Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 51

 

i

5. ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ (ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ 2005-2009 ԹԹ.) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցը (հաշվետու ժամանակաշրջան 2005-2009 թթ.)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի (հաշվետու ժամանակաշրջան 2005-2009 թթ.) թարգմանությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թ. դեկտեմբերի 30-ի

նիստի N 51 արձանագրային

որոշման

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑ

 

ՀՈԴՎԱԾՆԵՐ 7, 8, 17, 19, 27

 

Հաշվետու ժամանակահատված 2005-2009 թթ.

 

ՀՈԴՎԱԾ 7. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

._________________________________________________________________________.

|   Նպատակ հետապնդելով ապահովել երեխաների և  երիտասարդների                |

|պաշտպանվածության իրավունքի արդյունավետ իրականացումը` Կողմերը             |

|պարտավորվում են.                                                         |

|   1. աշխատանքի ընդունման համար որպես նվազագույն տարիք ապահովել 15       |

|տարեկանը, բացառությամբ այն երեխաների, ովքեր զբաղվում են ընդունված թեթև   |

|աշխատանք, առանց վնասելու նրանց առողջությունը, բարոյական կերպարը կամ      |

|կրթությանը,                                                              |

|   2. աշխատանքի ընդունման համար որպես նվազագույն տարիքը ապահովել 18      |

|տարեկանը` այն ընդունված աշխատանքների առնչությամբ, որոնք համարվում են     |

|վտանգավոր կամ վնասակար են առողջությանը,                                  |

|   3. ապահովել, որ դեռևս  պարտադիր կրթության Ենթակա անձինք չզբաղվեն      |

|այնպիսի աշխատանքով, որի պատճառով կզրկվեն իրենց կրթությունից լրիվ օգտվելու|

|հնարավորությունից,                                                       |

|   4. ապահովել, որ 18 տարեկանից ցածր անձանց աշխատաժամերը սահմանափակվեն`  |

|ելնելով նրանց զարգացման անհրաժեշտությունից և,  մասնավորապես, նրանց       |

|մասնագիտական ուսման նկատառումներից,                                      |

|   5. ճանաչել երիտասարդ աշխատողների և  աշակերտների` արդար աշխատավարձ կամ |

|այլ համապատասխան նպաստների իրավունքը,                                    |

|   6. ապահովել, որ սովորական աշխատաժամանակի ընթացքում գործատուի          |

|համաձայնությամբ մասնագիտական ուսման համար երիտասարդների ծախսած ժամանակը  |

|համարվի որպես աշխատանքային օրվա բաղկացուցիչ մաս,                         |

|   7. ապահովել, որ 18 տարեկանից ցածր աշխատող անձինք տարեկան նվազագույնը  |

| չորսշաբաթյա վճարովի արձակուրդի իրավունք ունենան,                        |

|   8. ապահովել, որ 18 տարեկանից ցածր աշխատող անձինք չկատարեն գիշերային   |

|աշխատանք, բացառությամբ ազգային օրենքներով կամ կանոնակարգերով սահմանված   |

|որոշակի աշխատանքների,                                                    |

|   9. ապահովել, որ ազգային օրենքներով կամ կանոնակարգերով նախատեսված      |

|աշխատանքով զբաղվող 18 տարեկանից ցածր տարիքի աշխատող անձինք ենթարկվեն     |

|կանոնավոր բժշկական ստուգումների,                                         |

|   10. երաշխավորել հատուկ պաշտպանություն ֆիզիկական և  բարոյական          |

|վտանգներից, որոնց ենթակա են երեխաները և  երիտասարդները և,  մասնավորապես, |

|նրանց աշխատանքից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ծագող վտանգների դեմ:      |

|                                                                         |

|   ՀՈԴՎԱԾ 7.2-Ի ՀԱՎԵԼՎԱԾ                                                 |

|                                                                         |

|   Սույն դրույթը չի արգելում Կողմերին նախատեսելու իրենց օրենսդրության մեջ|

|այն, որ երիտասարդները, որոնց պաշտոնապես ճանաչված նվազագույն տարիքը դեռ չի|

|լրացել, կարող են կատարել աշխատանք, որն անհրաժեշտ է մասնագիտական ուսուցման|

|համար, եթե տվյալ աշխատանքն իրականացվում է իրավասու մարմնի կողմից         |

|սահմանված պայմաններին համապատասխան և  միջոցներ են ձեռնարկվում            |

|երիտասարդների առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու ուղղությամբ:  |

|                                                                         |

|   ՀՈԴՎԱԾ 7.8-Ի ՀԱՎԵԼՎԱԾ                                                 |

|                                                                         |

|   Հասկացվում է, որ Կողմը կարող է կատարել սույն պարբերությունում         |

|նախատեսվող պարտավորությունը, եթե այն տվյալ պարտավորության ոգով օրենքով   |

|սահմանում է, որ տասնութ տարեկանից ցածր անձանց գերակշռող մեծամասնությունը |

|չպետք է կատարի գիշերային աշխատանք:                                       |

._________________________________________________________________________.

 

ՀՈԴՎԱԾ 7.1

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

Օրենսդրություն

. Հայաստանի Հանրապետությունը 2005 թվականի հոկտեմբերի 3-ին վավերացրել է «Նվազագույն տարիքի մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության 138 կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 2007 թվականի հունվարի 27-ին:

. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով:

. ՀՀ աշխատանքային օրենսգիրք ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին:

. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք` ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին:

. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք` ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին:

. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք` ընդունվել է 1996 թվականի մայիսի 29-ին:

. «Կրթության մասին» ՀՀ օրենք` ընդունվել է 1999 ապրիլի 14-ին ՀՕ-297:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի (հոդված 1) համաձայն` երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն` մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով: Ամրագրված է նաև, որ արգելվում է հարկադիր աշխատանքը: Այս դրույթն իր արտացոլումն է գտել ՀՀ քրեական օրենսգրքի 132 և 132.1 հոդվածներում, որոնցով քրեականացվել է մարդուն հարկադիր աշխատանքի ներգրավելը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 15) համաձայն` աշխատանքային իրավունակությունը և իր գործողություններով աշխատանքային իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար աշխատանքային պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (աշխատանքային գործունակություն) լրիվ ծավալով ծագում է տասնվեց տարեկան դառնալու պահից, բացառությամբ աշխատանքային օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդվածի 17) համաձայն` արգելվում է մինչև տասնչորս տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելը կամ նրանց աշխատանքի ներգրավելը, իսկ ինչ վերաբերում է տասնչորսից մինչև տասնվեց տարեկան երեխաներին, ապա նրանց աշխատանքի կարևոր է ընդունել միայն ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնության առկայության դեպքում (հոդվածի 89):

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի (Հոդված 19) համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Նույն օրենքով սահմանվում է նաև, որ մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդվածի 33) համաձայն` աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունը իրականացնում են համապատասխան պետական մարմինները, իսկ ոչ պետական վերահսկողությունը` արհեստակցական միությունները և գործատուները (գործատուների ներկայացուցիչները):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 34) համաձայն` գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացնում է աշխատանքի պետական տեսչությունը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պետական մարմիններ: Աշխատանքի պետական տեսչության գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով:

ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը հսկողություն և վերահսկողություն է իրականացնում ծրագրային ստուգումների, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության ակնհայտ խախտումների վերաբերյալ ահազանգ-դիմումների հիման վրա իրականացված ըստ անհրաժեշտության ստուգումների միջոցով:

«Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը հսկողություն և վերահսկողություն է իրականացնում մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև կանանց` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 41.1, 41.2, 41.3, 96.1 հոդվածներով, 158 հոդվածի տասնյոթերորդ մասով, 169.5, 169.7, 169 8 հոդվածներով նախատեսված դեպքերի)` առաջացնում է նախազգուշացում` խախտում թույլ տված անձի նկատմամբ:

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Իրավական դաշտի իրականացման նպատակով ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը գործատուների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների համար պարբերաբար կազմակերպում է աշխատանքային օրենսդրության կիրարկման ուղղությամբ սեմինարներ, ինչպես նաև հրատարակել է ուղեցույցեր (բուկլետներ):

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ, անհրաժեշտության դեպքում, ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն:

ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքների համաձայն` սույն հոդվածի հատկանիշներով խախտումներ չեն արձանագրվել:

 

ՀՈԴՎԱԾ 7.2

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

Օրենսդրություն

. Հայաստանի Հանրապետությունը 2005 թվականի մարտի 22-ին վավերացրել է «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության 182 կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 2007 թվականի հունվարի 2-ին:

. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով:

. ՀՀ աշխատանքային օրենսգիրք` ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին:

. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին:

. ՀՀ ընտանեկան օրենսգիրք, ընդունվել է 2004 թ. նոյեմբերի 9-ին:

. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին:

. «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենք, ընդունվել է 2005 թվականի մարտի 24-ին:

. ՀՀ քրեական օրենսգիրք, ընդունվել է 2003 թվականի ապրիլի 18-ին:

. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք, ընդունվել է 1996 թվականի մայիսի 29-ին:

. «Կրթության մասին» ՀՀ օրենք, ընդունվել է 1999 թվական ապրիլի 14-ին:

. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան, անձանց, հղի և մինչև մեկ տարեկան Երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» թիվ 2308-Ն որոշում:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի (հոդվածի 19) համաձայն` երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով: Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 257) համաձայն` մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ներգրավվել կատարելու`

1) ծանր աշխատանքներ

2) թունավոր, քաղցկեղածին կամ առողջության համար վտանգավոր գործոնների ազդեցությամբ արտադրություններում աշխատանքներ

3) աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ հնարավոր է իոնացած ռադիացիայի ազդեցությունը

4) աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ առկա է դժբախտ պատահարների կամ մասնագիտական հիվանդություններով հիվանդանալու մեծ հավանականություն, ինչպես նաև աշխատանքներ, որոնց անվտանգ իրականացումը պահանջում է բարձր զգոնություն կամ փորձառություն:

Սույն հոդվածում նշված ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2308-Ն որոշմամբ: Մասնավորապես` ցանկով սահմանվում են մինչև 18 տարեկան անձանց համար քիմիական, ֆիզիկական, կենսաբանական գործոնների, արդյունաբերական աէրոզոլների ազդեցության ներքո վնասակար համարվող աշխատանքները, ինչպես նաև մինչև 18 տարեկան անձանց համար ծանր, զգայական, հուզական, լարվածության և ռիսկի գործոնների հետ կապված աշխատանքները: Միևնույն ժամանակ սահմանվում է, որ քիմիական, ֆիզիկական գործոնների ներքո մինչև 18 տարեկան անձանց համար վնասակար համարվող աշխատանքներից բացառություն են կազմում միջնակարգ, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացի նպատակով ստեղծված քիմիական լաբորատորիաներում, գիտական կազմակերպությունների հետազոտական (ոչ արտադրափորձարարական) լաբորատորիաներում կատարվող աշխատանքները, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում 16-18 տարեկան անձանց ուսումնառության (ռենտգեն տեխնիկ, ռենտգեն լաբորանտ) ընթացքում իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքները: Ցանկում, որպես բացառություններ են սահմանվում նաև աշխատանքները, որոնք կատարվում են հատուկ պայմաններում, օրինակ գրասենյակային և (կամ) օժանդակ աշխատանքները արտադրական շենքերից դուրս օպտիմալ աշխատանքային պայմաններում, կամ անհատական պաշտպանիչ միջոցների պարտադիր կիրառմամբ կատարվող աշխատանքները, կամ կենսաբանական գործոնների հավանական առկայության պայմաններում աշխատանքները պահպանելով անհրաժեշտ սանիտարահամաճարակային ռեժիմը, կամ լարվածության և ռիսկի հավանական առկայության պայմաններում աշխատանքներից բացառություն կարող են կազմել անտառային տնտեսություններում սեզոնային սանիտարական մաքրման և վայրի հատապտուղների հավաքման հետ կապված պլանային աշխատանքները: Մինչև 18 տարեկան անձանց համար ծանր աշխատանքների ցանկում որպես բացառություններ են սահմանվում մինչև 18 տարեկան երեխաների ընդգրկվածությունը պրոֆեսիոնալ սպորտում, բեմական պարարվեստում և կրկեսում:

Նշված աշխատանքներում ընդգրկված երեխաների բացահայտումն իրականացնում է ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը: Աշխատանքների ցանկերը վերանայվում են ըստ անհրաժեշտության: Նշված աշխատանքների ցանկը քննարկվել և հավանության է արժանացել գործատուների և արհմիությունների ներկայացուցիչների կողմից:

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

Տես` հարցաշարի 7-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ հարցի պատասխանը:

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ, անհրաժեշտության դեպքում, ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն:

ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքների համաձայն` սույն հոդվածի հատկանիշներով խախտումներ չեն արձանագրվել:

 

ՀՈԴՎԱԾ 7.3

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի`

«Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք` օրենքով սահմանված կարգով: Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն և այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և գրանցում սովորողներին».

Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի (հոդված 11)`

«Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:

Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր»:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի (հոդված 49) համաձայն արգելվում է սովորողներին ներգրավել աշխատանքի` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնության:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդվածի 174) համաձայն` միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին յուրաքանչյուր քննության համար տրամադրվում է եռօրյա արձակուրդ:

Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն միջնակարգ ընդհանուր կրթությունն իրականացվում է եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տևողությամբ` հետևյալ հաջորդական աստիճաններով.

1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ).

2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ).

3) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ):

Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը: Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է: Հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, եթե այն չի բավարարվել ավելի վաղ: 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը:

Պարտադիր հիմնական ընդհանուր կրթության պահանջը չի տարածվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի կատեգորիաների վրա, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:

Վերոգրյալից պարզ է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է, որ երեխան կարող է ավարտել պարտադիր կրթության ստացումը 15-ից 16 տարեկան հասակում:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն 18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը` առաջացնում է տուգանքի նշանակում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Տես նաև` հարցաշարի 7-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ հարցի պատասխանը:

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ, անհրաժեշտության դեպքում, ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն:

Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված 2008 թ. հետազոտության արդյունքներով մինչև 18 տարեկան սովորող և միաժամանակ աշխատող երիտասարդները կազմել են 2.4 հազ. մարդ:

 

ՀՈԴՎԱԾ 7.4

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն`

. աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական 24 ժամ, տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական 36 ժամ (հոդված 140):

. մինչև տասնութ տարեկան աշխատողին արգելվում է ուղարկեք ծառայողական գործուղման (հոդված 209):

ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանվում են աշխատող Երեխայի հանգստի ժամանակի առանձնահատկությունները: Այսպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ, 154-րդ և 155-րդ հոդվածների համաձայն մինչև 18 տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում նվազագույնը 30 րոպե, որը ներառվում է աշխատաժամանակում, ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը 14-ից մինչև 16 տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 14 ժամից, իսկ 16-ից մինչև 18 տարեկան աշխատողների համար` ոչ պակաս 12 ժամից և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը, մինչև 18 տարեկան աշխատողները կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ, մինչև 18 տարեկան աշխատողներին շաբաթվա ընթացքում տրվում ոչ պակաս, քան 2 հանգստյան օր, ընդ որում տրամադրվող երկու հանգստյան օրերը պետք է հաջորդեն իրար: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն մինչև 18 տարեկան աշխատողները ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կարող են աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 149) տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավել չի թույլատրվում մինչև 18 տարեկան աշխատողներին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 144) համաձայն արտաժամյա աշխատանքներին չեն ներգրավվում մինչև 18 տարեկան աշխատողները, ինչպես նաև առանց արտադրությունից կտրվելու` հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորող աշխատողները դասերի օրերին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 164) առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա արձակուրդը իրենց ցանկությամբ տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմների, դիպլոմային աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան:

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

Տես` հարցաշարի 7-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ հարցի պատասխանը:

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան վիճակագրություն կամ այլ տեղեկատվություն այն աշխատողների տոկոսային հարաբերակցության մասին, որոնց վրա չեն տարածվում այս սահմանափակումները:

Նման վիճակագրություն առկա չէ, քանի որ վերը նշված սահմանափակումները տարածվում են 18 տարեկանից ցածր բոլոր աշխատողների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 7.5

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից են աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը, յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր:

Մինչև տասնութ տարեկան աշխատողների աշխատավարձը կարող է համեմատության մեջ դրվել չափահասներին վճարվող աշխատավարձի հետ միայն նվազագույն աշխատավարձի մակարդակում: Այսպես, «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն գործավարձով և ժամավարձով վարձատրվող աշխատակիցների համար 2009 թ. հունվարի 1-ից ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողության (40-ժամյա աշխատանքային շաբաթ) դեպքում` 179 դրամ, աշխատաժամանակի կրճատ տևողության (36-ժամյա աշխատանքային շաբաթ) դեպքում` 199 դրամ, աշխատաժամանակի կրճատ տևողության (24-ժամյա աշխատանքային շաբաթ) դեպքում` 298 դրամ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է 14-ից մինչև 16 տարեկան աշխատողների համար` շաբաթական 24 ժամ, 16-ից մինչև 18 տարեկանների համար` շաբաթական 36 ժամ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն աշխատողի աշխատավարձը կախված է աշխատանքի քանակից և որակից, կազմակերպության գործունեության արդյունքներից և աշխատանքի շուկայում աշխատանքի պահանջարկից:

Այսպիսով, ՀՀ օրենսդրությամբ աշխատողների տարիքով պայմանավորված աշխատավարձի (ինչպես նաև նվազագույն աշխատավարձը) չափի տարբերություն նախատեսված չէ:

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածի համաձայն գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ վճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:

Տես նաև` հարցաշարի 7-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ հարցի պատասխանը:

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան վիճակագրություն կամ այլ տեղեկատվություն երիտասարդ աշխատողների աշխատավարձի, ինչպես նաև, աշակերտ աշխատողներին վճարվող այլ համապատասխան գումարների և չափահասների համեմատական աշխատավարձերի մասին:

Քանի որ օրենսդրությամբ որևէ առանձնահատկություն սահմանված չէ, ուստի նման վիճակագրություն և տեղեկատվություն չկա:

 

ՀՈԴՎԱԾ 7.6

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 171) համաձայն ուսումնական արձակուրդը նպատակային արձակուրդի տեսակներից մեկն է:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 174) համաձայն միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին յուրաքանչյուր քննության համար տրամադրվում է եռօրյա արձակուրդ:

Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ.

1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար յուրաքանչյուր քննության համար` երեք օր.

2) ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար յուրաքանչյուր ստուգարքի համար` երկու օր.

3) լաբորատոր աշխատանքների կատարման համար ուսումնական պլանով նախատեսված օրերի քանակով.

4) դիպլոմային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համար` երեսուն օր.

5) պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար` վեց օր:

ՈՒսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու և վերադառնալու ժամանակը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 200) համաձայն` հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողին ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն` յուրաքանչյուր օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու:

Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 137-րդ հոդվածի համաձայն աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև դրան հավասարեցված այլ ժամանակահատվածներ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 138-րդ հոդվածի համաձայն աշխատաժամանակում ներառվում է աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում որակավորման բարձրացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն աշխատավարձն աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է: Այսպիսով` աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում որակավորման բարձրացման համար ժամանակը ներառվելով աշխատաժամանակում` համարվում է աշխատանքային օրվա մի մասը և վարձատրվում է որպես աշխատաժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 7.7

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն`

. Տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան աշխատողներին (հոդված 149):

. Մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում նվազագույնը 30 րոպե (հոդված 153):

. Ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 14 ժամից, իսկ տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար` ոչ պակաս 12 ժամից, և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը (հոդված 154):

. Մինչև տասնութ տարեկան աշխատողներին շաբաթվա ընթացքում տրվում է ոչ պակաս, քան երկու հանգստյան օր: Մինչև տասնութ տարեկան աշխատողները կարող են հանգստյան, ինչպես նաև ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ (հոդվածներ 155, 156):

. Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը բանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն մինչև տասնութ տարեկան աշխատողները: Առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան (հոդված 164):

. Ամենամյա արձակուրդն օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը: Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը, որոնք համընկնում են ամենամյա արձակուրդի ժամանակահատվածին, արձակուրդի օրացուցային օրերի մեջ չեն ընդգրկվում և չեն վճարվում: Ամենամյա արձակուրդը լինում է նվազագույն, երկարացված և լրացուցիչ (հոդված 158):

. Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օր է: Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում: Աշխատող երեխան օգտվում է ամենամյա արձակուրդի իրավունքից` ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օր է (հոդված 159):

. Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով (հոդված 169):

. Ամենամյա նվազագույն արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում (հոդված 170):

ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանվում են նաև (հոդվածներ 171, 174, 200) հանրակրթական, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու, սովորելու ժամանակահատվածներում աշխատողներին նպատակային ուսումնական արձակուրդների տրամադրման կարգն ու վարձատրության պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 7.8

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդվածի 144) արտաժամյա աշխատանքներին չեն ներգրավվում մինչև 18 տարեկան աշխատողները, առանց արտադրությունից կտրվելու հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորող աշխատողները դասերի օրերին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 148-ի համաձայն գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը: Գիշերային է համարվում այն աշխատանքը, եթե կատարվող աշխատանքի առնվազն աշխատանքային երեք ժամերը համընկնում են գիշերային ժամանակին: Գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան անձանց, ինչպես նաև այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7.9

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 249) համաձայն` մինչև տասնութ տարեկան աշխատողները պարտավոր են անցնել բժշկական զննություն աշխատանքի ընդունման ժամանակ, իսկ մինչև տասնութ տարեկան դառնալը` սահմանված պարբերականությամբ: Մինչև տասնութ տարեկան աշխատողների պարբերական բժշկական զննությունը կատարվում է գործատուի հաշվին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն` մինչև 18 տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ գործատուն պարտավոր է պահանջել տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ):

ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի թիվ 347-Ն որոշման հաստատվել է «առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերաբար բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը»:

Համաձայն հիշյալ որոշման` պարտադիր բժշկական զննության ենթակա են ՀՀ կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում աշխատանքի ընդունվող և աշխատող անձինք` անկախ տարիքից: Որոշմամբ հատկորոշված են գործունեության այն բոլոր ոլորտները, որոնցում աշխատող անձինք ենթակա են ինչպես նախնական, այնպես էլ պարբերական պարտադիր բժշկական զննության:

Բացի դա, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ այն աշխատողին, որի առողջության ստուգումը, իր աշխատանքի բնույթով պայմանավորված, պարտադիր է, առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարվում է միջին աշխատավարձը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում միջին ժամային աշխատավարձի չափը (հոդված 204):

Հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 138) համաձայն աշխատաժամանակը ներառում է նաև պարտադիր բժշկական զննության ժամանակահատվածը, իսկ 221-րդ հոդվածի համաձայն, ի թիվս այլ պայմանների, աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում է համարվում նաև պարտադիր բժշկական զննությունից հրաժարվելը:

 

ՀՈԴՎԱԾ 7.10

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հարկադիր աշխատանքն արգելվում է:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» թիվ 182, «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» թիվ 29, «Հարկադիր աշխատանքի վերացման մասին» թիվ 105 կոնվենցիաները:

ՀՀ աշխատանքային օրենսգիրքն արգելում է երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի կիրառումը:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածն ամրագրում է` «Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության, կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի: Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Պետությունը և նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից»:

ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածը հատուկ նվիրված է երեխայի պաշտպանության իրավունքին, հոդվածի 2-րդ կետում մասնավորապես, նշվում է երեխայի իր ծնողների (օրինական ներկայացուցիչների) չարաշահումներից պաշտպանվելու իրավունքը:

«Երեխայի իրավունքների և շահերի խախտման դեպքում (ընդ որում ծնողների կամ նրանցից մեկի կողմից երեխայի դաստիարակելու, կրթության տալու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ ծնողական իրավունքները չարաշահելու դեպքերում), երեխան իրավունք ունի պաշտպանության համար դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին»:

Պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին: Նման տեղեկություններ ստանալուն պես խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 58-րդ հոդվածում սահմանված է երեխային ծնողներից (կամ նրանցից մեկից) նրա կյանքի և առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքում վերցնելու իրավունքը, իսկ 59-60 հոդվածներում` ծնողական իրավունքներից զրկելը և ծնողական իրավունքներից զրկելու կարգը, այդ թվում նաև այն դեպքում, երբ ծնողները կամ նրանցից մեկը դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում` ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը:

ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1324-Ն որոշմամբ հաստատված են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները: Որոշման մեջ ներկայացված «Երեխայի իրավունքների պաշտպանությունը» թիվ 2-րդ Չափորոշիչի 6-րդ կետում ամրագրված է, որ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվում է երեխայի պաշտպանությունը`

- հոգեբանական և ֆիզիկական բռնությունից, այդ թվում` սեռական շահագործումից և այլասերումից,

- դաժան վերաբերմունքից,

- հանցագործություններից,

- անուշադրությունից ու անարդարությունից,

- առողջությանը վտանգող նյութերից և կյանքը վտանգող պայմաններից:

Հարկ է նշել հետևյալը` վերը նշված խնամքի հաստատություններում երեխաների հանդեպ մարմնական պատժի բոլոր ձևերը խիստ արգելված են նաև գործող կանոնադրությամբ, իսկ համապատասխան չափորոշիչների ներդրման գործընթացը մշտապես հսկվում է հաստատությունների տնօրինության և վերադաս մարմինների կողմից:

ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի համաձայն` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը, որը կատարվել է տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

ՀՀ քրեական օրենսգրքի 132.1 հոդվածի համաձայն` մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տաս տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Նույն արարքը, որը կատարվել է տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն` «Երեխայի առք ու վաճառքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ և 132.1-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշները պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածը սահմանում է, որ բռնաբարությունը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ` չորսից տաս տարի ժամկետով: Եթե նույն գործողությունը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի:

ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն` համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով: Նույն գործողությունը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, պատժվում է չորսից տաս տարի ժամկետով:

Նույն օրենսգրքի մի շարք այլ հոդվածները սահմանում են պատիժներ` երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար (հոդված 171), ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու համար (հոդված 173):

ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածների դրույթները և օրենքով սահմանված պատժամիջոցները արտացոլում են երեխայի նկատմամբ բռնության տարբեր դրսևորումները, հատուկ շեշտելով ֆիզիկական բռնությունները, ներառյալ մարմնական պատիժները և վնասվածքները և նրանց պատժելիությունը` օրենքի ողջ խստությամբ:

Հատուկ ուշադրության խնդիր է հանդիսանում երեխային մարմնական պատիժ հասցեները ընտանիքում կամ հաստատություններում, կամ երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում:

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 17-րդ մասն ամրագրում է, որ`

«Տասնութ տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը առաջացնում է տուգանքի նշանակում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

«Երեխային հակահասարակական գործողությունների կատարելուն ներգրավելը» (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 166.) նախատեսում է համապատասխան պատիժ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկաբույժի կամ այլ անձի կողմից, ում վրա է դրված երեխայի դաստիարակության պարտականություն, զուգորդվում են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը վեց տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 170 հոդվածով նշվում է`

1. Ծնողի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն, կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից երեխայի դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարեք` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը:

Հարկադիր կամ պարտադիր աշխատանքը որևէ պատժի կամ սպառնալիքի տակ որևէ անձից պահանջվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունն է, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը («Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» ԱՄԿ կոնվենցիա, ՀՀ վավերացրել է 2004 թ. հոկտեմբերի 25-ին, ուժի մեջ է մտել 2005 թ. դեկտեմբերի 17-ին): Այս առումով, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդվածներ 13, 14) աշխատանքային հարաբերությունները սահմանվում են, որպես աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններ: Աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա: ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանվում է (հոդված 102), որ անօրինական է համարվում այն աշխատանքը, որը կատարվում է առանց աշխատանքային պայմանագիր կնքելու, չնայած առկա են աշխատանքային պայմանագրի հատկանիշները, ինչպես նաև օրենսգրքի, օրենքի և այլ իրավական ակտերի խախտումով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը:

Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով:

ՀՀ օրենսդրությունն ապահովում է այնպիսի աշխատանք կատարելուց պաշտպանվածության երեխայի իրավունքը, որը կարող է վտանգավոր լինել նրա առողջության համար, կամ վնասել նրա առողջությանը և ֆիզիկական, մտավոր, բարոյական ու սոցիալական զարգացմանը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածի համաձայն մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ներգրավվել կատարելու`

. ծանր աշխատանքներ,

. թունավոր, քաղցկեղածին կամ առողջության համար վտանգավոր գործոնների ազդեցությամբ արտադրություններում աշխատանքներ,

. աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ առկա է իոնացած ռադիացիայի ազդեցությունը,

. աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ առկա է դժբախտ պատահարների կամ մասնագիտական հիվանդություններով հիվանդանալու մեծ հավանականություն, ինչպես նաև աշխատանքներ, որոնց անվտանգ իրականացումը պահանջում է բարձր զգոնություն կամ փորձառություն:

Այդպիսի աշխատանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 2308-Ն որոշմամբ:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

ՀՀ օրենսդրությամբ հարկադիր կամ պարտադիր աշխատանքի արգելման, աշխատանքի վատթարագույն ձևերի արգելման, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի գործընթացներում առանձնակի ուշադրություն է դարձնում մինչև տասնութ տարեկան անձանց` երեխաների իրավունքների պաշտպանությանը:

Տես նաև` Հոդված 17-ի 10-րդ կետը:

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանվում է (հոդված 34), որ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում է աշխատանքի պետական տեսչությունը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պետական մարմիններ: Համաձայն «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, տեսչության լիազորություններից են գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման, մինչև 18 տարեկան անձանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված են աշխատանքային օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից քննվող գործերի վարչական պատասխանատվության դրույթները, որոնցից հարկ է նշել 158-րդ հոդվածի 17-րդ մասը, համաձայն որի 18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը առաջացնում է տուգանքի նշանակում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Աշխատանքային շահագործման արգելման վարչական մեխանիզմներից է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածը, համաձայն որի առանց պայմանագրի կնքման աշխատող պահելը կամ աշխատանքային պայմանագրում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված պայմանները չներառելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Ստորև ներկայացվում են նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվություն.

ՀՀ ոստիկանությունն իրականացնում է սեռական շահագործմանն ուղղված շարունակական կանխարգելիչ և բացահայտման աշխատանք:

Ոստիկանությունը սերտ համագործակցում այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են սեռական չարաշահման և բռնության վերացման խնդիրներով, այդ թվում «Կանանց իրավունքների կենտրոնի» հետ, որը դեռևս 2002 թ. ստեղծել է չարաշահման զոհ դարձածների համար ապաստան, որի նպատակն է օգնել բռնության և սեռական չարաշահման ենթարկված աղջիկներին: Վերջիններս ապահովվում են անվճար օթևանով, սննդով, հոգեբանական և իրավաբանական խորհրդակցությամբ, սոցիալական և բժշկական օգնությամբ:

Բռնության և սեռական չարաշահման ենթարկված անչափահասների համար գործում է 24-ժամյա երեխաների աջակցության կենտրոնը, որտեղ ոստիկանները, հոգեբանը, բժիշկը և սոցիալական աշխատողը անչափահասներին ցուցաբերում են համալիր աջակցություն:

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի համաձայն` մարմնավաճառությունը քրեորեն պատժել արարք չի համարվում և չի հետապնդվում: Գործող այլ օրենսդրական ակտերով մարմնավաճառության համար ենթարկվում են վարչական պատասխանատվության «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 179-1 հոդվածով (նվազագույն աշխատավարձի 20-50 տոկոսի չափով` 16-18 տարեկան հասակում գտնվող անձինք):

Անչափահասների շրջանում մարմնավաճառությունը նախականխելու նպատակով ոստիկանության աշխատակիցները իրականացնում են բազում օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ, որոնցից են` ստուգայց-շրջագայությունները, հանդիպումները դպրոցներում ուսուցչական անձնակազմի և ծնողական կոմիտեների անդամների հետ: Առանձնակի ուշադրություն է դարձվում սոցիալապես անապահով ընտանիքներում մեծացող անչափահասների նկատմամբ:

Օպերատիվ տեսադաշտում մշտապես պահվում են հատուկ դպրոցների սովորողները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների չարաշահումներից պաշտպանված լինելու երեխայի իրավունքի համատեքստում կարևորվում է հանրապետությունում անվտանգ բջջային կապի ապահովումը հատկապես երեխաների համար:

Հաշվի առնելով խնդրի արդիականությունը և նշանակությունը երեխաների համար, Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի մասնագետները իրականացրել են «Անվտանգ բջջային կապ, դպրոցականների կարողությունների զարգացում» ծրագիրը:

Ծրագրի արդյունքներն ամփոփվեցին «Անվտանգ բջջային կապ երեխաների և բջջային հեռախոսակապը» թեմայով 2010 թ. մարտին անցկացված երեխաների հետ աշխատող մասնագետների ֆորումում:

Նշվեց համապատասխան իրավական դաշտի բացակայությունը, նաև այն փաստը, որ հասարակությունը այսօր գտնվում է Ինտերնետի և բջջային կապի հնարավորություններից օգտվելու մշակույթի զարգացման փուլում և այդ առումով կարևորվում է հատկապես տեղեկատվության տրամադրումը ծնողներին, հաշվի առնելով օգտագործողների թվի աճը, օգտագործման անանունության պահը, մատչելիությունը, երեխաներին այդ միջոցներով սպառնացող սեռական շահագործման և այլ վտանգները:

Որպես երեխաների պաշտպանության երաշխավորման նախադրյալ դիտվում է ռեսուրսների մոբիլիզացումն ու կառավարումը, երեխաների պաշտպանության համակարգի և հեռախոսային օպերատորի համագործակցության առաջավոր փորձի կիրառումը:

Մշակվել է նաև «Բջջային կապից օգտվելու էթիկայի վերաբերյալ Խարտիա» փաստաթղթի նախնական տարբերակը, որ մասնավորապես նշվում է, որ համընդհանուր էթիկական սկզբունքներից բացի, անհրաժեշտ են նաև լրացուցիչ այնպիսի սահմանափակումներ, որոնք կերաշխավորեն երեխայի անվտանգության ապահովումը:

Աշխատանքները շարունակվում են: Առաջարկությունները ներկայացվել են Հանրային Խորհրդին` առաջիկայում հարցը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու ուղղությամբ:

Միաժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ղեկավարությամբ գործում է Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որտեղ ներգրավված են տարբեր պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ոլորտի հիմնական օրենսդրական բարեփոխումները, իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը քննարկվում են հանձնաժողովի կողմից:

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ, անհրաժեշտության դեպքում, ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն:

ՀՀ դատարաններում 2005-2009թթ. ընթացքում քննվել են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածով թվով 33 քաղաքացիական գործեր, ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով` 30 քրեական գործեր, 132.1-րդ հոդվածով` 6 քրեական գործեր, 168-րդ հոդվածով` 5 քրեական գործեր:

ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքների համաձայն` սույն հոդվածի հատկանիշներով խախտումներ չեն արձանագրվել:

ՀՈԴՎԱԾ 8. ԱՇԽԱՏՈՂ ԿԱՆԱՆՑ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

._________________________________________________________________________.

|   Նպատակ հետապնդելով ապահովել աշխատող կանանց մայրության իրավունքի       |

|արդյունավետ իրականացումը` Կողմերը պարտավորվում են.                       |

|   1. աշխատող կանանց ապահովել առնվազն մինչև  տասնչորսշաբաթյա արձակուրդով |

|երեխայի ծննդից առաջ և  հետո` միասին վերցրած` վարձատրվող արձակուրդի,      |

|սոցիալական ապահովության համապատասխան նպաստների կամ հասարակական ֆոնդերից  |

|ստացվող նպաստների հիման վրա,                                             |

|   2. համարել անօրինական գործատուի` կնոջը աշխատանքից ազատման ծանուցում   |

|տալը այն ժամանակաշրջանից սկսած, երբ կինը ծանուցում է իր գործատուին իր    |

|հղիության մասին, մինչև  իր մայրությանը հատկացված արձակուրդի վերջը, կամ`  |

|նրան աշխատանքի ազատման ազատման ծանուցում տալը այնպիսի ժամանակ, որ        |

|ծանուցման ժամկետը կվերջանա վերոնշյալ ժամանակաշրջանում,                   |

|   3. ապահովել, որ իրենց երեխաներին կերակրող մայրերը այդ նպատակով բավարար|

|չափով լրացուցիչ ժամանակի իրավունք ունեն,                                 |

|   4. կանոնակարգել գիշերային ժամերին աշխատող հղի, նոր ծննդաբերած կանանց  |

|կամ իրենց երեխաներին կերակրող կանանց աշխատանքը,                          |

|   5. արգելել ստորերկրյա հանքային արդյունաբերությունում` վտանգավորության,|

|առողջության վնասակարության կամ դժվար բնույթի պատճառով անհամապատասխան     |

|ցանկացած այլ աշխատանքում հղի կանանց, նոր ծննդաբերած կամ իրենց երեխաներին |

|կերակրող կանանց աշխատանքը, ինչպես նաև  համապատասխան միջոցներ ձեռնարկել   |

|այդ կանանց աշխատանքի իրավունքները պաշտպանելու համար:                     |

|                                                                         |

|   ՀՈԴՎԱԾ 8.2-Ի ՀԱՎԵԼՎԱԾ                                                 |

|                                                                         |

|   Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես բացարձակ արգելանք:             |

|   Բացառություն կարող են լինել, օրինակ, հետևյալ  դեպքերը.                |

|   ա. եթե աշխատող կինը թույլ է տվել պաշտոնեական խախտում, որը հիմնավոր    |

|պատճառ է աշխատանքային հարաբերությունների խզման համար                     |

|   բ. եթե տվյալ կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը      |

|   գ. Եթե աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրացել է:         |

._________________________________________________________________________.

 

ՀՈԴՎԱԾ 8.1

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության, այդ թվում` աշխատող հղի կանանց հղիության և ծննդաբերության իրավունքի իրականացումը կանոնակարգվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ աշխատանքային օրենսգրքով, «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքներով ՀՀ կառավարության 2006 թ. մարտի 30-ի թիվ 571 որոշմամբ և ՀՀ այլ իրավական ակտերով: 2005-2010 թթ. ժամանակահատվածում համապատասխան օրենսդրությունը կրել է մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում ավելի է հստակեցվել նպաստների նշանակման, հաշվարկման և վճարման մեխանիզմը: Մասնավորապես` «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» օրենքում 2008 թ, դեկտեմբերի 26-ին ՀՕ-43-Ն օրենքով կատարած փոփոխություններից հետո ավելի է հստակեցվել ապահովագրական նպաստների, այդ թվում հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկի կարգը, ինչպես նաև կոնկրետ ժամկետ է սահմանվել հղիության ինքնաբեր ու արհեստական ընդհատման և վաղաժամկետ ծննդաբերության առանձնահատուկ դեպքերը առանձնացնելու համար և երկու դեպքերի համար սահմանել է համապատասխան արձակուրդի տևողությունն ու նպաստի հաշվարկման կարգը, ըստ որի հղիության 154-րդ օրը հղիության արհեստական և ինքնաբեր ընդհատման դեպքում` ժամանակավոր անաշխատունակության ողջ ժամանակաշրջանի համար տրվում է հիվանդության նպաստ, իսկ հղիության 154-րդ օրը և 154-րդ օրվանից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում հղիության և ծննդաբերության նպաստը տրվում է միայն ծննդաբերության ժամանակաշրջանի համար:

Սոցիալական աջակցության ոլորտում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի և երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստները կարգավորելու նպատակով 2005-2009 թթ ընդունվել են հետևյալ իրավական ակտերը.

1. «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք` ընդունվել է 2005 թվականի հոկտեմբերի 24-ին, փոփոխվել է 2006 թվականի դեկտեմբերի 22-ին

2. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք` ընդունվել է 2005 թվականի հոկտեմբերի 24-ին, փոփոխվել է 2007 թվականի դեկտեմբերի 4-ին, 2008 թվականի նոյեմբերի 27-ին:

3. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Պետական նպաստների չափերը սահմանելու, պետական նպաստների վճարման համար ՀՀ պետական բյուջեից միջոցների հատկացման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2315-Ն որոշում:

4. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և ՀՀ կառավարության միաշարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշում:

5. ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի «2007 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1896-Ն որոշում:

6. ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «2008 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1530-Ն որոշում:

7. ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «2009 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 39-Ն որոշում:

8. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի մարտի 15-ի N 37-Ն հրաման:

2005 թվականին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի և երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող միանվագ նպաստի չափերը սահմանվել են ՀՀ կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի «Մինչև 2 տարեկան երեխա խնամող` մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց, երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ դրամական և գործազրկության բազային նպաստների չափերը սահմանելու մասին» N 235 որոշմամբ, ըստ որի մինչև 2 տարեկան երեխա խնամող` մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց ամենամսյա նպաստի չափը սահմանվել է 2300 դրամ, իսկ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը` 35000 դրամ:

2006 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են չորս տեսակի նպաստներ, որոնցից են նաև երեխայի խնամքի նպաստը և երեխայի ծննդյան միանվագ նպաստը: Օրենքով սահմանված է նաև այդ նպաստների տրամադրման նպատակը, որը երեխայի ծննդյան հետ կապված քաղաքացու որոշակի ծախսերի կամ մինչև երեք տարեկան Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի աշխատավարձի մասնակի հատուցումն է:

Այդ նպաստների իրավունքն ու տրամադրման կարգը սահմանվում են օրենքի 21-րդ, 22-րդ, 23-րդ և 24-րդ հոդվածներով, իսկ չափերը յուրաքանչյուր տարի սահմանվում է ՀՀ կառավարության կողմից:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված էր, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձը` ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը, մինչև երեխայի երկու տարին լրանալը, իսկ նպաստի իրավունքը ծագում էր ծնողի համար` երեխայի ծննդյան, որդեգրողի համար` որդեգրման, իսկ խնամակալի համար` խնամակալության որոշում կայացնելու պահից:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված էր, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի որդեգրողը կամ խնամակալը, որի համար պետք է դիմեն երեխայի ծննդյան օրվանից հետո` 12 ամսվա ընթացքում և այն նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար: 2006 թ-ին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանվել է 2300 ՀՀ դրամ, իսկ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 35000 ՀՀ դրամ:

Սակայն, հստակեցման կարիք առաջացավ գործող օրենսդրությամբ սահմանված մինչև երկու տարեկան Երեխայի խնամքի նպաստի իրավունքի ծագման մասով: Փաստորեն, նպաստի իրավունքի ծագման պահը երեխայի ծննդյան պահն էր, որի պատճառով զուգահեռ գործում էին նշված նպաստի իրավունքը և ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանում նշանակվող ծննդաբերության նպաստի իրավունքը: Բացի այդ չէր կարգավորվում մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա անելու պարագայում խնամքի նպաստի նշանակման կարգը:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար օրենքով սահմանված էին նպաստի տվյալ տեսակի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (այդ թվում երեխայի ծննդյան վկայականը), սակայն չէր կարգավորվում խնդիրը ծնված և մահացած այն երեխաների համար, որոնց համար «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ծննդյան վկայական չի տրվում (տրվում է ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին տեղեկանք):

Դրույթները հստակեցվեցին «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում կատարված 2007 թ-ի դեկտեմբերի 4-ին ընդունված փոփոխությամբ, ըստ որի սահմանվեց, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսից և եթե, ծնողը ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:

Նաև սահմանվեց, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է նաև մինչև 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար, հիմք ընդունելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթուղթը:

2007-2008 թթ-ին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանվել է 3000 ՀՀ դրամ, իսկ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 35000 ՀՀ դրամ:

Երեխայի խնամքի նպաստի բնագավառում հրատապ էր նպաստի չափի բարձրացումը, քանի որ այն դիտարկելով որպես չստացած աշխատավարձի մասնակի հատուցում` իր գործող չափով, որևէ առնչություն չուներ աշխատավարձի չափի հետ, ավելին, համեմատության մեջ դրանք բացարձակ համադրելի չէին, ինչպես նաև տրամադրված գումարը համեմատած ընտանիքի լրացուցիչ ծախսերի հետ, որոնք պայմանավորված են երեխայի խնամքով, շատ ցածր էր: Բացի այդ, պետք էր նաև նկատի ունենալ, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով երիտասարդ մայրերին երաշխավորվում է նրանց, մինչև երեխայի երեք տարեկանը լրանալն, աշխատատեղի պահպանումը, միաժամանակ պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել նրանց համար, որ երեխային անձամբ խնամելու նպատակով խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքը ընտանիքի համար չառաջացնի ֆինանսական խնդիրներ:

Քանի որ նպաստի չափը պայմանավորվում է նվազագույն աշխատավարձի մեծությամբ` հավասարեցնելով այն տվյալ տարվա համար սահմանված նվազագույն աշխատավարձի 60 տոկոսին, 2009 թվականին մինչև Երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը հավասարեցվեց 18 հազար դրամի, նախորդ տարվա 3000 դրամի դիմաց:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 2009 թվականին կազմում էր 50000 դրամը` 2008 թ-ի 35000 դրամի դիմաց: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 2009 թվականից պայմանավորվում է տվյալ տարվա նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի չափով, իսկ չափը տարբերակվում է պայմանավորված ընտանիքում ծնված երեխայի թվով: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում այս դրույթի ընդունմամբ այլևս չի գործում ընտանեկան նպաստի համակարգով տրամադրվող երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնության չափի տարբերակումը:

2008 ընտանիքում ծնված երրորդ և դրան հաջորդող յուրաքանչյուր երեխային տրվում էր միանվագ դրամական օգնություն 300000 ՀՀ դրամի չափով, եթե այդ ընտանիքը համարվում էր աղքատ` ՀՀ Կառավարության սահմանած կարգի համաձայն: Իսկ 2009 թվականին ընտանիքում ծնված երրորդ և դրան հաջորդող յուրաքանչյուր երեխայի համար միանվագ նպաստի չափը սահմանվել է 430000 դրամ, անկախ ընտանիքի սոցիալական վիճակից: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակումն իրականացվում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից:

7) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

Սոցիալական ապահովագրության ոլորտը կարգավորող իրավական ակտերի կիրարկումն ապահովելու նպատակով օրենքով սահմանվել են այս ոլորտում լիազորված պետական մարմինների լիազորությունները: Մասնավորապես` օրենքով սահմանված կարգով հարկային մարմինը ստուգումների միջոցով հսկողություն է իրականացնում գործատուների կողմից ապահովագրական նպաստների, այդ թվում` հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ: Իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը որպես այս ոլորտում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական լիազոր մարմին վերոնշյալ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում.

ա) հաշվարկում նշանակում և վճարում է ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց (անհատ ձեռնարկատերերի նոտարների) ապահովագրական նպաստները,

բ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների անբավարարության դեպքում գործատուների ներկայացրած սահմանված համապատասխան տեղեկանքի հիման վրա փոխհատուցում է նրանց վճարած` տվյալ ամսվա համար հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարները գերազանցող գումարները.

գ) իր լիազորությունների շրջանակներում գործատուներից, կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է ապահովագրական նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, քննարկում է ապահովագրական նպաստներին վերաբերող բողոքները,

դ) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովության ենթակա անձանց և նրանց վճարվող ապահովագրական նպաստներին, այդ թվում` հղիության և ծննդաբերության նպաստին վերաբերող տվյալները:

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ճանաչվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը պետական վերահսկողություն է իրականացնում սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ:

Ոլորտը կարգավորող նորմատիվ-իրավական ակտերի մշակման նպատակով յուրաքանչյուր տարի կատարվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի և ծննդյան միանվագ նպաստներին վերաբերող ֆինանսական ծախսերի վերլուծություն բյուջետային հայտի շրջանակներում, ժողովրդագրական հետազոտության տվյալները և այդ ուսումնասիրության հիման վրա արված առաջարկությունները քննարկվում և հաստատվում են ՀՀ կառավարության կողմից:

Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների աշխատողների վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում, առնվազն երկու տարին մեկ անգամ, որոնց ընթացքում նրանց ներկայացվում են պետական նպաստների իրավահարաբերությունների նորություններն ու առանձնահատկությունները, սոցիալական քաղաքականության ոլորտում իրականացված բարեփոխումները, ինչպես նաև «սոցիալական աշխատանք» մասնագիտության նորությունները:

Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների աշխատողներին մեթոդական օգնության տրամադրումը կատարվում է նաև աշխատանքային կարգով անընդհատ, ուղղակի նախարարություն-մարզպետարան-տեղական ինքնակառավարման մարմին-սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ աշխատանքների միջոցով:

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ, անհրաժեշտության դեպքում ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն, որոնք ցույց են տալիս, որ հղիության և. ծննդաբերության վճարովի արձակուրդի չափը համարժեք է:

ՀՀ օրենսդրության սահմանած կարգի համաձայն վարձու աշխատողին և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձանց (նոտարներ և անհատ ձեռնարկատերեր) հղիության և ծննդաբերության նպաստ տրվում է 140 օր (հղիության` 70 օրացուցային օր և ծննդաբերության` 70 օր) տևող արձակուրդի համար սովորական ծննդաբերության դեպքում, 155 օր (համապատասխանաբար` 70 օր և 85 օր) տևողությամբ արձակուրդի համար բարդ ծննդաբերության դեպքում, և 180 օր (համապատասխանաբար` 70 օր և 110 օր) միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում: Այս նպաստը վարձու աշխատողի համար հաշվարկվում է դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսների համար հաշվարկված և պարտադիր սոցիալական ապահովության վճարների օբյեկտ հանդիսացող աշխատավարձի (եկամտի) և դրան հավասարեցված եկամուտների հիման վրա հաշվարկված միջին աշխատավարձից: Աշխատանքով ապահովված անձանց համար միջին ամսական եկամուտը հաշվարկվում է դեպքին նախորդող տարվա համար տարեկան եկամուտների մասին հայտարարագրով ներկայացված և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման օբյեկտ հանդիսացող եկամտից, բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի: Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100%-ի չափով` անկախ ապահովագրական ստաժի տևողությունից: Այս նպաստը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 30,4-ի վրա և բազմապատկվում հղիության և ծննդաբերության օրերի թվով: Հղիության և ծննդաբերության նպաստը չի հարկվում, որի արդյունքում այս նպաստը չափով ավելի մեծ է լինում, քան իրական աշխատավարձը:

Ստորև ներկայացվում է տեղեկատվություն նաև Ծննդյան միանվագ և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող անձանց թվի վերաբերյալ` 2005-2009 թթ.

 

.________________________________________________________________________

|Տարիներ    |    2005 թ.   |    2006 թ.   |    2007 թ.   |    2008 թ.   |

|           |______________|______________|______________|______________|

|           |Նպաստ  |Նպաստի|Նպաստ  |Նպաստի|Նպաստ  |Նպաստի|Նպաստ  |Նպաստի|

|           |ստացող-|միջին |ստացող-|միջին |ստացող-|միջին |ստացող-|միջին |

|           |ների   |ամսա- |ների   |ամսա- |ների   |ամսա- |ների   |ամսա- |

|           |թիվը   |կան   |թիվը   |կան   |թիվը   |կան   |թիվը   |կան   |

|           |       |չափը  |       |չափը  |       |չափը  |       |չափը  |

|           |       |(ՀՀ   |       |(ՀՀ   |       |(ՀՀ   |       |(ՀՀ   |

|           |       |դրամ) |       |դրամ) |       |դրամ) |       |դրամ) |

|___________|_______|______|_______|______|_______|______|_______|______|

|Երեխայի    |  25237| 35000|  29201| 35000|  38801| 35000|  38303| 35000|

|ծննդյան    |       |      |       |      |       |      |       |      |

|կապակցու-  |       |      |       |      |       |      |       |      |

|թյամբ      |       |      |       |      |       |      |       |      |

|միանվագ    |       |      |       |      |       |      |       |      |

|նպաստ      |       |      |       |      |       |      |       |      |

|(տարեկան   |       |      |       |      |       |      |       |      |

|թիվը)      |       |      |       |      |       |      |       |      |

|(այդ թվում |       |      |       |      |       |      |       |      |

|ընտանիքում |       |      |       |      |       |      |       |      |

|3-րդ և     |       |      |       |      |       |      |       |      |

|յուրաքանչ- |       |      |       |      |       |      |       |      |

|յուր հաջորդ|       |      |       |      |       |      |       |      |

|երեխայի)   |       |      |       |      |       |      |       |      |

|___________|_______|______|_______|______|_______|______|_______|______|

|Մինչև      |   6320|  2300|   5404|  2300|   4262|  3000|   4488|  3000|

|երկու      |       |      |       |      |       |      |       |      |

|տարեկան    |       |      |       |      |       |      |       |      |

|երեխայի    |       |      |       |      |       |      |       |      |

|խնամքի     |       |      |       |      |       |      |       |      |

|նպաստ      |       |      |       |      |       |      |       |      |

|(միջին     |       |      |       |      |       |      |       |      |

|ամսական    |       |      |       |      |       |      |       |      |

|թիվը)      |       |      |       |      |       |      |       |      |

.________________________________________________________________________

___________________________.

|Տարիներ    |    2009 թ.   |

|           |______________|

|           |Նպաստ  |Նպաստի|

|           |ստացող-|միջին |

|           |ների   |ամսա- |

|           |թիվը   |կան   |

|           |       |չափը  |

|           |       |(ՀՀ   |

|           |       |դրամ) |

|___________|_______|______|

|Երեխայի    |  45823| 50000|

|ծննդյան    |       |______|

|կապակցու-  |       |430000|

|թյամբ      |       |      |

|միանվագ    |       |      |

|նպաստ      |       |      |

|(տարեկան   |       |      |

|թիվը)      |       |      |

|(այդ թվում |       |      |

|ընտանիքում |       |      |

|3-րդ և     |       |      |

|յուրաքանչ- |       |      |

|յուր հաջորդ|       |      |

|երեխայի)   |       |      |

|___________|_______|______|

|Մինչև      |   7114| 18000|

|երկու      |       |      |

|տարեկան    |       |      |

|երեխայի    |       |      |

|խնամքի     |       |      |

|նպաստ      |       |      |

|(միջին     |       |      |

|ամսական    |       |      |

|թիվը)      |       |      |

___________________________.

 

ՀՈԴՎԱԾ 8.2

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 117-ը 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-39-Ն օրենքով փոփոխվել է, ըստ որի աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել հղի կնոջ հետ հղիության ամբողջ ժամանակահատվածում (անհրաժեշտության դեպքում` բժշկական եզրակացության առկայության դեպքում), ծննդաբերության արձակուրդի և դրան հաջորդող ամսվա ընթացքում, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի հետ, բացառությամբ կազմակերպության լուծարման/անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման, գործատուի սնանկ ճանաչվելու, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքերի և եթե առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 241) համաձայն հատուցման ենթակա վնասը ներառում է իրական վնասը և բաց թողնված օգուտը: Բացի դրանից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265 հոդվածով տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարելու հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Այս դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է (Հոդված 41)` աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը` առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է (հոդված 265), որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան հրամանը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները կարող են վերականգնվել: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Որևէ պատճառով գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում (օրինակ, եթե ձեռնարկությունը փակվում է կամ կինը դա չի ցանկանում) դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարելու հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Այս դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ, անհրաժեշտության դեպքում ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն:

ՀՀ դատարաններում 2005-2009 թթ. ընթացքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով քննվել են 614 քաղաքացիական գործեր, որոնք առնչվում են ոչ միայն հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող կանանց, այլ ընդհանուր անհատական աշխատանքային պայմանագրերին վերաբերող վեճերին:

 

ՀՈԴՎԱԾ 8.3

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

Կանանց երեխայի կերակրման համար ընդմիջումները տրվում է երեխայի մինչև 18 ամսական դառնալը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածը նախատեսվում է, որ ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է հղի կնոջ կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն կրծքով կերակրող կնոջը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդհանուր ընդմիջման ժամերից, նորածնին կերակրելու համար ոչ պակաս, քան յուրաքանչյուր երեք ժամը մեկ, տրամադրվում են լրացուցիչ ընդմիջումներ` կես ժամից ոչ պակաս տևողությամբ: Կնոջ ցանկությամբ նորածնին կերակրելու համար ընդմիջումները կարելի է միավորել և միացնել ընդհանուր ընդմիջմանը կամ տեղափոխել աշխատանքային օրվա վերջ` աշխատանքային օրվա տևողությանը համապատասխան կրճատումով: Նորածնին կերակրելու համար նախատեսված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վճարվում է միջին աշխատավարձի չափով, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը:

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

Տես` հարցաշարի 8-րդ հոդվածի 2-ին կետի 2-րդ հարցի պատասխանը:

 

ՀՈԴՎԱԾ 8.4

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 148-րդ հոդվածի համաձայն գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը: Գիշերային է համարվում այն աշխատանքը, եթե կատարվող աշխատանքի առնվազն աշխատանքային երեք ժամերը համընկնում են գիշերային ժամանակին: Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ: Եթե հաստատվում է, որ գիշերային աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել աշխատողի առողջությունը, ապա գործատուն պարտավոր է աշխատողին փոխադրել միայն ցերեկային աշխատանքի:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 249) համաձայն գիշերային ժամանակ կամ հերթափոխով աշխատողները պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար, անցնել բժշկական զննություն` գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան:

Գիշերային աշխատանքի տևողությունը կրճատվում է մեկ ժամով (հոդված 148), իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում` ժամային դրույքաչափի մեկուկես անգամից ոչ պակաս (հոդված 184):

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

Տես` հարցաշարի 8-րդ հոդվածի 2-ին կետի 2-րդ հարցի պատասխանը:

 

ՀՈԴՎԱԾ 8.5

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ կառավարության «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2308-Ն որոշմամբ սահմանվում են հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար քիմիական (բենզոլ և դրա ածանցյալները, արոմատիկ շարքի հալոգեն ածանցյալներ, բենզոփ հոմոլոգներ, քլորային բենզիլիդին, կապար և դրա անօրգանական միացություններ), ֆիզիկական (իոնացնող ճառագայթում, ռադիոակտիվ նյութեր և իոնացնող ճառագայթման աղբյուրներ, արտադրական թրթռում, արտադրական աղմուկ, բարձր ջերմություն և ինտենսիվ ջերմային ճառագայթում), կենսաբանական գործոնների, արդյունաբերական աէրոզոլների ազդեցության ներքո վնասակար համարվող աշխատանքները, ինչպես նաև մինչև հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր, զգայական, հուզական, լարվածության և ռիսկի գործոնների հետ կապված աշխատանքները:

Միևնույն ժամանակ սահմանվում է, որ քիմիական, ֆիզիկական գործոնների ազդեցության ներքո հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար վնասակար համարվող աշխատանքներից բացառություն են կազմում միջնակարգ, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացի նպատակով ստեղծված քիմիական լաբորատորիաներում, գիտական կազմակերպությունների հետազոտական (ոչ արտադրափորձարարական) լաբորատորիաներում կատարվող աշխատանքները, առողջապահական կազմակերպությունների ախտորոշիչ կլինիկական, քիմիական լաբորատորիաներում կատարվող աշխատանքները, փաթեթավորված բժշկական դեղամիջոցների վաճառքը և առաքումը, փաթեթավորված կենսաբանական պատրաստուկների վաճառքը և առաքումը, վարակիչ հիվանդություններով հիվանդ կենդանիների հետ շփումը բացառող անասնաբուժության և անասնաբուծության ոլորտների, կենդանաբանական այգու, կրկեսի, վիվարիումի հետ կապված աշխատանքները, կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահով տնտեսություններում սանիտարահիգիենիկ և անասնաբուժասանիտարական տեսակետից անվտանգ կենդանական ծագման մթերք և հումք վերամշակող կազմակերպություններում կատարվող աշխատանքները` պահպանելով անհրաժեշտ սանիտարահամաճարակային ռեժիմը, բրուցելիոզի հարուցիչի` անկախ բրոլցեփոզի նկատմամբ էպիզոոտիկ վիճակից, կենդանական ծագման հումքի և մթերքների վերամշակման կազմակերպություններում կատարվող աշխատանքները` պահպանելով անհրաժեշտ սանիտարահամաճարակային ռեժիմը, քյու տենդով անապահով տարածքների, գյուղատնտեսական կենդանիների հումքի և մթերքների վերամշակման կազմակերպություններում կատարվող աշխատանքները` պահպանելով անհրաժեշտ սանիտարահամաճարակային ռեժիմը:

Ցանկում, որպես բացառություններ են սահմանվում նաև աշխատանքները, որոնք կատարվում են հատուկ պայմաններում, օրինակ գրասենյակային և (կամ) օժանդակ աշխատանքները արտադրական շենքերից դուրս օպտիմալ աշխատանքային պայմաններում, կամ անհատական պաշտպանիչ միջոցների պարտադիր կիրառմամբ կատարվող աշխատանքները, կամ կենսաբանական գործոնների հավանական առկայության պայմաններում աշխատանքները պահպանելով անհրաժեշտ սանիտարահամաճարակային ռեժիմը, կամ լարվածության և ռիսկի հավանական առկայության պայմաններում աշխատանքներից բացառություն կարող են կազմել անտառային տնտեսություններում սեզոնային սանիտարական մաքրման և վայրի հատապտուղների հավաքման հետ կապված պլանային աշխատանքները:

Սահմանվում են հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար զգայական, հուզական, լարվածության և ռիսկի գործոնների հետ կապված վնասակար համարվող աշխատանքները` բարձրության վրա, վերամբարձ, վերև բարձրացնելու, ինչպես նաև վերամբարձ կառույցների սպասարկման հետ կապված աշխատանքներ, 127 Վ և բարձր լարվածությամբ գործող էլեկտրասարքավորումների սպասարկման, մոնտաժման, կարգավորման, շահագործման, փորձարկման, վերանորոգման հետ կապված աշխատանքներ, անտառապահպանության, ծառահատման, անտառափայտի առաքման, տեղափոխման և առաջնային մշակման հետ կապված աշխատանքներ, նավթի և գազի արտադրության վերամշակման, նավթամթերքի (վառելիքի) վառելիքաքսուքային նյութերի իրացման և վաճառքի հետ կապված աշխատանքներ, բոլոր տեսակի ստորգետնյա աշխատանքների հետ կապված աշխատանքներ, ճնշման տակ գտնվող անոթների և սարքերի սպասարկման, մոնտաժման, կարգավորման, շահագործման, փորձարկման, վերանորոգման հետ կապված աշխատանքներ: Կաթսայատների շահագործման, փորձարկման, վերանորոգման և գազի վերահսկման ծառայության հետ կապված աշխատանքներ, պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների օգտագործման շահագործման, փորձարկման, վերանորոգման հետ կապված աշխատանքներ, պայթյունահրդեհավտանգ նյութերի արտադրության, օգտագործման, իրացման հետ կապված աշխատանքներ, ռազմականացված պահպանության, հատուկ կապի ծառայության, գանձող ապարատի աշխատողներ, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի և այլ պետական կառավարման մարմինների ու ծառայությունների հետ կապված աշխատանքներ: Վթարային-փրկարարական երկրաբանական-հետախուզական գործողությունների հետ կապված աշխատանքներ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն աշխատանքի վնասակար պայմանների և վտանգավոր գործոնների ցանկի, ինչպես նաև աշխատավայրի գնահատման արդյունքների հիման վրա գործատուն պարտավոր է որոշել հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց անվտանգության և առողջության վրա ազդող վտանգավոր գործոնների ազդեցության տևողությունը և բնույթը: Հնարավոր ազդեցության առկայությունը որոշելուց հետո գործատուն պարտավոր է վտանգավոր գործոնների ազդեցության ռիսկի վերացման նպատակով ձեռնարկել ժամանակավոր միջոցներ:

Վտանգավոր գործոնների վերացման հնարավորություն չունենալու դեպքում գործատուն միջոցներ է ձեռնարկում բարելավելու աշխատանքային պայմանները, որպեսզի հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանայք չենթարկվեն նման գործոնների ազդեցությանը: Եթե աշխատանքային պայմանների փոփոխությամբ նման ազդեցությունը հնարավոր չէ վերացնել, ապա գործատուն պարտավոր է կնոջը (նրա համաձայնությամբ) փոխադրել այլ աշխատանքի նույն կազմակերպությունում: Եթե հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքից` պահպանելով միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը:

Այլ աշխատանքի տեղափոխումը համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության չի դիտվում աշխատանքային պայմանագրի լուծում, հետևաբար աշխատողները օգտվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված վճարովի արձակուրդի իրավունքից: Տեղափոխման անհնարինության դեպքում աշխատող կնոջ ցանկությամբ նրան ևս տրամադրվում է վճարովի արձակուրդ:

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

Նշված աշխատանքներում ընդգրկված հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց բացահայտումն իրականացնում է ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը: Աշխատանքների ցանկերը վերանայվում են ըստ անհրաժեշտության: Նշված աշխատանքների ցանկը քննարկվել է և հավանության է արժանացել գործատուների և արհմիությունների ներկայացուցիչների կողմից:

Տես նաև` հարցաշարի 8-րդ հոդվածի 2-ին կետի 2-րդ հարցի պատասխանը:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

._________________________________________________________________________.

|   Նպատակ հետապնդելով ապահովել երեխաների և  երիտասարդների                |

|անհատականության, ֆիզիկական ու մտավոր ունակությունների լիարժեք զարգացումը |

|խրախուսող միջավայրում մեծանալու Երեխաների ու երիտասարդների իրավունքի     |

|արդյունավետ իրականացումը` Կողմերը պարտավորվում են ուղղակիորեն կամ պետական|

|ու մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով նախաձեռնել|

|բոլոր համապատասխան և  անհրաժեշտ քայլերը, որոնք կոչված են.                |

|   1. ա. երաշխավորելու, որ երեխաները և  երիտասարդները, հաշվի առնելով     |

|նրանց ծնողների իրավունքները և  պարտականությունները, ունեն իրենց համար    |

|անհրաժեշտ խնամքի, օգնության, կրթության և.  ուսման իրավունք, մասնավորապես`|

|ապահովելով այս նպատակի համար բավարար են համապատասխան հաստատությունների և |

|ծառայությունների ստեղծումը կամ պահպանումը,                               |

|   բ. պաշտպանելու երեխաներին ու երիտասարդներին արհամարհանքից,            |

|բռնությունից կամ շահագործումից,                                          |

|   գ. ապահովելու պետական հատուկ պաշտպանություն և  օգնություն             |

|ժամանակավորապես կամ մշտապես ընտանեկան աջակցությունից զրկված երեխաների    |

|և  երիտասարդների համար,                                                  |

|   2. ապահովելու երեխաների և  երիտասարդների` տարրական և  միջնակարգ       |

|դպրոցներում անվճար կրթությունը, ինչպես նաև  խրախուսել դպրոցներ կանոնավոր |

|հաճախելը:                                                                |

._________________________________________________________________________.

 

ՀՈԴՎԱԾ 17.1

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնաքարը ՀՀ Սահմանադրությունն է, որի 36-րդ հոդվածով սահմանում է. «Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով և դեպքերում»:

ՀՀ ընտանեկան օրենսգիրքը մանրամասն անդրադառնում է երեխայի իրավունքների ոլորտին առնչվող հիմնարար խնդիրներին:

«Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 29.05.1996 թվականին, 4-րդ հոդվածով ամրագրում է բոլոր երեխաների իրավահավասարությունը. «Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից»:

Նույն օրենքի 10-րդ հոդվածը շեշտում է «Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը»` մասնավորապես «Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք: Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը արժանի են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության»:

2002 թ. սեպտեմբերի 24-ին ընդունվել է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Օրենքի գործողությունը տարածվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների (18 տարին չլրացած), ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց վրա:

Օրենքի նպատակն է իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականություն` այն է` ապահովել այդպիսի երեխաների` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, նրանց իրավունքների խախտման դեպքում` վերականգնել դրանք, չթույլատրել նրանց նկատմամբ որևէ խտրականություն, նպաստել այդ երեխաների ֆիզիկական, մտավոր, հոգևոր զարգացմանը և հասարակության մեջ նրանց ինտեգրմանը, կանխարգելել սոցիալական դժվարությունների առաջացումը:

Հիշյալ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանությունը սոցիալական ապահովության պետական քաղաքականության առաջնահերթ խնդիրներից է:

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հետևողական աշխատանք է իրականացնում երեխաների կենսագործունեության հիմնական ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ` սոցիալական պետության սկզբունքներին համապատասխան:

Դա հատկապես վերաբերում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, հատուկ պաշտպանության ու հոգածության կարիք ունեցող երեխաների խնամքի, ուսման, դաստիարակության, նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնման, լիարժեք կյանքի և բնականոն զարգացման խնդիրներին:

Հիմնախնդիրը պայմանավորված է ծանր նյութական և անբարենպաստ բարոյահոգեբանական պայմաններում գտնվող, հաճախ նաև կազմալուծված ընտանիքների կողմից երեխաների նկատմամբ անհրաժեշտ խնամքի և դաստիարակության, առաջնային սոցիալական հսկողության, իրենց պարտականությունները չհարգելու, անտեսելու կամ անկարողության պատճառով չիրականացնելու հանգամանքով:

Այդ գործընթացում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում օրինաստեղծ գործունեությունը, իրավական նորմերի և նրանց կիրառման մեխանիզմների ներդրումն ու կիրարկումը պրակտիկայում:

Երեխայի իրավունքների պաշտպանությունը պետականորեն սահմանված գերակայություններին համապատասխան պահանջում է մի շարք միջոցառումների իրականացում, երեխաների հիմնախնդիրներով զբաղվող բոլոր մարմինների գործողությունների միասնականություն և արդյունավետ համագործակցություն:

Այդ համատեքստում ներկայացվում է հանրապետության երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումների ընթացքը, շրջանակներն ու արդյունքները`

. 2006 թ. հանրապետությունում ստեղծվեց երեխաների պաշտպանության նոր եռաստիճան գործող համակարգ` ազգային, մարզային և համայնքային մակարդակներով:

Կառույցը ապահովում է երեխաների պաշտպանության համակարգի գործունեության արդյունավետ, որակյալ կառավարումը և կանոնակարգումը, պետության կողմից ընդունված ռազմավարական ծրագրերի իրականացումը: Միասնական համակարգի ներդրումը ապահովում է դժվարին իրավիճակներում գտնվող երեխայի հետագա կյանքի մասին որոշումների կայացման ընթացքը մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա:

Հիմնական նպատակը` պետական կառավարման մակարդակում ստեղծել երեխաների պաշտպանության համակարգ և իրականացնել համակարգված քաղաքականություն, որը կապահովի երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված մեկ միասնական մոտեցում:

. Գործում է ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության Ազգային հանձնաժողով: Ազգային հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը` երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության միասնական պետական քաղաքականության ապահովմանն աջակցելն է:

Հանձնաժողովի հիմնական գործառույթներն են`

- ներկայացնել առաջարկություններ` «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրով» նախատեսված միջոցառումների առավել արդյունավետ իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ,

- Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) երեխայի իրավունքների պաշտպանության բաժինների գործունեությանն ուղղված քաղաքացիների դիմումների և բողոքների, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ անչափահասների շրջանում իրավախախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ,

- քննարկել` երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը և տալ առաջարկություններ դրանց արդյունավետ իրականացման համար, ինչպես նաև երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտի հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց մասին տալիս եզրակացություն,

- վերլուծել` և Հայաստանի Հանրապետության Վարչապետին ներկայացնել ամփոփ հաշվետվություն Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երևանի քաղաքապետի) երեխայի իրավունքների պաշտպանության բաժինների գործունեության տարեկան հաշվետվությունների մասին,

- ուսումնասիրել և վերհանել` երեխայի իրավունքների խախտման պատճառները,

- կազմակերպել` հրատապ հարցերի, բնագավառում իրականացվող բարեփոխումների ընթացքում առկա խնդիրների ու ձեռքբերումների քննարկման համար Ազգային հանձնաժողովի նիստեր` պետական, տեղական և միջազգային ոչ պետական կազմակերպությունների մասնակցությամբ:

Ազգային հանձնաժողովի գործունեությունը, ընդհանուր առմամբ, ուղղված է Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ և միասնական քաղաքականության իրականացմանը, երեխայի պաշտպանության համակարգի զարգացմանը:

. ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում ստեղծվել են երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ: Այդ բաժինների կազմում են` բժիշկ, իրավաբան, հոգեբան, սոցիալական աշխատող, մանկավարժ, բաժնի պետ, որոնց մասնագիտական գնահատման և եզրակացության հիման վրա կյանքի ծանր իրավիճակում հայտնված երեխան ուղղորդվում է համապատասխան մանկական հաստատություն, նրա ընտանիքին ցուցաբերվում է աջակցություն, մասնագիտական խորհրդատվություն և օգնություն, օգտագործելով տարբեր կառույցների, այդ թվում հանրապետության մարզերում գործող միջազգային և տեղական ոչ պետական կազմակերպությունների ռեսուրսները:

. Համայնքներում գործում են խնամակալության և հոգաբարձության մարմիններ: Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները գործում են հասարակական հիմունքներով, կազմված են տվյալ (համայնքի, թաղապետարանի, ոստիկանության, դպրոցների, մանկապարտեզների, երեխաների հիմնախնդիրների հետ առնչվող պատասխանատու տարբեր կառույցների ներկայացուցիչներից և հաճախ դժվարություններ են կրում երեխայի հետ կապված խնդիրների լուծման կամ իրավիճակին համարժեք որոշումների ընդունման գործընթացում:

. 2003 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարության N 1745-Ն որոշմամբ հաստատվեց «Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագիրը», որը մշակվել է ՄԱԿ-ի Կոնվենցիայի և երեխայի հարցերով «Բարենպաստ աշխարհ երեխաների համար» հատուկ նստաշրջանի փաստաթղթերի շրջանակներում ստանձնած պարտավորություններից, Հայաստանի Հանրապետության «Երեխայի իրավունքների մասին» օրենքի դրույթներից ելնելով:

Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի հիմնական ուղղություններն են`

- օրենսդրության կատարելագործում,

- առողջապահություն,

- սոցիալական ապահովություն,

- կրթություն,

- հանգիստ, ժամանց և մշակութային կյանք,

- իրավախախտումներ և արդարադատություն,

- վերահսկման մեթոդներ և հետագա գործողություններ,

- հասարակական կազմակերպությունների կողմից տրված առաջարկություններ:

Ազգային ծրագրի միջոցով կատարվում է խնդիրների սահմանում և ծրագրերի մշակում, որոնք պետք է իրականացվեն պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ համակարգերի միջոցով: Ծրագիրը գտնվում է իրականացման փուլում, նրանում արծարծված բազմաթիվ խնդիրներին արդեն տրվել է համապատասխան լուծում:

Կարևոր արդյունքներից է` երեխաների իրավունքների պաշտպանության մարմինների ստեղծումը հանրապետական, մարզային և համայնքային մակարդակներում, օրենսդրության կատարելագործումը, գործող համակարգի բարեփոխումը:

. Հայաստանի Հանրապետությունը 2006 թվականին վավերացրել է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թ. մայիսի 29-ի Կոնվենցիան, որը սահմանում է հստակ կարգ և պայմաններ միջազգային որդեգրման գործընթացի, Հայաստանի և Կոնվենցիայի անդամ պետությունների փոխհարաբերությունների մասին և լիարժեք հնարավորություն է տալիս ճշգրտելու որդեգրման ենթակա երեխայի` որդեգրվելուց հետո նրա հոգևոր և կրթական զարգացման հեռանկարը, համոզվելու, որ որդեգրումը կատարվել է ի շահ երեխայի: Վերը նշված կոնվենցիայի վավերացումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարվել են փոփոխություններ` միջազգային օրենսդրական դաշտին այն համապատասխանեցնելու նպատակով:

. 2010 թվականի մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հաստատեց «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու մասին» N 269-Ն որոշումը:

Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում առաջնային է համարվում իրավակարգի ամրապնդումը և հանցավորության դեմ պայքարի կազմակերպումը, ինչն իր մեջ ներառում է նաև անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների համապարփակ ծրագրի իրականացման հիմնախնդիրները:

Այս ոլորտում իրականացվող բարեփոխումներն ընդգրկում են հասարակությունում գտնվող և հասարակությունից մեկուսացված իրավախախտ անչափահասներին վերաբերող խնդիրները, ինչպես նաև իրավախախտումներից տուժած անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

Բարեփոխումների նպատակն է երեխաների վիճակի բարելավումը և հետագա զարգացումը, երեխաների կենսաապահովման համար իրական նախադրյալների ստեղծում, մանկատներում խնամվող երեխաների համար կենսաապահովման անհրաժեշտ չափորոշիչների մշակում, երեխաների սոցիալական վարքի, անցումային շրջանում առաջացած, բացասական միտումների հաղթահարում, կյանքի դժվարին պայմաններում գտնվող երեխաների պաշտպանություն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան` երեխաների լիիրավ ֆիզիկական, մտավոր, բարոյական, հոգևոր և սոցիալական զարգացման իրավունքների իրականացում, երեխաների իրավական պաշտպանության ամրապնդում:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:

Ժամանակավորապես կամ մշտապես ծնողական խնամքից զրկված երեխաների ու երիտասարդների պաշտպանությունը ապահովելու նպատակով` 2002 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական, կազմակերպական հիմքերը, նպատակները, սկզբունքները և ձևերը:

Օրենքը տարածվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց վրա: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք են համարվում 18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:

Օրենքի 7-րդ հոդվածը հստակ սահմանում է պետական քաղաքականության սկզբունքներն ու նպատակները, կրթության և դաստիարակության բնագավառում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանությանն ուղղված միջոցառումները:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվող պետական երաշխիքների թվում` պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ և մրցութային կարգով` անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն:

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

1. «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին ծրագիր» 2004-2015 թթ.`

Ծրագիրը ներառում է`

ա) շրջանավարտների ուսումնասիրություն, անհատական ծրագրերի կազմում,

բ) շահառուների սոցիալական պատրոնաժ,

գ) բնակելի տարածքով ապահովում,

դ) մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում,

ե) հիմնական կարիքները բավարարող եկամտի ապահովում,

զ) բնաիրային օգնություն (գույքի տրամադրում),

է) բժշկական օգնության տրամադրում,

ը) իրավաբանական օգնության տրամադրում:

Մինչ օրս ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվել է 152 բնակարան, սոցիալական տարբեր ծառայություններ են տրամադրվել մոտ 400 շրջանավարտի:

2. «Մանկական խնամակալական կազմակերպությունների բեռնաթափման ծրագիր-2004-2015 թթ.»`

2006 թվականից Լոռու մարզում իրականացվում է «ՀՀ մանկական խնամակալական կազմակերպություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում) ծրագիրը», որի նպատակն է` հաստատություններում գտնվող երեխաների խնամքի և դաստիարակության իրականացումն ապահովել կենսաբանական ընտանիքներում, ստեղծելով ընտանիքում երեխայի լիարժեք կյանքի կայուն երաշխիքներ:

Այն իրականացվում է ՀՀ Լոռու մարզում գործող «Առավոտ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից` սոցիալական գործընկերության սկզբունքներով, նախարարության հետ կնքված պայմանագրի և տեխնիկական առաջադրանքի հիման վրա` պետական բյուջեի հաշվին:

2006 թվականից` ծրագրի շրջանակներում 30 երեխա վերադարձել են կենսաբանական ընտանիք, կանխարգելվել է անապահով ընտանիքների 120 երեխայի մուտքը մանկատուն կամ գիշերօթիկ խնամքի հաստատություն:

3. 2005 թվականի սեպտեմբերի 8-ի` ՀՀ Կառավարության «Հայաստանի Հանրապետությունում որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007 թ. ավարտը վերակազմակերպելու, գործունեության բնագավառը փոխելու, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում ստեղծելու ժամանակացույցը հաստատելու մասին» N 1646 որոշմամբ` երևան քաղաքում և հանրապետության 5 մարզում գործում են Երեխայի խնամքի ու պաշտպանության 7 հաստատություն:

Երեխայի պաշտպանության համակարգի բարեփոխումների արդյունքում 17 գիշերօթիկ դպրոց վերակազմակերպվել են 10 հանրակրթական դպրոցի, 7-ը` անապահով ընտանիքների երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության: Գործունեության հիմնական ուղղվածությունը` օգնել ծնողներին երեխայի խնամքի, դաստիարակության և ուսման հարցում, ապահովելով նրա զարգացումը իր համայնքում, ընտանիքում, հարազատ միջավայրում:

4. 2006 թ. սկսած հանրապետությունում իրականացվել է «Խնամատար ընտանիք» փորձնական ծրագիրը, որի շրջանակներում 2004 թ-ից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՕՖ-ի երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնի կողմից համատեղ անցկացված աշխատանքների շնորհիվ 18 մանկատան նախկին սան դաստիարակվում են 16 խնամատար ընտանիքներում: 2008 թ. մայիսի 8-ին ՀՀ Կառավարության` «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու Կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության վճարման կարգն ու չափը և խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 459-Ն որոշմամբ հաստատված է գործընթացի իրավական հիմնավորումը: Մինչև 2008 թ. նրանց խնամքի համար վճարումները կատարվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցների հաշվին: 2008 թ. սկսած պետական բյուջեից ֆինանսավորվում է մանկատան 22 նախկին սաների խնամքը 20 խնամատար ընտանիքներում:

5. 2000 թ-ից Երևանում գործում է Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնը (ներկայում Երեխաների աջակցության հիմնադրամը), որն աջակցում է դժվար իրավիճակներում հայտնված, այդ թվում թափառաշրջիկ և մուրացիկ երեխաներին: Կենտրոնում իրականացվում է երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնումը:

6. 2005 թ-ից Երևանում, իսկ 2006 թ-ից նաև Գյումրիում պետական ֆինանսավորմամբ ստեղծվել և գործում են երեխաների ցերեկային խնամքի սոցիալական հոգածության 2 կենտրոն: Կենտրոնում կարող են միաժամանակ սպասարկվել 100 երեխա:

7. 2008 թ. պետական բյուջեից ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում գործող երեխաների խնամքի 4 ցերեկային կենտրոն: Կենտրոնները գործում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հույսի կամուրջ» ոչ պետական կազմակերպության հետ համատեղ կնքված պայմանագրի հիման վրա, դժվար իրավիճակներում գտնվող երեխաներին տրամադրում են սոցիալական հոգածության ծառայություններ: Կենտրոնների մատուցած ծառայություններից ներկայում օգտվում են հաշմանդամ կամ սոցիալ-հոգեբանական խնդիրներ ունեցող 600 երեխաներ և պատանիներ: Երեխայի զարգացման կենտրոնների աշխատանքի հիմնական ուղղությունն է` հաշմանդամ և դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական ինտեգրումը: Նրանք սովորում են ինքնասպասարկման հմտություններ, իսկ մասնագետների կողմից իրականացվող զարգացման մեթոդիկաներ և խաղերի միջոցով վերհանում երեխայի հնարավորությունները և հզորացնում դրանք:

8. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից վերջին տարիներին հանրապետության տարբեր մարզերում ստեղծվել և գործում են երեխայի զարգացման և վերականգնման 7 կենտրոն, 2008 թ-ից` նաև երեխաների հոգածության Սյունիքի մարզի Գորիսի ցերեկային կենտրոնը:

9. «Վորլդ Վիժն» միջազգային ոչ պետական կազմակերպությունը հանրապետության 6 մարզերում ստեղծել է հաշմանդամ և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ցերեկային խնամքի 15 համայնքային կենտրոն:

10. 2002 թ. հոկտեմբերին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի (թրաֆիքինգ) հետ կապված հարցերն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի նախագահությամբ, և ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» որոշումը: Խորհրդի անդամներ են բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները: Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծվել է նաև նրան կից աշխատանքային խումբ` ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարությամբ: Խորհրդի, և նրան կից աշխատանքային խմբի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են ոլորտում ակտիվ հասարակական կազմակերպությունների ու Հայաստանում ներկայացված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՀՀ կառավարության կողմից հաստատվել և իրականացվել են Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման հայեցակարգը և Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագիրը (ՀՀ կառավարության 15 հունվարի 2004 թվականի N 58-Ն որոշում):

2007 թ. դեկտեմբերի 6-ին` ՀՀ Կառավարության N 1598-Ն որոշմամբ հաստատվեց «Հայաստանի Հանրապետությունից 2007-2009 թթ. ընթացքում մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը» և ծրագրի իրականացման ժամանակացույցը:

Հաշվի առնելով 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները և աշխատանքային խմբի շրջանակներում հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ համատեղ անցկացված կլոր-սեղան քննարկումների արդյունքները` Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի կողմից մշակվեց և 2010 թ. սեպտեմբերի 3-ին` ՀՀ կառավարության N 1140-Ն որոշմամբ հաստատվեց «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման եռամյա ազգային ծրագիրը» և ծրագրի իրականացման ժամանակացույցը:

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ կառավարության 20 նոյեմբերի 2008 թվականի N 1385-Ա որոշմամբ հաստատվել է «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը»: Վերջինս սահմանում է համագործակցության այն համակարգը, որի միջոցով պետական կառավարման մարմիններն իրականացնում են իրենց պարտականությունները մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության և այն զարգացնելու ուղղությամբ` իրենց գործունեության մեջ ռազմավարական համագործակցություն ծավալելով քաղաքացիական հասարակության հետ: ԱՈՒԿ-ի հիմնական նպատակն արդյունավետ ուղի սահմանելն է` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին ծառայություններ մատուցելու համար, այդ թվում` կացարանի, մասնագիտական բժշկական և հոգեբանական օգնության, խորհրդատվության, կրթության կամ ուսուցման մատչելիության ապահովումը:

Կարգով նախատեսված է ՀՀ աշխատանքի պետական տեսչության մասնակցությունը հանցագործության նախականխման, կանխարգելման և բացահայտման գործընթացներում:

Հայաստանի Հանրապետությունը միացել է մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարին առնչվող բոլոր միջազգային և տարածաշրջանային իրավական փաստաթղթերին:

ՀՀ-ն վավերացրել է ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» 2000 թ. կոնվենցիան և դրան կից` «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ» թիվ 1 ու «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» թիվ 2 կամընտիր արձանագրությունները (1), ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային կից կամընտիր արձանագրությունը Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին (2), Եվրախորհրդի 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» կոնվենցիան (3), որի դրույթների ՀՀ կողմից կատարման վերաբերյալ առաջին զեկույցը պետք է ներկայացվի ԵԽ 2011 թ. աշնանը:

__________________________

1) ՀՀ համար ուժի մեջ են մտել 2003 թ.-ի ապրիլի 19-ին:

2) ՀՀ համար ուժի մեջ է մտել 2005 թ.-ի հուլիսի 30-ին:

3) ՀՀ համար ուժի մեջ է մտել 2008 թ.-ի ապրիլի 19-ին:

 

Հայաստանի Հանրապետությունը միացել է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» թիվ 29, «Հարկադիր աշխատանքի վերացման մասին» թիվ 105 (4) և «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» թիվ 182 կոնվենցիային (5):

__________________________

4) ՀՀ համար ուժի մեջ են մտել 2005 թ.-ի դեկտեմբերի 17-ին:

5) ՀՀ համար ուժի մեջ է մտել 2006 թ.-ի հունվարի 2-ին:

 

11. 2010 թ. Հայաստանում 2003 թ-ից գործող «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից իրականացվեց «Խաթարվող մանկություն... Երեխաների թրաֆիքինգը Հայաստանում թիրախ խմբերի և հանրային իրազեկվածության ուսումնասիրություն» հետազոտությունը: Աշխատանքի ընթացքում վերհանվել են երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական-օրենսդրական ռեսուրսները, կատարվել բնակչության իրազեկվածության աղբյուրների վերլուծությունը, ինչպես նաև երևույթի դեմ պայքարի բովանդակության և ձևերի զարգացումը: ՈՒսումնասիրության արդյունքները ս.թ. ապրիլին ներկայացվել են երեխաների հիմնահարցերով զբաղվող շահագրգիռ պետական և ոչ պետական կազմակերպությունների քննարկմանը:

12. 2010 թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և «Վորլդ Վիժն» կազմակերպության աջակցությամբ մշակվել և ներդրվել է Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների հաշվառման ավտոմատացված տեղեկատվական համակարգը:

Համակարգի շտեմարանը բաղկացած է 3 ինտերֆեյսից. այն պարունակում է տեղեկատվություն`

ա) Ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց, այդ թվում

- մանկատներում,

- երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում,

- բուժական և այլ հաստատություններում խնամվող,

- սոցիալապես անապահով ընտանիքների,

- խնամատար ընտանիքներում գտնվող,

- հաշմանդամ, կրթության առանձնահատուկ կարիք ունեցող,

- մուրացիկ, թափառաշրջիկ,

- իրավախախտ,

- բռնության ենթարկված երեխաների մասին:

բ. Որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների, որդեգրողի թեկնածուի և որդեգրողի վերաբերյալ տեղեկատվություն:

գ. Երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր:

13. ՀՀ ոստիկանության և «Project Harmony» միջազգային հասարակական կազմակերպության փոխհամագործակցության շրջանակներում հանրապետության հանրակրթական դպրոցներում ուսուցիչների և ոստիկանի անմիջական մասնակցությամբ, ինտերակտիվ ուսուցման միջոցով, անց են կացվում դասընթացներ` իրավական տարբեր թեմաներով, այդ թվում նաև բռնության վերաբերյալ, որը անչափահասներին հնարավորություն է տալիս սովորել ու գիտենալ իրենց իրավունքներն ու պարտականությունները, իրազեկվելու ՀՀ-ում գործող օրենսդրական դաշտին:

Բռնությունների կանխարգելման նպատակով իրականացվել են միջոցառումներ, որոնք արտացոլվել են զանգվածային լրատվության միջոցներով: Բռնության կանխարգելման համար պատասխանատու մարմինների և կազմակերպությունների մասնակցությամբ ներկայացվել են հեռուստահաղորդումներ, մամլո ասուլիսներ, ինչպես նաև տպագրվել են հոդվածներ:

Երեխաների իրավունքների պաշտպանության, բարեփոխումների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանության և «Project Harmony» կազմակերպության համատեղ ուժերով 2006 թ.-ից 2010 թ. ընթացքում Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում, (Թումանյանում, Ճամբարակում և Թալինում բացվեցին համայնքային վերականգնողական արդարադատության կենտրոններ, որոնք վերաինտեգրման աշխատանքներում կարևոր դեր են խաղում: Վերոհիշյալ կենտրոնները աննախադեպ են այն առումով, որ այստեղ ոստիկանը, սոցիալական աշխատողը, հոգեբանը և կենտրոնի աշխատանքներում ընդգրկված կամավորները միասին լայնածավալ աշխատանքներ են իրականացնում իրավախախտ անչափահասների հետ: Կենտրոնների հիմնական խնդիրն այն է, որ իրավախախտ անչափահասները տեղափոխվեն այնպիսի միջավայր, որտեղ շեշտը դրված է բարոյականության և մարդկային արժեքների սկզբունքների, պատասխանատվության, հաշվետու լինելու և քաղաքացիականության վրա: Նրանց պետք է ցույց տալ, թե ինչ ազդեցություն է ունեցել իրենց իսկ կատարած իրավախախտումը կամ արարքը տուժողի և հասարակության վրա: Նրանք պետք է սովորեն կարեկցել տուժողին, նրանց պետք է հնարավորություններ ընձեռնել` զինվելու հասարակության արդյունավետ անդամ լինելու համար անհրաժեշտ հմտություններով: Նրանց պետք է շարունակաբար առաջարկել (և ոչ թե պարտադրեք) համագործակցել հասարակության հետ և հնարավորինս շուտ այդ համագործակցության ցանկությունը համապատասխան միջավայրում դրսևորելու հնարավորություն ընձեռնել: Այսինքն համայնքային վերականգնողական կենտրոնը մեր հանրապետության համար այլընտրանքային ծառայության նոր մոդել է օրինազանց անչափահասների համար, որն արդեն իսկ տվել է իր դրական արդյունքները:

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն, մասնավորապես, հանրային և մասնավոր դպրոցների թվի, քաղաքային և գյուղական վայրերում նշված դպրոցների աշխարհագրական բաշխվածության, դասարանների միջին չափերի և ուսուցիչ/աշակերտ հարաբերակցության վերաբերյալ, թվային տվյալներ տարրական և միջնակարգ դպրոցների աշակերտների թվի, պետության խնամքի տակ գտնվող երեխաների թվի, ծնողական ընտանիքներում և խնամքի հաստատություններում տեղավորված երեխաների թվի, երեխայի խնամքի հաստատությունների յուրաքանչյուր խմբում տեղավորված երեխաների թվի, մեկուսարաններում և կալանավայրերում գտնվող անչափահասների թվի մասին:

 

Երեխաները պետական և ոչ պետական մանկատներում, 2006-2008 (6)

Children in the state and non-state orphanages, 2006-2008

Ըստ տարիքային խմբերի, տոկոսներով

Percentage by age-specific groups

_______________________

6) Աղբյուրը` սոցիալական ոլորտի վիճակագրություն, ՀՀ ԱՎԾ: Source: Social Statistics, NSS of RA.

 

.________________________________________________________.

|Տարիքը            |   2006  |   2007  |   2008  | Age   |

|__________________|_________|_________|_________|       |

|                  |Ա/G |Տ/B |Ա/G |Տ/B |Ա/G |Տ/B |       |

|__________________|____|____|____|____|____|____|_______|

|Մինչև  1 տարեկան  |57.6|42.4|57.6|42.4|50.6|49.4|Under 1|

|__________________|____|____|____|____|____|____|_______|

|1-6               |43.3|56.7|43.3|56.7|39.5|60.5|1-6    |

|__________________|____|____|____|____|____|____|_______|

|7-9               |47.4|52.6|47.4|52.6|45.0|55.1|7-9    |

|__________________|____|____|____|____|____|____|_______|

|10-15             |53.6|46.4|53.6|46.4|50.6|49.4|10-15  |

|__________________|____|____|____|____|____|____|_______|

|16-18             |53.2|46.8|53.2|46.8|50.6|49.4|16-18  |

|__________________|____|____|____|____|____|____|_______|

|19 և  բարձր       |64.3|35.7|64.3|35.7|  - |  - |19 +   |

|__________________|____|____|____|____|____|____|_______|

|Ընդամենը          |50.6|49.4|50.6|49.4|46.8|53.2|Total  |

.________________________________________________________.

 

Երեխաները պետական և ոչ պետական մանկատներում, 2006-2008 թթ.

Children in the state and non-state orphanages, 2006-2008

Ըստ տարիքային խմբերի, ընդամենի նկատմամբ, տոկոսներով

Percentage by age-specific groups proportional to total

 

.____________________________________________________________.

|Տարիքը          |   2006    |   2007    |   2007    | Age   |

|________________|___________|___________|___________|       |

|                |Ա/G  |Տ/B  |Ա/G  |Տ/B  |Ա/G  |Տ/B  |       |

|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_______|

|Մինչև  1 տարեկան|  6.6|  4.9|  8.7|  7.8|  7.3|  6.8|Under 1|

|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_______|

|1-6             | 18.3| 24.6| 16.7| 24.8| 23.4| 27.7|1-6    |

|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_______|

|7-9             | 16.1| 18.3| 15.5| 17.7| 13.2| 13.6|7-9    |

|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_______|

|10-15           | 38.9| 34.6| 37.3| 34.2| 34.8| 32.2|10-15  |

|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_______|

|16-18           | 18.5| 16.7| 21.8| 15.5| 21.3| 19.7|16-18  |

|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_______|

|19 և  բարձր     |  1.6|  0.9|   - |   - |   - |   - |19 +   |

|________________|_____|_____|_____|_____|_____|_____|_______|

|Ընդամենը        |100.0|100.0|100.0|100.0|100.0|100.0|Total  |

.____________________________________________________________.

 

Մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասներն ըստ ՀՀ մարզերի, 2008 թ.

Beggars and homeless teenagers by RA marzes, 2008

Տոկոսներով

Percentage

 

._____________________________________________________.

|Մարզեր          |Բաշխումն   |Ընդամենի   |Regions     |

|                |ըստ սեռի   |նկատմամբ   |            |

|                |Distribu-  |           |            |

|                |tion by sex|           |            |

|________________|___________|___________|____________|

|                |Ա/G  |Տ/B  |Ա/G  |Տ/B  |            |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|ք. Երևան        |    -|    -|    -|    -|Yerevan     |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Արագածոտն       |    -|    -|    -|    -|Aragatsotn  |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Արարատ          |    -|    -|    -|    -|Ararat      |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Արմավիր         |    -|    -|    -|    -|Armavir     |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Գեղարքունիք     |    -|    -|    -|    -|Gegharkunik |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Լոռի            |    -|100.0|    -| 16.7|Lori        |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Կոտայք          |100.0|    -| 40,0|    -|Kotayk      |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Շիրակ           | 37,5| 62,5| 60,0| 83,3|Shirak      |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Սյունիք         |    -|    -|    -|    -|Syunik      |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Վայոց ձոր       |    -|    -|    -|    -|Vayots dzor |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Տավուշ          |    -|    -|    -|    -|Tavush      |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Ընդամենը ՀՀ     | 45,5| 54,5|100.0|100.0|Total in RA |

._____________________________________________________.

 

Երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում, մանկապատանեկան

ստեղծագործական կենտրոններում սովորողների բաշխվածությունն ըստ

բաժանմունքների, 2008/2009 ուսումնական տարում

Students' distribution in musical, culture, art schools, and youth

creative centers by sectors, 2008/2009

Տոկոսներով

Percentage

 

.____________________________________________________________________.

|Մարզեր                   |Բաշխումն   |Ընդամենի   |                  |

|                         |ըստ սեռի   |նկատմամբ   |                  |

|                         |Distribu-  |Proportion |                  |

|                         |tion by sex|to total   |                  |

|_________________________|___________|___________|__________________|

|                         |Ա/G  |Տ/B  |Ա/G  |Տ/B  |                  |

|_________________________|_____|_____|_____|_____|__________________|

|Դաշնամուրի               | 81.5| 18.5| 40.3| 21.2|Piano             |

|_________________________|_____|_____|_____|_____|__________________|

|Ժողովրդական գործիքներ    | 41.4| 58.6|  5.1| 16.7|Folk instruments  |

|_________________________|_____|_____|_____|_____|__________________|

|Լարային գործիքներ        | 52.6| 47.4|  3.2|  6.6|String instruments|

|_________________________|_____|_____|_____|_____|__________________|

|Տեսական                  | 67.7| 32.3|  0.8|  0.9|Theoretical       |

|_________________________|_____|_____|_____|_____|__________________|

|Վոկալի                   | 73.0| 27.0|  4.1|  3.5|Vocal             |

|_________________________|_____|_____|_____|_____|__________________|

|Փողային գործիքներ        | 13.5| 86.5|  0.4|  6.1|Wind instruments  |

|_________________________|_____|_____|_____|_____|__________________|

|Նկարչություն             | 61.8| 38.2|  9.1| 12.9|Drawing           |

|_________________________|_____|_____|_____|_____|__________________|

|Պարարվեստի               | 81.0| 19.0| 17.0|  9.2|Dancing           |

|_________________________|_____|_____|_____|_____|__________________|

|Թատերական                | 72.8| 27.2|  1.0|  0.9|Theatrical        |

|_________________________|_____|_____|_____|_____|__________________|

|Խմբավարային              | 25.0| 75.0|  0.0|  0.0|Study group       |

|_________________________|_____|_____|_____|_____|__________________|

|Գեղարվեստի               | 61.2| 38.8|  2.7|  3.9|Art               |

|_________________________|_____|_____|_____|_____|__________________|

|Դեկորատիվ կիրառական      | 76.2| 23.8|  6.7|  4.9|Decorative        |

|արվեստի                  |     |     |     |     |applied art       |

|_________________________|_____|_____|_____|_____|__________________|

|Արվեստի պատմություն      | 44.4| 55.6|  0.0|  0.0|Art history       |

|_________________________|_____|_____|_____|_____|__________________|

|Երգչախմբային             | 66.1| 33.9|  0.8|  0.9|Choir             |

|_________________________|_____|_____|_____|_____|__________________|

|Այլ                      | 62.3| 37.7|  8.8| 12.3|Other             |

|_________________________|_____|_____|_____|_____|__________________|

|Ընդամենը                 | 70.1| 29.9|100.0|100.0|Total             |

.____________________________________________________________________.

 

Երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում, մանկապատանեկան

ստեղծագործական կենտրոններում սովորողների բաշխվածությունն ըստ

բաժանմունքների, 2007/2008 ուսումնական տարում

Students' distribution in musical, culture, art schools, and youth

creative centers by sectors, 2008/2009

Տոկոսներով

Percentage

 

._____________________________________________________.

|Մարզեր          |Բաշխումն   |Ընդամենի   |            |

|                |ըստ սեռի   |նկատմամբ   |            |

|                |Distribu-  |Proportion |            |

|                |tion by sex|to total   |            |

|________________|___________|___________|____________|

|                |Ա/G  |Տ/B  |Ա/G  |Տ/B  |            |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|ք. Երևան        | 68.4| 31.6| 45.3| 48.3|Yerevan     |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Արագածոտն       | 67.5| 32.5|  1.3|  1.4|Aragatsotn  |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Արարատ          | 74.7| 25.3|  8.5|  6.6|Ararat      |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Արմավիր         | 71.9| 28.1|  4.6|  4.1|Armavir     |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Գեղարքունիք     | 70.8| 29.2|  6.0|  5.8|Gegharkunik |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Լոռի            | 73.8| 26.2|  5.9|  4.9|Lori        |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Կոտայք          | 68.5| 31.5|  8.6|  9.1|Kotayk      |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Շիրակ           | 70.5| 29.5|  7.7|  7.4|Shirak      |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Սյունիք         | 70.0| 30.0|  5.5|  5.5|Syunik      |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Վայոց ձոր       | 68.4| 31.6|  2.2|  2.3|Vayots Ozor |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Տավուշ          | 68.6| 31.4|  4.4|  4.6|Tavush      |

|________________|_____|_____|_____|_____|____________|

|Ընդամենը ՀՀ     | 69.8| 30.2|100.0|100.0|Total       |

._____________________________________________________.

 

Հանցագործություն կատարած անձինք ըստ հանցատեսակների, 2007-2008 թթ.

Criminals by type of crime, 2007-2008

Բաշխումն ըստ սեռի, տոկոսներով

Percentage Distribution by sex

 

._____________________________________________________________________.

|Հանցագործության տեսակը  |   2007   |   2008    |Type of crime        |

|                        |__________|___________|_____________________|

|                        |Կ/W |Տ/M  |Կ/W  |Տ/M  |                     |

|_____________________________________________________________________|

|              Անչափահասներ, մինչև  18 տարեկաններ                     |

|                       Children under 18                             |

|_____________________________________________________________________|

|Դիտավորյալ սպանություն  |50.0| 50.0|    -|100.0|Intentional homicide |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|Սպանության փորձ         |   -|    -|    -|100.0|Attempted homicide   |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|Ծանր մարմնական վնասվածքի|   -|100.0|    -|100.0|Serious physical     |

|հասցնում                |    |     |     |     |injuries             |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|Գողություն              | 0.4| 99.6|    -|100.0|Robbery              |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|Ավազակություն           |   -|100.0|    -|100.0|Fraud                |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|Կողոպուտ                |   -|100.0|    -|100.0|Burglary             |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|Խարդախություն           |   -|100.0|    -|100.0|Swindle              |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|Խուլիգանություն         |20.0| 80.0| 10.0| 90.0|Juvenile delinquency |

|                        |    |     |     |     |(hooliganism)        |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|Թմրամոլություն          |   -|100.0|    -|100.0|Drug-related crime   |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|Ապօրինի զենք, զինամթերքի|   -|100.0|    -|100.0|Illegal weapons      |

|կրում                   |    |     |     |     |possession           |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|Այլ հանցագործություններ | 9.1| 90.9| 13.0| 87.0|Other crimes         |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|Ընդամենը                | 2.2| 97.8|  2.5| 97.5|Total                |

._____________________________________________________________________.

 

Հանցագործություն կատարած դատապարտված անձինք ըստ հանցատեսակների,

2007-2008 թթ.

Convicted persons by type of crime, 2007-2008

Բաշխումն ըստ սեռի, տոկոսներով

Percentage Distribution by sex

 

._____________________________________________________________________.

|Հանցագործության տեսակը  |   2007   |   2008    |Type of crime        |

|                        |__________|___________|_____________________|

|                        |Կ/W |Տ/M  |Կ/W  |Տ/M  |                     |

|_____________________________________________________________________|

|              Անչափահասներ, մինչև  18 տարեկաններ                     |

|                       Chitdren under 18                             |

|_____________________________________________________________________|

|Դիտավորյալ սպանություն  |   -|100.0|    -|100.0|Intentional homicides|

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|Դիտավորյալ ծանր         |   -|100.0|    -|100.0|                     |

|մարմնական վնասվածք      |    |     |     |     |                     |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|Գույքի հափշտակում       |   -|100.0|  3.2| 96.8|Stealing of property |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|այդ թվում`              |    |     |     |     |including:           |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|գողության միջոցով       |   -|100.0|  3.6| 96.4|by robbery           |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|կողոպուտի միջոցով       |   -|100.0|    -|100.0|by fraud             |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|ավազակության միջոցով    |   -|100.0|    -|100.0|by burglary          |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|խարդախության միջոցով    |   -|    -|    -|    -|by swindle           |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|Խուլիգանություն         |   -|100.0| 50.0| 50.0|Juvenile delinquency |

|                        |    |     |     |     |(hooliganism)        |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|Թմրանյութերի հետ կապված |   -|100.0|    -|100.0|Drug-related crime   |

|հանցագործություններ     |    |     |     |     |                     |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|Այլ հանցագործություններ | 3.0| 97.0|    -|100.0|Other crimes         |

|________________________|____|_____|_____|_____|_____________________|

|Ընդամենը                | 0.6| 99.4|  2.8| 97.2|Total                |

._____________________________________________________________________.

 

Հատուկ քանակակազմի թվաքանակը քրեակատարողական ծառայության

հիմնարկներում, 2005-2088 թթ.

Special personnel in correctional istitutions, 2005-2007

Տոկոսներով

Percentage

 

._______________________________________________________________.

|                    |          Բաշխումն ըստ սեռի               |

|                    |          Distribution by sex             |

|                    |__________________________________________|

|                    |  2005   |   2006   |   2007   |   2008   |

|                    |_________|__________|__________|__________|

|                    |Կ/W |Տ/M |Կ/W |Տ/M  |Կ/W |Տ/M  |Կ/W |Տ/M  |

|____________________|____|____|____|_____|____|_____|____|_____|

|Անչափահաս Teenagers | 2.4|97.6|   -|100.0|   -|100.0| 1.8| 98.2|

|____________________|____|____|____|_____|____|_____|____|_____|

|Ընդամենը Total      | 3.0|97.0| 2.8| 97.2| 2.4| 97.6| 3.0| 97.0|

._______________________________________________________________.

 

2. Անչափահասների պատիժը կրելու հիմնարկ է հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը, որտեղ 2010 թ. մայիսի 27-ի դրությամբ պահվում են 13 անչափահաս կալանավորված անձինք և 32 անչափահաս դատապարտյալներ:

Կալանավորվածներից յոթը ծնվել են 1992 թվականին, վեցը` 1993 թվականին: Չորս անձ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով (գողություն), չորսը` 176-րդ հոդվածով (կողոպուտ), երեքը` 175-րդ հոդվածով (ավազակություն), մեկը` 104-րդ հոդվածով (սպանություն), մեկը` 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Դատապարտյալներից 12-ը ծնվել են 1993 թվականին, 15-ը` 1992 թվականին, 2-ը` 1994 թվականին, 3-ը` 1991 թվականին:

Տասնչորս անչափահասներ դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով (գողություն), չորսը` 176-րդ հոդվածով (կողոպուտ), չորսը` 175-րդ հոդվածով (ավազակություն), ինը` 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), մեկը` 138-րդ և 139-րդ (բռնաբարություն և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածներով:

 

Հոդված 17-ի կիրարկման հետ կապված Սոցիալական Իրավունքների Եվրոպական

Հանձնաժողովի 2007 թ. եզրակացությունների առնչությամբ հայտնում ենք.

 

1. Հանձնաժողովն արձանագրում է, որ ծնունդների չգրանցումը գործնականում խնդիր է, որը կարող է պայմանավորված լինել տան պայմաններում ծնունդների թվի աճով, երեխայի ծնունդի գրանցման համար հեռավոր բնակավայրերից շրջանային կենտրոններ ուղևորվելու հետ կապված դժվարություններով, ինչպես նաև գրանցման ընթացակարգի պահանջներով: Հանձնաժողովը խնդրում է, որ հաջորդ հաշվետվության մեջ ներկայացվի տեղեկատվություն այս միտմանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին:

Ծնունդների չգրանցումը Հայաստանի Հանրապետությունում իրական խնդիր է, որն ունի անհապաղ լուծման կարիք: Ծննդի գրանցման ուշացումը, ձգձգումը կամ ծնունդը չգրանցելը խոչընդոտ է հանդիսանում անձի իրավունակության լիարժեք իրականացման համար, ընթացակարգային (պրոցեսուալ) նորմերի պահանջները չբավարարելը խոչընդոտում է նյութական նորմի պահանջի իրականացումը, ինչի հետևանքով անձի իրավունքները կարող են ոտնահարվել: Գիտակցելով խնդրի արդիականությունը ու կարևորությունը, Հայաստանի Հանրապետության Կառավարության առաջարկությամբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` հանրապետությունում ծնունդների գրանցման և հաշվառումից դուրս մնացած երեխաների գրանցման, մանկական մահացության գրանցման հետ կապված խնդիրների վերհանման, ինչպես նաև այդ ոլորտի օրենսդրությունն ուսումնասիրելու, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու համար:

Նպատակը` ստեղծել և ոլորտում ներդնեք իրական գործուն մեխանիզմներ, որպեսզի հնարավորինս կանխվեն երեխաների ծնունդները չգրանցելու դեպքերը և հայտնաբերվեն ծննդյան գրանցում չունեցող երեխաներն ու չափահաս անձինք, մանկական մահացության չգրանցված դեպքերը, և վերջիններս ապահովվեն համապատասխան փաստաթղթերով: Ի դեպ ծնունդների չգրանցման խնդիրները արձանագրվել են երկրում դեռևս 2001 թ-ից:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի իրականացված «Գյուղական վայրերի համապարփակ զարգացման մասնակցային ծրագրի» շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզում իրականացված սոցիալ-տնտեսական ծրագրի տվյալների համաձայն` 4432 անչափահաս բնակիչ ունեցող վեց համայնքներում ծրագրի կողմից հայտնաբերված ծննդյան վկայական չունեցող երեխաների թիվը կազմել է 118, որոնցից 88-ը` մասնագետների աջակցությամբ ձեռք են բերել ծննդյան վկայականներ:

ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի աջակցությամբ 2009 թ. հանրապետության Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Երևան քաղաքում «Ծննդի պետական գրանցում չստացած երեխաների հայտնաբերում և ուղղորդում» ծրագրով իրականացվել են հետազոտություններ, որոնց արդյունքում ուսումնասիրված 1300 երեխայից արձանագրվել են ծննդյան վկայական չունեցող 145 երեխա:

2010 թ. հունիս ամսվա դիտարկումների արդյունքների համաձայն ծննդյան վկայական արդեն տրամադրվել են 92 երեխայի: Գործընթացը շարունակվում է:

Ծրագիրն իրականացվել է «ՀՕՄ» ոչ պետական կազմակերպության կողմից` 2009 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում: Աշխատանքների արդյունքում վերհանվել են խախտումների հիմնական պատճառները`

. մոր անձնագիր չունենալը,

. մոր բացակայությունը կամ տեղեկացված չլինելը,

. ծնողների ամուսնության գրանցման բացակայությունը,

. տնային ծննդաբերությունները և այլ պատճառներ,

. ֆինանսական խնդիրները,

. գործող իրավական դաշտի զգալի բացթողումները:

Վերհանված խնդիրների շրջանակներում իրականացվում է համակարգային գնահատում և առաջարկությունների մշակում օրենսդրության բացահայտված խնդիրների հետ փոխկապակցված պատճառների հստակեցման համար, հասցեական տվյալների հավաքագրում, ծնունդի գրանցման և ընթացակարգերին ու մեխանիզմներին վերաբերող անհրաժեշտ ենթաօրենսդրական և իրավական ակտերի մշակում, ծնունդի չգրանցման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ վերլուծություն ըստ ոլորտների: Ի դեպ կարգավորված է մանկատներում խնամվող երեխաների ծննդյան վկայական չունեցող բոլոր երեխաների ծննդյան վկայականների ձևակերպման խնդիրը:

Հայաստանում 2011 թ. անց է կացվելու հերթական մարդահամարը, որի տվյալների հավաքագրման ձևաթղթերում ներառված են նաև երեխայի ծննդի գրանցման մասին հարցադրումներ:

Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների` հանրապետությունում գրանցված են 0-4 տարեկան երեխաների ծնունդների 96,6%:

Ծնունդների և մանկական մահացության դեպքերի գրանցման և դասակարգման խնդիրները իրականացվում են «Մանկական մահացության և ծնունդների գրանցման և դասակարգման հիմնախնդիրների հետ կապված իրավիճակը բարելավելու մասին» ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 16-ի N 949-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգերով:

ՔԿԱԳ մարմիններում նորածնի ծննդի գրանցումը կատարվում է ՀՀ Կառավարության հիշյալ որոշման, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ առողջապահության նախարարի 2008 թ. դեկտեմբերի 10-ի N 1806-Ն Հրամանի պահանջներին համապատասխան` «Ծննդյան մասին բժշկական վկայականի» հիման վրա: Վկայականը տրվում է ծննդկանի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

Հատուկ նշանակություն ունեն ընտանիքի, կանանց և Երեխաների իրավունքների պաշտպանության մարզային բաժինները, որոնք, սերտ համագործակցելով համայնքների հետ, պետք է աջակցեն երեխաների ծնունդները չգրանցելու և մանկական մահացության չգրանցված դեպքերի հայտնաբերմանը, երևույթի կանխարգելմանը, ծննդյան գրանցում չունեցող երեխաներին ու չափահաս անձանց փաստաթղթերով ապահովելու խնդրի լուծմանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ս.թ. մայիսին քննարկվել է ՀՀ Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունը, այդ թվում ծնունդների չգրանցման վերաբերյալ:

2. Հաշվետվության մեջ նշվում է նաև, որ ամուսնական հարաբերություններից դուրս ծնված երեխաների համար սահմանված չեն խնամակալության կամ հոգաբարձության առանձնակի հարաբերություններ:

. ՀՀ Ընտանեկան օրենսգրքի «Երեխաները, որոնց նկատմամբ սահմանվում է խնամակալություն կամ հոգաբարձություն» N 134 հոդվածում ամրագրված է, որ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում է այն երեխաների նկատմամբ, ովքեր մնացել են առանց ծնողական խնամքի` նրանց պահելու, դաստիարակելու և կրթություն տալու, ինչպես նաև իրավունքները և շահերը պաշտպանելու նպատակով:

. Խնամակալություն կամ հոգաբարձություն առանձնակի հարաբերություններ սահմանված չեն, քանի որ ամուսնությունից դուրս ծնված երեխան ունի օրինական ներկայացուցիչ` 2 ծնող, կամ մեկ ծնող` միայնակ մայր: Ամուսնությունից դուրս ծնված երեխաների խնամակալության հատուկ միջոցներ չկան, քանի որ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրույթներից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքներից: Հաշվետվության մեջ նշվում է նաև, որ ամուսնական հարաբերություններից դուրս ծնված երեխաների համար սահմանված չեն խնամակալության կամ հոգաբարձության առանձնակի հարաբերություններ:

3. Ինչ վերաբերում է ժառանգության իրավունքին, ապա հաշվետվության մեջ հղում է արվում ՀՀ «Երեխայի իրավունքների մասին» օրենքին, որի համաձայն յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ստանալու մահացած ծնողների ժառանգությունն անկախ ապրուստի վայրից: Հանձնաժողովը կցանկանար ստանալ հավաստիացում այն մասին, որ ամուսնությունից դուրս ծնված երեխաները օգտվում են ժառանգության միևնույն իրավունքներից, ինչ ամուսնության մեջ ծնվածները: Այն կցանկանար հարցնել նաև, թե արդյոք ալիմենտ վճարելու պարտավորությունը հավասարապես կիրառվում է և ամուսնությունից դուրս, և ամուսնության ներսում ծնված երեխաների դեպքում:

Հանձնաժողովը կցանկանար իմանալ, թե արդյոք որդեգրված երեխան ունի իր կենսաբանական ծնողների մասին տեղեկատվության իրավունք:

. ՀՀ Օրենսգրքի «Ամուսնության մեջ չգտնվող անձանցից ծնված երեխաների իրավունքներն ու պարտականությունները» 40-րդ հոդվածը սահմանում է, որ օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով հայրությունը որոշելիս երեխաները ծնողների և նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները:

. ՀՀ ընտանեկան օրենսգրքի «Հայրությունը դատական կարգով որոշելը» N 36 հոդվածի համաձայն` «Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով` համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո վերջինիս ներկայացված դիմումի հիման վրա: Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:

. Հայրությունը դատական կարգով որոշելու արդյունքում ամուսնության մեջ չգտնվող ծնողներից ծնված երեխան ձեռք է բերում ալիմենտ ստանալու իրավական հիմքերը:

. Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի` 128 հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխայի որդեգրման գաղտնիքը պահպանվում է օրենքով: Երեխայի որդեգրման մասին վճիռ կայացրած դատավորները կամ որդեգրման պետական գրանցում իրականացնող քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի ղեկավարը և աշխատողները, ինչպես նաև որդեգրման մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման գաղտնիքը:

. 2 կետի համաձայն` հոդվածի 1-ին մասում նշված անձինք, որոնք հրապարակում են երեխաների որդեգրման գաղտնիքը նրա որդեգրողների կամքին հակառակ, պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով;

. Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի «Որդեգրման գաղտնիքը հրապարակելու կամ որդեգրության համաձայնություն տալուն հակելը կամ հարկադրելը» 169-րդ հոդվածը ամրագրում է, որ որդեգրման գաղտնիքը որդեգրողի կամքի հակառակ հրապարակելն այն անձի կողմից, որը որդեգրման փաստը պարտավոր էր պահպանել, որպես ծառայողական կամ մասնագիտական գաղտնիք, պատժվում է տուգանքով կամ կալանքով:

. ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածում նշվում է` «Երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք»:

. Վավերացնելով 1992 թվականին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիան, Հայաստանի Հանրապետությունը որպես գերակայություն է ընդունում տվյալ փաստաթղթում ներկայացված նորմերը, այդ թվում Կոնվենցիայի նշված հոդվածի տեսանկյունից, հաշվի առնելով Նաև ազգային օրենսդրության դրույթները:

. Ինչ վերաբերում է երեխայի իր կենսաբանական ծնողների մասին տեղեկատվության իրավունքին, ապա այն օրենքում հատուկ չի նշվում:

4. Հանձնաժողովն արձանագրում է տղամարդկանց և կանանց համար օրենքով սահմանված ամուսնական տարիքը` 18 և 17, և հարցնում, թե ինչով է պայմանավորված նման տարբերությունը և արդյոք նախատեսվում է հավասարեցնել այդ տարիքը:

2010 թ-ին ՀՀ Ազգային ժողովը մշակել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է հավասարեցնել տղամարդկանց և կանանց համար նվազագույն ամուսնական տարիքը` դարձնելով այն 18: Օրենքի նախագիծը ներկայումս գտնվում է շրջանառության մեջ:

5. Հանձնաժողովը խնդրում է իրեն տեղեկացնել, թե իրականացվել կամ նախատեսվում են լրացուցիչ միջոցառումներ հաստատություններում գտնվող երեխաների թվի կրճատման ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, մանկատներ ընդունվող երեխաների թիվը ներկայումս ունի նվազելու միտում, ինչին զգալիորեն նպաստում է համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորումը, ինչպես նաև երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների արդյունքում 2007 թ-ին ստեղծված և հանրապետության 5 մարզերում`

- Տավուշի մարզ-քաղաք Իջևան-1,

- Կոտայքի մարզ-քաղաք Բյուրեղավան-1,

- Շիրակի մարզ-քաղաք Գյումրի-1,

- Լոռու մարզ-քաղաք Վանաձոր-1,

- Սյունիքի մարզ-քաղաք Կապան-1

- և Երևան քաղաքում-2,

ընդհանուր թվով 7 երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների գործունեությունը:

Հաստատություններն աջակցում են անապահով, անբարենպաստ պայմաններում գտնվող ընտանիքներին` երեխաների խնամքի և դաստիարակության հարցում:

Ընտանիքից զրկված երեխայի իրավունքն ընտանեկան միջավայրում ապրելու ապահովելու նպատակին է ծառայում նաև խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրումը:

Կարևոր է նշել նաև երեխաների համայնքային ցերեկային կենտրոնների ստեղծումը, մասնավորապես`

- 2005 թ-ից Երևանում, իսկ 2006 թ-ից նաև Գյումրիում պետական ֆինանսավորմամբ ստեղծվել և գործում են երեխաների ցերեկային խնամքի սոցիալական հոգածության 2 կենտրոն: Կենտրոնում կարող են միաժամանակ սպասարկվել 100 երեխա:

- 2008 թ. պետական բյուջեից ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում գործող երեխաների խնամքի 4 ցերեկային կենտրոն: Կենտրոնները գործում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հույսի կամուրջ» ոչ պետական կազմակերպության հետ համատեղ կնքված պայմանագրի հիման վրա, դժվար իրավիճակներում գտնվող երեխաներին տրամադրում են սոցիալական հոգածության ծառայություններ:

Կենտրոնների մատուցած ծառայություններից ներկայում օգտվում են հաշմանդամ կամ սոցիալ-հոգեբանական խնդիրներ ունեցող 600 երեխաներ և պատանիներ: Երեխայի զարգացման կենտրոնների աշխատանքի հիմնական ուղղությունն է` հաշմանդամ և դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական ինտեգրումը: Նրանք սովորում են ինքնասպասարկման հմտություններ, իսկ մասնագետների կողմից իրականացվող զարգացման մեթոդիկաներ և խաղերի միջոցով վերհանում երեխայի հնարավորությունները և հզորացնում դրանք:

- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից վերջին տարիներին հանրապետության տարբեր մարզերում ստեղծվել և գործում են երեխայի զարգացման և վերականգնման 7 կենտրոն, 2008 թ-ից` նաև երեխաների հոգածության Սյունիքի մարզի Գորիսի ցերեկային կենտրոնը:

- «Վորլդ Վիժն» միջազգային ոչ պետական կազմակերպությունը հանրապետության 6 մարզերում ստեղծել է հաշմանդամ և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ցերեկային խնամքի 15 համայնքային կենտրոն:

6. Հանձնաժողովը խնդրում է թարմացված տեղեկատվություն երեխայի խնամքի հաստատությունների ընդհանուր թվի, նրանց բնույթի, ընտանիքներում տեղավորված երեխաների թվի համեմատ երեխայի խնամքի հաստատություններում ապրող երեխաների թվի մասին:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործում են 8 մանկատներ, որոնցից 2-ը մասնագիտացված են` նախատեսված ֆիզիկական և մտավոր զարգացման արատներ ունեցող, հաշմանդամ երեխաների, իսկ 6-ն առողջ երեխաների համար` ըստ տարիքային սահմանափակումների, ինչպես նաև երեխայի խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատություններ, այդ թվում 1-ը` բարեգործական:

1998-2004 թթ.-հանրապետությունում գրանցվել էր մանկատներում խնամվող երեխաների թվի զգալի աճ:

2008 թ. երկրորդ կիսամյակի տվյալներով` հանրապետությունում 8 պետական և 4 ոչ պետական մանկատներում խնամվում էր շուրջ 1110 երեխա:

2009 թ. հունվարի 1-ի տվյալների համաձայն պետական մանկատների սաների թիվը կազմում էր 853 երեխա, նոյեմբեր ամսվա դրությամբ` 860 երեխա, բարեգործական մանկատների` շուրջ 250 երեխա:

2010 թ. հունիսի 1-ի դրությամբ մանկատներում խնամվող պետության լրիվ խնամքի տակ գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թիվը 8 մանկատներում կազմում է 860, այդ թվում` մասնագիտացված 2 մանկատանը` 400 հաշմանդամ, իսկ միջազգային բարեգործական կազմակերպությունների հովանու ներքո գործող 3 մանկատներում` 150 երեխա:

Բարեգործական մեկ մանկատուն 2009 թ. սեպտեմբերին լուծարվել է և դարձել երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, նախատեսված անապահով ընտանիքների երեխաների համար:

2010 թ. սեպտեմբերից որպես երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն գործելու է նաև Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատունը»:

Հանրապետության Երեխայի խնամքի և պաշտպանության 7 գիշերօթիկ հաստատություններում խնամվում է 701 երեխա:

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` հասցեական և արդյունավետ քաղաքականության ներդրման նպատակով 2004 թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացնում է մանկական հաստատություններում, հարազատների կամ խնամատար ընտանիքներում ապրող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը, ինչպես նաև բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած և նրանց թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառումը:

- 2007 թ. տվյալներով կենտրոնացված հաշվառման վերցված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թիվը կազմել էր 1023,

- 2009 թ. նոյեմբերի տվյալների համաձայն` հաշվառված երեխաների ընդհանուր թիվը կազմել է 1571,

- 2010 թ.-1685 երեխա:

- 2009 թ. տվյալներով ընտանիքներում խնամվող առանց ծնողական խնամքի մնացած և բնակարանի կարիք ունեցող հաշվառված անձանց ընդհանուր թիվը կազմում է 106, որից 6-ը` արդեն ստացել են բնակարաններ:

- 2009 թ. բնակարանի կարիք ունեցող մանկատան շրջանավարտների թիվը` 170:

- 2010 թ. տվյալներով այն կազմում է 210:

Սկսած 2007 թ-ից` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նրանց յուրաքանչյուր տարի տրամադրվել են բնակարաններ: Ծրագիրը 2009 թ-ին ժամանակավորապես դադարեցվել է` պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամով և ծրագրի մեխանիզմների արդյունավետության հետագա բարձրացմամբ:

Ներկայում հաշվառված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թիվը կազմում է` 1668, որից` 684 երեխայի նկատմամբ նշանակված է խնամակալություն (հոգաբարձություն):

7. Հանձնաժողովը եզրակացնում է, որ Հայաստանում տիրող իրավիճակը չի համապատասխանում Վերանայված խարտիայի 17-րդ հոդվածի 1-ին պարբերությանն այն հիմքով, որ ընտանիքում և երեխայի այլընտրանքային խնամքում երեխայի մարմնական պատժումն արգելված չէ:

«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Հոդված 9-ի համաձայն` «Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:

«Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին արգելվում է երեխային ենթարկել բռնության, կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի: Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունը և նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից»:

ՀՀ Ընտանեկան օրենսգրքի «Երեխայի պաշտպանության իրավունքը» 43-րդ հոդվածը հատուկ նվիրված է երեխայի պաշտպանության իրավունքին, որի 2-րդ կետում, մասնավորապես, նշվում է երեխայի իր ծնողների (օրինական ներկայացուցիչների) չարաշահումներից պաշտպանվելու իրավունքը:

«Երեխայի իրավունքների և շահերի խախտման դեպքում (ընդ որում ծնողների կամ նրանցից մեկի կողմից երեխայի դաստիարակելու, կրթության տալու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ ծնողական իրավունքները չարաշահելու դեպքերում), երեխան իրավունք ունի պաշտպանության համար դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին»:

Պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին:

Նման տեղեկություններ ստանալուն պես խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի «Երեխայի վերցնելը նրա կյանքի և առողջությանը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքում» 58-րդ հոդվածում սահմանված է երեխային ծնողներից (կամ նրանցից մեկից) նրա կյանքի և առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքում վերցնելու իրավունքը, իսկ «Ծնողական իրավունքներից զրկելը» 59-րդ և «Ծնողական իրավունքներից զրկելու կարգը» 60-րդ հոդվածներում ծնողական իրավունքներից զրկելը և ծնողական իրավունքներից զրկելու կարգը, այդ թվում նաև այն դեպքում, երբ ծնողները կամ նրանցից մեկը դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում` ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը:

ՀՀ Կառավարության 2004 թ. օգոստոսի 5-ի N 1324-Ն որոշմամբ հաստատված են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները: Որոշման մեջ ներկայացված «Երեխայի իրավունքների պաշտպանությունը» թիվ 2 Չափորոշիչի 6-րդ կետը ամրագրում է, որ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվում է երեխայի պաշտպանությունը`

- հոգեբանական բռնությունից,

- ֆիզիկական բռնությունից` երեխայի նկատմամբ իրական կամ հնարավոր ֆիզիկական վնաս հասցնելուց (ապտակ, տարբեր աստիճանի վնասվածքներ, քերծվածքներ, այտույցներ, այրվածքներ, վերքեր, կոտրվածքներ, ջարդվածքներ, մարմնական պատժի այլ ձևեր),

- սեռական շահագործումից և այլասերումից,

- դաժան վերաբերմունքից,

- հանցագործություններից,

- անուշադրությունից ու անարդարությունից,

- առողջությանը վտանգող նյութերից և կյանքը վտանգող պայմաններից:

Խնամքի հաստատություններում երեխաների հանդեպ մարմնական պատժի բոլոր ձևերը խիստ արգելված են նաև գործող կանոնադրությամբ, իսկ համապատասխան չափորոշիչների ներդրման գործընթացը մշտապես հսկվում է հաստատությունների տնօրինության և վերադաս մարմինների կողմից:

Ընդունելով, որ երեխաների նկատմամբ ցանկացած բռնության գործադրումը պետք է օրենսդրորեն պատժվի, 2003 թ. ապրիլի 17-ից գործող Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի «Ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործություններ» գլխում ամրագրված է`

- «Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը»-(հոդված 165),

- «Երեխայի հակահասարակական գործողությունների կատարելուն ներգրավելը» (հոդված 166), նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկաբույժի կամ այլ անձի կողմից, ում վրա է դրված երեխայի դաստիարակության պարտականություն, զուգորդվում են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը 6 տարի ժամկետով»,

- «Անառակաբարո գործողությունները»-(հոդված 42):

Հոդվածում նշվում է, որ ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

- «Երեխայի առք ու վաճառք» -(հոդված 168),

- «Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները անչափահասի նկատմամբ» - (հոդված 139),

- «Երեխային դաստիարակելու պարտականությունները չկատարելը»-(հոդված 170) հոդվածի 2-րդ կետում հատուկ նշվում է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար համապատասխան պատիժը,

- «Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարեի, կամ ոչ պատշաճ կատարելը»-(հոդված 171),

- այլ հոդվածներով նախատեսված Երեխայի նկատմամբ կատարված բռնի գործողություններ կատարողները պատժվում են օրենքով սահմանված կարգով:

Հատկապես կարևորվում է երեխային մարմնական պատիժ հասցնելը ընտանիքում կամ հաստատություններում, կամ երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում:

(Ընտանեկան բռնությունը, ընդհանուր առմամբ, ներառում է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի N/N 104, 109, 110, 112, 113, 117-121, 128, 129, 131, 133, 134, 137, 138, 142, 182, 185 հոդվածներով նախատեսված հանցանքներ, բայց չի սահմանափակվում դրանցով):

Վերը նշված բոլոր, ինչպես նաև այլ հոդվածներով նախատեսված անչափահասի նկատմամբ կատարված բռնի գործողություններ կատարողները, այդ թվում և ծնողները, պատժվում են օրենքով սահմանված կարգով:

ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածների և օրենքով սահմանված տարբեր պատժամիջոցներն արտացոլում են երեխայի նկատմամբ բռնության տարբեր դրսևորումներ, հատուկ շեշտելով ֆիզիկական բռնությունները, ներառյալ մարմնական պատիժները և վնասվածքները և նրանց պատժելիությունը` օրենքի ողջ խստությամբ:

Խիստ կարևորելով երեխայի նկատմամբ ծնողների կամ նրա օրինական ներկայացուցիչների կողմից բռնության` ֆիզիկական կամ հոգեկան վիրավորանքի կամ չարաշահման, հոգատարության բացակայության կամ անորոշության, կոպիտ վերաբերմունքի կամ շահագործման երևույթի անընդունելիությունը, ինչպես նաև ընդունելով բռնության բոլոր ձևերից երեխայի պաշտպանված լինելու իրավունքը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2008 թ. մշակվել է «Երեխայի հանդեպ բռնության և երեխայի անտեսման կանխարգելման պետական հայեցակարգը:

Գերատեսչությունների և ոչ պետական կազմակերպությունների համատեղ քննարկումներից հետո հայեցակարգը ներկայացվել է ՀՀ Կառավարություն:

Հայաստանի Հանրապետությունում երեխայի հանդեպ բռնության և երեխայի անտեսման կանխարգելման պետական հայեցակարգը հիմնված է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի համապատասխան դրույթների վրա և նպատակաուղղված է «Երեխայի իրավունքների մասին», «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի, Հայաստանի Հանրապետության միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը:

«Կանանց իրավունքների կենտրոն» ոչ պետական կազմակերպության նախաձեռնությամբ` միջազգային կառույցների աջակցությամբ համապատասխան միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից 2010 թ. մշակվել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Տվյալ նախագծով կարգավորվում են ընտանեկան բռնությունների հետ կապված իրավահարաբերությունները, սահմանվում ընտանեկան բռնության հասկացությունը, տեսակները, կողմերը, ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում լիազորություններ ունեցող սուբյեկտների շրջանակը, նրանց լիազորությունները և ֆինանսավորման աղբյուրները, ընտանեկան բռնությունները կանխարգելելու հատուկ միջոցների տեսակները, դրանք ընդունելու և կիրառելու կարգը, հատուկ միջոցների իրականացման ժամանակ ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը, ընտանեկան բռնություն կատարելու համար պատասխանատվությունը: Փաստաթղթում նախատեսված են մարմինների լիազորությունները և իրավասությունները, որոնք տարածվում են այն դեպքերի վրա, երբ ընտանեկան բռնության տուժողը կամ այն անձը, ում նկատմամբ առկա է ընտանեկան բռնության կատարման իրական վտանգ կամ ընտանեկան բռնություն կատարած անձն անչափահաս է:

«Ընտանեկան բռնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայում գտնվում է նախնական քննարկումների փողում և մինչև տարվա վերջ սահմանված կարգով կներկայացվի հաստատման:

«Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագրում» առաջիկայում նախատեսվում է վերանայել որոշ դրույթներ, կատարել փոփոխություններ, մասնավորապես, նախատեսել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի այն դրույթի լրացում, որով արգելում է ընտանիքում կամ երեխայի խնամքի այլ ձևերում մարմնական պատիժը, համապատասխանեցնելով օրենքը Եվրոպական Սոցիալական Խարտիայի Հոդված 17-ի պահանջներին:

8. Հանձնաժողովը խնդրում է տեղեկատվություն այն մասին, թե գործում են այնպիսի գործակալություններ ու ծառայություններ, որոնք կոչված են պաշտպանելու երեխաներին արհամարհանքից, բռնությունից և շահագործումից:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մշտապես անդրադառնում է երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների քննարկմանը: Համաձայն ՀՀ «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 33-րդ հոդվածի` երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և կարգով: Տարեկան ծրագրերը ներառում են երեխայի սոցիալական պաշտպանության, նրա իրավունքների պաշտպանության ուղղված խնդիրները, ծրագրերը և միջոցառումները: Տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում ՀՀ Կառավարությունը:

Երեխայի հիմնախնդիրներով, այդ թվում արհամարհանքից, բռնությունից և շահագործումից պաշտպանության խնդիրներով, զբաղվում են հետևյալ պետական մարմինները`

- ՀՀ արդարադատության նախարարությունը,

- ՀՀ առողջապահության նախարարությունը,

- ՀՀ ոստիկանությունը,

- ՀՀ կրթության և գիտության նախարարությունը,

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

- այլ գերատեսչություններ:

Միջազգային և տեղական ոչ կառավարական կազմակերպություններ`

. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հետևողականորեն իրականացնում է հանրապետության երեխաների պաշտպանությանն, այդ թվում արհամարհանքից, բռնությունից և շահագործումից, ուղղված բազմաթիվ ծրագրեր:

. «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-իրավապաշտպան ոչ պետական կազմակերպություն: Կազմակերպությունը պարբերաբար անցկացնում է երեխաների իրավունքները լուսաբանող ծրագրեր, անդրադառնում երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացներին:

. «Բաց հասարակության ինստիտուտ» կազմակերպությունը 2009 թ. կազմակերպել է երեք երկրների` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչների և ոչ պետական կազմակերպությունների մասնակցությամբ համագործակցություն ընդդեմ երեխայի դեմ ուղղված չարաշահման և անտեսման» ծրագրի շրջանակներում տարածաշրջանային 2 խորհրդակցություն,

. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (COAF).

Կազմակերպությունը` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ 2009 թ. նախաձեռնել և իրականացրել է «Երեխաների պաշտպանություն» ուսումնաօժանդակ ձեռնարկի մշակումը և տպագրությունն երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետների համար` հայերեն լեզվով Ձեռնարկում քննարկվում են երեխայի ծննդի գրանցման, աշխատանքի, երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների, երեխաների պաշտպանությանը վաճառքից և սեռական շահագործումից և այլ արդիական խնդիրների վերաբերյալ նյութեր:

. Ոլորտում գործում են մի շարք այլ կազմակերպություններ, մասնավորապես`

- Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը - Բարեգործական հասարակական կազմակերպություն: «People in need» հայաստանյան առաքելությունը ոչ պետական կազմակերպություն,

- «Արևամանուկ» - Ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ,

- «World Vision» Armenia» - միջազգային կազմակերպություն,

- «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» - ՀԿ,

- «Ընդդեմ իրավական կամայականության» - ՀԿ,

- «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ և այլն:

Երեխաների հիմնահարցերը մշտապես գտնվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: 2006 թ. մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրեց 2002 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը: Կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ ճանաչվեց Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը և ստեղծվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր համապատասխան Խորհուրդ, որն ուսումնասիրելու է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող մանկատները, երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները, երեխաների սոցիալական հոգածության կենտրոնները:

9. Հանձնաժողովը կցանկանար իմանալ, թե արդյոք Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է ծնողների իրավունքների սահմանափակման մասին որոշումը բողոքարկելու, երեխային պետության խնամքին հանձնելու և երեխայի հարազատների հետ կապերի պահպանման իրավունքը սահմանափակելու հնարավորություն:

Ընտանեկան օրենսգրքի «Ծնողական իրավունքների սահմանափակումը» N 66 հոդվածի 1-ին կետի համաձայն` «Եթե վերացել են այն հանգամանքները, որոնց հիման վրա սահմանափակվել են ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքները, ապա դատարանը ծնողների կամ նրանցից մեկի հայցի հիման վրա կարող է վճիռ կայացնել երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու և սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները վերացնելու մասին»:

Երեխայի հետ կապերի պահպանման վերաբերյալ նշենք, որ ծնողներին, որոնց իրավունքները սահմանափակվել են կարող է թույլատրվել կապ ունենալ երեխայի հետ խնամակալի (հոգաբարձուի) համաձայնությամբ:

Ծնողական իրավունքներից զրկելուն, ծնողական իրավունքները սահմանափակելուն, ծնողական իրավունքների պաշտպանելուն և ծնողական իրավունքները վերականգնելուն վերաբերող խնդիրներով ծնողը` (ծնողները) կարող են դիմել դատարան:

10. Կառավարությունը հաստատել է որդեգրման, խնամակալության, հոգաբարձության գործընթացները կարգավորող մի խումբ ենթաօրենսդրական ակտեր: Այս առումով Հանձնաժողովը խնդրում է, որ հաջորդ հաշվետվության մեջ ներկայացվի տեղեկատվություն նշված ենթաօրենսդրական ակտերի առարկայի ու բովանդակության, մասնավորապես, երեխայի խնամքի առումով հոգաբարձուի կամ խնամակալի օրինական կամ այլ դերակատարման մասին:

 

Որդեգրում`

. 2005 թ. ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը: Օրենսգրքի` «Երեխաների որդեգրում» N 18 գլուխը ներառում է հետևյալ (N/N 112-133) հոդվածները`

«Որդեգրման ենթակա երեխաները», «Երեխաների որդեգրելու կարգը», «Որդեգրման ենթակա երեխաների և երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումը», «Որդեգրելու իրավունք ունեցող անձինք», «Երեխայի որդեգրման գաղտնիքը», «Որդեգրման համար որդեգրվող երեխայի համաձայնությունը, «Երեխայի որդեգրումը վերացնելը», «Երեխայի որդեգրումը վերացնելու հետևանքները», որդեգրման գործընթացին վերաբերող այլ սահմանումներ:

Համաձայն օրենսգրքի N 112 հոդվածի` «Որդեգրումը իրավաբանական այն ակտն է, որի համաձայն որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ: Որդեգրումը համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման նախապատվելի ձևը»:

Օրենսգիրքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում երեխայի որդեգրման ողջ գործընթացը, հստակեցնում որդեգրման իրականացման համար անհրաժեշտ պահանջները, սահմանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրման մեխանիզմները:

. Հիմք ընդունելով «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի պահանջները` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հաստատել է` «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թ. նոյեմբերի 28-ի N 19198-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» 2010 թ. մարտի 18-ի` N 269-Ն որոշումը:

. 2005 թ. հուլիսի 7-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը: Օրենսգիրքը լրացվել է` «Երեխայի որդեգրման վերաբերյալ գործերի վարույթը» 29.1 գլխով»: Ներառված են` N 173.1 «Դիմում տալը», N 173.2 «Դիմումին առաջադրվող պահանջները», N 173.3 «Դիմումի քննությունը», N 173.4 «Դատարանի վճիռը» և N 173.5 «Որդեգրումը վերացնելը» հոդվածները:

Երեխաների մանկատներից դուրս բերման խնդրի լուծմանը մեծապես նպաստում է խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրումը: Այս ուղղությամբ ևս քայլեր են արվել օրենսդրական դաշտի կատարելագործման առումով:

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 139-րդ հոդվածի` խնամատար ընտանիք դաստիարակության են հանձնվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները:

Մշակվել է երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, սահմանվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխային դաստիարակության համար խնամատար ընտանիք տեղավորելու հետ կապված հարաբերությունները:

Գործընթացի իրավական հիմնավորումը ամրագրված է Հայաստանի Հանրապետության Կառավարության` «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու Կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության վճարման կարգն ու չափը և խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» 08 մայիսի 2008 թ. N 459-Ն որոշմամբ:

Կարգով սահմանվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխային դաստիարակության համար խնամատար ընտանիք տեղավորելու հետ կապված հարաբերությունները:

 

Խնամակալություն և հոգաբարձություն.

2005 թ. ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը, որի «Խնամակալություն և հոգաբարձությունը երեխաների նկատմամբ» 19-րդ գլխում ներկայացված են հետևյալ հոդվածները`

- Հոդված N 134` «Երեխաները, որոնց նկատմամբ սահմանվում է խնամակալություն և հոգաբարձություն»:

- Հոդված N 135` «Երեխաների խնամակալները` (հոգաբարձուները)» հոդվածում ամրագրված է, թե որ անձինք կարող են նշանակվել և ովքեր չեն կարող նշանակվել խնամակալ (հոգաբարձու), հաշվի առնելով, որ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների նկատմամբ` նրանց պահելու, դաստիարակելու և կրթություն տալու, ինչպես նաև նրանց իրավունքները և շահերը պաշտպանելու համար:

- Հոդված N 136-ում ներկայացված է խնամակալությունը (հոգաբարձությունը) դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմամբ»:

Ընդհանուր առմամբ, օրենսգրքում սահմանված են երեխաների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն նշանակելու լրամշակված մեխանիզմները:

Խնամակալի (հոգաբարձուի) քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Քաղաքացիական օրենսգրքով:

Հայաստանում խնամակալն ու հոգաբարձուն խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխայի նկատմամբ իրենց պարտականությունները կատարում են անհատույց:

Երեխայի իրավունքների պաշտպանության գործում հանրապետությունում մեծ դեր ունեն տեղական ինքնակառավարման մարմինները` խնամակալության և հոգաբարձության մարմինները ու նրանց կից ստեղծված խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովները:

Կարևորելով տեղական ինքնակառավարման մարմիններին կից խնամակալության և հոգաբարձության մարմնի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թ. հունիսի 22-ին, N 922-Ն որոշմամբ հաստատվեց խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կանոնադրությունը: Այն ուրվագծում է խնամակալության և հոգաբարձության մարմնի գործունեության շրջանակները, հստակեցնում բազմաթիվ գործառույթները և խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունները:

Խնամակալության և հոգաբարձության մարմինը` բացահայտում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումը, ելնելով երեխայի ծնողական խնամքից զրկվելու որոշակի հանգամանքներից` ընտրում է նրանց ընտանիքներում տեղավորելու ձևերը (խնամատար ընտանիքում խնամքի և դաստիարակության հանձնելը, խնամակալ, հոգաբարձու նշանակելը), մասնակցում է դատարանում երեխաների որդեգրման հաստատմանը և որդեգրման վերացմանը վերաբերող գործերի քննությանը, օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է խնամակալների:

Մարմինը իրականացնում է երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանություն նրա իրավունքների և շահերի խախտման, երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու, ծնողների կամ նրանցից մեկի կողմից երեխային դաստիարակելու, կրթություն տալու պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման կամ ծնողական իրավունքների չարաշահման դեպքերում, այլ գործառույթներ:

11. Հանձնաժողովը խնդրում է, որ հաջորդ հաշվետվության մեջ ներկայացվեն մանրամասներ հաստատություններում երեխայի խնամքի վերաբերյալ վերոնշյալ որոշմամբ հաստատված չափանիշների, ինչպես նաև տեսուչների կողմից դրանց կիրառման նկատմամբ վերահսկողության կանոնների մասին` միաժամանակ նշելով, թե արդյոք գործնականում դրա միջոցով ապահովում է հաստատություններում ապրող երեխաների պայմանների համարժեք ու պարբերական ուսումնասիրումը: Մասնավորապես, Հանձնաժողովը կցանկանար իմանալ, թե երեխայի խնամքի հաստատություններում խմբերն ինչ չափի են, աշխատողների որակավորման և ուսուցման նորմերը սահմանող ինչ ենթաօրենսդրական ակտեր կան, և ինչ աշխատավարձ են ստանում երեխայի խնամքի հաստատությունների աշխատողները: Բացի այդ, Հանձնաժողովը խնդրում է տեղեկատվություն նման հաստատություններում երեխայի խնամքի կամ նրա նկատմամբ վերաբերմունքի մասին բողոքների ներկայացման կարգի, երեխայի ունեցվածքի, նամակագրության, հարազատների հետ կապ պահպանելու իրավունքի հետ կապված հարցերում հաստատության կողմից միջամտելու պայմանների, գործնականում կիրառվող համապատասխան կանոնների մասին:

. Հայաստանի Հանրապետության 5 օգոստոսի 2004 թվականի N 1324-Ն` «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին ճանաչելու և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացվող հաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» Կառավարության որոշման համաձայն երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում կիրառվում են նշված չափորոշիչները:

Գործընթացը խստորեն հսկվում է հաստատությունների տնօրինության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, որի համակարգում գործում են հաստատությունները, ինչպես նաև հաստատությունների գործունեությունը պարբերաբար վերահսկող տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների կողմից:

. Հաստատությունն երեխայի այնտեղ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ապահովում է խնամքի շարունակականության սկզբունքը, ստեղծելով հնարավորինս ընտանեկանին մոտ պայմաններ և առաջնորդվելով անհատական մոտեցմամբ: Երեխայի խնամքի և պաշտպանության հաստատություններում տեղավորված և խնամվող երեխաներն իրոք ունեն իրենց հոգեբանական կարիքները բավարարելու, ֆիզիկական առողջության պահպանման, պաշտպանված լինելու և անհրաժեշտ աջակցություն ստանալու իրավունքների երաշխիքները և համապատասխան պայմանները:

Սահմանված են հաստատությունում երեխայի խնամքի, սննդի և այլ կարիքների ապահովման հիմնական չափորոշիչները`

1. Տեղեկատվությունը

2. Երեխայի իրավունքների պաշտպանությունը

3. Երեխայի մուտքը երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն և նրա ինտեգրումը

4. Խնամքը

5. Սնունդը

6. Հագուստը

7. Կարիքները և պահանջմունքները

8. Երեխայի մանր ծախսերը

9. Տարածքը, տարածքի անվտանգությունը

10. Առողջությունը

11. Կրթությունը և դաստիարակությունը

12. Ազատ ժամանցը

13. Հաղորդակցումը մշակութային արժեքներին

14. Աշխատակազմի և երեխաների միջև փոխհարաբերությունները

15. Երեխայի կապն ընտանիքի, հարազատների հետ

16. Երեխայի հետ տեսակցությունը

17. Կապի միջոցները

18. Հետագա կյանքի անհատական ծրագիրը

19. Խորհրդատվություն` տեղեկատվություն շրջանավարտին

20. Մանկատնից դուրս գրվող երեխայի փաստաթղթերը

21. Աշխատողների ուսուցումը և վերապատրաստումը:

Ներկայացված հիմնական չափորոշիչների ենթակետերում արտացոլված են պրակտիկորեն բոլոր հիմնական հարցադրումները, որոնց անդրադառնում է Հանձնաժողովը` երեխայի խնամքի կամ նրա նկատմամբ վերաբերմունքի մասին բողոքների ներկայացման կարգի, երեխայի ունեցվածքի, նամակագրության, հարազատների հետ կապ պահպանելու իրավունքի, ընդհանուր առմամբ, երեխայի իրավունքների պաշտպանության իրականացման հետ կապված, սահմանված է նաև հաստատությունների աշխատակիցների ուսուցման և վերապատրաստման կանոնակարգը:

Չափորոշիչները տիպերը և նրանց գործողության շրջանակները շարունակաբար ընդլայնվում և հստակեցվում են:

«Երեխայի իրավունքների պաշտպանություն» Չափորոշիչ II. հատուկ նշվում է, որ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխային և նրա շահերից հանդես եկող անձանց (ծնողական իրավունքից չզրկված ծնողներ կամ օրինական ներկայացուցիչներ, հարազատներ)` անձնակազմի անօրինական գործողությունները բողոքարկելու իրավունքի իրացումը, սահմանում է Օրենքին համապատասխանող բողոքարկման ներքին կարգ է պահում հատուկ արկղ` բողոքների և առաջարկությունների համար:

Ստացված բողոքների և առաջարկությունների ուսումնասիրման արդյունքները և նրանց վերացմանն ուղղված միջոցառումները նախապես համատեղ քննարկվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հաստատության աշխատակազմերի կողմից:

. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի անվտանգությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության կանոններին համապատասխան: Հաստատությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է երեխայի պաշտպանությունը`

ա) հոգեբանական և ֆիզիկական բռնությունից, այդ թվում` սեռական շահագործումից և այլասերումից,

բ) դաժան վերաբերմունքից,

գ) աշխատանքի շահագործումից,

դ) հանցագործություններից,

ե) անուշադրությունից և անարդարությունից,

զ) առողջությունը վտանգող նյութերից և կյանքը վտանգող պայմաններից:

Երեխայի շահերից հանդես եկող անձանց մանկատան անձնակազմի անօրինական գործողությունները բողոքարկելու դեպքում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն իրականացնում է երեխայի իրավունքի պաշտպանության համարժեք միջոցառումներ:

Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պետք է ունենա երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների գրանցամատյան:

Նախարարության աշխատակազմի վերահսկողության և սոցիալական մոնիթորինգի վարչության կողմից` համաձայն նախարարի հրամանի ամեն տարի ըստ համապատասխան ժամանակացույցի և հատուկ մշակված հարցաշարի հիման վրա իրականացվում են թեմատիկ ստուգումներ, կապված հաստատություններում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման, կյանքի անվտանգության և առողջության, այլ չափորոշիչների, ինչպես նաև սանիտարական նորմերի ու կանոնների պահպանման համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների ապահովման հետ:

. Երեխաների թիվը խմբերում ի դեպ գերազանցում է առաջարկված 10-ը: Այդ համատեքստում նշենք, որ որոշ տարիքային խմբերում ընդգրկված է 6-11, որոշներում` 15 կամ ավելի երեխա:

Խմբերում երեխաների թվի նվազեցման գործընթացը շարունակվում է: Այն իրականացվում է 2007 թվականից հանրապետությունում երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի հիմնարար բարեփոխումների շրջանակներում: Նպատակն է` առավելագույնս ապահովել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի համար լիարժեք խնամք և դաստիարակությունն ընտանեկանին մոտ պայմաններում, իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն:

. Հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերի վերաբերյալ` ընդհանուր տիպի (առողջ երեխաների համար) մանկատանը աշխատող

- դաստիարակի ամսական աշխատավարձը կազմում է 85 000 դրամ,

- հոգեբանի ամսական աշխատավարձը` 70 000 դրամ,

- սոցիալական աշխատողի աշխատավարձը` 70 000 դրամ:

Մասնագիտացված` (հաշմանդամ` ֆիզիկական կամ մտավոր արատ ունեցող երեխաների համար) մանկատներում`

- դաստիարակի ամսական աշխատավարձը կազմում է 120 000 դրամ,

- հոգեբանի` 128 000 դրամ,

- սոցիալական աշխատողի` 115 000 դրամ:

12. Հանձնաժողովը խնդրում է տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են անչափահասները ենթարկվում նախաքննչական կալանքի, ինչ տեսակի հանցագործությունների համար, ինչ տևողությամբ և պայմաններում` մասնավորապես նշելով նրան այդ ժամանակաշրջանում այցելություններ կատարելու հնարավորության մասին:

Հանձնաժողովը մեկ այլ աղբյուրից արձանագրում է, որ արգելվում է չափահասների հետ երեխաներին մի կալանավայրում պահելը: Հանձնաժողովը կցանկանար իմանալ, թե արդյոք անչափահասները կարող են առանձնացված պահվել կալանքի տակ և ինչ պայմաններում:

Հանձնաժողովն արձանագրում է այն, որ գոյություն չունի անչափահասների համար արդարադատության հատուկ համակարգ, առանձնահատուկ ընթացակարգեր կամ դատարաններ: Ինչևէ, 2004-2015 թթ. Երեխայի իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային ծրագրի խնդիրներից մեկն է համարվում անչափահասների համար արդարադատության համակարգի ստեղծումը: Հանձնաժողովը կցանկանար տեղեկանալ այս ուղղությամբ գրանցված առաջընթացի մասին:

Իրավական դաշտի բարեփոխումների արդյունք է հանդիսանում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թ. փետրվարի 6-ին:

Օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձերբակալված անձին արգելանքի և կալանավորված անձին կալանքի տակ պահելու ընդհանուր սկզբունքները, պայմանները և կարգը, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները, դրանց ապահովման երաշխիքները, նրանց պարտականությունները, ինչպես նաև արգելանքից և կալանքից ազատելու կարգը:

Հիշյալ օրենքի 27-րդ հոդվածը սահմանում է կանանց և անչափահասներին արգելանքի կամ կալանքի տակ պահելու առանձնահատկությունները: Այսպես, ձերբակալված կամ կալանավորված կանանց և անչափահասների համար ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում են բարելավված նյութակենցաղային պայմաններ: Անչափահասներն օգտվում են ամենօրյա` երկու ժամից ոչ պակաս տևողությամբ զբոսանքի իրավունքից, որի ընթացքում հնարավորություն է տրվում զբաղվել մարմնամարզությամբ:

Օրենքի 31-րդ հոդվածի համաձայն ձերբակալված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում պահվում են անջատ` մենախցերում, իսկ անչափահաս կալանավորվածները կալանավորվածներին պահելու վայրերում պահվում են չափահասներից անջատ:

Բարեփոխումների արդյունք է նաև «ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը», որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թ. դեկտեմբերի 24-ին:

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի խնդիրներն են`

- սահմանել քրեական պատիժներ (այսուհետ` պատիժներ) կատարելու և պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու և կրելու կարգն ու պայմանները,

- ապահովել դատապարտյալի ուղղման համար անհրաժեշտ պայմաններ, պաշտպանել նրա իրավունքները և ազատությունները:

Անչափահաս դատապարտյալին ամսվա ընթացքում մեկ անգամ տրամադրվում է մինչև չորս ժամ տևողությամբ կարճատև տեսակցություն ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ:

Դատապարտյալն օգտվում է առնվազն մեկ ժամ, իսկ անչափահաս դատապարտյալը` առնվազն երկու ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքի իրավունքից:

Օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` ուղղիչ հիմնարկում անջատ են պահվում ինչպես տղամարդիկ` կանանցից, այնպես էլ անչափահասները` չափահասներից:

Օրենսգրքի 109-րդ հոդվածը սահմանում է անչափահաս դատապարտյալի պատիժը կրելու առանձնահատկությունները: Այն է` որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահասը մինչև պատժի ժամկետը լրանալը պատիժը կրում է միևնույն ուղղիչ հիմնարկում, բայց ոչ ավելի, քան նրա քսանմեկ տարեկան դառնալը:

Սակայն տասնութ տարին լրացած դատապարտյալի` բացասական վարքագիծ դրսևորելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առանձնահատկությունը չի գործում:

Արգելվում է որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահասի պատիժը կրելու նպատակով փակ ուղղիչ հիմնարկ ուղարկելը:

Օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն` անչափահաս դատապարտյալ ապահովվում է հավելյալ սննդով, որի չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (հոդված 76):

Իսկ ձերբակալված կամ կալանավորված անչափահասները` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան` ապահովվում են անվճար հատուկ սննդով, որի տեսականին և նվազագույն չափաբաժինները նույնպես սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

ՈՒղղիչ հիմնարկում նախնական մասնագիտական կրթությունն անչափահաս դատապարտյալի համար իրականացվում է աշխատանքային օրվա տևողության սահմաններում (հոդված 90):

ՈՒղղիչ հիմնարկի վարչակազմը պատժից ազատվող անձին ապահովում է մինչև իր բնակության վայր հասնելու նպատակով անվճար ուղևորությամբ կամ դրա համար անհրաժեշտ գումարով` առնվազն Հայաստանի Հանրապետության տարածքում, դրա ընթացքում անհրաժեշտ սննդամթերքով, ինչպես նաև միջոցների բացակայության դեպքում` սեզոնային անհրաժեշտ հագուստով:

Նրան կարող է տրամադրվել նաև միանվագ դրամական օգնություն:

Պատժից ազատվող և առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող անչափահասին պատժից ազատելիս պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն ազատվելու մասին նախօրոք հայտնում է նրա ազգականներին կամ այլ անձանց, իսկ այդպիսիք չունենալու դեպքում անհրաժեշտ օգնությունը ցուցաբերում է ուղղիչ հիմնարկի վարչակազմը:

Բացի այդ, անչափահաս դատապարտյալը բնակության վայր է ուղարկվում ազգականի կամ այլ անձի կամ ուղղիչ հիմնարկի ծառայողի ուղեկցորդմամբ (հոդված 122): Նույնը վերաբերում է նաև ձերբակալված և կալանավորված անձանց:

Անչափահասների պատիժը կրելու հիմնարկ է հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը, որտեղ 2010 թ. մայիսի 27-ի դրությամբ պահվում են 13 անչափահաս կալանավորված անձինք և 32 անչափահաս դատապարտյալներ:

Կալանավորվածներից յոթը ծնվել են 1992 թվականին, վեցը` 1993 թվականին:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով (գողություն) մեղադրվում են 4 անձ, 176-րդ հոդվածով (կողոպուտ)-4, 175-րդ հոդվածով (ավազակություն)- 3, 104-րդ հոդվածով (սպանություն)-1, 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)-1:

Դատապարտյալներից 12-ը ծնվել են 1993 թվականին, 15-ը` 1992 թվականին, 2-ը` 1994 թվականին, 3-ը` 1991 թվականին:

Տասնչորս անչափահասներ դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով (գողություն), չորսը` 176-րդ հոդվածով (կողոպուտ), չորսը` 175-րդ հոդվածով (ավազակություն), ինը` 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), մեկը` 138-րդ և 139-րդ (բռնաբարություն և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածներով:

Զբաղվածության աստիճանի բարձրացման նպատակով` գործող քրեակատարողական հիմնարկներում ստեղծել են փոքր արհեստանոցներ (աշխատանքներն իրականացվում են 2007 թ. հունիսից), որոնք կբավարարեն կալանավորվածների և դատապարտյալների արհեստներով զբաղվելու նվազագույն պայմանները:

Այդ նպատակով 2009 թ. հունիսի 26-ի N 709-Ա որոշմամբ Հանրապետության կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի արտադրական գոտում գտնվող` պետական սեփականություն համարվող շինությունը և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացրել է «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Բնագավառում առկա խնդիրները լուծելու նպատակով ՀՀ Նախագահի կարգադրությամբ 2009 թ. ապրիլի 21-ին հաստատվել և իրականացվում է դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագիրը:

ՀՀ քր. դատ. օր.-ի 50-րդ գլուխը նախատեսում է անչափահասների գործերով վարույթի առանձնահատկությունները: Անչափահասների գործերով վարույթի կարգը կարգավորում է այդ օրենսգրքի ընդհանուր կանոններով, ինչպես նաև 50 գլխի հոդվածներով: Անչափահասների հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությանը մասնակցում է անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցիչը:

ՀՀ քր. դատ. օր.-ի 205 հոդվածը սահմանում է հարցաքննության տևողությունը ըստ դրա 1-ին մասի` այն չի կարող տևել անընդմեջ չորս ժամից, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը` երկու ժամից ավելի:

ՀՀ քր. դատ. օր.-ի 138 հոդվածի 3-րդ մասի համաձայն` քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի, բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի, իսկ նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ մինչդատական վարույթում մեղադրյալն կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ` մինչև 12 ամիս:

ՀՀ քր. օր.-ի 267 հոդվածի համաձայն պատիժ է սահմանված թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնների խախտման համար, իսկ 268 հոդվածով` առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառելու համար:

Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր հափշտակելու կամ շորթելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված 14 տարին լրացած անձանց համար (269 հոդված):

Քրեական դատավարության օրենսգրքի հոդված 441-ում ամրագրված է, որ անչափահասների հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությանը մասնակցում է անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցիչը:

14 տարին չլրացած վկայի օրինական ներկայացուցիչը, իսկ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ` նաև առավել բարձր տարիքի անչափահասի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի իմանալ ներկայացվող անձին քրեական վարույթն իրականացնող մարմին կանչելու մասին և մասնակցել քննչական կամ այլ դատավարական գործողությանը` ուղեկցելով նրան:

Մասնակցելով քննչական կամ այլ դատավարական գործողությանը` վկայի օրինական ներկայացուցիչն ունի իրավունքներ և պարտականություններ, որոնք սահմանված են ՀՀ քր. դատ. օր.-ի 87 հոդվածում:

Անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը, անկախ տարիքից, կարող է հարցաքննվել պայմանով, որ նա կարող է հաղորդել գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ:

Մինչև տասնվեց տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի մասնակցությամբ: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությանը ներկա գտնվելու իրավունք ունի նրա օրինական ներկայացուցիչը:

Հարցաքննությունը սկսելուց առաջ օրինական ներկայացուցչին բացատրվում են հարցաքննությանը ներկա գտնվելու, քննիչի թույլտվությամբ իր դիտողությունները շարադրելու և հարցեր տալու իր իրավունքները, ինչպես նաև պարտականությունները: Քննիչն իրավունք ունի չընդունելու տրված հարցերը, սակայն դրանք պետք է ներառվեն արձանագրությունում:

Տասնվեց տարին չլրացած վկային կամ տուժողին բացատրվում է գործին վերաբերող ամեն ինչի մասին ճշմարտացիորեն պատմելու նրա պարտականությունը, բայց նա չի նախազգուշացվում ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին (Քրեական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդված):

ՀՀ-ում քրեական դատավարությունը տարվում է հայերեն, ինչն ամրագրվում է քրեական դատավարության օրենսգրքի հոդված 15-ում: Քրեական դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է: Քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` քրեական դատավարության լեզվին չտիրապետող` քրեական դատավարությանը մասնակցող անձանց անհատույց հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնել սույն օրենսգրքով սահմանված իրենց բոլոր իրավունքները: Քրեական դատավարության լեզվին չտիրապետող համապատասխան անձանց տրվում են սույն օրենսգրքով նախատեսված` հանձնման ենթական փաստաթղթերի վավերացված պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են: Այլ լեզվով փաստաթղթերը քրեական գործին կցվում են դրանց հայերեն թարգմանությունների հետ:

Օրենսդիրը առանձնակի ուշադրություն է դարձրել խուլ, համր կամ կույր վկայի հարցաքննությանը և ամրագրել. Խուլ համր կամ կույր վկայի հարցաքննությունը կատարվում է նրա նշանները հասկացող կամ նրա հետ նշաններով բացատրվելու ունակ թարգմանչի մասնակցությամբ: Վերջինիս մասնակցության մասին նշում է կատարվում արձանագրության մեջ: Իսկ վկայի հոգեկան կամ այլ ծանր հիվանդության առկայության դեպքում վկայի հարցաքննությունը կատարվում է բժշկի թույլտվությամբ և ներկայությամբ (Քրեական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդված):

Հարկ է նշել, որ անչափահաս վկայի հարցաքննությունը, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար, կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է կատարվել ամբաստանյալի բացակայությամբ: Դատական նիստի դահլիճ վերադառնալուց հետո ամբաստանյալի համար հրապարակվում են անչափահաս վկայի ցուցմունքները, նրան հնարավորություն է ընձեռվում տվյալ վկային տալ հարցեր և ցուցմունքներ` վկայի հաղորդած տվյալների վերաբերյալ: Իսկ տասնվեց տարին չլրացած վկան պետք է հեռացվի դատական նիստի դահլիճից նրա հարցաքննությունն ավարտելուց հետո, բացի այն դեպքերից, երբ դատարանը` կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, անհրաժեշտ է համարում այդ վկայի հետագա ներկայությունը (Քրեական դատավարության օրենսգրքի 341-րդ հոդված):

Քրեական դատավարության օրենսգրքի 440 հոդվածում նշված է, որ բոլոր գործերով հաստատման ենթական հանգամանքներից բացի, անչափահասների գործերով անհրաժեշտ է պարզել նաև անչափահասի.

1. տարիքը (ծննդյան օրը, ամիսը տարեթիվը):

2. կյանքի և դաստիարակության պայմանները:

3. առողջության և ընդհանուր զարգացման վիճակը:

Ըստ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 443-ի դատարանը, դատավճիռ կայացնելիս, գալով այն եզրակացության, որ անչափահասը կարող է ուղղվել առանց քրեական պատժի միջոցների կիրառելու, կարող է անչափահասին ազատել պատժից և նրա նկատմամբ կիրառել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ:

Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների տարբերությունը պատժից այն է, որ դրանք չեն առաջացնում դատվածություն և նշանակվում են անչափահասների նկատմամբ: Ընդհանուր կանոնի համաձայն` դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել չափահասության տարիքի չհասած (14-18 տարեկան) անձանց նկատմամբ: Իսկ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցները թվարկված են քրեական օրենսգրքի 91 հոդվածի երկրորդ մասում:

Անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ նրան վերագրվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարում (Քրեական դատավարության օրենսգրքի 442-րդ հոդված):

Ըստ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 148-ի առաջին մասի հսկողության հանձնելն այն է, երբ անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի ծնողների, խնամակալների, հոգաբարձուների կամ փակ մանկական հիմնարկների վարչակազմի վրա, որտեղ նա պահվում է, պարտականություն է դրվում ապահովել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:

Ծնողների և նրանց փոխարինող անձանց վրա նման պարտականություն կարող է դրվել նաև ամուսնաընտանեկան իրավունքի նորմերի ուժով և քրեական օրենսգրքի հոդված 92-ի երկրորդ մասով:

Պետք է նշել, որ քրեակատարողական օրենսգրքի հոդված 148-ի երկրորդ մասի համաձայն անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց հսկողության հանձնելը կիրառելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը նրա ծնողներին, խնամակալներին, հոգաբարձուներին, փակ մանկական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին ծանոթացնում է կայացված որոշմանը և նրանց հանձնում որոշման պատճենը, ծանոթացնում է կասկածանքի կամ մեղադրանքի բովանդակությանը, նրանց բացատրում է իրենց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, ինչն արտացոլվում է արձանագրությունում:

Ծնողները, խնամակալները, հոգաբարձուներն իրավունք ունեն հրաժարվել անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ հսկողություն իրականացնելուց: Իրենց պարտականությունները չկատարելու համար հսկողություն իրականացնելու պարտավորություն ստանձնած անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Խափանման միջոց կիրառելու, փոփոխելու մասին քննիչի և հետաքննության մարմնի որոշումը կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, դատավարության այլ շահագրգիռ մասնակիցները կարող են բողոքարկել համապատասխան դատախազին, իսկ դատախազի որոշումը` վերադաս դատախազին:

Մինչդատական վարույթում խափանման միջոց կիրառելու կամ այն մերժելու կամ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու ժամկետը երկարացնելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան (Քրեական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդված):

 

13. Կրթություն

Հանձնաժողովի կողմից կրթության ոլորտին առնչվող հարցումների հետ կապված հայտնում ենք հետևյալը.

2009-2010 ուսումնական տարվա տվյալներով`

. Հանրապետությունում պետական ու մասնավոր դպրոցների ընդհանուր թիվն է - 1457, որից պետական 1404 մասնավոր 53,

. քաղաքային բնակավայրերի դպրոցները 585 են,

. գյուղական բնակավայրերի դպրոցները 872 են,

. տարրական դպրոցների աշակերտների թիվը 117140 է,

. միջնակարգ դպրոցների աշակերտների թիվը 392946 է:

. ուսուցիչ/աշակերտ հարաբերակցությունը 2008-2009 ուսումնական տարվա տվյալներով կազմել է 9.7:

Դպրոցից հեռացող երեխաների թվի և դպրոցից հեռանալու դեպքերի կանխման մասին.

Հայաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն` դպրոցից դուրս մնալու դեպքերը բազմաթիվ այլ զարգացած և զարգացող երկրների համեմատությամբ համեմատաբար փոքր թիվ են կազմել, սակայն տարեցտարի աճել են: 2002, 2003 և 2004 թվականներին դպրոց չհաճախող երեխաների ընդհանուր թիվը կազմել է համապատասխանաբար 1531, 4823 և 7630, իսկ դպրոց չհաճախելու ցուցանիշը` 0,3%, 1,0% և 1,6% (7): Նշված երեք տարիների ընթացքում դպրոց չհաճախելու դեպքերի թվի աճը միջին հաշվով տարեկան կազմել է 250%: Դպրոցից դուրս մնալու հետևանքով 2008 թվականին տարրական դպրոցն ավարտողները կազմել են թղթակցող տարում դպրոց ընդունվածների 97.2%, իսկ հիմնական դպրոցն ավարտողները` 96.4%: Այս երևույթների պատճառները լրացուցիչ ուսումնասիրման և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների կարիք ունեն, քանի որ Հայաստանը Հազարամյակի զարգացման 2-րդ նպատակի համար սահմանել է, որ մինչև 2015 թվականը համախառն ընդգրկվածությունը հիմնական դպրոցում պետք է հասնի 99%, իսկ ավագ դպրոցում` 95%:

Հայաստանում հանրակրթության մեջ ընդգրկվածության էական խնդիր չկա: Համախառն ընդգրկվածությունը միջնակարգ կրթությունում բավականին բարձր է: Վերջին տարիներին այն միջինում կազմել է շուրջ 90%: Հիմնական կրթության համակարգում ընդգրկվածությունը 2008 թ. կազմել է 93.5%, որը միատարր է տարածքային, գենդերային ու աղքատության խմբերի առումով, և այս իմաստով էական անհավասարություններ չկան:

Միևնույն ժամանակ, ավագ դպրոցում համախառն ընդգրկվածության ցուցանիշը զգալիորեն ավելի ցածր է` 2008 թ. 81.9% Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հիմնական կրթությունից հետո սովորողների մոտ 10%-ն ուսումը շարունակում է նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում: Այսինքն, ավագ դպրոցում ընդգրկվածության ցածր մակարդակը դեռևս չի նշանակում, որ սովորողների զգայի մասը հիմնական դպրոցից հետո դուրս են մնում կրթությունից: Այլ խնդիր է, թե սոցիալական որ խմբերի երեխաներն են շարունակում կրթությունն ավագ դպրոցում, այսինքն` հավակնում կրթության ավելի բարձր մակարդակի:

Ավագ դպրոցում ընդգրկվածության մեծացմանն է ուղղված առանձին գործող ավագ դպրոցների ստեղծումը: Ավագ դպրոցը հանդիսանում է նախամասնագիտական կրթություն ապահովող հիմնական օղակը, որի գործունեությունից մեծապես կախված է սովորողների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը և հետագա ուսումնառության հաջողությունը: 2008 թվականին ՀՀ կառավարության հավանությանն են արժանացել «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը» և «Փորձնական փուլի ծրագիրը»: Առաջին փուլում ծրագիրն իրականացվել է 10 փորձնական ավագ դպրոցներում: 2010 թվականի դրությամբ առանձին գործող ավագ դպրոցների թիվը հանրապետությունում դարձել է 91: Ավագ դպրոցներն ապահովվել են անհրաժեշտ դպրոցական գույքով, համակարգչային սարքավորումներով, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներով, գրականությամբ համալրված ժամանակակից գրադարաններով: Բարելավվել են ավագ դպրոցների շենքային պայմանները: Իրականացվել են ավագ դպրոցների ուսուցիչների առարկայական վերապատրաստումներ` ուղղված նրանց մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը, գիտելիքների հարստացմանը և գործնական հմտությունների ձեռքբերմանը: Ավագ դպրոցների ցանցի ընդլայնման աշխատանքները կշարունակվեն նաև հետագա երկու տարիներին և 2012 թվականին հանրապետությունում կգործի հոսքային ուսուցում իրականացնող առանձին գործող շուրջ 130 եռամյա ավագ դպրոցների ցանց: Հանրակրթության ոլորտի կարևոր խնդիրներից է նաև ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներմուծումը հանրակրթական դպրոց և դրանց համալրումը ժամանակակից համակարգչային միջոցներով:

 

Տեղեկատվություն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք ուղղված են կրթության և դպրոցների տեխնիկական հարմարությունների որակի բարելավմանը.

ՈՒսումնական գործընթացը հագեցվում է ՏՀՏ-ով, ուսումնական հաստատություններում այն կիրառվում է պարտադիր առարկաների ուսուցման գործընթացում որպես դասավանդման ու ուսուցման նոր միջոց, ստեղծվել է Շարժական ինտերնետային-համակարգչային կայանը: Ընդհանուր թվով Ինտերնետին միացված են հանրապետության շուրջ 880 դպրոցներ: Ներկայումս «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում» ընդգրկված է 641 դպրոց, որը կազմում է Ինտերնետին միացված հանրակրթական դպրոցների ընդհանուր թվի 72.8%-ը: Նախատեսվում է, որ առաջիկա տարիներին հանրապետության բոլոր դպրոցները կմիանան այս ցանցին: Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում հիմնվել են էլեկտրոնային գրադարաններ` 14 էլեկտրոնային ձեռնարկներով, իրականացվել է հեռահար ուսուցման ներդրման պիլոտային ծրագիրը: Դպրոցների մեծ մասը համալրվել են համակարգչային սարքավորումներով, ստեղծվել է էլեկտրոնային կրթական միջավայրը` կրթական պորտալը: Նախատեսվում է ընդլայնել հանրակրթական հաստատություններում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման գործընթացը, ուսուցման նոր տեխնոլոգիաները հասանելի դարձնելով հանրապետության բոլոր դպրոցների համար` անկախ դրանց աշխարհագրական դիրքից:

Աշակերտ/համակարգիչ հարաբերությունը 2009 թ. կազմել է 35, իսկ 2004 թ.` 250:

 

Խոցելի խմբերին պատկանող և ազգային փոքրամասնությունների երեխաների համար կրթության հավասար հնարավորություններ ապահովող միջոցառումների մասին:

Ազգային փոքրամասնությունների պատկանող երեխաների ինտեգրումը կրթական ընդհանուր գործընթացին և սովորական կրթական ծրագրերին ապահովելու նպատակով գործում է «Ազգային փոքրամասնությունների հանրակրթական դպրոցի (դասարանի) օրինակելի ուսումնական պլանը» ըստ որի ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի և գրականության ուսուցման համար 1-10-րդ դասարաններում հատկացված է շաբաթական 43 դասաժամ:

2009 թ.

- փորձաքննություն է անցել և հաստատվել ասորերենի 1-12 դասարանների ծրագիրը, և հրատարակվել են «Խոսիր ասորերեն» 1-ին դասարանի դասագիրքը, «Գրիր և կարդա ասորերեն» 2-րդ դասարանի գիրք-տետրը,

- փորձաքննություն է անցել և հրատարակվել «Եզդիերեն-6» դասագիրքը,

- փորձաքննության է անցել և ԿԳ նախարարի կողմից հաստատվել է քրդերենի 1-12 դասարանների ծրագիրը,

- վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել (23.02.09-27.02.09) ազգությամբ եզդի 10 ուսուցիչների համար:

2010 թ.

- նախատեսվում են հրատարակել քրդերենի «Այբբենարանը», վերահրատարակել «Եզդիերեն 1» և հրատարակել «Եզդիերեն 7» դասագրքերը, այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել են համապատասխան միջոցներ,

- ՀՀ ազգային փոքրամասնությունների խնդրանքով նախատեսվում է կազմակերպել հայոց լեզվի ուսուցման դասընթացներ ազգային փոքրամասնությունների 20 ներկայացուցիչների համար,

- նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագրի անցկացման խորհրդի որոշմամբ ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով և Վերին Դվին ասորիներով համալրված համայնքները ներգրավվել են 2010 թվականի դրամաշնորհային ծրագրերում` 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կարճաժամկետ կրթական ծրագրերի ուսուցումը կազմակերպելու համար:

 

Տեղեկատվություն հաշմանդամ երեխաների ներառման կրթական ընդհանուր գործընթացի վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգված գործընթացը սկսվել է «ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին հռչակագրին» միանալուց հետո:

1999 թ. ընդունվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքը, որի հոդված 19-ի համաձայն.

. «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը, ծնողների ընտրությամբ, կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ դպրոցներում` հատուկ ծրագրերով»:

2005 թ. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը, որտեղ.

. ամրագրված է «ներառական կրթություն» հասկացությունը,

. սահմանված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կատեգորիաները:

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի` Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում է ներառական կրթություն իրականացնող հանրակրթական 65 դպրոց: Նշված դպրոցներում սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 1200 երեխա:

Նշված դպրոցները, համաձայն կառավարության կողմից հաստատված կարգի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար պետական բյուջեից ստանում են լրացուցիչ չափաբաժին:

 

ՀՈԴՎԱԾ 17.2

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածն ամրագրում է, որ միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: Հիմք ընդունելով սահմանադրական այս դրույթը` 1999 թ. ապրիլի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվող պետական երաշխիքների թվում նախատեսվում է նաև` պետության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ և մրցութային կարգով անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու երաշխիքը:

Ըստ «Կրթության մասին» ՀՀ Օրենքի` 18-րդ հոդվածի հանրակրթության նպատակը սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական որակների համակողմանի և ներդաշնակ զարգացումն է, անձի` որպես ապագա քաղաքացու ձևավորումը, մասնագիտական կողմնորոշումը, նրան ինքնուրույն կյանքի և մասնագիտական կրթությանը նախապատրաստելը:

Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ ընդհանուր կրթությունն իրականացվում է եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տևողությամբ` հետևյալ հաջորդական աստիճաններով.

1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ).

2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ).

3) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ):

Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը: Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է:

Պետական հանրակրթական դպրոցների առաջինից երրորդ դասարանների աշակերտներին պետությունը, պետական բյուջեի միջոցների հաշվին, անվճար ապահովում է դասագրքերով, բացառությամբ օտար լեզուների և երաժշտության դասագրքերի, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին` տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:

Նշենք նաև, որ իր լուծումն է ստացել նաև անչափահաս դատապարտյալների հանրակրթական ուսուցման կազմակերպման հարցը` 2006 թ-ի դեկտեմբերի 1-ից ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից համապատասխան իրավասություն է վերապահվել Աբովյանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանին կազմակերպել նաև դատապարտյալների հանրակրթական ուսուցումը, որտեղ ներկայումս դասընթացներն իրականացվում են հանրապետությունում սահմանված կրթական ծրագրերին համապատասխան:

Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունն իրականացվում է պետական հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոցներում:

Գործում է նաև 51 ոչ պետական դպրոց:

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված են բավարար պայմաններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար: Հատուկ կրթությունն իրականացվում է 24 պետական հատուկ ուսումնական հաստատություններում և ներառական կրթություն իրականացնող թվով 49 հանրակրթական դպրոցներում, որտեղ երեխաները ստանում են ըստ իրենց կրթական կարիքի հիմնական և միջնակարգ կրթություն:

Ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաներն ապրում են ընտանիքում և հիմնականում հաճախում իրենց բնակավայրին մոտ գտնվող հանրակրթական դպրոց:

Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի` ուսումնական տարվա ընթացքում մինչև մայիսի 1-ը, 20-30 օր կամ 120-160 ժամ դասերից բացակայած սովորողը հանձնում է քննություններ, ուսումնական պլանով նախատեսված 5 առարկաներից` ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ: Քննություններից անբավարար գնահատական ստացած կամ 160 ժամից ավելի բացակայած սովորողը մնում է նույն դասարանում:

Դպրոց հաճախող երեխաների հիմնական մասը հաջողությամբ ավարտում է միջնակարգ դպրոցը: 2007-2008 ուսումնական տարում 9-րդ դասարան ավարտել և ավարտական վկայական է ստացել 46638 աշակերտ, 11-րդ դասարան ավարտել է 45735 աշակերտ:

Դպրոց չհաճախող, պարտուսից դուրս մնացած երեխաների ճակատագրով զբաղվում են ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները:

2008-2009 ուստարում տարբեր պատճառներով դպրոց չի հաճախել և ուսուցումից դուրս է մնացել 2072 աշակերտ:

ՈՒսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը` նկատողություն, խիստ նկատողություն:

ՈՒսումնական հաստատություն կարգապահական կանոնները բարեխղճորեն կատարել կանոնավոր կերպով դասերին հաճախելու, բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների համար սահմանվում են բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն, մասնավորապես, պարտադիր անավարտ կրթություն կամ որակավորում չստացած երեխաների թվի, ինչպես նաև դպրոցներում բացակայությունների դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ:

Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունն իրականացվում է պետական հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոցներում:

Գործում է նաև 51 ոչ պետական դպրոց:

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված են բավարար պայմաններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար: Հատուկ կրթությունն իրականացվում է 24 պետական հատուկ ուսումնական հաստատություններում և ներառական կրթություն իրականացնող թվով 49 հանրակրթական դպրոցներում, որտեղ երեխաները ստանում են ըստ իրենց կրթական կարիքի հիմնական և միջնակարգ կրթություն:

Ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաներն ապրում են ընտանիքում և հիմնականում հաճախում իրենց բնակավայրին մոտ գտնվող հանրակրթական դպրոց:

Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի` ուսումնական տարվա ընթացքում մինչև մայիսի 1-ը, 20-30 օր կամ 120-160 ժամ դասերից բացակայած սովորողը հանձնում է քննություններ, ուսումնական պլանով նախատեսված 5 առարկաներից` ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ: Քննություններից անբավարար գնահատական ստացած կամ 160 ժամից ավելի բացակայած սովորողը մնում է նույն դասարանում:

Դպրոց հաճախող երեխաների հիմնական մասը հաջողությամբ ավարտում է միջնակարգ դպրոցը: 2007-2008 ուսումնական տարում 9-րդ դասարան ավարտել և ավարտական վկայական է ստացել 46638 աշակերտ, 11-րդ դասարան ավարտել է 45735 աշակերտ:

Դպրոց չհաճախող, պարտուսից դուրս մնացած երեխաների ճակատագրով զբաղվում են ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները:

2008-2009 ուստարում տարբեր պատճառներով դպրոց չի հաճախել և ուսուցումից դուրս է մնացել 2072 աշակերտ:

ՈՒսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը` նկատողություն, խիստ նկատողություն:

ՈՒսումնական հաստատություն կարգապահական կանոնները բարեխղճորեն կատարելու, կանոնավոր կերպով դասերին հաճախելու, բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների համար սահմանվում են բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:

Հանձնաժողովը մտաբերում է, որ թաքնված ծախսերը, օրինակ` կապված դասագրքերի կամ համազգեստների ձեռքբերման հետ, պետք է լինեն ողջամիտ, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է տրամադրվի աջակցություն` ամենախոցելի խմբերի վրա նման ծախսերի ազդեցությունը նվազեցնելու նպատակով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը յուրաքանչյուր տարի իրականացնում է «Երբ գալիս է սեպտեմբերը» ծրագիրը` Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված անապահով ընտանիքների երեխաների համար: Ծրագրի շրջանակներում, համագործակցելով տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ, նշված համակարգում գրանցված 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներին տրամադրվում են գրենական պիտույքներ, հագուստ, այլ պարագաներ: Նախարարության կողմից, առկա տեղեկատվական բազաների տվյալների հիման վրա, իրականացվում են համապատասխան վերլուծություններ, որոնց արդյունքները տրամադրվում են նաև տեղական ինքնակառավարման մարմիններին, տարբեր դոնոր կազմակերպություններին: 2009 թ-ի ընթացքում ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել 12 000 երեխաների:

 

ՀՈԴՎԱԾ 19. Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների պաշտպանվածության և

օգնություն ստանալու իրավունքը

 

._________________________________________________________________________.

|    Ցանկացած մյուս Կողմի տարածքում միգրանտ աշխատողների և  նրանց          |

|ընտանիքների պաշտպանվածության և  օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ|

|կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են`                   |

|    1. պահել կամ համոզվել, որ կան համապատասխան և  անվճար ծառայություններ |

|նման աշխատողներին օգնություն ցուցաբերելու, հատկապես, ճշգրիտ              |

|տեղեկատվություն ձեռք բերելու համար և  ձեռնարկել ազգային օրենքներով ու    |

|կանոնակարգերով թույլատրելի բոլոր համապատասխան քայլերը արտագաղթին և       |

|ներգաղթին վերաբերող ապակողմնորոշիչ պրոպագանդայի դեմ,                     |

|    2. իրենց իրավասության սահմաններում ձեռնարկել համապատասխան միջոցներ,  |

|որոնք կհեշտացնեն նման աշխատողների և  նրանց ընտանիքների մեկնումը,         |

|ուղևորությունը  և  դիմավորումը, և  իրենց իրավասության սահմաններում       |

|ապահովել համապատասխան ծառայություններ` ուղևորության  ընթացքում           |

|առողջության, բժշկական խնամքի և  հիգիենիկ բավարար պայմանների ապահովման    |

|նպատակով,                                                                |

|    3. անհրաժեշտության դեպքում խթանել պետական և  մասնավոր սոցիալական     |

|ծառայությունների համագործակցությունը ներգաղթման և  արտագաղթման           |

|երկրներում,                                                              |

|    4. իրենց տարածքներում օրինականորեն գտնվող այսպիսի աշխատողների համար  |

|ապահովել ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան իրենց քաղաքացիների նկատմամբ|

|կիրառվող վերաբերմունքն է հետևյալ  հարցերի կապակցությամբ, այնքանով,       |

|որքանով տվյալ հարցերը կարգավորվում են օրենքով կամ կանոնակարգերով կամ     |

|ենթակա են վարչական մարմինների վերահսկողությանը.                          |

|    ա. վարձատրությունը և  աշխատանքի վերցնելու և  աշխատանքային այլ        |

|       պայմաններ                                                         |

|    բ. արհմիություններին անդամակցությունը և  կոլեկտիվ                    |

|       գործարքներից ստացվող եկամուտներից օգտվելը,                        |

|    գ. բնակատեղը,                                                        |

|    5. իրենց տարածքներում օրինականորեն գտնվող այսպիսի աշխատողների համար  |

|ապահովել ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան իրենց քաղաքացիների նկատմամբ|

|կիրառվող վերաբերմունքն է աշխատանքային հարկերի, աշխատող անձանց կողմից     |

|վճարվող տուրքերի կամ վճարումների առնչությամբ,                            |

|    6. հնարավորին չափ դյուրացնել այդ տարածքում հաստատվելու`              |

|թույլտվություն ստացած օտարերկրյա աշխատողի ընտանիքի վերամիավորումը,       |

|    7. իրենց տարածքներում օրինականորեն գտնվող այսպիսի աշխատողների համար  |

|ապահովել ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան իրենց քաղաքացիների նկատմամբ|

|կիրառվող վերաբերմունքն է` սույն հոդվածում նշված հարցերին վերաբերող       |

|իրավական վարույթների առնչությամբ,                                        |

|    8. ապահովել, որ իրենց տարածքներում օրինականորեն բնակվող այսպիսի      |

|աշխատողները չարտաքսվեն, եթե նրանք չեն վտանգում երկրի ազգային             |

|անվտանգությունը կամ չեն կատարում հասարակական շահերին կամ բարոյականությանը|

|հակասող հանցագործություններ,                                             |

|    9. օրենքով հաստատված սահմաններում թույլատրել այդպիսի աշխատողների     |

|վաստակած գումարների և  տնտեսումների որևէ  մասի փոխանցումը` իրենց         |

|ցանկությամբ,                                                             |

|    10. տարածել սույն հոդվածով նախատեսված պաշտպանությունը և              |

|աջակցությունը ինքնուրույն աշխատող միգրանտների վրա այնքանով, որքանով      |

|կիրառվում են նման միջոցառումները,                                        |

|    11. նպաստել և  դյուրացնել ընդունող պետության ազգային լեզվի կամ, եթե  |

|դրանք մի քանիսն են, այդ լեզուներից մեկի ուսուցումը միգրանտ աշխատողներին  |

|և  նրանց ընտանիքների անդամներին,                                         |

|    12. իրագործելիության սահմաններում նպաստել և  դյուրացնել միգրանտ      |

|աշխատողի երեխաներին միգրանտ աշխատողի մայրենի լեզվի ուսուցումը:           |

._________________________________________________________________________.

 

ՀՀ Սահմանադրության Գլուխ 5 Հոդված 14.1-ը սահմանում է, որ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի Հոդված 3-ի` աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է «Աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, տարիքից, համոզմունքից կամ տեսակետներից, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից»:

«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի Հոդված 3-ը սահմանում է.

- ՀՀ քաղաքացիները, ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ընտրություն կատարել զբաղված և չզբաղված լինելու միջև, բացառությամբ ՀՀ օրենքներով սահմանված դեպքերի:

- ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը կարգավորվում է սույն օրենքով, ՀՀ օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով:

Հայաստանն աշխարհի շուրջ 20 երկրների հետ կնքել է շուրջ 25-ի հասնող երկկողմ պայմանագրեր և համաձայնագրեր, որոնք կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի: Դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանելու մասին համաձայնագրեր (8)`, որոնցով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնում այն քաղաքացիներին, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական վավերական անձնագրեր, ազատում է այցելության կամ կեցության նպատակով ՀՀ մուտք գործելու համար անհրաժեշտ մուտքի արտոնագիր ստանալու պարտավորությունից, կարգավորում է անցանկալի անձանց` երկիր մուտք գործելը սահմանափակելու, արգելելու հետ կապված հարաբերությունները: Ռեադմիսիայի մասին համաձայնագրերը (9), որոնցով կարգավորվում են պայմանավորվող կողմերի տարածքում առանց համապատասխան թույլտվության գտնվող անձանց հետ ընդունման և հանձնման հարաբերությունները: ՀՀ-ն այս համատեքստում պարտավորություններ է ստանձնել անհապաղ և առանց ավելորդ ձևականությունների ընդունել այն անձին, որը չի կատարում մյուս Կողմի պետության տարածքում մուտքի կամ գտնվելու անհրաժեշտ պայմանները, համագործակցել կողմերի հետ փաստաթղթերի և դրանց նմուշների փոխանցման, տեղեկությունների տրամադրման հարցերում, ապահովել մյուս Կողմի պետության տարածքից վտարված երրորդ պետության քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի համապատասխան ուղեկցումը իր տարածքով, ապահովել անձանց և հանձնման կամ դրան խոչընդոտող հանգամանքների մասին մասին ճշգրիտ և պատշաճ տեղեկատվության տրամադրում: Քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին, քաղաքացիների` իրենց տարածքով առանց վիզաների տեղաշարժման մասին, վիզաների փոխադարձաբար ճանաչելու մասին (10) համաձայնագրերով ՀՀ-ն պարտավորվում է սահմանել առանց մուտքի արտոնագրի ռեժիմ համապատասխան փաստաթղթեր ունեցող անձանց համար, անվճար տրամադրել մուտքի արտոնագիր, ապահովել ՀՀ տարածք անարգել մուտք գործելը, պատշաճորեն կատարել իրավական ձևակերպումները, տրամադրել կեցության իրավունք, ճանաչել օտարերկրյա քաղաքացիների` Կողմերի իրավասու մարմինների կողմից տրված մուտքի, ելքի և տարանցիկ վիզաները, համագործակցել տեղեկատվության փոխանակման և կանոնակարգման ոլորտներում և ապահովել անցագրային ռեժիմի վերաբերյալ պահանջների իրականացումը:

___________________________________

8) Նման համաձայնագրեր կնքվել են ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրվել է 1992 թ. մայիսի 7-ին, ուժի մեջ է 1992 թ. մայիսի 7-ից, Խորվաթիայի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 1997 թ. հունիսի 16-ին, ուժի մեջ է 1999 թ. դեկտեմբերի 25-ից, Հունգարիայի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 1998 թ. մարտի 24-ին, ուժի մեջ է 1999 թ. դեկտեմբերի 24-ին, Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 1998 թ. նոյեմբերի 24-ին, ուժի մեջ է 2000 հունվարի 1-ից, Արգենտինայի Հանրապետության Կառավարության միջև ստորագրվել է 1998 թ. հունիսի 30-ին, ուժի մեջ է 2000 թ. հունվարի 1-ից, ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 1997 թ. հոկտեմբերի 21-ին, ուժի մեջ է 2001 թ. հունիսի 27-ին, Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև ստորագրվել է 2002 թ. սեպտեմբերի 16-ին, ուժի մեջ է 2003 թ. նոյեմբերի 7-ից, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 2002 թ. մայիսի 7-ին, ուժի մեջ է 2003 թ. մայիսի 17-ից, Լատվիայի Հանրապետության Կառավարության միջև ստորագրվել է 2002 թ. հունիսի 26-ին, ուժի մեջ է մտել 2003 թ. մայիսի 17-ից, Ռումինիայի Կառավարության միջև ստորագրվել է 2003 թ. նոյեմբերի 17-ին, ուժի մեջ է 2004 թ. հուլիսի 23-ից, Հնդկաստանի Հանրապետության Կառավարության միջև ստորագրվել է 2003 թ. հոկտեմբերի 31-ին, ուժի մեջ է 2004 թ. սեպտեմբերի 24-ից, Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ստորագրվել է 2002 թ. օգոստոսի 22-ին, ուժի մեջ է 2004 թ. մարտի 15-ից:

9) Նման համաձայնագրեր կնքվել են ՀՀ կառավարության և Դանիայի Թագավորության Կառավարության միջև, ստորագրվել է 2003 թ. ապրիլի 30-ին, ուժի մեջ է 2004 թ. հունվարի 1-ից Լատվիայի Հանրապետության Կառավարության միջև, ստորագրվել է 2002 թ. հունիսի 26-ին, ուժի մեջ է 2003 թ. մայիսի 17-ից Լիտվայի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 2003 թ. սեպտեմբերի 15-ին, ուժի մեջ է 2004 թ. մայիսի 22-ից, Շվեյցարիայի Դաշնային Խորհրդի միջև ստորագրվել է 203 թ. հոկտեմբերի 30-ին, ուժի մեջ է 2005 թ. մարտի 1-ից, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 2006 թ. նոյեմբերի 12-ին, ուժի մեջ է 2008 թ. նոյեմբերի 17-ից, Շվեյցարիայի Թագավորության կառավարության միջև ստորագրվել է 2008 թ. նոյեմբերի 8-ին, ուժի մեջ է 2009 թ. ապրիլի 19-ից, Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Նիդերլանդների Թագավորության) միջև ստորագրվել 2009 թ. հունիսի 3-ին Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև ստորագրվել է 2010 թ. հունվարի 23-ին, ուժի մեջ է 2011 թ. հունիսի 26-ից, Չեխիայի Հանրապետության միջև ստորագրվել է 2010 թ. մայիսի 17-ին, Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ստորագրվել է 2010 թ. օգոստոսի 20-ին:

10) Նման համաձայնագրեր կնքվել են ՀՀ կառավարության և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների` իրենց տարածքով առանց վիզաների տեղաշարժման մասին, ստորագրվել է 1993 թ. մայիսի 19-ի, և վիզաների փոխադարձաբար ճանաչելու մասին, ստորագրվել է 1993 թ. մայիսի 19-ին, ՈՒկրաինայի նախարարների կաբինետի միջև քաղաքացիների` առանց վիզաների այցելությունների մասին, ստորագրվել է 1999 թ. դեկտեմբերի 24-ին,

 

Նշված շարքից տեղին է առանձնացնել ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին (11) և Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում մշտապես բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին (12) համաձայնագրերը: Սույն ակտերով ՀՀ-ն պարտավորվել է Ազգային օրենսդրության համաձայն տրամադրել տեղափոխման թույլտվություն, վերաբնակներին և նրանց ընտանիքներին տրամադրել միգրացիոն անվճար ծառայություններ և տեղեկություններ, ճանաչել վերաբնակների և մշտական բնակիչների սեփականության իրավունքը, անհրաժեշտ պայմաններ ապահովել մշտական բնակիչ հանդիսացողների իրավունքների իրականացման համար, աջակցել գույքի և անձնական իրերի տեղափոխման հետ կապված հարցերում, փոխանակել փաստաթղթերը:

_______________________

11) Համաձայնագիր, ստորագրվել է 1997 թ. օգոստոսի 29-ին. ուժի մեջ է 1999 թ. մարտի 4-ից.

12) Համաձայնագիր, ստորագրվել է 1997թ. օգոստոսի 29-ին, ուժի մեջ է 2000 թ. հոկտեմբերի 17-ից.

 

Միգրանտների աշխատանքային իրավունքի իրացման համատեքստում առանձնահատուկ ուշադրության են արժանի Բելառուսի Հանրապետության կառավարության հետ կնքված երկկողմ պայմանագիրը (13), որով ՀՀ կառավարությունը պարտավորություն է ստանձնել ճանաչեք ՀՀ-ում Բելոռուսի քաղաքացիների աշխատանքի իրավունքը, ապահովել աշխատողների իրավունքների իրականացումը, կանոնակարգել աշխատանքային և սոցիալական աջակցության հետ կապված հարցերը ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով: ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված է համաձայնագիր (14), որի շրջանակներում ՀՀ-ն պարտավորվել է, պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց տրամադրել աշխատանքի իրավունք:

___________________________________

13) ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև իրենց պետությունների սահմաններից դուրս աշխատող քաղաքացիների ժամանակավոր աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին համաձայնագիր, ստորագրվել է 2000 թ. հուլիսի 19-ին ուժի մեջ է 2001 մայիսի 24-ից,

14) ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև ընդունող պետությունում պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի իրավունքի մասին համաձայնագիր, ստորագրվել է 2005 թ. դեկտեմբերի 30-ին, ուժի մեջ է 2006 թ. հոկտեմբերի 16-ից:

 

Արդյունավետ պետական կառավարումը, մասնավորապես անկանոն միգրացիայի կանխարգելումը, ճանաչվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության թիրախներից մեկը: ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը ամրագրել է, որ ՀՀ-ն մասնակցելու է միգրացիայի ոլորտում իրականացվող միջազգային ծրագրերին և միջազգային կարևորագույն կազմակերպությունների աշխատանքներին, մասնակցելու է Եվրոպայում և հետխորհրդային տարածքում միգրացիայի կարգավորման ոլորտում ընթացող ինտեգրման գործընթացներին:

ՀՀ ժամանող օտարերկրացիների իրազեկության աստիճանը բարձրացնելու նպատակով ՀՀ-ում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից մշակվել է օտարերկրացիների մուտքի արտոնագրերի և կացության կարգավիճակների տրամադրման կարգը կանոնակարգող ՀՀ օրենսդրության վերաբերյալ համառոտ տեղեկանք, որը տեղադրվել է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում:

«Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներով կարգավորվում են օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց սոցիալական աջակցությանը վերաբերող հարցերը: Համաձայն այդ օրենքների` պետական նպաստ և սոցիալական աջակցություն ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք` օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

2006 թ. դեկտեմբերի 25-ին ընդունվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը: Այդ օրենքով կարգավորում է Հայաստանում օտարերկրացիների աշխատանքի թույլտվության, աշխատանքային գործունեություն ծավալելու խնդիրները, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունները: Մասնավորապես սահմանվում են անձանց այն կատեգորիաները, ովքեր իրավունք ունեն աշխատելու ՀՀ-ում առանց աշխատանքի թույլտվության: Նրանց թվում են մշտական և հատուկ կացության կարգավիճակ, ինչպես նաև Հայաստանում հարազատներ ունենալու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած անձինք: ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական ծառայությունների, միջազգային կազմակերպությունների և նրանց ներկայացուցչությունների պաշտոնյաների ընտանիքի անդամները` համաձայն փոխադարձության սկզբունքի, փախստականի կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, ովքեր քաղաքական ապաստան են ստացել ՀՀ-ում և քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով, օտարերկրացիների այլ կատեգորիաներ:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ավելացնել օտարերկրյա աշխատողներին տրամադրվող աշխատանքի թույլտվության ժամկետները, մասնավորապես` օտարերկրյա աշխատողին տրամադրել աշխատանքի թույլտվություն և ժամանակավոր կացության կարգավիճակ գործատուի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի ժամկետով: Գործնականում դեռևս բացակայում են աշխատանքի հիմքով կացության ու թույլտվությունների վերաբերյալ օրենսդրության հիմնական դրույթներն իրագործելու մեխանիզմները, այդ թվում` աշխատանքի թույլտվության պատասխանատու պետական լիազոր մարմնի գործունեության, օտարերկրացի աշխատողների հաշվառման ընթացակարգերը:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանվում է, որ օտարերկրացի աշխատողներին ճշգրիտ տեղեկություններ տրամադրելու նպատակով օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինն իրականացնում է անվճար օգնություն և ծառայություն, ապակողմնորոշիչ տեղեկատվության դեմ պայքարին ուղղված խորհրդատվություն: Օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը պարտավոր է օտարերկրացուն անվճար խորհրդատվություն տալ նախքան իր` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը գործատուի և իր միջև կնքվող աշխատանքային պայմանագրի դրույթների վերաբերյալ, ինչպես նաև ստուգել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելուց հետո դրանց փաստացի համապատասխանությունը:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով գործատուներն իրավասու են աշխատանքային/ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել օտարերկրացի աշխատողի հետ և օգտագործել նրանց աշխատանքը` լիազոր մարմնի կողմից օտարերկրացուն շնորհված աշխատանքի թույլտվության առկայության դեպքում: Օտարերկրացի աշխատողին աշխատանքի թույլտվություն տալիս պետք է հաշվի առնվեն հայաստանյան աշխատաշուկայի կարիքներն ու զարգացումները: Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով Հայաստան մուտք գործած օտարերկրացուն չի ապահովում այն աշխատանքով, որի համար վերջինս աշխատանքի թույլտվություն է ստացել, ապա գործատուն պարտավոր է հատուցել նրա (և նրան ուղեկցելու թույլտվություն ստացած ընտանիքի անդամների) ծագման Երկիր վերադառնալու հետ կապված ծախսերը և անձնական ունեցվածքի փոխադրման արժեքը (հոդված 29):

Ներկայումս մշակվում և բանակցային գործընթացում են գտնվում մի շարք պայմանագրեր` տարբեր երկրների հետ աշխատանքային միգրացիայի կանոնակարգման նպատակով:

 

Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող

օտարերկրացիների թվաքանակը` ըստ քաղաքացիության երկրների և

կացության կարգավիճակի տեսակի

 

._________________________________________________________________________.

|Քաղաքացիություն|     2006   |      2007       |      2008    |   2009    |

|               |            |                 |              | (05.11.09)|

|               |____________|_________________|______________|___________|

|               |ժա-|սո-|հա- |ժամա|սո-|հա- |մըշ|ժամա|սովո|հա- |ժա-|սո-|հ  |

|               |մա-|վո-|տուկ|նակա|վո-|տուկ|տա-|նակա|րա- |տուկ|մա-|վո-|ա  |

|               |նա-|րա-|    |վոր |րա-|    |կան|վոր |կան |    |նա-|րա-|տ  |

|               |կա-|կան|    |    |կան|    |   |    |    |    |կա-|կան|ու |

|               |վոր|   |    |    |   |    |   |    |    |    |վոր|   |կ  |

|_______________|___|___|____|____|___|____|___|____|____|____|___|___|___|

|Ընդամենը       |  9|  6|2803|1836| 10|2075|  6|2344| 185|1626|122| 86|736|

|_______________|___|___|____|____|___|____|___|____|____|____|___|___|___|

|Այդ թվում` ԱՊՀ |  0|  0|  52|  33|  0|  36|  1| 308|  23|  50| 34|  2| 24|

|երկրների       |   |   |    |    |   |    |   |    |    |    |   |   |   |

|քաղաքացիներ    |   |   |    |    |   |    |   |    |    |    |   |   |   |

|_______________|___|___|____|____|___|____|___|____|____|____|___|___|___|

|Նրանցից`       |   |   |  35|   4|   |  29|  0| 217|  20|  29|   |  1|  9|

|Ռուսաստանի     |   |   |    |    |   |    |   |    |    |    |   |   |   |

|_______________|___|___|____|____|___|____|___|____|____|____|___|___|___|

|ՈՒկրաինայի     |   |   |   1|    |   |    |   |  21|   1|   3| 22|   |  2|

|_______________|___|___|____|____|___|____|___|____|____|____|___|___|___|

|Թուրքմենստանի  |   |   |  16|  27|   |   7|  1|  38|   2|  17| 11|  1| 12|

|_______________|___|___|____|____|___|____|___|____|____|____|___|___|___|

|Այլ            |   |   |    |   2|   |    |   |  32|    |   1|  1|   |  1|

|_______________|___|___|____|____|___|____|___|____|____|____|___|___|___|

|Այլ երկրների   |  9|  4|2741|1799| 10|2023|  5|2025| 161|1571| 88| 83|706|

|քաղաքացիներ    |   |   |    |    |   |    |   |    |    |    |   |   |   |

|_______________|___|___|____|____|___|____|___|____|____|____|___|___|___|

|Նրանցից` Իրաքի |   |   | 116|  14|   | 148|   |  10|   2| 266|   |   |114|

|_______________|___|___|____|____|___|____|___|____|____|____|___|___|___|

|Իրանի          |  8|  1| 922| 808|  3| 640|  1| 759|  49| 378|   | 38|180|

|_______________|___|___|____|____|___|____|___|____|____|____|___|___|___|

|Լիբանանի       |   |   | 167|  38|   | 146|   |  44|   8| 127|   |  2| 42|

|_______________|___|___|____|____|___|____|___|____|____|____|___|___|___|

|Սիրիայի        |  1|   | 568| 132|   | 316|   | 160|   9| 194|   |  4| 78|

|_______________|___|___|____|____|___|____|___|____|____|____|___|___|___|

|ԱՄՆ            |   |  1| 462| 174|   | 332|  3| 176|  31| 226| 82|  8|145|

|_______________|___|___|____|____|___|____|___|____|____|____|___|___|___|

|Ֆրանսիայի      |   |   |  91|  46|   | 118|   |  38|   3|  84|   |  4| 41|

|_______________|___|___|____|____|___|____|___|____|____|____|___|___|___|

|Այլ            |   |  2| 415| 587|  7| 323|  1| 838|  59| 296|  6| 27|106|

|_______________|___|___|____|____|___|____|___|____|____|____|___|___|___|

|Քաղաքացիություն|   |  2|  10|   4|   |  16|   |  11|   1|   5|   |  1|  6|

|չունեցողներ    |   |   |    |    |   |    |   |    |    |    |   |   |   |

._________________________________________________________________________.

 

ՀՈԴՎԱԾ 27. Ընտանեկան պարտականություններ ունեցող աշխատողների հավասար

հնարավորությունների և վերաբերմունքի իրավունքը

 

._________________________________________________________________________.

|    Ընտանեկան պարտավորություններով տղամարդկանց և  կանանց համար, ինչպես   |

|նաև  նման աշխատողների և  այլ աշխատողների միջև,  հնարավորության և         |

|վերաբերմունքի հավասար իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու Կողմերը |

|պարտավորվում են`                                                         |

|    1. համապատասխան միջոցներ ձեռնարկել`                                  |

|    ա. հնարավորություն տալու ընտանեկան պարտավորություններով աշխատողներին`|

|ընդունվելու աշխատանքի և  մնալու աշխատանքում, ինչպես նաև  վերադառնալ      |

|աշխատանքի ընտանեկան պարտավորությունների կատարման հետևանքով               |

|բացակայությունից հետո, ներառյալ միջոցառումները մասնագիտական ուղղվածության|

|և  ուսուցման բնագավառում,                                                |

|    բ. հաշվի առնելու իրենց կարիքները աշխատանքի պայմանների և  սոցիալական  |

|ապահովության շրջանակներում,                                              |

|    գ. մշակել կամ ապահովել պետական կամ մասնավոր ծառայություններ,         |

|մասնավորապես` ցերեկային ժամերին երեխաների խնամքի ծառայություններ կամ     |

|երեխաների խնամքի համար այլ միջոցառումներ,                                |

|    2. մայրության արձակուրդից հետո ընկած ժամանակաշրջանում երեխայի խնամքի |

|համար ծնողներից մեկին ապահովել արձակուրդ ստանալու հնարավորությամբ, ընդ   |

|որում, արձակուրդի տևողությունը  և  պայմանները պետք է որոշվեն ազգային     |

|օրենսդրությամբ, կոլեկտիվ համաձայնագրերով կամ գործնականորեն,              |

|    3. ապահովել, որ ընտանեկան պարտավորությունները, որպես այդպիսին,       |

|հիմնավորված պատճառ չհանդիսանան աշխատանքի դադարեցման համար:               |

._________________________________________________________________________.

 

ՀՈԴՎԱԾ 27.1

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսվում է, որ ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով, ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող աշխատողի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա, սակայն ոչ ավելի, քան վեց ամիս ժամանակով և յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան օրվա համար սահմանված աշխատաժամանակի կեսը: Ամենամյա արձակուրդի տևողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաև աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը հիմք չէ սահմանափակումներ կիրառելու համար:

Օրենսգրքի 117-րդ հոդվածը սահմանում է, որ աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել հղի կնոջ հետ հղիության ամբողջ ժամանակահատվածում (անհրաժեշտության դեպքում` բժշկական եզրակացության առկայության դեպքում), ծննդաբերության արձակուրդի և դրան հաջորդող ամսվա ընթացքում, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի հետ: 141-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով ասվում է, որ ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով: Իսկ 172-րդ հոդվածով կարգավորվում են հղիության և ծննդաբերության համար տրամադրվող արձակուրդին վերաբերող հարցերը:

Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին հղիության և ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի և նոր ծնված երեխայի խնամքի կամ երեխայի որդեգրման համար արձակուրդի իրավունք:

Հանձնաժողովը կցանկանար նաև իմանալ, թե արդյոք ընտանեկան պարտավորությունների պատճառով վերցված արձակուրդները հաշվի են առնվում կենսաթոշակի իրավունքը որոշելիս և կենսաթոշակի գումարը հաշվարկելիս:

Այո, ընտանեկան պարտավորությունների պատճառով վերցված արձակուրդը հաշվի է առնվում կենսաթոշակի իրավունքը որոշելիս և կենսաթոշակի գումարը հաշվարկելիս:

 

Երեխայի ցերեկային խնամքի ծառայություններ

Կարևորելով սոցիալական ծանր իրավիճակում հայտնված երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու հիմնախնդիրը, ինչպես նաև երեխայի խնամքի ու դաստիարակության հարցում ընտանիքին աջակցելու նպատակով հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության Կառավարության համապատասխան որոշումների համաձայն ստեղծված են պետական սոցիալական հոգածության երկու (2) կենտրոն` Գյումրի և Երևան քաղաքներում, որտեղ հաճախողների թիվը կազմում է 200 երեխա: Կենտրոններին հատկացված է 90 աշխատանքային հաստիք:

«Երևանի Աջափնյակ թաղային համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ը գործում է 2005 թվականից:

«Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ը գործում է 2006 թվականից:

Կենտրոնում երեխաների և նրանց ընտանիքների, ինչպես նաև երեխայի սոցիալական միջավայրի հետ աշխատում են 23 մասնագետ` մանկավարժ, իրավաբան, բժիշկ, հոգեբան, սոցիալական աշխատող, արատաբան, որոնք պրոֆեսիոնալ խորհրդատվություն, օգնություն և տարբեր միջնորդավորված ծառայություններ են մատուցում նրանց, հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի և նրա ընտանիքի խնդիրների առանձնահատկությունները:

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրով նախատեսվում է մինչև 2015 թ. պետական և միջազգային ոչ պետական կազմակերպությունների աջակցությամբ երեխաների համայնքային ցերեկային կենտրոնների թիվը հասցնել 25-ի:

Հանձնաժողովն արձանագրում է, որ Աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն, աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է նրա ընտանիքի հիվանդ անդամին խնամելու համար ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում: Հանձնաժողովը կցանկանար հարցնել, թե արդյոք, ի լրումն սրա, Հայաստանի օրենսդրությամբ նախատեսվում են հատուկ դրույթներ, որոնք թույլ են տալիս ծնողներին երեխայի լուրջ հիվանդության պատճառով կրճատելու կամ դադարեցնելու մասնագիտական գործունեությունը:

«Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքով (հոդված 12) `

1. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրվում`

1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրից ոչ ավելի.

2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրից ոչ ավել, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրից ոչ ավելի.

3) հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար.

4) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում`

Երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ուղեգրում նշված ժամանակաշրջանից ոչ ավելի: Ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ:

2. Մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխայի խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ տրվում է երեխայի խնամքն իրականացնող վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

 

ՀՈԴՎԱԾ 27.2

 

Հանձնաժողովի կողմից Հոդված 27.2-ի մասով ներկայացված հարցումների հետ կապված տրամադրվում է ներքոնշյալ տեղեկատվությունը.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը վճարովի արձակուրդ է, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածով հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն տրամադրվող արձակուրդը չվճարվող արձակուրդ է: Նույն անձին երկու արձակուրդն էլ կարող տրամադրվել, ըստ իր ցանկության:

Երեխայի խնամքի համար արձակուրդը տրվում է օրենսդրությամբ սահմանված անձանց` հերթականությամբ, ըստ իրենց ցանկության մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Վճարումը կատարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով այն վայրից, որտեղ աշխատում է համապատասխան անձը:

Նշյալ դրույթները կիրառելի են բոլոր կատեգորիաների աշխատողների նկատմամբ:

Համաձայն Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի տրամադրած տեղեկատվության` ճյուղային և տարածքային մակարդակներում կնքված կոլեկտիվ պայմանագրերում երեխայի խնամքի արձակուրդին վերաբերող հատուկ դրույթների ներառման օրինակներ չկան:

 

ՀՈԴՎԱԾ 27.3

 

Հանձնաժողովի կողմից Հոդված 27.3-ի մասով ներկայացված հարցումների հետ կապված տրամադրվում է ներքոնշյալ տեղեկատվությունը.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն աշխատանքային պայմանագիրը լուծվում է կողմերի համաձայնությամբ, պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում, աշխատողի նախաձեռնությամբ, գործատուի նախաձեռնությամբ, օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում: ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չէ որևէ դրույթ, որը կարող է թույլատրել ընտանեկան պարտավորությունների հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու համար:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 117-ը 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-39-Ն օրենքով փոփոխվել է, ըստ որի աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել հղի կնոջ հետ հղիության ամբողջ ժամանակահատվածում (անհրաժեշտության դեպքում` բժշկական եզրակացության առկայության դեպքում), ծննդաբերության արձակուրդի և դրան հաջորդող ամսվա ընթացքում, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի հետ, բացառությամբ կազմակերպության լուծարման անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման, գործատուի սնանկ ճանաչվելու, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքերի և եթե առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը:

Աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, որը ներառում է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածով ներառված նպատակային արձակուրդի տեսակները`

1. հղիության և ծննդաբերության արձակուրդը.

2. մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը.

3. ուսումնական արձակուրդը

4. պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը.

5. չվճարվող արձակուրդը:

2010 թ. օգոստոսի 9-ին ընդունվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները, համաձայն որի նախատեսվում է (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 265), որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան հրամանը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները կարող են վերականգնվել: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Որևէ պատճառով գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարելու հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Այս դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

 

-----------------------------------------------

Արձանագրության «13. Կրթություն» կետում բացակայում է 7-րդ հղումը

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2010
N 51
Արձանագրային որոշում