(ուժը կորցրել է 12.01.99թ` 18.07.98 ՀՕ-233 օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «25» հուլիսի 1992թ. Հ.Ն-0673-I
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության դատական համակարգում ստեղծել զինվորական դատարան (տրիբունալ):
2. Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի կազմում ստեղծել զինվորական գործերի դատական կոլեգիա: