Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅ ...

07.08.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.12.1998  -ից մինչեւ   07.08.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 18.07.08 ՆԿ-126-Ն կարգադրություն)

i

031.0223.281298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության և կազմակերպական կառուցվածքի մասին» ՆՀ-97 հրամանագիրը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

28 դեկտեմբերի 1998թ.

ՆԿ-223

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության Նախագահի

1998 թվականի դեկտեմբերի 28-ի

ՆԿ-223 կարգադրության

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայությունը (այսուհետ` Վերահսկողական ծառայություն) ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Հայաստանի Հանրապետության Նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:

2. Վերահսկողական ծառայությունը մտնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) կազմակերպական կառուցվածքի մեջ:

3. Վերահսկողական ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Աշխատակազմի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամաններով:

4. Վերահսկողական ծառայության կանոնադրությունը, ներքին կառուցվածքը, աշխատանքային ծրագրերը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

5. Վերահսկողական ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ձևաթուղթ և իր անվանմամբ կնիք:

 

II. ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Վերահսկողական ծառայության գործառույթներն են`

- գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կատարման վերահսկումը.

- սահմանված կարգով գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական կազմակերպություններում (բացի հատուկ թույլտվություն պահանջողներից) ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնելը.

- գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կատարման արդյունքների պարբերաբար քննարկումը, ինչպես նաև բացահայտված թերությունների վերացման և ծագած դժվարությունների հաղթահարման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ ներկայացնելը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով իրեն վերապահված այլ գործառույթներ:

2. Վերահսկողական ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս`

- իր աշխատանքային ծրագրերին համապատասխան ուսումնասիրում, ստուգում և ամփոփում է գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը և Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարություն` Աշխատակազմի ղեկավարի միջոցով, առաջարկություններ է ներկայացնում այդ մարմինների աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ.

- ուսումնասիրում և վերլուծում է քաղաքացիների, կազմակերպությունների, գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին, Աշխատակազմին և Վերահսկողական ծառայությանն ուղղված, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այն կիրառելու վերաբերյալ դիմումները, գանգատները և առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում դրանք վերահասցեագրում համապատասխան մարմինների, պաշտոնատար անձանց, ամփոփում է դրանք և Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում համապատասխան հաշվետվություններ և առաջարկություններ.

- Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկություններ է ներկայացնում գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց` աշխատանքում թերանալու իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքերում կառավարման համապատասխան մարմինների ղեկավարներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ.

- համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ծառայությունների հետ.

- իր իրավասության շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, ուսումնասիրություններին և ստուգումներին հասարակական և պայմանագրային հիմունքներով, ներգրավում է մասնագետների, փորձագետների և գիտական հիմնարկների, կազմավորում է ժամանակավոր աշխատանքային խմբեր.

- իր իրավասության շրջանակներում բացահայտում է պետական մարմինների և կազմակերպությունների կատարողական կարգապահության, ֆինանսատնտեսական ոլորտի խախտումների փաստերը և դրանց վերացման նպատակով գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմիններին միջնորդություններ է ներկայացնում ու վերահսկում դրանց կատարման ընթացքը.

- իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով սահմանված այլ լիազորություններ:

 

III. ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

1. Վերահսկողական ծառայության ղեկավարն անմիջականորեն ենթարկվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:

2. Վերահսկողական ծառայության ղեկավարը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ` Աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

3. Վերահսկողական ծառայության գործունեության ընդհանուր համակարգումն իրականացնում է Աշխատակազմի ղեկավարը:

4. Վերահսկողական ծառայության ղեկավարը`

- իրականացնում է Վերահսկողական ծառայության անմիջական ղեկավարումը.

- ապահովում է Վերահսկողական ծառայության բնականոն գործունեությունը.

- իրականացնում է Վերահսկողական ծառայության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.

- առաջարկություններ է ներկայացնում Վերահսկողական ծառայության կանոնադրության, դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

- Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Վերահսկողական ծառայության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և մյուս աշխատողներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, նրանց խրախուսելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

- իր իրավասության շրջանակներում այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

- ստորագրում է Վերահսկողական ծառայության անունից պատրաստվող փաստաթղթերը.

- իր իրավասության շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

- հաստատում է ներքին կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակարգը և աշխատանքային ծրագրերը.

- սահմանված կարգով լուծում է Վերահսկողական ծառայության աշխատողների գործուղումների հարցերը.

- իր իրավասության շրջանակներում տալիս է ցուցումներ, հանձնարարականներ, վերահսկում և ստուգում դրանց կատարման ընթացքը.

- Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, իր իրավասության շրջանակներում, կազմակերպում է արտածրագրային ստուգումներ և ուսումնասիրություններ, սահմանում դրանց կատարման ժամկետները, ձևերն ու ծավալները.

- հրավիրում է խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների, ստորագրում նիստերի արձանագրությունները.

- ներկայացնում է Վերահսկողական ծառայությունն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական այլ մարմինների նիստերին և խորհրդակցություններին.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ կազմակերպում և ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահի առանձին հրամանագրերի և կարգադրությունների կատարումը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանցից պահանջում է գրավոր կամ բանավոր բացատրություններ.

- պատասխանատվություն է կրում Վերահսկողական ծառայության առջև դրված խնդիրների լուծման համար.

- իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

 

pin
ՀՀ Նախագահ
28.12.1998
N ՆԿ-223
Կարգադրություն