Սեղմել Esc փակելու համար:
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

10 մայիսի 2010 թվականի թիվ 2

 

i

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Զ» ԵՎ «Ժ» ԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը և հաշվի առնելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի «զ» և «ժ» կետերի պարզաբանման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.

Օրենքի 3-րդ հոդվածի «զ» և «ժ» կետերով նախատեսված վճարահաշվարկային գործիքների` վճարային քարտերի քլիրինգը և պրոցեսինգն իրենց մեջ ի թիվս այլ ծառայությունների ներառում են սույն պարզաբանման 1-ից 10-րդ կետերով սահմանված ծառայությունները, որոնք մատուցվում են հանրային նշանակություն ունեցող համակարգի օպերատորին կամ նրա կողմից: Համակարգը հանրային նշանակություն ունեցող է ճանաչվում, եթե համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին» թիվ 342-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին» ուղեցույցի 6-րդ կետին:

1. Վճարային փաստաթղթերի և վճարային քարտերով կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, մշակում և ուղարկում հաշվարկի մասնակիցներին, այդ թվում` վերջնահաշվարկի գծով դիրքերի ձևավորում,

2. վճարային քարտերի թողարկման նպատակով էմբոսինգի և կոդավորման իրականացման, ՊԻՆ ծրարների և կլիշեների ձևավորում,

3. քարտապանների կողմից գործառնություններ իրականացնելու արդյունքում ձևավորված էլեկտրոնային վճարային փաստաթղթերի ընդունում, կատարում և փոխանցում,

4. ապրանքներ վաճառողների, ծառայություններ մատուցողների, աշխատանքներ կատարողների (այսուհետ` ապրանքներ վաճառողներ) և քարտապանների նույնականացում,

5. էլեկտրոնային վճարային փաստաթղթերի ամբողջականության ստուգում և հավաստագրում,

6. հաշվարկային բանկին ուղղված էլեկտրոնային վճարային փաստաթղթերի փոխանցում և ներկայացում (մարշրուտիզացիա),

7. քարտապանների կողմից կատարված գործառնությունների արդյունքում ապրանքներ վաճառողներին վճարելու կամ վճարումը մերժելու վերաբերյալ հավաստագրման հարցումների և պատասխանների ընդունում և տրամադրում, այդ թվում` լիմիտների վարում,

8. ապրանքներ վաճառողներին ուղղված վճարումների կատարման կամ մերժման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում սպասարկող բանկին,

9. վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու նպատակով մասնագիտացված ծրագրային ապահովման արտոնագրերի և/կամ հավաստագրերի տրամադրում,

10. վճարային քարտերը սպասարկող սարքավորումների ծրագրային ապահովման և պրոցեսինգային կենտրոնների աշխատանքն ապահովող ծրագրերի և համակարգերի ուղեկցում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
10.05.2010
N 2
Պաշտոնական պարզաբանում