ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
8 սեպտեմբերի 2011 թվականի N 35
i
12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 24 արձանագրության N 1 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համատեքստում էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարության և 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1296-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության գործունեության ծրագրի դրույթներից`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հիդրոէներգետիկայի ոլորտի կարգավորման իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվել սույն արձանագրային որոշմամբ հաստատված ռազմավարությամբ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի սեպտեմբերի 8-ի
նիստի N 35 արձանագրային
որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
I. Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության
շրջանակներում հիդրոէներգետիկ պաշարների օգտագործման դերն ու
նշանակությունը
Ներկա դրությամբ վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործվում են հիդրոպաշարները:
Հայաստանի Հանրապետությունում ՀԷԿ-երի կողմից էլեկտրական էներգիայի առավելագույն տարեկան արտադրանքը գրանցվել է 1993 թվականին, որն իրականացվել է հիմնականում Սևանա լճից աննախադեպ բարձր ծավալների ջրառի հետևանքով և հանգեցրել է լճի մակարդակի զգալի իջեցմանը:
Սևանա լճի մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների կիրառումը, ինչպես նաև ՀԷԿ-երի Սևան - Հրազդանյան կասկադում էլեկտրական էներգիայի արտադրանքի ռեժիմի համապատասխանեցումը Սևանա լճից ոռոգման նպատակներով ջրի բացթողնման ռեժիմներին հանգեցրել են` ՀԷԿ-երի կողմից էլեկտրական էներգիայի արտադրանքի զգալի կրճատումներին, մասնավորապես 2007 թվականին ՀԷԿ-երի կողմից էլեկտրական էներգիայի փաստացի արտադրանքը կազմել է 1.86 մլրդ. կՎտ. ժ, 2008 թվականին 1.82 մլրդ. կՎտ. ժ, իսկ 2009 թվականին 2.05 մլրդ. կՎտ. ժ: Հիդրոէներգետիկական ռեսուրսները փաստացի` 2010 թ. դրությամբ, ապահովել են էլեկտրական էներգիայի տարեկան արտադրանքի մոտ 40%-ը:
Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) ունի բավական մեծ սեփական վերականգնվող էներգիայի պաշարներ, որոնց օգտագործումը թույլ կտա բավարարել 2025 թ. էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 30%-ը (վերջինս չի ներառում երկրաջերմային էներգիայի, արևային էներգիայի անմիջական փոխակերպման, բիոգազի հիման վրա արտադրվելիք էլեկտրաէներգիայի ներուժը և հողմային էներգիայի զգալի մասը):
2025 թ. էլեկտրաէներգիայի պահանջարկի 30%-ի բավարարումը վերականգնվող էներգետիկ պաշարներով ապահովելու համար անհրաժեշտ է զարգացնել հիդրոէներգետիկան, մասնավորապես` կառուցել էլեկտրական էներգիա արտադրող նոր կայաններ, որի արդյունքում համապատասխանաբար կբարձրանա Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության աստիճանը:
II. Նպատակը
Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրի նպատակն է.
1. «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`
- հիդրոէլեկտրակայանների կառուցման գործընթացի կանոնակարգումը` սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների ողջամիտ օգտագործելու նպատակով,
- առկա հիդրոէլեկտրակայանների տեխնիկական վիճակի ուսումնասիրումը` դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
2. Հետևյալ իրավական ակտերում և տեխնիկատնտեսական հիմնավորման փաստաթղթերում ամրագրված պահանջների հստակեցումն ու կատարումը`
- ՀՀ Կառավարության 2007 թ. նոյեմբերի 1-ի N 1296-Ն որոշումը` «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ էներգետիկայի նախարարության գործունեության ծրագիրը»,
- ՀՀ կառավարության 22 հունվարի 2009 թվականի N 3 արձանագրային որոշմամբ հաստատված` «ՓՀԷԿ-երի զարգացման սխեման»,
- ՀՀ կառավարության 2005 թ. հունիսի 23-ի N 24 արձանագրության թիվ 1 որոշումը` «Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համատեքստում էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարությունը»,
- Մեղրի ՀԷԿ-ի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների արդյունքները` Ծրագիրն իրականացվում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ,
- Լոռիբերդ ՀԷԿ-ի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների արդյունքները, որը 2003-2004 թթ. Եվրամիության (TACIS-ի) ծրագրի շրջանակներում պատրաստվել է ՖԻԽՏՆԵՐ ընկերության կողմից, և որի գների հաշվարկի նորացումը իրականացվել է 2007 թ. փետրվարին նույն ընկերության կողմից,
- Շնող ՀԷԿ-ի կառուցման համար Հայհիդրոէներգանախագիծ ինստիտուտի կողմից 1966 թ. կատարված տեխնիկական նախագիծը, որը ճշտվել է 1993 թ.:
3. Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության շրջանակներում հիդրոէներգետիկ պաշարների օգտագործման խթանումը:
III. Ներկա վիճակը
Հայաստանի Հանրապետությունում 01.08.2011 թվականի դրությամբ գործող և կառուցվող հիմնական հիդրոէլեկտրակայանները (ՀԷԿ)`
Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համալիրը (մասնավոր սեփականություն)
Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համալիրի կազմի մեջ են մտնում յոթ ՀԷԿ-եր` Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի ՀԷԿ-երը, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է 559.4 մՎտ, իսկ տարեկան նախագծային արտադրանքը` 2.32 մլրդ. կՎտ. ժամ:
ՀԷԿ-երը գտնվում են Հրազդան գետի վրա և ներկայումս օգտագործում են Սևանից ոռոգման նպատակներով բացթողնվող և Հրազդան գետի վտակների ջրերը:
Որոտան ՀԷԿ-երի համալիրը (պետական սեփականություն)
Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը բաղկացած է 4 էլեկտրակայաններից, որոնք տեղաբաշխված են Որոտան գետի վրա, Սյունիքի մարզի տարածքում և օգտագործում են ինչպես գետի հունի, այնպես էլ վտակների ջրերը:
Հիդրոէլեկտրակայանների համակարգը կազմված է` Սպանդարյան, Շամբ, Տաթև և «Հեր-Հէր» ՀԵԿ-րից, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է 405.4 մՎտ, տարեկան նախագծային արտադրանքը` 1.16 մլրդ կՎտ. ժամ:
Ձորա ՀԷԿ-ը (մասնավոր սեփականություն)
Ձորագետ գետի Ձորա ՀԷԿ-ը Հայաստանի Հանրապետության առաջին խոշոր հիդրոէլեկտրակայանն է, Դեբեդի կասկադի առաջնեկը, որը շահագործման է հանձնվել 1932 թ. մոտ 25.2 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 90 մլն. կՎտ. ժամ տարեկան նախագծային արտադրանքով:
Փոքր ՀԷԿ-երը (մասնավոր սեփականություն)
Հայաստանի Հանրապետությունում փոքր հզորության ՀԷԿ-երի կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն, քանի որ այն կնպաստի Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության ամրապնդմանը:
Փոքր հիդրոէլեկտրակայաններ (ՓՀԷԿ) են համարվում մինչև 10 ՄՎտ ընդհանուր տեղակայված հզորությամբ հիդրոէլեկտրակայանները:
2011 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ էլեկտրական էներգիա էին արտադրում 110 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմում էր մոտ 147 ՄՎտ, իսկ էլեկտրական էներգիայի նախագծային արտադրանքը տարեկան շուրջ 476 մլն. կՎտժ:
2011 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կառուցման լիցենզիաներ էին տրվել 73 ՓՀԷԿ-երի համար, որոնց գումարային դրվածքային նախագծային հզորությունը կազմում է մոտ 142 ՄՎտ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 22 հունվարի 2009 թվականի N 3 արձանագրային որոշմամբ հաստատված «ՓՀԷԿ-երի զարգացման սխեման» ընդգրկում է 116 ՓՀԷԿ-եր մոտ 147 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 30 արձանագրային որոշումը` ուժը կորցրած է ճանաչվել ՓՀԷԿ-երի զարգացման սխեմայի հավելվածի «Սևանա լճի ավազան» բաժինը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՓՀԷԿ-երի զարգացման սխեմայում» ընդգրկված ոչ բոլոր ՓՀԷԿ-երը կարող են կառուցվել, նաև բնապահպանական նկատառումներով գետերում ջրերի հոսքի համար սահմանվող ավելի խիստ պահանջներն ու տարիների ընթացքում ջրերի հոսածավալների բնական նվազումները, ինչպես նաև այլ հանգամանքները, առավել իրատեսական է դիտվում ապագայում ՓՀԷԿ-երի գումարային դրվածքային հզորության ներուժը գնահատել շուրջ 400 ՄՎտ (առանց Սևանա լճի ավազանի ՓՀԷԿ-րի), իսկ տարեկան արտադրանքը գնահատել` շուրջ 1,0 մլրդ.կՎտժ:
IV. Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրերը
1. Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է կառուցել` երեք նոր խոշոր ՀԷԿ-եր, յուրացնել փոքր ՀԷԿ-երի ուսումնասիրված և տնտեսապես շահավետ ներուժը, ինչպես նաև վերանորոգել ու վերազինել Որոտանի ՀԷԿ-երի համալիրը և Ձորա ՀԷԿ-ը: Ներկայումս խոշոր գետերից մնում են էներգետիկ նպատակներով չօգտագործված Դեբեդ գետը իր Ձորագետ վտակով և Արաքս գետը:
Աղյուսակ. Հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրերը
._____________________________________________________________________.
|Կառույցը կամ ծրագիրը|Ընթացիկ կամ | Կատարման ժամկետը |
| |անհրաժեշտության վերաբերյալ| |
| |տեղեկատվություն | |
|____________________|__________________________|_____________________|
| 1 | 2 | 3 |
|_____________________________________________________________________|
| 1. Հայաստանի 3 խոշոր ՀԷԿ-երը |
|_____________________________________________________________________|
|Արաքս գետի վրա` |2010 թվականի հոկտեմբեր |Նախատեսվող թողարկումը|
|Մեղրի ՀԷԿ-ը (մոտ 130|ամսին ՀՀ կառավարությունը |2017 թ. |
|ՄՎտ հզորությամբ և |պայմանագիր ստորագրեց | |
|շուրջ 800 մլն.կՎտժ |իրանական համապատասխան | |
|էլ.էներգիայի |ընկերության հետ` Մեղրի | |
|տարեկան |ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը | |
|արտադրությամբ): |«կառուցում-տնօրինում- | |
| |շահագործում-փոխանցում» | |
| |հիմունքներով իրականացնելու| |
| |վերաբերյալ: | |
|____________________|__________________________|_____________________|
|Դեբեդ գետի վրա` |Շնող ՀԷԿ-ի կառուցումը |Նախատեսվող թողարկումը|
|Շնող ՀԷԿ-ը (մոտ 75 |նախատեսվում է իրականացնել |ըստ մասնավոր ներդրող |
|ՄՎտ հզորությամբ և |մասնավոր ֆինանսական |ընկերության հետ |
|300 մլն. կՎտժ էլ. |միջոցներ ներգրավելու |կնքվելիք համաձայնագրի|
|էներգիայի տարեկան |տարբերակով: | |
|արտադրությամբ): | | |
|____________________|__________________________|_____________________|
|Ձորագետ գետի վրա` |2003-2004 թթ. Եվրոմիության|Նախատեսվող թողարկումը|
|Լոռիբերդ ՀԷԿ-ը (մոտ |(TACIS-ի) կողմից |ըստ մասնավոր ներդրող |
|66 ՄՎտ. հզորությամբ |իրականացված ծրագրի |ընկերության հետ |
|և շուրջ 200 մլն. |շրջանակներում Ֆիխտներ |կնքվելիք համաձայնագրի|
|կՎտժ էլ. էներգիայի |ընկերությունը պատրաստել է | |
|տարեկան |տեխնիկատնտեսական | |
|արտադրությամբ): |հիմնավորում: | |
| |2007 թ. փետրվարին նույն | |
| |ընկերությունը իրականացրել | |
| |է գների հաշվարկի | |
| |նորացում: | |
| |Լոռիբերդ ՀԷԿ-ի կառուցման | |
| |ֆինանսավորումը նախատեսվում| |
| |է իրականացնել մասնավոր | |
| |ֆինանսական միջոցներ | |
| |ներգրավելու տարբերակով: | |
|_____________________________________________________________________|
| 2. Հայաստանի ՓՀԷԿ-երը |
|_____________________________________________________________________|
|Ներդրողներին |ՀՀ կառավարության 22 |Կանխատեսվում է, որ |
|առաջարկվող փոքր |հունվարի 2009 թվականի N 3 |մինչև 2025 թ. փոքր |
|ՀԷԿ-եր: |արձանագրային որոշմամբ |ՀԷԿ-ի տեղակայված |
| |հաստատվել է «ՓՀԷԿ-ների |հզորությունը կհասնի |
| |զարգացման սխեման»: |400 ՄՎտ` էլ. |
| |Սխեմայում ընդգրկված |էներգիայի մինչև 1,0 |
| |ՓՀԷԿ-երի համար իրականացվել|մլրդ. կՎտժ տարեկան |
| |են նախնական |իրատեսական |
| |տեխնիկատնտեսական |արտադրությամբ: |
| |հիմնավորման աշխատանքները, |Գործարկման ենթակա |
| |որոնց արդյունքները` |փոքր ՀԷԿ-երի բաշխման |
| |գծագրական նյութերը, |կանխատեսումը ըստ |
| |տեխնիկատնտեսական |տարիների (տարի/ՄՎտ)` |
| |հիմնավորման հաշվարկների |2011/20 |
| |ամփոփ արդյունքները, |2012/20 |
| |հիդրոլոգիական և այլ |2013-2025/230 |
| |տվյալները տեղադրվել են ՀՀ | |
| |էներգետիկայի և բնական | |
| |պաշարների նախարարության | |
| |պաշտոնական վեբ կայքում և | |
| |մատչելի են բոլոր | |
| |ներդրողների համար: | |
|_____________________________________________________________________|
| 3. Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վերանորոգումը և վերազինումը |
|_____________________________________________________________________|
|Որոտանի ՀԷԿ-երի |ՀՀ կառավարության և |Աշխատանքների |
|համալիր (գումարային |Գերմանական Kfw բանկի միջև |նախատեսվող ավարտը` |
|տեղակայված |կնքվել է վարկային |2015 թ. |
|հզորությունը` 405.4 |համաձայնագիր (BNZID | |
|մՎտ, իսկ տարեկան |2007.65.909 առ | |
|նախագծային |20.10.2010 թ.) Որոտանի | |
|արտադրանքը` 1.16 |ՀԷԿ-երի համալիր վերազինման| |
|մլրդ կՎտ. ժամ): |ծրագիր իրականացնելու | |
|_____________________________________________________________________|
| 4. Ձորա ՀԷԿ-ի վերանորոգումը և վերազինումը |
|_____________________________________________________________________|
|Ձորա ՀԷԿ-ը մոտ 25.2 |«Հայհիդրոէներգանախագիծ» |Աշխատանքների սկիզբը |
|ՄՎտ դրվածքային |ՓԲԸ-ի կողմից կազմվել է |և ավարտը` ըստ |
|հզորությամբ և 90 |կառույցի տեխնիկական վիճակի|ֆինանսավորման |
|մլն. կՎտ. ժամ |վերաբերյալ համապատասխան |առկայության |
|տարեկան նախագծային |արձանագրություն: | |
|արտադրանքով: | | |
._____________________________________________________________________.
2. Առաջարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` 2016 թվականից սկսած 10 ՄՎտ-ից բարձր տեղակայված հզորությամբ հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները, այդ թվում` Շնող և Լոռիբերդ ՀԷԿ-երի համար, սահմանել ոչ ավելի քան 6,5 ԱՄՆ ցենտ առանց ԱԱՀ:
V. Ակնկալվող արդյունքը
«Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը և հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացումը կհանգեցնեն հետևյալ նպատակային արդյունքների`
- կհստակեցվեն հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրերը պոտենցիալ ներդրողների համար,
- հնարավորություն կստեղծվի ծրագրերը որպես ներդրումային փաթեթներ առաջարկել մի շարք դոնոր կազմակերպությունների և արտոնյալ վարկեր տրամադրող այլ կառույցների,
- հավելվածի աղյուսակում նկարագրված ծրագրերի համակարգված իրականացման համար կստեղծվեն հնարավորություններ և կկիրառվեն անհրաժեշտ միջոցառումներ:
Հավելվածում ամրագրված «Հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրերի» իրականացմամբ ակնկալվում են հետևյալ ազգային ռազմավարական նշանակության արդյունքները`
- կստեղծվեն էլեկտրական էներգիա արտադրող լրացուցիչ շուրջ 570 ՄՎտ հզորություններ,
- կավելանա էլեկտրական էներգիայի տարեկան արտադրանքը` սեփական վերականգնվող էներգառեսուրսների օգտագործմամբ,
- կբարձրանա էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը,
- զգալիորեն կնվազեցվի Հայաստանի Հանրապետության էներգետիկ կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից,
- զգալիորեն կկրճատվեն Հայաստանի Հանրապետության տարածքում ածխաջրածնային վառելիքների այրումից առաջացող ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ:
VI. Եզրափակիչ դրույթներ
Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը իրագործելու նպատակով` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մինչև 2012 թվականի սեպտեմբերի 30-ը առաջարկություն կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարություն` նոր կառուցվող, վերակառուցվող կամ վերազինվող ՓՀԷԿ-երում հիդրոէներգետիկ ներուժը առավելագույնս արդյունավետ օգտագործելու նպատակով միասնական քաղաքականություն (տեխնիկական չափանիշները, պարտադիր պայմանները և այլն) կիրառելու վերաբերյալ:
Այն կառաջարկվի Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` այդ կայանների գործունեության կարգավորման սկզբունքները մշակելու նպատակով: