Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 18-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

18 մարտի 2010 թվականի թիվ 1

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման հետ կապված հարաբերությունները կարգավորող` «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության` 2007 թվականի փետրվարի 22-ի թիվ ՀՕ-123-Ն օրենքում (այսուհետ` օրենք) միջազգային պայմանագրի կնքում նախաձեռնելու, միջազգային պայմանագրի կնքման նախաձեռնությանն ընթացք տալու, միջազգային պայմանագրի կնքման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ կառավարության համաձայնություն ստանալու հետ կապված ընթացակարգերը սահմանված են 8-ից 10-րդ հոդվածներով: Համաձայն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի` օրենքով սահմանված կարգով կնքված միջազգային պայմանագրից բխող միջազգային պայմանագրերի կնքման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության համաձայնությունն ստանալու` օրենքով սահմանված ընթացակարգերը չեն իրականացվում:

Այդ իսկ պատճառով, 18-րդ հոդվածի 2-րդ մասում, որն առնչվում է մինչև նախաստորագրումն օրենքով սահմանված ընթացակարգեր իրականացնելուն, ինչպես նաև այդ ընթացակարգերը չպահպանելու դեպքերին, նշվել են նաև միջազգային պայմանագրից բխող միջազգային պայմանագրերը` դրանց կնքման ընթացակարգերի` վերը նշված տարբերությունը շեշտելու համար:

Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում նշված` «եթե» շաղկապով սկսված հատվածը վերաբերում է ինչպես դրույթի առաջին հատվածում, այնպես էլ երկրորդ` «իսկ» շաղկապով հատվածում նշված միջազգային պայմանագրերին:

 

 

pin
Արտաքին գործերի նախարարություն
18.03.2010
N 1
Պաշտոնական պարզաբանում