Սեղմել Esc փակելու համար:
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

30 մարտի 2010 թվականի թիվ 1

 

i

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարը` նշելով, որ որոշ բանկեր ոսկու գրավի դիմաց ֆիզիկական անձանց վարկեր տրամադրելու մասին պայմանագրերը «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) իմաստով կրեդիտավորման պայմանագրեր չեն դիտում:

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, քննարկելով Ֆինանսական համակարգի հաշտարարի դիմումը և հաշվի առնելով Օրենքի 2-րդ հոդվածի պարզաբանման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ վարկային պայմանագիրը որպես կրեդիտավորման պայմանագիր որակելու համար վարկի վերադարձելիությունն ապահովող միջոցի (մասնավորապես` ոսկու գրավի) առկայությունը կամ բացակայությունը կամ դրա տեսակը նշանակություն չունեն: Հետևաբար, Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, կրեդիտավորման պայմանագիր համարվող պայմանագիրը պետք է համապատասխանեցվի Օրենքի պահանջներին, եթե անգամ Կրեդիտն ապահովված է ոսկու գրավով:

Սույն պաշտոնական պարզաբանումը վերաբերում է բացառապես Օրենքին և երբևէ չի կարող մեկնաբանվել որպես արժութային կամ որևէ այլ օրենսդրության պարզաբանում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
30.03.2010
N 1
Պաշտոնական պարզաբանում