________________________________________________________________.
| նպաստի տեսակ | 2008թ. | 2009թ. | 2010թ. | 2011թ. |
|___________________|_____________|___________|_____________|_____________|
|երեխայի ծննդյան | 35000| 50000| 50000| 50000|
|միանվագ նպաստի չափ | | | | |
|(ընտանիքում | | | | |
|ծնված 1-ին և 2-րդ | | | | |
|երեխայի համար) | | | | |
|դրամ | | | | |
|___________________|_____________|___________|_____________|_____________|
|ընտանիքում ծնված | 300000 *| 430000| 430000| 430000|
|երրորդ և հաջորդող | | | | |
|երեխայի համար | | | | |
|(դրամ) | | | | |
|___________________|_____________|___________|_____________|_____________|
|ՀՀ պետական բյուջե |1.291.660.000|4.077.591.0|4.276.057.000|4.675.020.000|
|(դրամ) երեխային | | | | |
|ծննդյան միանվագ | | | | |
|նպաստ | | | | |
|___________________|_____________|___________|_____________|_____________|
|երեխայի խնամքի | 3000| 18000| 18000| 18000|
|նպաստ | | | | |
|___________________|_____________|___________|_____________|_____________|
|ՀՀ պետական բյուջե | 219.807.1|1.295.998.0| 1.740.528.0| 2.340.000.0|
|(դրամ)` մինչև | | | | |
|երկու տարեկան | | | | |
|երեխայի խնամքի | | | | |
|նպաստ | | | | |
._________________________________________________________________________.
_______________________
* 2008 թվականին ընտանիքում ծնված երրորդ կամ հաջորդող երեխային հասանելիք միանվագ դրամական օգնությունը (300 հազար դրամ) տրամադրվում էր միայն աղքատ ընտանիքներին (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» անապահովության միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիք):
ՀՀ կառավարության 2010 թ. հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ «Պետական նպաստների համակարգում տեղեկատվության հավաքագրման արդյունավետության բարձրացման միջոցառումների ժամանակացույցը», որով իրականացվեցին համակարգի վարչարարության բարելավման մի շարք միջոցառումներ` նպատակաուղղված ծրագրի հասցեականության, ինչպես նաև համակարգի գործառնության արդյունավետության մեծացմանը: Այդ միջոցառումները շարունակվելու են 2011-2012 թթ. և ակնկալվում է այդ ժամանակահատվածում ապահովել Սոցիալական ծառայության տարածքային մարմիններում (ՍԾՏՄ) տեղադրված արդիականացված տեղեկատվական համակարգերի միջոցով առցանց աշխատանք` բնակչության տեղական ռեգիստրի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների և այլ այն մարմինների միջև, որոնցից ստացվում են համապատասխան տեղեկություններ` դիմող ընտանիքի անապահովության միավորը որոշելու կամ նպաստի այլ տեսակի իրավունքի ճանաչման համար: Միջոցառման արդյունքում կստացվի պետական նպաստների նշանակման և վճարման գործառնության արդյունավետության մեծացում, նպաստի որևէ տեսակի իրավունքի ճանաչման գործընթացում` սուբյեկտիվիզմի նվազում, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի կրճատում:
Բնակարանային նպաստ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» N 38 արձանագրային որոշմամբ առաջարկվել է բնակարանային նպաստի ծրագիր:
Պետական սուբսիդավորման ուղղություններից մեկը սոցիալապես անապահով ընտանիքներին` բնակֆոնդի պահպանման նպատակով տրամադրվող նպաստների համակարգի ներդրումն է 2015 թվականից:
Այդ կապակցությամբ 2013-2015 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտով առաջարկվել է ներդնել պետական նպաստի նոր տեսակ` բնակարանային նպաստ, որն ուղղվելու է բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման վարձավճարի մասնակի հատուցմանը:
Նախատեսվում է բնակարանային նպաստի միջին ամսական չափը որոշել ելնելով մի շարք գործոնների ազդեցությունից, որը կպայմանավորվի մասնավորապես` տվյալ տարվա համար տվյալ համայնքում սահմանված` բնակֆոնդի պահպանման վճարի, անշարժ գույքի արժեքի չափով, համայնքի աշխարհագրական դիրքով, տեղական բյուջեի հնարավորություններով` հաշվի առնելով տվյալ ընտանիքի անապահովության (վճարունակության) մակարդակը: Ըստ ընտանիքի անապահովության մակարդակի` նպաստի չափը կարող է հավասարվել պահպանման վճարի 50%-ից մինչև 100%:
Բնակարանային նպաստի իրավունքը ճանաչվելու է ընտանիքի անապահովության մակարդակով` հանրապետությունում գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա: Բնակարանային նպաստի նշանակման և վճարման գործընթացը կազմակերպվելու է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից:
Հաշվի առնելով, որ ՀՀ ԱՎԾ Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ամենամյա հետազոտության տվյալներով առավել աղքատ են համարվել մինչև 14 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքները, բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքները, նրանց նկատմամբ ընտանիքների անապահովության գնահատման (ընտանեկան նպաստի) համակարգով իրականացվել է նպատակային քաղաքականություն:
Մասնավորապես, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` ընտանեկան նպաստի չափը որոշվում է` ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը: Իսկ ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափը տարբերակվում է` ելնելով տվյալ ընտանիքի անապահովության աստիճանից, բնակավայրից, ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թվից (4 և ավելի երեխայի դեպքում): Ընդ որում որքան ընտանիքում մինչև 18 տարին չլրացած անդամների թիվը մեծ է, այնքան բարձր է ընտանիքի անապահովության միավորը, այսինքն` այնքան ընտանիքը անապահով է համարվում:
Ինտեգրված սոցիալական ծառայություններ
ՀՀ կառավարության 2010 թ.-ի հունիսի 3-ի նիստի N 21 արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ «Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի կազմակերպման հայեցակարգը»: Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը միջոց է սոցիալական ծառայությունների որակը, մատչելիությունը բարձրացնելու, դեպի հաճախորդները կողմնորոշելու, դրանց գնահատման և մոնիտորինգի, ինչպես նաև ամբողջ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար:
«Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի կազմակերպման հայեցակարգը»-ով սահմանված դրույթները նախատեսում են ինտեգրման տարբեր ձևեր, մասնավորապես` «Մեկ պատուհանի սկզբունք», «տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ինտեգրում» և այլն: Ներկայումս սոցիալական ծառայությունների տրամադրումը հիմնականում իրականացվում է փաստաթղթերի հետ աշխատանք կատարելով, չկարևորելով քաղաքացու (ընտանիքի) իրական կարիքների վերհանումն ու անհատական սոցիալական ծրագրի մշակումն ու իրականացումը (սոցիալական դեպքի վարում) այդ կարիքների հնարավորինս ամբողջական բավարարումը` լինի օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով: Սոցիալական ծառայությունները տրամադրվում են տարբեր կազմակերպությունների կողմից, հաճախ չհամագործակցված աշխատանքի միջոցով` երբեմն իրար կրկնելով:
ՀՀ կառավարության 2011 թ.-ի մարտի 24-ի նիստի N 11 արձանագրային որոշմամբ հաստատվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, որով նախատեսված էր գործող սոցիալական ծառայությունների համակարգի վերլուծության աշխատանքները, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագրի իրականացումը: Այն իրականացվել է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի, Կոտայքի մարզի Չարենցավանի, Տավուշի մարզի Իջևանի, Արարատի մարզի Մասիսի տարածաշրջաններում և Երևանի Էրեբունու վարչական շրջանում: Կազմակերպվել է փորձնական ծրագրում ընդգրկվող մարմինների սոցիալական աշխատողների «Սոցիալական դեպքի վարում» թեմայով ուսումնական դասընթացներ, որը հիմք է ընդունվել փորձնական ծրագրի իրականացման համար: Փորձնական ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ:
Ժամանակացույցում ներառված միջոցառումներով նախատեսված աշխատանքների միջոցով վերհանվել են տրամադրվող սոցիալական ծառայությունների կրկնությունները, բացերը, մշակվել են համապատասխան առաջարկություններ և ներկայացվել մասնագիտական աշխատանքային խմբին, որն էլ ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնի համապատասխան իրավական ակտերի նախագծեր: Ժամանակացույցում ներառված միջոցառումները վերաբերում են ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման համար անհրաժեշտ աշխատանքների բոլոր ուղղություններին` իրավական հիմքի ստեղծում, տեղեկատվական համակարգի ինտեգրում, անձնակազմի մասնագիտական պատրաստվածության ապահովում, կազմակերպական և իրազեկման հարցեր:
ՀՀ կառավարության 2010 թ.-ի դեկտեմբերի 23-ի նիստի N 50 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի կառուցվածքագործառութային մոդելի հայեցակարգային մոտեցումները»:
Իսկ ինտեգրված սոցիալական ծառայությունների միասնական համակարգի կառուցվածքագործառութային մոդելի նախագծի մշակումն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ և ընթացքի մեջ է:
ՀՀ կառավարության 2011 թ. հուլիսի 28-ի նիստի N 29 արձանագրային որոշմամբ ընդունվել է «Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ շենքերի (տարածքների), այդ թվում միասնական ընդունարանների տեղակայման վայրերին և պայմաններին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը: Իրականացվում են միասնական ընդունարանների տեխնիկական և գույքային վերազինման, վերանորոգման աշխատանքները:
Նշված համակարգին անցնելու գործընթացը բավականին երկարատև է, այն պետք է իրականացվի աստիճանաբար և առնչվում է կառավարման ոլորտի տարբեր ճյուղերին: Համակարգի ներդրման համար հարկ է իրականացնել իրավաստեղծ ծավալուն աշխատանք, հստակեցնել յուրաքանչյուր օղակի լիազորությունների շրջանակները, ինչպես նաև համատեղ աշխատանքի եզրերը, մշակել մեխանիզմները, դրանց նորմատիվները:
Նոր համակարգի ներդրմամբ ակնկալվող արդյունքներն են.
. քաղաքացիների մատչելի մուտքի հնարավորություն սոցիալական ծառայություններ
. քաղաքացիների սպասարկման նոր որակ
. սոցիալական ծառայությունների կառավարում
. տվյալների արագ փոխանակում
. կեղծիքի և կոռուպցիայի կրճատում
. վերապատրաստված աշխատակազմ
. քաղաքացիների տեղեկատվական հասանելիության ապահովում
. քաղաքացիների համակարգչային գրագիտության բարձրացում
. սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացում
. սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում
Միաժամանակ, անդրադառնալով Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի (Կոմիտե) կողմից արված հարցադրմանը, տեղեկացնում ենք, որ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնությունը և սպասարկումը սահմանված կարգով իրականացվում են անկախ աշխատանքային հարաբերություններից:
2.
2008 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը վերափոխվեց ՀՀ պետական բյուջե վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարի: Վերացվեց պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն, իսկ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը վերակազմակերպվեց որպես սոցիալական ապահովության պետական ծառայության:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ են կատարում.
1) գործատուները,
2) վարձու աշխատողները,
3) անհատ ձեռնարկատերերը, նոտարները:
Վերը նշված փոփոխությունների շրջանակներում, ըստ էության ՀՀ-ում վերացվեց պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգը, իսկ կենսաթոշակները և ժամանակավոր անաշխատունակության նպաստները սկսեցին ֆինանսավորվել (վճարվել) ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից:
2010 թվականի դեկտեմբերի 1-ից, վերը նշված փոփոխությունների շրջանակներում ուժի մեջ մտավ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը:
Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի` ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջոցով փոխհատուցվում է ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը):
Սահմանվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստների հետևյալ տեսակները.
1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (հիվանդության նպաստ).
2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (պրոթեզավորման նպաստ).
3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (առողջարանային բուժման նպաստ).
4) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (հղիության ու ծննդաբերության նպաստ).
5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ):
Ժամանակավոր անաշխատունակության նպաստները շարունակում են հանդիսանալ վճարների վրա հիմնված նպաստներ: Անձը նպաստի իրավունք ունի օրենքով սահմանված պայմանների բավարարման և օրենքով սահմանված կարգով ու չափով պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարած լինելու դեպքում: Ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ունեն
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (վարձու աշխատողները).
2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները:
Ժամանակավոր անաշխատունակության նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:
Վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկում և վճարում է գործատուն:
Անհատ ձեռնարկատիրոջը, նոտարին տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկում և վճարում է սոցիալական ապահովության պետական ծառայությունը:
Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության 1-ին օրվա համար նպաստ չի վճարվում, հաջորդ 2 օրվա համար նպաստը վճարում է գործատուն` իր միջոցներից, իսկ դրանից հետո` ՀՀ պետական բյուջեի միջոցներից:
Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձից (եկամտից):
Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է նախորդող տարվա` օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի չափից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձից:
Վարձու աշխատողների համար նպաստի առավելագույն չափ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կիրառելի չէ:
Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի համար անուղղակիորեն կիրառելի է նպաստի առավելագույն չափ. եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկի չափից:
Ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:
Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը (առավելագույն ժամկետը` 6 ամիս):
Անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին հիվանդության նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ժամանակահատվածի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրից ոչ ավելի:
Օրենքով առավելագույն ժամանակահատվածներ են սահմանված նաև ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի համար` տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի չափահաս անդամի համար` 7 օրացուցային օր, երեխայի խնամքի համար` 24 օրացուցային օր,
Հղիության և ծննդաբերության նպաստը վճարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար (140 օր, 155 օր` բարդ ծննդաբերության դեպքում, 180 օր` մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում):
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ունեն ՀՀ քաղաքացուն հավասար:
Ժամանակավոր անաշխատունակության նպաստի նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշմամբ:
Հոդված 12.3
1.
2010 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող օրենքները:
Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է գործող` մեկ աղբյուրից (ՀՀ պետական բյուջեից) ֆինանսավորվող պետական կենսաթոշակային համակարգի փոխարեն ներդնել տարբեր աղբյուրներից ֆինանսավորվող բազմաստիճան կենսաթոշակային համակարգ, որը ներառելու է
1) պետական կենսաթոշակային ապահովությունը («0» և «1» աստիճաններ),
2) պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը («2» աստիճան),
3) կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը («3» աստիճան):
Պետական կենսաթոշակային ապահովության կառավարմանը և ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում է, պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը սահմանվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից):
Օրենքով սահմանված է պետական կենսաթոշակների հետևյալ տեսակները.
1) աշխատանքային` տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի.
2) զինվորական` երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում.
3) սոցիալական` ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում:
Աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է այն անձանց, ովքեր ունեն օրենքով սահմանված` պահանջվող աշխատանքային ստաժ:
Աշխատանքային տարիքային կենսաթոշակը նշանակվում է 63 տարին լրացած անձին:
Աշխատանքային արտոնյալ պայմաններով կենսաթոշակը նշանակվում առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած անձին` 55 տարին լրանալու դեպքում, վնասակար, ծանր պայմաններում աշխատած անձին` 59 տարին լրանալու դեպքում:
Աշխատանքային երկարամյա ծառայության կենսաթոշակը նշանակվում է քաղաքացիական ավիացիայի թռիչքային անձնակազմերի անդամներին` 45 տարին լրանալու դեպքում, օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարին (դիսպետչերին)` 50 տարին լրանալու դեպքում, ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին` 55 տարին լրանալու դեպքում:
Աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին:
Աշխատանքային կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին.
1) 18 տարին չլրացած երեխային.
2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.
3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.
4) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում.
5) ամուսնուն կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով,
6) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված պապին և տատին, եթե նրանք չեն աշխատում և չունեն զավակներ կամ զավակներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:
Աշխատանքային մասնակի կենսաթոշակը վճարվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին` 55 տարին լրանալու դեպքում, թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին` 50 տարին լրանալու դեպքում:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունները և պաշտոնները, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 և թիվ 2 ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Զինվորական կենսաթոշակները նշանակվում են զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամներին:
Ծերության սոցիալական կենսաթոշակը նշանակվում է բավարար աշխատանքային ստաժ չունեցող անձին` 65 տարին լրանալու դեպքում:
Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, եթե նա չունի բավարար աշխատանքային ստաժ, ինչպես նաև հաշմանդամ երեխա ճանաչված անձին:
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի անդամներին, եթե մահացած կերակրողը մահվան պահին չի ունեցել բավարար աշխատանքային ստաժ:
Աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Կ=Հ+ (Ս X Ա) X Գ, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,
Ա-ն` աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`
1) մինչև 25 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,04 X Ս բանաձևով,
2) 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,02 X (Ս-25) բանաձևով:
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմնական կենսաթոշակի չափը հաշվարկվում է`
1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 140 տոկոսի չափով.
2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 120 տոկոսի չափով.
3) երրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 100 տոկոսի չափով:
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 40 տոկոսը:
Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի (ցերեկային ուսուցմամբ սովորող 18-ից մինչև 23 տարեկան զավակի)` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկին գումարվում է մահացած յուրաքանչյուր ծնողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 40 տոկոսը:
Հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (2012 թվականի հունվարի 1-ից` համապատասխանաբար 13000 դրամ և 450 դրամ):
Ծերության սոցիալական կենսաթոշակը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի 100 տոկոսի չափով:
Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակը հաշվարկվում է`
1) առաջին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար` հիմնական կենսաթոշակի 140 տոկոսի չափով.
2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 120 տոկոսի չափով.
3) երրորդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 100 տոկոսի չափով:
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափով:
Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի (ցերեկային ուսուցմամբ սովորող 18-ից մինչև 23 տարեկան զավակի)` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի չափը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով:
Պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը նախատեսվում է 2014 թվականի հունվարի 1-ից:
Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված`
ա) վարձու աշխատողները,
բ) նոտարները,
գ) անհատ ձեռնարկատերերը:
Պարտադիր կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով մասնակցում են մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված վերը նշված կատեգորիայի անձինք, ինչպես նաև` ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից:
Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցը, վճարում է պարտադիր կուտակային վճար:
Պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակցի (1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց) կուտակային վճարի չափը սահմանված է եկամուտների 10 տոկոսը, որի կեսը, բայց ոչ ավել, քան 25000 դրամը, վճարում է պետությունը:
Պարտադիր կուտակային բաղադրիչի կամավոր մասնակցի (մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված անձանց, ինչպես նաև` ինքնազբաղված անձանց) կուտակային վճարի չափը սահմանված է եկամուտների 5 տոկոսը` առանց պետական մասնակցության:
Պարտադիր կուտակային վճարի հավաքագրումը և մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին փոխանցելն ապահովելու է հարկային մարմինը:
Բարեփոխումների շրջանակներում փոփոխությունների է ենթարկվելու նաև հարկային համակարգը: Մասնավորապես, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից` նախատեսվում է եկամտահարկն ու պարտադիր սոցիալական ապահովության վճարը միավորել մեկ միասնական` եկամտային հարկի շրջանակներում:
Եկամտային հարկի դրույքաչափը սահմանվում է ամսական մինչև 120000 դրամի դեպքում` 24.4 տոկոս, 120000 դրամը գերազանցող գումարի դեպքում` 26 տոկոս:
Օրենքով նախատեսված է կուտակային կենսաթոշակների հետևյալ տեսակները`
1) անուիտետներ.
2) ծրագրային վճարներ.
3) միանվագ վճարներ:
Կուտակային կենսաթոշակի տեսակը և չափը որոշվում է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցների և կուտակային կենսաթոշակների ստացման ժամանակահատվածի հիման վրա` ունիվերսալ մահացության աղյուսակների կիրառմամբ:
Կատարված կուտակային վճարները հանդիսանում են մասնակցի սեփականությունը և կարող են ժառանգվել:
2.
Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հարցերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086 հոդվածի համաձայն` քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում համապատասխան հատուցում վճարելու պարտականությունը կրում է նրա իրավահաջորդը: Նրան ներկայացվում են վնասի հատուցման մասին պահանջները:
Քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում համապատասխան վճարներն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոններով կապիտալացվում են` դրանք տուժողին վճարելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքով իրավահաջորդի բացակայության դեպքում վնասի հատուցում կատարելու պարտականություն կրող կազմակերպություն չի նախատեսված:
Խնդրի կարգավորման համար մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում արտադրական դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագիծ, որը քննարկման փուլում է: Հայեցակարգը քննարկվել է նաև սոցիալական գործընկերության տարբեր մակարդակներում:
Հոդված 13. Սոցիալական և բժշկական աջակցություն ստանալու իրավունքը
._____________________________________________________________________.
|Նպատակ հետապնդելով ապահովել սոցիալական և բժշկական օգնության |
|իրավունքի արդյունավետ իրականացումը` Կողմերը պարտավորվում են. |
| 1. ապահովել այն, որ համարժեք ռեսուրսներից զուրկ և սեփական |
|ջանքերով կամ այլ աղբյուրներից, մասնավորապես, սոցիալական ապահովության |
|ծրագրի նպաստների հաշվին, այդ ռեսուրսների ապահովման հնարավորություն |
|չունեցող ցանկացած անձին տրամադրվի համարժեք աջակցություն, իսկ |
|հիվանդության դեպքում` տվյալ անձի վիճակով պայմանավորված խնամք, |
| 2. ապահովել այն, որ աջակցությունը ստացող անձանց քաղաքական կամ |
|սոցիալական իրավունքները որևէ պատճառով չնսեմացվեն, |
| 3. ապահովել այն, որ ամեն ոք կարողանա համապատասխան պետական ու |
|մասնավոր ծառայություններից ստանալ այնպիսի խորհրդատվություն և |
|անձնական օգնություն, որը կարող է անհրաժեշտ լինել անձնական կամ |
|ընտանեկան կարիքը կանխելու, վերացնելու կամ մեղմացնելու համար, |
| 4. կիրառել սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերություններում |
|նախատեսվող դրույթները հավասար հիմունքով ինչպես իրենց քաղաքացիների, |
|այնպես էլ իրենց տարածքում օրինականորեն բնակվող կամ մշտական աշխատող |
|այլ Կողմերի քաղաքացիների նկատմամբ, համաձայն 1953 թ. դեկտեմբերի 11-ին |
|Փարիզում կնքված Սոցիալական և Բժշկական աջակցության եվրոպական |
|կոնվենցիայով ստանձնած պարտավորության: |
| |
| Հոդված 13.4-ի հավելված |
| |
|Այն Կառավարությունները, որոնք չեն հանդիսանում Սոցիալական և Բժշկական |
|աջակցության եվրոպական կոնվենցիայի կողմ, կարող են վավերացնել Խարտիան |
|սույն պարբերության առումով, պայմանով, որ նրանք այլ Կողմերի |
|քաղաքացիների նկատմամբ ցուցաբերեն այնպիսի վերաբերմունք, որը համահունչ |
|է նշված կոնվենցիայի դրույթներին: |
._____________________________________________________________________.
Հոդված 13.1
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 04.03.2004 թվականին ընդունվել է «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշումը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության համար, անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, ամբողջությամբ անվճար են առողջության առաջնային պահպանման ծառայությունները, սոցիալական նշանակություն ունեցող հիվանդությունների (օնկոհեմատոլոգիական, հակատուբերկուլյոզային, ծննդօգնություն և այլն) հիվանդանոցային բժշկական օգնության ծառայությունները: Անվճար են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 04.03.2004 թվականի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշումով հաստատված «Սոցիալապես անապահով և առանձին/հատուկ/ խմբերում» ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժօգնության ծառայությունները, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ցանկով վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդություններով և վիճակներով հիվանդների բժշկական օգնության ծառայությունները:
Արտոնյալ պայմաններով` համավճարային սկզբունքի կիրառմամբ, հիվանդանոցային բժշկական ծառայություններ են տրամադրվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված «Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների» ցանկում ընդգրկված հիվանդություններով տառապող անձանց` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ-ի մարտի 4-ի 04.03.2004 թվականի թիվ 318-Ն որոշումով հաստատված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 04.03.2004 թվականի թիվ 318-Ն որոշումով հաստատված կարգով, հատուկ բժշկական ցուցումների դեպքում, համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա, սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար բուժօգնություն կարող է տրամադրվել նաև`
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից տրված ուղեգրով` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի սահմաններում.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից տրված ուղեգրով` նախարարության ենթակայության ու պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի սահմաններում.
3) Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից տրված ուղեգրերով` տվյալ տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի 5 տոկոսի սահմաններում, պետական պատվեր իրականացնող կազմակերպության ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից գլխավորվող բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, տվյալ կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ տվյալ ծրագրի համար կնքված պայմանագրային գումարի 4 տոկոսի սահմաններում:
«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի գործողությունը կամ անգործությունը քաղաքացին կարող է բողոքարկել սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային մարմնի ղեկավարին, լիազորած պետական մարմնին և (կամ) դատարան: Եվ նույն օրենքով հաճախորդը իր իրավունքների խախտման դեպքում կարող է բողոքարկել օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված է. անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը:
«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված են սոցիալական ծառայությունների հիմնական տեսակները, այդ թվում` խորհրդատվական և իրավաբանական օգնությունը:
Խորհրդատվական օգնությունը տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացուն ստեղծված իրավիճակից դուրս գալու, նրա սոցիալական խնդիրների լուծման ուղիներ և եղանակներ գտնելու միջոցների մասին խորհուրդների և առաջարկությունների, ինչպես նաև համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու ձևով:
Իրավաբանական օգնությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացուն սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպության իրավասությունների շրջանակում տրամադրվող իրավաբանական խորհրդատվություն է, ինչպես նաև նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով փաստաբանական օգնության կազմակերպումը:
Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի պետական նպաստ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
Այսինքն` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող օտարերկրյա քաղաքացիները ևս սոցիալական աջակցության կարիք ունենալիս, սույն օրենքով սահմանված պահանջներին բավարարելու դեպքում օգտվում են հավասար իրավունքներից, որոնցից օգտվում են ՀՀ քաղաքացիները:
Անդրադառնալով Հանձնաժողովի կողմից ներկայացված անհամապատասխանության եզրակացությանը, համաձայն որի, եկամուտներ չունեցող միայնակ անձին տրամադրվող սոցիալական աջակցության չափն անհամապատասխան է, հայտնում ենք, որ 2008 թ-ից սկսած միայնակ անժառանգ կենսաթոշակառուների համար սահմանվել է դրույթ, որով նրանց նպաստի իրավունքն անվերապահ ճանաչվում է, եթե նրանց եկամուտով կամ այլ պատճառով ընտանիքի անապահովության միավորը չի հավասարվում զրոյի: 2008 թ-ին անապահովության միավորը հավասարվում էր զրոյի, եթե միայնակ անժառանգ կենսաթոշակառուի եկամուտը գերազանցում էր 30 000 դրամը, իսկ 2011 թ-ին այդ թիվ կազմում էր 41 000 դրամ:
Հոդված 13.2
Համաձայն ՀՀ Սահմանադրության 14.1. հոդվածի` բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: Իսկ համաձայն 37-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:
Հոդված 14. Սոցիալական ապահովության ծառայություններից օգտվելու իրավունքը
._____________________________________________________________________.
| Նպատակ հետապնդելով ապահովել սոցիալական ապահովության |
|ծառայություններից օգտվելու իրավունքի արդյունավետ իրականացումը` |
|Կողմերը պարտավորվում են. |
| |
| 1. խթանել կամ տրամադրել ծառայություններ, որոնք, սոցիալական |
|աշխատանքի մեթոդների կիրառմամբ, կնպաստեն և անհատների և համայնքի |
|խմբերի բարեկեցությանն ու զարգացմանը, սոցիալական միջավայրի |
|բարելավմանը, |
| |
| 2. խրախուսել անհատների, կամավորական կամ այլ կազմակերպությունների |
|մասնակցությունը նշված ծառայությունների ստեղծման գործում: |
._____________________________________________________________________.
ՀՈԴՎԱԾ 14.2
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը նախատեսում է անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման ցանցի միջոցով ինտեգրման գործընթացում համագործակցող գործընկերների ներառում, որոնք ուղղված կլինեն հաճախորդներին բարելավված ծառայությունների մատուցմանը:
ՀՀ կառավարության 2011 թ. մարտի 2-ի N 11 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը», համաձայն որի նախատեսվում է ոլորտում գործող ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցության սոցիալական ցանցի ձևավորում, համագործակցության հուշագրերի կնքում: