Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ Ծ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

29 մարտի 2012 թվականի N 12

 

i

9. ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 9-րդ կետը`

1. Հավանություն տալ Սեյսմիկ ռիսկի գնահատման ծրագրերի կատարելագործման ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին (այսուհետ` լիազոր մարմնի ղեկավար) և առաջարկել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` մեկամսյա ժամկետում ստեղծել Սեյսմիկ ռիսկի գնահատման ծրագրերի կատարելագործման ծրագիրն իրականացնող աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ)` աշխատանքներում ներգրավելով շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների իրավասու մասնագետների:

3. Աշխատանքային խմբի կողմից լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը ներկայացվող սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները պետք է կազմված լինեն միասնական համակարգչային ծրագրով:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը` սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության պայմաններում, քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թ. մարտի 29-ի նիստի

N 12 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Հիմնախնդրի ներկա վիճակը. Սեյսմիկ վտանգի տարբեր մակարդակների դեպքում հնարավոր մարդկային և նյութական կորուստների հավանականությունը որոշվում է, նկատի ունենալով երկրաշարժի հետևանքով բնական և տեխնածին ռիսկերի առկայությունը համապատասխան ոլորտում, կորուստների քանակը և ռիսկի ներգործության ժամկետը: Գոյություն ունեն սեյսմիկ իրադարձություններից առաջացած բնական և տեխնածին ռիսկերի գնահատման բազմաթիվ եղանակներ: Այդ ռիսկերը գնահատվում են տարբեր մեթոդիկաներով և մշակվում են տարբեր համակարգչային ծրագրերով: Բացի այդ, ստեղծված չէ հնարավորություն` ստանալ ամփոփված տեսքով բոլոր առկա ռիսկերի գնահատման գումարային արժեքները և որակական բնութագրերը:

2. Հիմնախնդրի էությունը. Առկա է գումարային սեյսմիկ ռիսկի մակարդակի գնահատման նոր եղանակի մշակման և համակարգչային ծրագրավորման անհրաժեշտությունը` սեյսմիկ ռիսկի բազմագործոնային գնահատման համար:

3. Ծրագրի նպատակը և հիմնական խնդիրը. Ներկայումս, ելնելով Հայաստանի բնական, դեմոգրաֆիկ և ենթակառուցվածքների վիճակից, անհրաժեշտ է սեյսմիկ ռիսկի բազմապարամետրային գնահատման համար ստեղծել սեյսմիկ ռիսկի մակարդակի գնահատման և քարտեզի մշակման նոր միասնական մեթոդաբանություն և համապատասխան համակարգչային ծրագրային փաթեթ: Նոր մեթոդիկան պետք է ներառի ցանկացած ոլորտի ռիսկի գնահատման ալգորիթմեր, համաձայնեցված համապատասխան ոլորտի մասնագետների կողմից: Համակարգչային ծրագրային նոր փաթեթը պետք է աշխատի Վինդոուզ (WINDOWS) համակարգի ներքո, ունենա տվյալների և ալգորիթմների շտեմարան, քարտեզագրման միջոցներ ԱՏՀ (GIS) միջավայրում, ավելի արագ ու ճշգրիտ գնահատելու ռիսկերը Հայաստանի ցանկացած վայրում: Ծրագրային նոր փաթեթ պետք է լինի նաև բաց նոր ծրագրային հավելվածներ կցելու համար:

4. Աշխատանքների իրականացման ընթացքը. Համակարգը ստեղծելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ միջոցառումները` համալրել տվյալների շտեմարանը, ստեղծել ալգորիթմերի շտեմարան, մշակել սեյսմիկ ռիսկի գնահատման միասնական մեթոդաբանություն, ստեղծել ռիսկերի գնահատման ելակետային քարտեզներ, մշակել վտանգին համապատասխան հնարավոր իրավիճակներ, հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերը և ստեղծել հնարավոր կորուստների վերջնական քարտեզներ: Որակական փոփոխությունների գնահատման համար ներդնել փորձագիտական գնահատականների մեթոդը, հաշվի առնելով չափանիշների կշիռները:

5. Միջոցառումների իրականացումը, կատարողները և միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայացված է ստորև բերված աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումները                    |Կատարողները       |Ժամանակացույցը |

|__________________________________|__________________|_______________|

|                 3                |         4        |       5       |

|__________________________________|__________________|_______________|

|1. տվյալների շտեմարանի համալրում, |ՀՀ արտակարգ       |Ֆինանսավորումից|

|                                  |իրավիճակների      |հետո           |

|                                  |նախարարություն    |յուրաքանչյուր  |

|                                  |                  |միջոցառման     |

|2. ալգորիթմերի շտեմարանի ստեղծում,|ՀՀ գիտությունների |համար          |

|                                  |ազգային ակադեմիա  |նախատեսվում է  |

|                                  |(համաձայնությամբ) |միջինը 1,5-2,0 |

|                                  |                  |ամսվա ժամանակ, |

|3. սեյսմիկ ռիսկի գնահատման        |ՀՀ արտակարգ       |մեկ տարվա      |

|միասնական մեթոդաբանության         |իրավիճակների      |ընթացքում:     |

|մշակում,                          |նախարարություն    |               |

|                                  |ՀՀ գիտությունների |               |

|                                  |ազգային ակադեմիա  |               |

|                                  |(համաձայնությամբ) |               |

|                                  |                  |               |

|4. ռիսկերի գնահատման ելակետային   |ՀՀ արտակարգ       |               |

|քարտեզների ստեղծում,              |իրավիճակների      |               |

|                                  |նախարարություն    |               |

|                                  |                  |               |

|5. սեյսմիկ վտանգին համապատասխան   |ՀՀ արտակարգ       |               |

|հնարավոր իրավիճակների մշակում,    |իրավիճակների      |               |

|                                  |նախարարություն    |               |

|                                  |ՀՀ գիտությունների |               |

|                                  |ազգային ակադեմիա  |               |

|                                  |(համաձայնությամբ) |               |

|                                  |                  |               |

|6. բոլոր հնարավոր ռիսկերի         |ՀՀ արտակարգ       |               |

|հաշվարկում և  հնարավոր կորուստների|իրավիճակների      |               |

|վերջնական քարտեզների ստեղծում,    |նախարարություն    |               |

|                                  |ՀՀ գիտությունների |               |

|                                  |ազգային ակադեմիա  |               |

|                                  |(համաձայնությամբ) |               |

|                                  |                  |               |

|7. ծրագրով աշխատելու մեթոդական    |ՀՀ արտակարգ       |               |

|ուղեցույցի մշակում:               |իրավիճակների      |               |

|                                  |նախարարություն    |               |

|                                  |ՀՀ գիտությունների |               |

|                                  |ազգային ակադեմիա  |               |

|                                  |(համաձայնությամբ) |               |

._____________________________________________________________________.

 

6. Մեթոդական ուղեցույցը հաստատվում է Լիազոր մարմնի ղեկավարի կողմից:

7. Ծրագրի կատարման տևողությունը և ֆինանսական ապահովումը. Նախատեսվում է աշխատանքները կատարել ֆինանսավորումից հետո 12 ամսվա ընթացքում, ՀՀ պետական բյուջեից երկու միլիոն դրամ կողմնորոշիչ ֆինանսավորմամբ:

8. Ծրագիրն ամփոփ ներկայացված է ստորև բերված աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2

 

._____________________________________________________________________.

|Աշխատանքի     |Ակնկալվող     |Կատա- |Համակատարողը|Ժամանակա- |Ֆինանսա-|

|անվանումը     |արդյունքը     |րողը  |            |ցույցը    |վորման  |

|              |              |      |            |          |չափը    |

|              |              |      |            |          |(հազար  |

|              |              |      |            |          |դրամ)   |

|______________|______________|______|____________|__________|________|

|      1       |       2      |    3 |      4     |     5    |   6    |

|______________|______________|______|____________|__________|________|

|Առկա համա-    |Սեյսմիկ ռիսկի |ՀՀ ԱԻՆ|ՀՀ ԳԱԱ      |ֆինանսավո-|2000.0  |

|կարգչային     |առաջացման     |      |(համաձայնու-|րումից    |(երկու  |

|ծրագրերից     |հնարավոր բոլոր|      |թյամբ)      |հետո մեկ  |հազար   |

|ընտրված  և    |գործոնների`   |      |            |տարվա     |դրամ)   |

|Հայաստանի     |շենքերի և     |      |            |ընթացքում |        |

|Հանրապետության|շինությունների|      |            |          |        |

|տարածքում     |ավերման,      |      |            |          |        |

|սեյսմիկ ռիսկի |հրդեհների,    |      |            |          |        |

|առաջացման     |երկրաշարժի    |      |            |          |        |

|հնարավոր բոլոր|հետևանքով  այլ|      |            |          |        |

|գործոնների    |երկրորդային   |      |            |          |        |

|հաշվառմամբ,   |վտանգների     |      |            |          |        |

|նոր մշակված   |առաջացման     |      |            |          |        |

|միասնական     |ռիսկի         |      |            |          |        |

|մեթոդիկայի    |հաշվառմամբ    |      |            |          |        |

|հիման վրա     |սեյսմիկ ռիսկի |      |            |          |        |

|սեյսմիկ ռիսկի |մակարդակի     |      |            |          |        |

|մակարդակի     |գնահատման     |      |            |          |        |

|գնահատման     |միասնական     |      |            |          |        |

|համակարգչային |եղանակի       |      |            |          |        |

|ծրագրային     |մշակման և     |      |            |          |        |

|փաթեթի        |համակարգչային |      |            |          |        |

|ստեղծում:     |ծրագրավորման  |      |            |          |        |

|              |փաթեթի        |      |            |          |        |

|              |ստեղծման      |      |            |          |        |

|              |արդյունքում   |      |            |          |        |

|              |ակնկալվում է  |      |            |          |        |

|              |սեյսմիկ ռիսկի |      |            |          |        |

|              |առավել ճշգրիտ |      |            |          |        |

|              |գնահատում և   |      |            |          |        |

|              |քարտեզագրում, |      |            |          |        |

|              |սեյսմիկ ռիսկի |      |            |          |        |

|              |գնահատման     |      |            |          |        |

|              |եղանակի       |      |            |          |        |

|              |կատարելագոր-  |      |            |          |        |

|              |ծում:         |      |            |          |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2012
N 12
Արձանագրային որոշում