Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

20 հունիսի 2012 թվականի N 3

 

i

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի պահանջները` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.

Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի մարտի 23-ի N 268-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) 1-ին կետի 1-ին ենթակետի` «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N 7 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի և N 8 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի իմաստով զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին (այսուհետ` չափանիշներ) համապատասխանող են համարվում «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածով նախատեսված հյուրանոցային տնտեսության օբյեկտները, բացառությամբ այն հյուրանոցատիպ հանգրվանների, որտեղ մատուցվող տեղաբաշխման ծառայությունները չեն ներառում առնվազն մեկ գիշերակաց կամ չի վարվում հաճախորդի կամ հաճախորդի համար ամրագրում կատարող անձի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության (ֆիզիկական անձանց համար` անձնագրային, իրավաբանական անձանց համար պետական գրանցման տվյալներ, ինչպես նաև հյուրանոցային համարի ամրագրման և զբաղեցման ժամկետների վերաբերյալ) ստացման և պահպանման գործավարություն:

Այսինքն` եթե օբյեկտը համապատասխանում է Օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված սահմանումներից որևէ մեկին և տնտեսվարող սուբյեկտի կողմից շահագործվում է որպես այդպիսին, ապա համաձայն Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի` այն համարվում է չափանիշներին համապատասխանող:

Բացառություն են կազմում Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված այն հյուրանոցատիպ հանգրվանները, որտեղ մատուցվող տեղաբաշխման ծառայությունները չեն ներառում առնվազն մեկ գիշերակաց և չի վարվում հաճախորդի կամ հաճախորդի համար ամրագրում կատարող անձի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության ստացման և պահպանման գործավարություն:

Համաձայն Հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետի` չափանիշներին համապատասխանող են համարվում նաև ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշմանը համապատասխան որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտները:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
20.06.2012
N 3
Պաշտոնական պարզաբանում