ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
1 մարտի 2012 թվականի N 8
i
53. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ԵՐՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորում» ֆինանսավորման համաձայնագրին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թ. մարտի 1-ի նիստի
N 8 արձանագրային որոշման
ՎԱՐԿ ԹԻՎ 5071-AM
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Սոցիալական ներդրումների հիմնադրամի III ծրագրի երրորդ լրացուցիչ
Ֆինանսավորում)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Ամսաթիվ` փետրվարի 24, 2012 թ.
Ֆինանսավորման համաձայնագիր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Ստացող») և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ (»Ընկերակցություն») միջև 2012 թվականի փետրվարի 24-ին կնքված համաձայնագիր Սկզբնական Ծրագրին (որի սահմանումը տրված է սույն Համաձայնագրի Հավելվածում) առնչվող գործողությունների համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ: Ստացողը և Բանկը սույնով համաձայնում են հետևյալի վերաբերյալ.
ՀՈԴՎԱԾ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1.1. Ընդհանուր պայմանները (որոնք սահմանվում են սույն Համաձայնագրի
Հավելվածում) հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս:
1.2. Եթե համատեքստից այլ բան չի բխում, սույն Համաձայնագրում մեծատառ
օգտագործվող հասկացություններն ունեն Ընդհանուր պայմաններում (կամ
սույն Համաձայնագրի հավելվածում) դրանց վերագրված իմաստները:
ՀՈԴՎԱԾ II - ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
2.1. Ընկերակցությունը համաձայնում է սույն Համաձայնագրում ներկայացվող
կամ հղում կատարված պայմաններով Ստացողին տրամադրել յոթ միլիոն
հարյուր հազար Փոխառության Հատուկ Իրավունքներին (7.100.000 ՀՓԻ)
համարժեք վարկ («Վարկ» կամ «Ֆինանսավորում»)` սույն Համաձայնագրի
Լրացում 1-ում նկարագրված ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով
(«Ծրագիր»):
2.2. Ստացողը կարող է առհանել Ֆինանսավորման հասույթները սույն
Համաձայնագրի 2-րդ Լրացման IV Բաժնի համաձայն:
2.3. Ֆինանսավորման չառհանված մնացորդի դիմաց Ստացողի վճարելիք տարեկան
Պարտավորության վճարի առավելագույն դրույքաչափը հավասար է մեկ
տոկոսի կեսին (1%-ի 1/2):
2.4. Առհանված վարկային մնացորդի դիմաց Ստացողի վճարելիք տարեկան
Սպասարկման վճարի առավելագույն դրույքաչափը հավասար է մեկ տոկոսի
երեք քառորդին (1%-ի 3/4):
2.5. Առհանված վարկային մնացորդի դիմաց Ստացողի վճարելիք տարեկան
տոկոսադրույքը կազմում է մեկ և մեկ քառորդ տոկոս (1.25%):
2.6. Մարման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա ապրիլի 1 և հոկտեմբերի 6:
2.7. Վարկի մայր գումարը մարվում է սույն Համաձայնագրի 3-րդ Լրացման մեջ
սահմանված մարման ժամանակացույցի համաձայն:
Վճարման արժույթը դոլարն է:
ՀՈԴՎԱԾ III - ԾՐԱԳԻՐ
3.1. Ստացողը հայտնում է Ծրագրի նպատակների հանդեպ իր հանձնառության
մասին: Այդ նպատակով, Ստացողն իրականացնում է Ծրագիրը ՀՍՆՀ-ի
միջոցով` Գործառնական ձեռնարկի, Ընդհանուր պայմանների IV Հոդվածի,
փոփոխված Լրացուցիչ համաձայնագրի և Ծրագրի համաձայնագրի համաձայն:
3.2 Առանց սույն Համաձայնագրի 3.01 կետի դրույթների սահմանափակման և
բացառությամբ Ստացողի և Ընկերակցության միջև այլ համաձայնություն
ձեռք բերելու դեպքերի` Ստացողն ապահովում է Ծրագրի իրականացումը
սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման դրույթների համաձայն:
ՀՈԴՎԱԾ IV - ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
4.01. Կասեցման Լրացուցիչ դեպքը բաղկացած է հետևյալից` փոփոխվել,
կասեցվել, չեղյալ, անվավեր կամ առ ոչինչ է ճանաչվել ՀՍՆՀ-ի
օրենսդրությունը, ինչն էական և բացասական ազդեցություն է ունեցել
Ծրագրի համաձայնագրով ՀՍՆՀ-ի ստանձնած պարտավորությունների
կատարման կարողության վրա:
ՀՈԴՎԱԾ V - ՈԻԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
5.01. ՈՒժի մեջ մտնելու Լրացուցիչ պայմանը բաղկացած է հետևյալից` Ստացողի
և ՀՍՆՀ-ի անունից կատարվել է Լրացուցիչ համաձայնագրի
փոփոխությունը:
5.2. ՈՒժի մեջ մտնելու վերջնաժամկետը սույն Համաձայնագրի օրվան հաջորդող
իննսուներորդ (90) օրն է:
5.03. Ընդհանուր պայմանների 8.05 (բ) Բաժնի իմաստով` սույն Համաձայնագրի
շրջանակներում Ստացողի ստանձնած պարտավորությունները (բացառությամբ
վճարումները նախատեսող պարտավորությունների) դադարում են սույն
Համաձայնագրի օրվանից քսան (20) տարի անց:
ՀՈԴՎԱԾ VI - ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ, ՀԱՍՑԵՆԵՐ
6.1. Բացառությամբ սույն Համաձայնագրի 2.02 Բաժնում նախատեսված դեպքերի,
Ստացողի ներկայացուցիչը Ստացողի ֆինանսների նախարարն է:
6.2. Ստացողի հասցեն է`
Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարություն Մելիք-Ադամյան
փողոց 1 Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն Ֆաքս` +374-10-524282
6.3. Ընկերակցության հասցեն է`
International Development Association 1818 H Street, N.W.
Washington, D.C. 20433 United States of America
Հեռագրային հասցե. Տելեքս. Ֆաքս.
INTBAFRAD 248423(MCI) 1-202-477-6391
Washington, D.C.
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ է Հայաստանի Հանրապետության է Երևանում վերն առաջինը նշված ամսաթվի և տարվա դրությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Լիազոր
ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ
Լիազոր ներկայացուցիչ
ՆԵՐԴԻՐ 1
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է օժանդակել անապահովների և խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված Ստացողի քաղաքականությանը, (ա) աղքատ համայնքներում և առավել խոցելի խմբերի համար համայնքային ենթակառուցվածքի որակի և մատչելիության բարելավման և ծածկույթի ընդլայնման միջոցով` ի պատասխան առաջացող կարևորագույն կարիքների, (բ) համայնքային և քաղաքային մակարդակում լրացուցիչ ինստիտուցիոնալ կարողությունների ստեղծումը խթանելու միջոցով նպատակ ունենալով բարելավել ծառայությունների մատուցման և համայնքային ներդրումների որակը և կայունությունը, բարձրացնել հաշվետվողականությունը և տեղական մակարդակում ընդլայնել շահագրգիռ կողմերի հնարավորությունները և (գ) համայնքային ենթակառուցվածքի և ծառայությունների ապահովման հետ առնչվող զբաղվածության հնարավորությունների ստեղծման միջոցով:
Ծրագիրը բաղկացած է Սկզբնական ծրագրից:
ՆԵՐԴԻՐ 2 Ծրագրի իրականացում
Բաժին I. Իրականացման մեխանիզմներ Ա. Ինստիտուցիոնալ մեխանիզմներ
1. Ծրագրի իրականացման ընթացքում Ստացողը`
(a) պահպանում է ՀՍՆՀ-ը` Ընկերակցության պահանջները բավարարող
կառուցվածքով, աշխատակազմով և այլ ռեսուրսներով.
(b) ապահովում է, որ ՀՍՆՀ-ի գործառնություններն իրականացվեն Գործառնական
ձեռնարկում շարադրված կամ հիշատակված ընթացակարգերի համաձայն.
(c) ապահովում է, որ ՀՍՆՀ-ի կանոնադրության կամ կանոնակարգերի կամ
Գործադիր տնօրենի և ՀՍՆՀ-ի վարչությունների պետերի նշանակման կամ
աշխատանքի պայմաններում էական փոփոխությունները համաձայնեցվեն
Ընկերակցության հետ.
(d) ապահովում է, որ Ծրագրով իրականացվող գնումներն ազատվեն ՀՀ
կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 765 որոշման
պահանջների կիրառումից` մինչև առավելագույնը 150,000 ԱՄՆ դոլարին
համարժեք պայմանագրերի հաստատման դեպքում:
2. Ստացողը`
(a) ՀՍՆՀ-ի միջոցով ապահովում է. (ա) Միկրոծրագրերի նույնականացումը,
արժևորումը, հաստատումը, իրականացումն ու գնահատումը Գործառնական
ձեռնարկում շարադրված կամ հիշատակված ընթացակարգերի համաձայն, (բ)
Միկրոծրագրերի գնահատման ընթացքում` առաջարկվող ներդրումների
բնապահպանական գնահատումը Բնապահպանական ուղեցույցերի պահանջների
համաձայն, (գ) որ հողազավթում և վերաբնակեցում պահանջող կամ
Ընկերակցության համապատասխան քաղաքականության կամ կանոնների
համաձայն «Ա» դասակարգին դասվող Միկրոծրագրերը ենթակա չեն
ֆինանսավորման.
(b) ապահովում է, որ Ծրագրի իրականացման կոմիտեն Միկրոծրագիրն իրականացնի
Շրջանակային համաձայնագրում շարադրված պայմանների համաձայն
(c) Ընկերակցության համար բավարար տեխնիկական առաջադրանքի
շրջանակներում` իրականացնում է. (i) Միկրոծրագրերի իրականացման
ուսումնասիրություն ուշադրությունը կենտրոնացնելով Գործառնական
ձեռնարկում շարադրված ուղեցույցերի և ընթացակարգերի պահպանման,
աշխատանքների որակի, վերապատրաստման և տեխնիկական աջակցության
ծրագրերի և համայնքներին առնչվող գնումների վրա և (ii) շահառուների
վրա Ծրագրի իրականացման ազդեցության գնահատում:
3. Ստացողը պահանջում է ՀՍՆՀ-ից`
(a) Ընկերակցության ուսումնասիրությանը և հաստատմանը ներկայացնել տարեկան
աշխատանքային ծրագրերը և բյուջեն.
(ե) Ընկերակցությանը ներկայացնել վերջինիս պահանջները բավարարող Ծրագրի
իրականացման վերաբերյալ եռամսյակային և տարեկան առաջընթացի
հաշվետվություններ:
4. Առանց 3.01 Բաժնի դրույթների սահմանափակման և բացառությամբ այն
դեպքերի, երբ Ստացողը և Ընկերակցությունը ձեռք են բերում այլ
համաձայնություն, Ստացողը մինչև Ծրագրի ավարտը օրագրի հաշվին պահում է
մնացորդ, որի գումարը բավարար է Ծրագրի իրականացման հաջորդ երեք (3)
ամիսների համար:
Բ. Լրացուցիչ համաձայնագիր
1. Ծրագրի իրականացումը կազմակերպելու նպատակով Ստացողը ՀՍՆՀ-ին մատչելի
է դարձնում Ֆինանսավորման միջոցները` փոփոխություն կատարելով Ստացողի
և ՀՍՆՀ-ի միջև Լրացուցիչ Համաձայնագրում` Ընկերակցության կողմից
հաստատված պայմաններով («Իրականացման համաձայնագիր»):
2. Ստացողն օգտվում է Լրացուցիչ Համաձայնագրի շրջանակում իր
իրավունքներից այնպիսի եղանակով, որն ապահովում է Ստացողի և
Ընկերակցության շահերի պաշտպանությունը և Ֆինանսավորման նպատակների
իրագործումը: Բացառությամբ Ընկերակցության հետ այլ համաձայնություն
ձեռք բերելու դեպքերի, Ստացողը չի սահմանում, փոփոխում, անվավեր կամ
առոչինչ ճանաչում Լրացուցիչ համաձայնագիրը կամ դրա որևէ դրույթ:
Գ. Հակակոռուպցիոն միջոցներ
Ստացողն ապահովում է Ծրագրի իրականացումը Հակակոռուպցիոն ուղեցույցերի
դրույթների համաձայն:
Դ. Անվտանգության միջոցներ
Ստացողն ապահովում է, որ սահմանված ժամկետում ձեռնարկվեն Շրջակա
միջավայրի ուղեցույցերի իրականացման համար անհրաժեշտ բոլոր
միջոցառումները: Բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերակցության հետ
ձեռք է բերվում այլ համաձայնություն, Ստացողը չի սահմանում,
փոփոխության չի ենթարկում, անվավեր կամ առոչինչ ճանաչում Շրջակա
միջավայրի ուղեցույցերը կամ դրանց որևէ դրույթ:
Բաժին II. Ծրագրի մշտադիտարկում. հաշվետվությունների ներկայացում և գնահատում
Ա. օրագրի հաշվետվություններ
1. Ստացողը մշտադիտարկում և գնահատում է Ծրագրի առաջընթացը և կազմում
Ծրագրի հաշվետվություններ` Ընդհանուր պայմանների 4.08 Բաժնի դրույթների
համաձայն և Ընկերակցության հետ համաձայնեցված ցուցանիշների հիման
վրա: Ծրագրի յուրաքանչյուր Հաշվետվություն ընդգրկում է մեկ
օրացուցային կիսամյակ և Ընկերակցությանը ներկայացվում հաշվետու
ժամանակահատվածին հաջորդող մեկ ամսվա ընթացքում:
2. Ընդհանուր պայմանների 4.08(գ) Բաժնի նպատակներից ելնելով` Ծրագրի
իրականացման մասին հաշվետվությունը և նշված Բաժնի համաձայն պահանջվող
հարակից պլանն Ընկերակցությանն են ներկայացվում Ավարտի ժամկետից ոչ
ուշ, քան չորս (4) ամիս հետո:
Բ. Ֆինանսական կառավարում, Ֆինանսական հաշվետվություններ և աուդիտ
1. Ստացողը վարում կամ ապահովում է ֆինանսական կառավարման համակարգի
վարումը` Ընդհանուր պայմանների 4.09 Բաժնի դրույթների համաձայն:
2. Առանց սույն Բաժնի Ա Մասի դրույթների սահմանափակման` Ստացողը, ՀՍՆՀ-ի
միջոցով, կազմում և յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտին
հաջորդող քառասունհինգ օրվա ընթացքում Ընկերակցությանն է ներկայացնում
տվյալ եռամսյակն ընդգրկող, աուդիտ չանցած, միջանկյալ ֆինանսական
հաշվետվություն` Ընկերակցության պահանջներին բավարարող ձևաչափով և
բովանդակությամբ:
3. Ստացողը` ՀՍՆՀ-ի միջոցով կազմակերպում է Ծրագրի ֆինանսական
հաշվետվությունների աուդիտի իրականացումը` Ընդհանուր պայմանների 4.09
(բ) Բաժնի դրույթների համաձայն: Ֆինանսական հաշվետվություններ և
յուրաքանչյուր աուդիտ ընդգրկում է Ստացողի մեկ ֆինանսական տարվա
ժամանակահատված: Յուրաքանչյուր այդպիսի ժամանակահատվածի աուդիտ անցած
Ֆինանսական հաշվետվություններն Ընկերակցությանն են ներկայացվում
տվյալ ժամանակահատվածի ավարտից հետո վեց ամսից ոչ ուշ:
Բաժին III. Գնումներ
Ա. Ընդհանուր
1. Ապրանքներ, աշխատանքներ և ոչ խորհրդատվական ծառայություններ;
Ծրագրի համար պահանջվող և Ֆինանսավորման հասույթներից ֆինանսավորվող
բոլոր ապրանքները, աշխատանքներն ու ոչ խորհրդատվական ծառայությունները
ձեռք են բերվում Գնումների ուղեցույցերի I Բաժնում ներկայացված կամ
նշված պահանջների և սույն Լրացման դրույթների համաձայն:
2. Խորհրդատուների ծառայություններ: Ծրագրի համար պահանջվող և
Ֆինանսավորման հասույթներից ֆինանսավորվող խորհրդատուների
ծառայությունները ձեռք են բերվում Խորհրդատուների ուղեցույցերի I և
IV Բաժիններում ներկայացված կամ նշված պահանջների և սույն Լրացման
դրույթների համաձայն:
3. Սահմանումներ: Սույն Բաժնում` գնումների որոշակի մեթոդների կամ
Ընկերակցության կողմից որոշակի պայմանագրերի ուսումնասիրության
մեթոդների նկարագրման համար ստորև մեծատառ օգտագործված
հասկացությունները վերաբերում են Գնումների ուղեցույցերում կամ
Խորհրդատուների ուղեցույցերում նկարագրված համապատասխան մեթոդին, ըստ
համապատասխան դեպքի:
Բ. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների
գնումների որոշակի մեթոդներ
1. Միջազգային մրցակցային գնում: Բացառությամբ ստորև 2-րդ
կետում նախատեսված դեպքերի ապրանքների, աշխատանքների և ոչ
խորհրդատվական ծառայությունների գնումները կատարվում են Միջազգային
մրցակցային գնման ընթացակարգով կնքված պայմանագրերով:
2. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների
գնումների այլ մեթոդներ: Ստորև ներկայացված աղյուսակում սահմանվում
են Միջազգային մրցակցային գնման ընթացակարգից բացի գնումների այլ
մեթոդներ, որոնք կարող են կիրառվել ապրանքների, աշխատանքների և ոչ
խորհրդատվական ծառայությունների դեպքում: Գնումների պլանում պետք է
սահմանվեն այն հանգամանքները, որոնց դեպքում այդ մեթոդները կարող են
կիրառվել:
Գնումների մեթոդ
(ա) Ծրագրի համար ապրանքների և աշխատանքների գնման նպատակով կարող է
կիրառվել Ստացողի Ազգային մրցակցային գնումների մեթոդը, եթե
բավարարվում են հետևյալ պայմանները`
(i) կազմակերպություններին, որոնց մեծամասնական բաժնետեր է
հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, չի տրամադրվում
կառավարության համար կազմակերպվող մրցույթներին մասնակցելու
հրավեր, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք իրավաբանորեն և
ֆինանսապես անկախ են և դա կարող է ցույց տրվել և գործում են
առևտրային օրենքի շրջանակներում.
(ii) աշխատանքների խոշոր ծրագրերի համար իրականացվում է
նախաորակավորում.
(iii) նախա- և հետորակավորման չափանիշերը վերաբերում են բացառապես
հայտատուների նախկին պայմանագրերի կատարմանը, ֆինանսական,
կառավարման և տեխնիկական կարողունակություններին.
(iv) համատեղ ձեռնարկության գործընկերները համապարտ
պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունների համար.
(v) պայմանագրերի հաշվարկային գները չեն հրապարակվում.
(vi) հայտերի բացման պահին որևէ հայտ չի մերժվում.
(vii) հայտերը չեն մերժվում բացառապես հաշվարկային գինը գերազանցելու
հիմքով: Հայտերը կարող են չեղյալ համարվել և նոր հայտեր
ներկայացնելու հրավեր կարող է տրվել միայն Գնումների
ուղեցույցի 2.61 կետում նշված պայմանների առկայության դեպքում.
(viii) հայտերի գնահատման բոլոր չափանիշերը պետք է հնարավոր լինի
քանակապես գնահատել դրամական արտահայտությամբ կամ արտահայտել
անցողիկ/ոչ անցողիկ չափանիշների տեսքով.
(ix) իրականացման ընթացքում պայմանագրի ծավալների/պայմանների որևէ
փոփոխության դեպքում պահանջվում է Ընկերակցության նախնական
հաստատում:
(բ) Շոփինգ__________________________________
(գ) Համայնքային մասնակցություն
1. Ա Բաղադրիչի համար պահանջվող աշխատանքները կարող են ձեռք բերվել
Ընկերակցության համար ընդունելի ընթացակարգերի համաձայն, որոնք
ներկայացված են Ծրագրի Գործառնական ձեռնարկում:
Գ. Խորհրդատուների ծառայությունների գնումների առանձին մեթոդներ
1. Որակի և գնի վրա հիմնված ընտրություն: Բացառությամբ ստորև` 2-րդ
կետում նախատեսված դեպքերի, խորհրդատուների ծառայությունների գնումն
իրականացվում է Որակի և գնի վրա հիմնված ընտրության մեթոդով:
2. Խորհրդատուների ծառայությունների գնումների այլ մեթոդներ:
Հաջորդ աղյուսակում սահմանվում են Որակի և գնի վրա հիմնված
ընտրության մեթոդից բացի գնումների մյուս մեթոդները, որոնք կարող են
կիրառվել խորհրդատուների ծառայությունների համար: Գնումների պլանը
սահմանում է այն հանգամանքները, որոնց դեպքում կարող են օգտագործվել
նման մեթոդները:
._____________________________________________________________________.
|Գնումների մեթոդ |
|_____________________________________________________________________|
|(ա) Նվազագույն գնի ընտրություն |
|_____________________________________________________________________|
|(բ) Խորհրդատուների որակավորումների վրա հիմնված ընտրություն |
|_____________________________________________________________________|
|(Գ) Մեկ աղբյուրի ընտրություն |
|_____________________________________________________________________|
|(դ) Անհատ խորհրդատուների ընտրության համար Խորհրդատուների ուղեցույցերի|
| 5.2, 5.3 և 5.4 կետերում սահմանված ընթացակարգեր |
._____________________________________________________________________.
Դ. Ընկերակցության կողմից գնումների որոշումների ուսումնասիրություն
Գնումների պլանում սահմանվում են այն պայմանագրերը, որոնք ենթակա են
Ընկերակցության նախաուսումնասիրության: Բոլոր մյուս պայմանագրերը ենթակա
են Ընկերակցության հետուսումնասիրության:
Բաժին IV. Ֆինանսավորման հասույթների առհանում
Ա. Ընդհանուր
1. Ստացողը կարող է առհանել Ֆինանսավորման հասույթներն Ընդհանուր
պայմանների II Հոդվածի, սույն Բաժնի և Ընկերակցության կողմից Ստացողին
տրամադրած ծանուցման մեջ նշված լրացուցիչ հրահանգների համաձայն
(ներառյալ 2006 թ մայիսի «Ծրագրերի համար Համաշխարհային Բանկի վճարման
ուղեցույցերը», որոնք ժամանակ առ ժամանակ լրամշակվում են
Ընկերակցության կողմից և կիրառելի դառնում սույն Համաձայնագրին նման
հրահանգներին հաջորդիվ)` ստորև 2-րդ կետում ներկայացված աղյուսակում
նշված Ընդունելի ծախսերը ֆինանսավորելու համար:
2. Հետևյալ աղյուսակում սահմանվում են Ընդունելի ծախսերի դասակարգերը,
որոնք կարող են ֆինանսավորվել Վարկային հասույթներից («Դասակարգ»),
Վարկի միջոցների հատկացումները յուրաքանչյուր Դասակարգին և
յուրաքանչյուր Դասակարգում Ընդունելի ծախսերի ֆինանսավորման ենթակա
մասնաբաժինը:
.___________________________________________________.
|Դասակարգ |Վարկի հատկացված |Ֆինանսավորման |
| |գումարը |ենթակա ծախսերի|
| |(արտահայտված ՀՓԻ)|մասնաբաժինը |
|__________________|_________________|______________|
|(1) Ծրագրի համար | 6,640,000 | 78% |
|ապրանքներ, | | |
|աշխատանքներ և | | |
|խորհրդատուների | | |
|ծառայություններ, | | |
|այդ թվում` | | |
|վերապատրաստում | | |
|__________________|_________________|______________|
|(2) Գործառնական | 460,000 | 50% |
|ծախսեր | | |
|__________________|_________________|______________|
|ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ | 7,100,000 | |
.___________________________________________________.
Բ. Առհանման պայմաններ, առհանման ժամանակահատված
1. Անկախ սույն Բաժնի Ա Մասի դրույթներից` նախքան սույն
Համաձայնագրի ամսաթիվը կատարված վճարումների համար որևէ առհանում չի
կատարվում), սակայն 2,200,000 ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր գումարի
առհանումներ կարող են կատարվել 1-ին Դասակարգի Ընդունելի ծախսերի համար
մինչև տվյալ ամսաթիվը, բայց 2011 թվականի դեկտեմբերի 22-ին կամ
հաջորդիվ կատարած վճարումների համար:
2. Ավարտման ժամկետը 2014 թվականի հունիսի 30-ն է:
ՆԵՐԴԻՐ 3 Մարման ժամանակացույց
.________________________________________________________.
|Վճարման ամսաթիվ |Վարկի մարման ենթակա |
| |մայր գումարի չափը |
| |(արտահայտված տոկոսով) *|
|________________________________|_______________________|
|Յուրաքանչյուր ապրիլի 1 և | |
|հոկտեմբերի 1: | |
|________________________________|_______________________|
|սկսած ապրիլի 1, 2017 մինչև | 1.65% |
|և ներառյալ հոկտեմբերի 1, 2026: | |
|________________________________|_______________________|
|սկսած ապրիլի 1, 2027 մինչև և | 3.35% |
|ներառյալ հոկտեմբերի 1, 2036: | |
.________________________________________________________.
* Տոկոսները ներկայացնում են վարկի` մարման ենթակա մայր գումարի տոկոսը,
եթե Ընդհանուր պայմանների 3.03(բ) բաժնի համաձայն Ընկերակցությունն այլ
պահանջներ չի սահմանում:
ՀԱՎԵԼՎԱԾ
Բաժին I. Սահմանումներ
1. «Հակակոռուպցիոն ուղեցույցեր» նշանակում է 2006 թ. հոկտեմբերի 15-ին
ընդունված և 2011 թ. վերանայված «ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ վարկերի և
դրամաշնորհների միջոցով ֆինանսավորվող ծրագրերում խարդախությունը և
կոռուպցիան կանխարգելելու և դրանց դեմ պայքարելու ուղեցույցերը»:
2. «ՀՍՆՀ» նշանակում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ, որը
ստեղծվել է 2000 թ. ապրիլի 11-ի թիվ 162 որոշմամբ և 2006 թ.-ի հունիսի
8-ի թիվ 772-Ա որոշմամբ ստացել Ծրագիրը կառավարելու իրավասություն:
ՀՍՆՀ-նը ներկայացված է, որպես Ծրագրի իրականացման հաստատություն
Ծրագրի իրականացման նպատակով:
3. «ՀՍՆՀ օրենսդրություն» նշանակում է 2006 թ.-ի հունիսի 8-ի թիվ 772-Ա
որոշումը, որով ՀՍՆՀ-ին տրվում է Ծրագիրը կառավարելու լիազորությունը:
4. «Դասակարգ» նշանակում է սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման IV Բաժնում
սահմանված դասակարգ:
5. «Խորհրդատուի ուղեցույցեր» նշանակում է 2011 թ. հունվարին ընդունված
«ՈՒղեցույցեր Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների
ընտրություն և ներգրավում ՎԶՄԲ-ի փոխառությունների և ՄԶԸ վարկերի
շրջանակներում»:
6. «Շրջակա միջավայրի ուղեցույցեր» նշանակում է օրագրի նպատակներից
ելնելով ՀՍՆՀ-ի մշակած և 2011 թ.-ի նոյեմբերի 22-ին հաստատած
համակարգ, որում սահմանվում են Միկրոծրագրերի գնահատման, հաստատման և
իրականացման ժամանակ շրջակա միջավայրի տեսանկյունից դրանց ընտրության,
դասակարգման, ազդեցության մեղմացման և մշտադիտարկման ընթացակարգերը,
որը Գործառնական ձեռնարկի մաս է կազմում:
7. «Ընդհանուր պայմաններ» նշանակում է 2010 թ. հուլիսի 31-ին ընդունված
«Միջազգային զարգացման ընկերակցության վարկերի և դրամաշնորհների
ընդհանուր դրույթները» սույն Հավելվածի II բաժնում նշված
փոփոխություններով:
8. «Միկրոծրագիր» նշանակում է ենթածրագիր, որը Գործառնական ձեռնարկի
դրույթների համաձայն համապատասխանում է Վարկի հասույթներից
ֆինանսավորելու պահանջներին և որի առնչությամբ ՀՍՆՀ-ը կնքել է
Շրջանակային համաձայնագիր:
9. «Գործառնական ծախսեր» նշանակում է Ծրագրի իրականացման նպատակներով
ՀՍՆՀ-ի կատարած և Ընկերակցության հետ համաձայնեցված լրացուցիչ
ծախսերը, այդ թվում` աշխատակազմի աշխատավարձը, բացառությամբ
քաղաքացիական ծառայողների աշխատավարձի, գրասենյակային սարքավորումների,
կապի, տեղական գործուղումների, կոմունալ ծառայությունների, աուդիտների,
տպագրության և հրատարակման, գրավոր և բանավոր թարգմանության,
գրենական պիտույքների, վառելիքի, ավտոմեքենաների ապահովագրության և
տեխնիկական զննության, գրասենյակի և ավտոմեքենաների պահպանման ու
վերանորոգման և այլ ընդունելի և անհրաժեշտ աշխատանքների համար
ծախսերը, որոնք ուղղակիորեն կապված են Ծրագրի իրականացման, կառավարման
և մշտադիտարկման հետ:
10. «Գործառնական ձեռնարկ» նշանակում է Ընկերակցության պահանջները
բավարարող, Ստացողի ձեռնարկ, որը պարունակում է Միկրոծրագրերի համար
համապատասխանության չափանիշեր և գնահատման, հաստատման և
վերահսկողության կանոններ և ընթացակարգեր,ինչպես նաև ՀՍՆՀ-ի կողմից
կատարման ենթակա այլ վարչական կանոններ, որոնք կարող են ժամանակ առ
ժամանակ փոփոխության ենթարկվել Ընկերակցություն և ՀՍՆՀ-ի փոխադարձ
համաձայնությամբ:
11. «Ֆինանսավորման Սկզբնական Համաձայնագիր» նշանակում է 2006 թ.
նոյեմբերի 1-ին Ստացողի և Ընկերակցության միջև Սոցիալական
ներդրումների հիմնադրամի III ծրագրի համար ֆինանսավորման
համաձայնագիրը` մինչև սույն Համաձայնագրի ամսաթիվը կատարված
լրացումներով (Վարկ թիվ 4238 AM):
12. «Սկզբնական Ծրագիր» նշանակում է Սկզբնական Ֆինանսավորման
Համաձայնագրում նկարագրված ծրագիրը:
13. «Գնումների ուղեցույցեր» նշանակում է 2011 թ-ի հունվարին հաստատված
«ՈՒղեցույցեր. Բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ փոխատվությունների և
ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջաններում կատարվող ապրանքների,
աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ»:
14. «Գնումների պլան» նշանակում է Ծրագրի համար Ստացողի դեկտեմբերի 22,
2011 թ-ի գնումների պլանը, որը նշված է Գնումների ուղեցույցերը 1.18
կետում և Խորհրդատուի ուղեցույցերի 1.25 կետում և ժամանակ առ
ժամանակ վերանայվում` նշված կետերի դրույթների համաձայն:
15. «Ծրագրի իրականացման կոմիտե» նշանակում է Միկրոծրագրերի իրականացման
համար պատասխանատու համայնքահեն կոմիտե, որում ընդգրկված են տեղական
ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
16. «Լրացուցիչ համաձայնագիր» նշանակում է 2008 թ. մարտի 31-ի` Ստացողի և
ՀՍՆՀ-ի միջև կնքված Լրացուցիչ Համաձայնագիր, որը փոփոխվելու է և
հիշատակվում է սույն Համաձայնագրի 2-րդ Լրացման 1.Բ.1 Բաժնում,
համաձայն որի Ստացողը ՀՍՆՀ-ին մատչելի է դարձնում Վարկի հասույթները:
17. «Վերապատրաստում» նշանակում է վերապատրաստման ապահովում ընտրված
տեղական ինքնակառավարման մարմիններն ու համայնքներն ընդգրկող
ապակենտրոնացված մասնակցային համակարգը փորձարկելու համար, ՏԻՄ-երի
վերապատրաստում հիմնական ֆինանսական կառավարման գծով և
վերապատրաստման ու ուսուցման հնարավորությունների ապահովում ՀՍՆՀ-ի
տեխնիկական աշխատակազմին` տեղական զարգացման, ինստիտուցիոնալ
հզորացման և մշտադիտարկման ու գնահատման ոլորտներում:
Բաժին II. Ընդհանուր պայմանների փոփոխություններ
Ընդհանուր պայմանների փոփոխությունները հետևյալն են.
1.3.02 Բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բաժին 3.02. Սպասարկման վճար և տոկոսադրույքի վճար
(a) Սպասարկման վճար: Ստացողն Ընկերակցությանն է վճարում Վարկի առհանված
մնացորդի սպասարկման վճար` Ֆինանսական համաձայնագրում սահմանված
դրույքաչափով: Սպասարկման վճարը հաշվեգրվում է Վարկի գումարներն
առհանելու համապատասխան օրերից և կիսամյակը մեկ վճարվում է
յուրաքանչյուր մարման օրը ապառքի տեսքով: Սպասարկման վճարը
հաշվարկվում է տասներկու 30-օրյա ամիս ունեցող 360-օրյա տարվա հիման
վրա:
(b) Տոկոսադրույքի վճար: Ստացողն Ընկերակցությանն է վճարում Վարկի
առհանված մնացորդի տոկոսադրույք` Ֆինանսական համաձայնագրում սահմանված
դրույքաչափով: Տոկոսադրույքը հաշվեգրվում է Վարկի գումարներն
առհանելու համապատասխան օրերից և կիսամյակը մեկ վճարվում է
յուրաքանչյուր մարման օրը` ապառքի տեսքով: Սպասարկման վճարը
հաշվարկվում է տասներկու 30-օրյա ամիս ունեցող 360-օրյա տարվա հիման
վրա:»
2. Հավելվածի 28-րդ կետը («Ֆինանսավորման մարում») խմբագրվել է
«Տոկոսադրույքի վճար» և «Պարտավորավճար» բառերի միջև «Տոկոսադրույքի
վճար» բառերն ավելացնելով:
3. Հավելվածը փոփոխվել է` ավելացնելով նոր 32-րդ կետ, որում տրված է
«Տոկոսադրույքի վճար» հասկացության հետևյալ սահմանումը, և կատարելով
հաջորդող կետերի համապատասխան վերահամարակալում`
32. «Տոկոսադրույքի վճար» նշանակում է 3.02(բ) բաժնի նպատակներից
ելնելով Ֆինանսավորման համաձայնագրում նշված տոկոսադրույքի վճարը»:
4. Հավելվածի վերահամարակալված 37-րդ կետը (նախկինում` 36-րդ կետ)
խմբագրվել է «Տոկոսադրույքի վճար» և «Պարտավորավճար» բառերի միջև
«Տոկոսադրույքի վճար» բառերն ավելացնելով:
5. Հավելվածի վերահամարակալված 50-րդ կետը («Սպասարկման վճար»,
նախկինում` 49-րդ կետ) խմբագրվել է` փոխարինելով 3.02 Բաժնին կատարված
հղումը 3.02 (ա) Բաժնին կատարվող հղումով: