«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
2011 թ.-ի հունվարի 1-ից մինչև 2011 թ.-ի հունիսի 22-ը իրականացվել են հետևյալ ծրագրերը և միջոցառումները`
01.01.11-22.06.11 www.antitrafficking.am ինտերնետային կայքի պահպանում և թարմացում: Կայքն անընդհատ թարմացվել է թրաֆիքինգի դեմ պայքարին վերաբերող տպագիր և տեսանյութերով: Կայքի պահպանումն ու թարմացումն իրականացվել է «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի ֆինանսական և մարդկային ռեսուրսների միջոցով:
14.04.11-17.04.11 «Ընդդեմ երեխաների թրաֆիքինգի» գովազդային հոլովակի մասնակցություն Բելառուսում կայացած «Սպիտակ քառակուսի» գովազդի միջազգային փառատոնին:
Փառատոնում հոլովակը շահեց երրորդ մրցանակ:
20.04.11-22.04.11 «Երեխաներն ընդդեմ թրաֆիքինգի» սեմինար Երևանի թիվ 190 դպրոցում Կազմակերպության ներկայացուցիչը դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար անց է կացրել ինտերակտիվ սեմինար թրաֆիքինգի դեմ պայքարի թեմայով, որպես տեսանյութ օգտագործելով սոցիալական գովազդի հոլովակներ:
Ծրագրերն ու միջոցառումներն իրականացնելիս կազմակերպությունը սերտ համագործակցում է թրաֆիքինգի դեմ պայքար իրականացնող կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ:
Տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համար կազմակերպությունն անվճար տրամադրել է տեսանյութեր, ֆիլմեր, սոցիալական հոլովակներ:
«Մարդը դժբախտության մեջ» («People In Need» PIN)
«Մարդը դժբախտության մեջ» («People In Need» PIN) չեխական ընկերության հայաստանյան մասնաճյուղը «Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիքինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում 2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացրել է հետևյալ միջոցառումները`
ՈՒսուցում
Համագործակցելով ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ` ծրագրի շրջանակներում 2010 թ. անցկացված դասընթացների մոնիտորինգն իրականացնելու համար ծրագրային գործընկեր ՀՕՄ-ի հետ համատեղ անկախ սոցիոլոգի միջոցով իրականացվել է սոց.հարցում ուսուցիչների շրջանում: Սոց.հարցման նպատակն էր պարզելու, կազմակերպության կողմից իրականացված դասընթացների արդյունավետությունը և կարևորությունը:
Սոց. հարցմանը մասնակցել են 173 ուսուցիչներ (դասընթաց անցած ուսուցիչներից յուրաքանչյուր երկրորդը): Այն հարցին, թե խորհուրդ կտայի՞ք ձեր աշխատակիցներին նույնպես մասնակցել նմանատիպ դասընթացների, բոլորն «ԱՅՈ» են պատասխանել: Սա նշանակում է, որ հարցվածները միանշանակ կարևորել են թրաֆիքինգի թեմայով դասընթացը, որին իրենք արդեն մասնակցել են:
Ելնելով այս արդյունքներից և համագործակցելով ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել ՀՀ 9 մարզերի 132 դպրոցների 162 ուսուցիչների համար:
Ելնելով ուսումնասիրության արդյունքներից, ՀՀ գիտության և կրթության նախարարության հետ համագործակցելով, հանրակրթական դպրոցներում «Մարդը դժբախտության մեջ» կազմակերպության նախաձեռնությամբ և հովանավորությամբ Հայ Օգնության Միությունը Հայաստանում գործող իր 53 մասնաճյուղերի օգնությամբ իրականացրել է մոնիտորինգային ծրագիր, որի շրջանակներում, օգտագործելով շարադրությունը որպես աշխատանքային գործիք, բացահայտել է մանկավարժների վերապատրաստման դասընթացների և սեմինարների արդյունավետությունը: Ծրագիրն իր հերթին կրել է երևույթի վերաբերյալ իրազեկման տարրեր:
Աշակերտներին հանձնարարվել է «Ինչ եմ հասկանում թրաֆիքինգ ասելով», «Կարող եմ արդյոք ես երբևէ դառնալ թրաֆիքինգի զոհ», «Պատրաստ է արդյոք Հայաստանը լիարժեք դիմակայել թրաֆիքինգ երևույթին» վերնագրերով շարադրություններ: Ներկայացվել է մոտ 3000 աշխատանք: Որպես եզրափակիչ փուլ, 2011 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին, համագործակցելով մարզպետարանների Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի բաժինների հետ, կազմակերպվել է մրցանակաբաշխություն և արդյունքների մասին հանրության իրազեկում հեռուստատեսային բարձր վարկանիշ ունեցող և մանկապատանեկան հաղորդումներով: Մամուլի, մասնավորապես հեռուստատեսության դերն այս հարցում կարևոր է, որն ըստ հարցման արդյունքների, հետազոտության մասնակիցների շրջանում վստահելի տեղեկատվության առաջնային աղբյուր է համարվում: Քանի որ ՀՀ մարզերում տեխնիկական պատճառներով առավել քիչ թվով հեռուստահաղորդումներ են դիտում երևույթի մասին, Հայ Օգնության Միության մասնաճյուղերի օգնությամբ, համագործակցելով տեղական/մարզային հեռուստաալիքների հետ, հեռարձակվել են իրազեկման տարրեր կրող հաղորդումներ:
Կազմակերպվել է դասընթաց Երևանի քաղաքապետարանի «Երեխաների պաշտպանության» բաժնի աշխատակիցների և Երևանի համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների հետ: Ընդհանուր առմամբ վերապատրաստվել է քաղաքապետարանի 5 աշխատակից, խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովի` 23 անդամ, որից 21-ը եղել են համայնքային ծառայողներ:
Իրազեկում
Հանրապետության բոլոր դպրոցներին տրվել են «Թրաֆիքինգի զոհերի աջակցության» և «Երեխաների պաշտպանության» թեժ գծերի համարները պարունակող պաստառներ:
Կազմակերպվել է մամլո ասուլիս «Սեռական հանցագործությունների անչափահաս զոհերի պաշտպանության խնդիրները ՀՀ-ում» թեմայով, որին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչները:
«Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» և Երկիր Մեդիա հեռուստաընկերության հետ համատեղ «Ազատ քաղաքացի» ծրագրի շրջանակներում նախապատրաստվել և նկարահանվել է 3 հեռուստաբանավեճ` թրաֆիքինգ, երեխաների թրաֆիքինգ թեմաներով: Որին մասնակցել են Երևանի, Վանաձորի և Գյումրու դպրոցների աշակերտներ:
Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանի, Վանաձորի և Գյումրու մանկական այգիներում կազմակերպվել է «Անվճար ատրակցիոններ» միջոցառումը: Միջոցառման ընթացքում բաժանվել են իրազեկող նյութեր (կոմիքսներ, թերթոններ):
ՀՀ 5 բնակավայրերում (Մեծամոր, Ալագյազ, Սարի գյուղ, Շորժա, Մալիշկա) ներկայացվել է Հովհ. Թումանյանի «Գիքորը» պատմվածքի բեմադրությունը, որի ընթացքում ևս բաժանվել են իրազեկող նյութեր (կոմիքսներ, թերթոններ), ներկայացվել է թրաֆիքինգ երևույթը:
Ծրագրային գործընկեր «Հույս և օգնություն» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել է Երևանի, Վանաձորի և Գյումրու մանկավարժական համալսարանների թվով 25 ուսանողների համար ամառային դպրոց, որտեղ կատարվել է ապագա ուսուցիչների իրազեկում:
Աջակցություն
Շարունակվել են աշխատանքներ տարվել փողոցում հայտնված մուրացիկ, թափառաշրջիկ երեխաների հետ (թվով 25` Երևանում և Գյումրիում), այդ թվում նաև կատարվել է ուղղորդում հաստատություններ («Օրրան» բարեգործական, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն, Գյումրիի Սոցիալական հոգածության կենտրոն):
Ծրագրի շրջանակներում իրականացված «Երեխաների թրաֆիքինգը Հայաստանում. հանրային իրազեկվածություն» հետազոտության արդյունքում ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերվել է երեխայի թրաֆիքինգի մեկ դեպք:
Ազգային ծրագրի կետերի կատարում
Ի կատարումն «ՀՀ-ում 2010-2012 թթ ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» 3.1.5 կետի, ՀՀ ԱՍՀՆ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի «Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոն» ծրագրի հետ համատեղ հրավիրվել է միջազգային փորձագետ` թրաֆիքինգի ենթարկված անձանց նախնական նույնականացման չափորոշիչների մշակման համար, որոնք ներկայացվել են շահագրգիռ գերատեսչություններին քննարկման համար:
Ի կատարումն ազգային ծրագրի 3.1.3 կետի, տեղական փորձագետների կողմից ուսումնասիրվել են զոհերի սեռատարիքային առանձնահատկությունների հիման վրա հարցաքննության մեթոդները, անչափահաս զոհերի և վկաների պաշտպանության համակարգը և մշակվել է նախագիծ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, որը ներկայացվել է Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին:
Ի կատարումն ազգային ծրագրի 3.1.4 կետի, նախատեսվում է 3-օրյա սեմինար-քննարկում ՀՀ ոստիկանության, ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցների, սոցիալական աշխատողների, հարցազրույց վարողների համար (թվով 30 մասնակից):