Սեղմել Esc փակելու համար:
«ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

19 հուլիսի 2010 թվականի N 1

 

i

«ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ համակցված պատասխանատվության մաս հանդիսացող փոխհատուցման ապահովագրության նվազագույն ծածկույթները, ըստ պատճառված վնասների, հետևյալն են`

1) ուղևորներին, թռիչքային և սպասարկող անձնակազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, բորտօպերատորներ և ուղեկցորդներ) անդամներին պատճառված մարմնական վնասվածքների կամ մահվան դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը` յուրաքանչյուր փոխադրվող ուղևորի, օդանավում գտնվող թռիչքային և սպասարկող անձնակազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, բորտօպերատորներ և ուղեկցորդներ) յուրաքանչյուր անդամի նկատմամբ սահմանվում է ոչ պակաս, քան 100.000 Հատուկ փոխառելիության իրավունքի (այսուհետ` ՀՓԻ (SDR) միավոր.

2) ուղեբեռների փոխադրման ժամանակ, դրանց ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը յուրաքանչյուր ուղևորի համար սահմանվում է 1000 ՀՓԻ միավոր.

3) բեռների փոխադրման ժամանակ, դրանց ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը յուրաքանչյուր ուղևորի համար սահմանվում է 17 ՀՓԻ յուրաքանչյուր կիլոգրամի համար.

4) օդային փոխադրումն ուշացնելու հետևանքով ուղևորին պատճառած վնասի դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվությունը սահմանափակվում է 4150 ՀՓԻ հանրագումարով:

2009 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ԱԺՈ-164-Ն որոշմամբ վավերացրել և 2010 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի մայիսի 28-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա), որով սահմանված օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը նույն էին «Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված սահմանաչափերի հետ:

Կոնվենցիայի 24-րդ հոդվածով նախատեսվում է, որ պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը վերանայվում են Դեպոզիտարիայի (Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն (ԻԿԱՕ) կողմից յուրաքանչյուր հինգ տարին մեկ: Նման առաջին վերանայումը տեղի է ունեցել 2009 թվականի հունիսի 30-ին, որի վերաբերյալ Դեպոզիտարիան Կոնվենցիայի 53-րդ հոդվածի 8d) կետի համաձայն 2009 թվականի նոյեմբերի 4-ի LE 3/38.1-09.87 ծանուցագրով տեղեկացրել է Կոնվենցիայի անդամ-պետություններին, նշելով, որ վերանայված պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը Կոնվենցիայի անդամ-պետությունների համար ուժի մեջ են մտնում 2009 թվականի դեկտեմբերի 30-ից:

Վերանայված ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերն են`

1) ուղևորներին պատճառված մարմնական վնասվածքների կամ մահվան դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը` յուրաքանչյուր փոխադրվող ուղևորի նկատմամբ սահմանվել է ոչ պակաս, քան 113.100 Հատուկ փոխառելիության իրավունքի (այսուհետ` ՀՓԻ (SDR) միավոր.

2) ուղեբեռների փոխադրման ժամանակ, դրանց ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը յուրաքանչյուր ուղևորի համար սահմանվել է 1131 ՀՓԻ միավոր.

3) բեռների փոխադրման ժամանակ, դրանց ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը յուրաքանչյուր ուղևորի համար սահմանվել է 19 ՀՓԻ յուրաքանչյուր կիլոգրամի համար.

4) օդային փոխադրումն ուշացնելու հետևանքով ուղևորին պատճառած վնասի դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվությունը սահմանափակվել է 4694 ՀՓԻ հանրագումարով:

Կոնվենցիայի 57-րդ հոդվածը նախատեսում է, որ ոչ մի տեսակի վերապահումներ Կոնվենցիայի նկատմամբ չեն թույլատրվում, բացառությամբ այն բանի, որ Դեպոզիտարիային ծանուցելու ճանապարհով անդամ-պետությունը ցանկացած ժամանակ կարող է հայտարարել այն մասին, որ սույն Կոնվենցիան չի տարածվում.

ա) որպես ինքնիշխան պետություն իր գործառույթների և պարտականությունների իրագործման հետ կապված ոչ առևտրային նպատակներով այդ անդամ-պետության կողմից անմիջականորեն կատարվող միջազգային օդային փոխադրումների, և կամ

բ) ռազմական իշխանությունների կողմից այդ անդամ-պետությունում գրանցված կամ նրա կողմից վարձակալված օդանավերով, որոնք ամբողջովին ամրագրված են այդ իշխանությունների կողմից կամ նրանց անունից իրականացվող անձանց, բեռի և ուղեբեռի փոխադրման վրա:

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողները չեն կարող գործունեություն իրականացնել առանց ապահովագրության, որը նախատեսված է նրանց գործունեության հետևանքով ուղևորների, երրորդ անձանց կամ նրանց գույքին պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) 2009 թվականի հուլիսի 21-ի N 98-Ն հրամանով (պետական գրանցում թիվ 32009282) հաստատված «Օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգի» 4-րդ կետի 2-րդ ենթակետի և 15-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները որևէ օդային ուղով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման կամ երկու և ավելի ոչ կանոնավոր փոխադրման թույլտվություններ ստանալու համար Գլխավոր վարչություն են ներկայացնում անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռի և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները):

Գլխավոր վարչության 2009 թվականի հուլիսի 21-ի N 99-Ն հրամանով (պետական գրանցում թիվ 32009283) հաստատված «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգի» 8-րդ կետի 6-րդ ենթակետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի և 30-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` օտարերկրյա օդանավ շահագործողները Հայաստանի Հանրապետություն` որևէ երթուղով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնելու նպատակով, միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման իրականացման համար և երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրումների համար Գլխավոր վարչություն են ներկայացնում անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռի և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները):

2010 թվականի հուլիսի 9-ին Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից Գլխավոր վարչությունը ստացել է հավաստող ծանուցում (certifying statement), որով հավաստվել է, որ Կոնվենցիայով սահմանված պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը վերանայվել են և ուժի մեջ են մտել 2009 թվականի դեկտեմբերի 30-ից, այն չափերով, որոնք նշվել էին Դեպոզիտարիայի 2009 թվականի նոյեմբերի 4-ի LE 3/38.1-09.87 ծանուցագրում:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին հակասության նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությունը չպետք է փոփոխի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը` պաշտոնապես պարզաբանում եմ.

Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները որևէ օդային ուղով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման կամ երկու և ավելի ոչ կանոնավոր փոխադրման թույլտվություններ ստանալու համար, ինչպես նաև օտարերկրյա օդանավ շահագործողները Հայաստանի Հանրապետություն` որևէ երթուղով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնելու նպատակով, միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման իրականացման համար և երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրումների համար Գլխավոր վարչություն պետք է ներկայացնեն համակցված պատասխանատվության մաս հանդիսացող փոխհատուցման ապահովագրության նվազագույն ծածկույթները, ըստ պատճառված վնասների` Դեպոզիտարիայի կողմից վերանայված և 2009 թվականի դեկտեմբերի 30-ից ուժի մեջ մտած պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերին համապատասխան:

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
19.07.2010
N 1
Պաշտոնական պարզաբանում