ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
23 սեպտեմբերի 2009 թվականի N 39
i
11. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ`
1) կենսաթոշակային բարեփոխումների լուսաբանման, հանրային իրազեկման և քաղաքացիական հասարակության մասնակցության գործընթացի ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) կենսաթոշակային բարեփոխումների լուսաբանման, հանրային իրազեկման և քաղաքացիական հասարակության մասնակցության գործընթացի միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009
թվականի սեպտեմբերի 23-ի նիստի
N 39 արձանագրային որոշման
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ
Նախաբան
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշմամբ հաստատվել է կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը: Կենսաթոշակային նոր համակարգի գործարկումը նախատեսվում է սկսել 2011 թվականի հունվարի 1-ից: Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը և ՀՀ կենտրոնական բանկը մշակել են օրենսդրական փաթեթ, որը ներառում է հետևյալ օրենքների նախագծերը. «Պետական կենսաթոշակների մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի մասին», «Եկամտային հարկի և կենսաթոշակային վճարների անձնավորված հաշվառման մասին» և «Ներդրումային ֆոնդերի մասին»: Նախատեսված օրենսդրական և ինստիտուցիոնալ վերափոխումները անմիջական ազդեցություն են ունենալու բնակչության և քաղաքացիական հասարակության գրեթե բոլոր խմբերի և կառույցների ինչպես անձնական, այնպես էլ կորպորատիվ շահերի վրա:
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը պահանջելու է արմատական վերափոխումներ մարդկանց և տնտեսվարող սուբյեկտների մտածելակերպի, գործելաոճի և վարքագծի առումով, ՀՀ կառավարությունը նպատակահարմար է գտնում իրագործել լայնածավալ լուսաբանման, հանրային իրազեկման և քաղաքացիական հասարակության մասնակցության գործընթաց (այսուհետ` հանրային իրազեկման գործընթաց, կամ ՀԻԳ)` շահառուներին փոփոխությունների բնույթը նախապես ներկայացնելու և նրանց առավելագույնս նախապատրաստելու համար:
Հանրային իրազեկման գործընթացի ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը մշակվել են ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ հաստատված կենսաթոշակային բարեփոխումների ծրագրային փաստաթղթի և ՀՀ կառավարության կողմից մշակված օրենքների նախագծերի պահանջներից ելնելով:
1. Հանրային իրազեկման գործընթացի նպատակներն ու սկզբունքները
1.1 Կենսաթոշակային բարեփոխումների ՀԻԳ-ը հետապնդում է երկու կարևոր նպատակ.
. ներկայացնել հանրությանը բարեփոխումների կարևորությունն ու հիմնական
էությունը,
. ապահովել շահառուների պատրաստվածությունն ու մասնակցությունը
բարեփոխումների իրականացման փուլում:
1.2 Հանրությանը բարեփոխումների էությունը ներկայացնելու համար (առաջին նպատակ) հիմք է ծառայելու ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1487-Ն որոշմամբ հաստատված` կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը: Վերջինիս հիման վրա պետք է մշակվի համառոտ, հանրամատչելի լեզվով գրված և հասարակության լայն շրջանակների համար նախատեսված գրքույկ, որը ծառայելու է որպես տեղեկատվության տարածման և հանրային իրազեկման հիմնարար աղբյուր:
1.3 Շահառու խմբերի պատրաստվածությունն ու մասնակցությունը բարեփոխումներին ապահովելու համար (երկրորդ նպատակ) պատրաստվելու են տեղեկանք-թերթոններ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող օրենքների նախագծերի կարգավորման առարկաների հիմնական շրջանակների մասին: Այդ թերթոնները պետք է շահառուների ուշադրությունը հրավիրեն գլխավորապես նախատեսված նորամուծությունների և փոփոխությունների վրա:
1.4 Կենսաթոշակային բարեփոխումների ՀԻԳ-ը պետք է իրականացվի` ելնելով հետևյալ առանցքային սկզբունքներից.
. ՀԻԳ-ը պետք է լինի թափանցիկ, ընդգրկուն, տրամաբանական և հանրամատչելի,
. պետք է համակարգվի և վերահսկվի կառավարության կողմից, ապահովելով
ուղերձների (messages) նույնականությունը հանրության բոլոր խավերի
համար,
. պետք է ապահովի տեղեկատվության տարածումը երկրի ամբողջ տարածքում,
. ապահովի բարեփոխումների էության հանրության ճիշտ ըմբռնումը, չստեղծի
կեղծ սպասումներ և անհիմն ակնկալիքներ,
. հիմնված լինի հանրային-մասնավոր գործընկերության, քաղաքացիական
հասարակության ակտիվ մասնակցության և միջազգային կառույցների հետ
համագործակցության արդյունավետ մեխանիզմների վրա,
. դիտվի որպես պետության ու հասարակության միջև սոցիալական
երկխոսության հարատև գործընթաց այսինքն` չպետք է սահմանափակվի միանվագ
գործողություններով:
1.5 Հիմնական նպատակները և առանցքային սկզբունքները համընդհանուր են կենսաթոշակային բարեփոխումների ՀԻԳ-ի կազմակերպման և իրականացման համար: Սակայն, ՀԻԳ-ի յուրաքանչյուր միջոցառում կարող է ունենալ իր ուրույն նպատակը ևս, ինչպես նաև հիմնված լինի որևէ այլ առանձնահատուկ սկզբունքների վրա, որոնք չեն հակասում համընդհանուր նպատակների ու սկզբունքների բնույթին:
2. Հանրային իրազեկման գործընթացի փուլերը և թիրախային խմբերը
2.1 Կենսաթոշակային բարեփոխումների ՀԻԳ-ը պետք է իրականացվի փուլերով, որոնցից յուրաքանչյուրը նպատակաուղղված է լինելու որոշակի խնդրի լուծմանը: Ելնելով 1.1 և 1.4 կետերում նշված նպատակներից և սկզբունքներից, նախատեսվում է ՀԻԳ-ը իրականացնել հետևյալ երեք փուլով:
2.2 I փուլ-իրազեկում և լուսաբանում-հոկտեմբեր-դեկտեմբեր 2009 թ.
Այս փուլում ընդհանուր տեղեկատվություն պետք է տրամադրվի բնակչությանը, ապահովելով վերջինիս հասանելությունը երկրի ամբողջ տարածքում և բնակչության բոլոր խմբերի համար: Առաջին փուլի խնդիրներից է նաև քաղաքացիական հասարակության ոչ պետական հատվածի ներկայացուցիչներից կազմավորել թիրախային խմբեր, որոնք կաջակցեն ՀԻԳ-ի արդյունավետ իրականացմանը: Այդպիսի թիրախային խմբեր պետք է ստեղծվեն.
. գործատուներից,
. երիտասարդներից, այդ թվում` ուսանողներից և վարձու աշխատողներից,
. կարծիք ձևավորող հեղինակավոր անձանցից,
. լրագրողներից:
I փուլի ակնկալվող արդյունքներն են`
. կենսաթոշակային բարեփոխումների հիմնական դրույթների և իրագործման
մեխանիզմների մասին հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում,
. կենսաթոշակային բարեփոխումները սատարող թիրախային խմբերի ակտիվ
ներգրավում ՀԻԳ-ում,
. նոր կենսաթոշակային համակարգի ներդրման հարցի շուրջ հանրության
հետաքրքրության առաջացում:
2.3 II փուլ-վերաբերմունքի ձևավորում-նոյեմբեր 2009 թ.-դեկտեմբեր 2010 թ.
Երկրորդ փուլում` հենվելով առաջին փուլում ընտրված թիրախային խմբերի աջակցության վրա, պետք է ձևավորվի շահառուների վերաբերմունքը կուտակային համակարգի ներդրման նկատմամբ: Այս փուլի հիմնական խնդիրն է ձեռք բերել կուտակային համակարգի ապագա մասնակիցների վստահությունը բարեփոխումների անհրաժեշտության և մշակված ծրագրի մասնագիտական լուրջ հիմքերի վերաբերյալ: Խնդիրն իրագործելու համար բացի թիրախային խմբերից անհրաժեշտ են նաև անկախ փորձագետների թիմեր, որոնք կընդգրկեն`
. հաշվապահներ,
. ֆինանսական ղեկավարներ,
. անձնակազմի ղեկավարներ,
. ներդրումային մասնագետներ (արժեթղթերի շուկայի, բանկերի և
ներդրումային ֆոնդերի ներդրումային պորտֆելների կառավարման
համապատասխան մասնագետներ և այլն):
II փուլի ակնկալվող արդյունքներն են`
. կուտակային համակարգի գործունեության մանրամասների վերաբերյալ
մասնակիցների գիտելիքների ընդլայնում և խորացում,
. կուտակային նոր համակարգի ներդրման նկատմամբ երիտասարդ շահառուների
դրական վերաբերմունքի ձևավորում,
. կուտակային համակարգի մասնակիցների հոգեբանական և տեղեկատվական
պատրաստվածության բարձրացում:
2.4 III փուլ-վարքագծի փոփոխություն-նոյեմբեր 2010-դեկտեմբեր 2011
Ամենապատասխանատու այս փուլում փորձագիտական խմբերը պետք է լուրջ ուսուցողական աշխատանքներ անցկացնեն պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների համար բացատրելով (այդ թվում` on-line) կենսաթոշակային անհատական հաշիվների բացման, կենսաթոշակային ֆոնդերի և ներդրումային պորտֆելների ընտրության, կուտակված միջոցների ստուգման և անձնական վերահսկման ընթացակարգերը: Միաժամանակ, կուտակային համակարգի մասնակիցներին տեղեկատվություն կտրամադրվի կենսաթոշակային ֆոնդերի և ներդրումային պորտֆելների էության, ներդրումների եկամտաբերության, ռիսկերի և այլնի մասին:
Այս փուլում հատուկ ուշադրություն է դարձվելու նաև եկամտահարկի և սոցիալական վճարումների միասնականացման հետ կապված նոր ընթացակարգերի բացատրական աշխատանքներին, ինչպես նաև դրանից բխող աշխատանքային պայմանագրերի վերաձևակերպման գործում աշխատողների անձնական վերահսկման մեխանիզմների կիրառման խորհրդատվությանը: Փուլի իրագործմանը պետք է աջակցեն.
. հաշվապահները,
. ֆինանսական ղեկավարները,
. անձնակազմի ղեկավարները,
. ֆինանսական կառույցների (բանկերի, դեպոզիտարիայի, փոստ-բանկային
համակարգի և այլն) համապատասխան մասնագետները:
III փուլի ակնկալվող արդյունքներն են`
. կուտակային համակարգի մասնակիցների կողմից համապատասխան գիտելիքի և
հմտությունների ձեռքբերում և կիրառում,
. կուտակային համակարգին միացող անձանց թվի ավելացում,
. կուտակային համակարգի մասնակիցների շրջանում կենսաթոշակային ֆոնդի
(պորտֆելի) և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի (ակտիվների կառավարչի)
ընտրություն կատարած անձանց թվի ավելացում:
2.5 Կենսաթոշակային բարեփոխումների ՀԻԳ-ի թիրախային խմբերի կազմավորման և ՀԻԳ-ի փուլերում նրանց ակտիվ ներգրավման գործում առանցքային է լինելու ՀՀ կառավարության և ներգրավված նախարարությունների ու գերատեսչությունների աշխատակազմերի հանրության հետ կապերի բաժինների դերը:
2.6 Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում ներգրավված նախարարությունների մասնագետներն ու փորձագետները, ներառյալ հանրության հետ կապերի բաժինների աշխատակիցները, քաղաքացիական հասարակության հատվածից ձևավորված թիրախային խմբերի անդամները հանդիսանում են ՀԻԳ-ի բաղադրիչների հիմնական մարդկային ռեսուրսը:
3. Հանրային իրազեկման գործընթացի հիմնական բաղադրիչները
3.1 Կենսաթոշակային բարեփոխումների ՀԻԳ-ի հիմնական բաղադրիչներն են.
. հասարակական կարծիքի ուսումնասիրում,
. ՀԻԳ-ի ստեղծագործական փաթեթի (խորհրդանիշ, կարգախոս, ինտերնետ կայք,
կրեատիվ լուծումներ և այլն) մշակում,
. սոցիալական գովազդի պատրաստում և տարածում,
. հրատարակչական արտադրանքի (բուկլետներ, թերթոններ, գովազդային
պաստառներ, ուսումնախորհրդատվական գրքույկներ և այլն) թողարկում,
. հանրային-մասնավոր գործընկերության, միջազգային կառույցների հետ
համագործակցության և քաղաքացիական հասարակության մասնակցության
միջոցառումների (սեմինարներ, համաժողովներ, ինտերնետային ֆորումներ,
մասնագիտական քննարկումներ և այլն) նախապատրաստում և իրականացում.
. տեղեկատվության տարածման և զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) հետ
հաղորդակցության (media communications) ծրագիր-ժամանակացույցի մշակում
և իրականացում,
. մամուլի մոնիթորինգի իրականացում,
. հանրային կրթության և խորհրդատվության ծրագրի մշակում և իրականացում:
3.2 Հասարակական կարծիքի ուսումնասիրումը պետք է իրականացվի երեք անգամ` որպես նախնական հետազոտություն (Baseline Survey), միջանկյալ հետազոտություն (Interim Survey) և արդյունքների գնահատման հետազոտություն (Evaluation Survey):
Նախնական հետազոտությունը պետք է նախորդի հանրային իրազեկման գործընթացը, այսինքն պետք է անցկացվի առաջին փուլի սկզբնաշրջանում` 2009 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին: Հիմնական հետազոտության միջոցով պետք է վերհանվեն կենսաթոշակային գործող համակարգի նկատմամբ հասարակության վերաբերմունքը, կենսաթոշակների մասին երիտասարդների մտահոգության աստիճանը, համակարգը բարեփոխելու հարցում հասարակության տարբեր խմբերի պատրաստակամությունը և այլն: Հետազոտության արդյունքները պետք է կիրառելի լինեն նաև ՀԻԳ-ի մնացած բաղադրիչների ձևավորման գործում: Այսպես` ՀԻԳ-ի խորհրդանիշի, կարգախոսի, հրատարակչական արտադրանքի տեսականու, տեղեկատվության տարածման մեթոդների, սոցիալական գովազդի թեմաների, ԶԼՄ-ների նախընտրության, հանրային կրթության և ՀԻԳ-ի այլ բաղադրիչների տեխնիկական առաջադրանքը մշակելիս հիմք պետք է ընդունվեն հիմնական հետազոտության արդյունքները:
Միջանկյալ հետազոտությունը կանցկացվի ՀԻԳ-ի երկրորդ փուլի ավարտին, այսինքն` 2010 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին: Այս հարցման նպատակն է` բացահայտել բնակչության տեղեկատվածության և պատրաստվածության աստիճանը նոր կենսաթոշակային համակարգ ներդնելու նախօրեին, գնահատել մասնակիցների կարիքները գիտելիքի և հմտությունների ձեռքբերման հարցում, ինչպես նաև պարզել բնակչության կարծիքը առաջին և երկրորդ փուլերի ընթացքում որոշակի դարձած հրատապ հարցադրումների վերաբերյալ:
Գնահատման հետազոտությունը պետք է իրականացվի երրորդ փուլի վերջում` նոր կենսաթոշակային համակարգի ներդրումից որոշակի ժամանակ անց: Նպատակահարմար է այն անցկացնել 2011 թվականի նույն ժամանակահատվածում: Այդ հետազոտության նպատակն է` գնահատել գործընթացի արդյունքները, բացահայտել նոր համակարգի ներդրման հետ կապված այն խնդիրները, որոնք առնչվում են ՀԻԳ-ի այս կամ այն բաղադրիչի անարդյունավետ իրականացման հետ: Գնահատման հետազոտության արդյունքները հիմք կծառայեն պետություն-հասարակություն հարատև սոցիալական երկխոսության ուղղություններն ու մեխանիզմները մշակելու համար:
3.3 ՀԻԳ-ի ստեղծագործական փաթեթի մշակումը առաջին փուլի ամենատեսանելի և հանրության կարծիքի հետ անմիջապես առնչվող գործունեությունն է: Կենսաթոշակային բարեփոխումների խորհրդանշանը, կարգախոսը, ինտերնետ կայքի ձևավորումն ու մատչելիությունը, կրեատիվ լուծումները պետք է ուղեկցեն հանրային իրազեկման ամբողջ գործընթացը` ապահովելով ՀԻԳ-ի բոլոր բաղադրիչների ներդաշնակությունը: Այս բաղադրիչն իրականացնելիս պետք է կարևորվի նախնական հետազոտությամբ ստացված հասարակական կարծիքի արդյունքները: Բաղադրիչի արդյունավետությունն ապահովելու համար նպատակահարմար է անցկացնել նաև առաջին փուլի թիրախային խմբերի հետ ֆոկուս-խմբային քննարկումներ:
3.4 Սոցիալական գովազդի պատրաստումը ուղղված է լինելու կենսաթոշակային բարեփոխումների կարգախոսի թեմայով առնվազն 2 տեսահոլովակի նկարահանմանը և 2 տիպի գովազդային պաստառների նախապատրաստմանը: Տեսահոլովակների և պաստառների թեմաների ընտրությունը պետք է կատարվի ըստ նախնական հետազոտության արդյունքում բացահայտված բնակչության կարծիքային խմբերի (opinion groups) առանձնահատկությունների: Սովորաբար կարծիքային խմբերը երեքն են. նրանք, ովքեր ողջունում են բարեփոխումները, ովքեր դեմ են և ովքեր անտարբերներ են: Բնականաբար, սոցիալական գովազդն ուղղված պետք է լինի երկրորդ և երրորդ կարծիքային խմբերին: Գովազդի թեմաները պետք է համաձայնեցված լինեն վերջին երկու խմբերի տարիքային կազմի հետ, որը նույնպես կպարզվի հետազոտության արդյունքում:
3.5 Հրատարակչական արտադրանքի թողարկման բաղադրիչում մեծ դեր է հատկացվելու կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի և համապատասխան օրենսդրական փաթեթի նախապատրաստող մասնագիտական թիմին: Գրքույկների, բուկլետների և թերթոնների տեքստերը պետք է մշակվեն այդ թիմի մասնագետների և, վերջիններիս աջակցությամբ, նաև թիրախային խմբերի անկախ փորձագետների կողմից: Դրանք պետք է շարադրված լինեն մատչելի, հանրության բոլոր խավերի համար հասկանալի և պարզ լեզվով:
Հրատարակչական արտադրանքի թեմատիկական և տեսականին պետք է որոշվի` ելնելով ՀՀ կառավարության «Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի», ինչպես նաև բարեփոխումների համար հիմնարար հանդիսացող «Կուտակային կենսաթոշակների մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Եկամտային հարկի մասին» և «Եկամտային հարկի և կուտակային վճարների անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքների նախագծերի լայն հասարակությանը լուսաբանելու խնդրից: ՀԻԳ-ի ընթացքում հաճախակի բարձրացված հարցերն ու հիմնախնդիրները նույնպես հիմք կծառայեն հրատարակչական նյութերի թեմատիկան որոշելու համար:
3.6 Հանրային-մասնավոր գործընկերության, միջազգային համագործակցության և մասնակցային գործընթացի միջոցառումները առանցքային են համարվելու կենսաթոշակային բարեփոխումների ՀԻԳ-ի տեսանկյունից: Դրանք մեծամասամբ ուղղված են լինելու թիրախային խմբերին: Կարևորելով վերջիններիս դերը ՀԻԳ-ի նպատակների նվաճման հարցում, այս բաղադրիչի մշակումն ինքնին պետք է լինի հանրային-մասնավոր գործընկերության արդյունք: Գործարարների, լրագրողների, ֆինանսիստների, այդ թվում` հաշվապահների, հեղինակավոր անձանց հետ անհատական խորացված հարցազրույցների, սեմինարների և ֆոկուս-խմբային քննարկումների միջոցով պետք է բացահայտվեն հանրային-մասնավոր գործընկերության հիմնական ուղերձները (messages), հասարակական կարծիքի ձևավորման հարցում նրանց դերը (opinion formers), ՀԻԳ-ում նրանց մասնակցության առավել ընդունելի ձևաչափերը (formats), ինչպես նաև գործընկերության և մասնակցության կարևորագույն հատվածները (segments):
Թիրախային խմբերի ձևավորումը և նրանց ընդգրկումը կենսաթոշակային բարեփոխումների լուսաբանման, հանրային իրազեկման և քաղաքացիական հասարակության մասնակցության գործընթացում պետք է դիտվի որպես այս բաղադրիչի գլխավոր արդյունք:
Այս բաղադրիչում առանձնահատուկ տեղ է հատկացվելու միջազգային համագործակցությանը` ՀԻԳ-ի միջոցառումների համար ֆինանսական աղբյուրներ գտնելու, միջազգային փորձագետներով ազգային թիմը համալրելու և հանրային իրազեկման բնագավառում միջազգային փորձը ներդնելու նպատակով: ՈՒստիև ՀԻԳ-ը ֆինանսավորող դոնոր կազմակերպությունների հայտնաբերումը նույնպես համարվելու է այս բաղադրիչի կարևորագույն արդյունքը:
3.7 Տեղեկատվության տարածման և ԶԼՄ-ների հետ հաղորդակցության ծրագրում արտացոլված պետք է լինեն հաղորդակցության ռազմավարության (media communication strategy) ուղղություններն ու մեթոդները, հաշվի առնելով բնակչության նախընտրությունները տեղեկատվություն ստանալու հարցում, ինչպես նաև այդ տեղեկատվության ծավալներն ու նպատակաուղղվածությունը (այնպես կոչված` լսարանը): Մամուլի հրապարակումների, մամլո ասուլիսների, հեռուստահաղորդումների, այդ թվում` թոք-շոուների, ռադիոհաղորդումների, բոլոր տեսակի հրատարակչական նյութերի նախապատրաստման հետ կապված միջոցառումների ցանկը, դրանց ժամկետները, պատասխանատու պետական մարմինները պետք է ներառված լինեն ծրագիր-ժամանակացույցում:
Այս բաղադրիչը պետք է մշակվի և իրականացվի ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության և հիմնական ներգրավված նախարարությունների և գերատեսչությունների աշխատակազմերի մամլո խոսնակների և հանրության հետ կապերի բաժինների հետ սերտ համագործակցությամբ: Տեղեկատվության տարածման և ԶԼՄ-ների հետ հաղորդակցության միջոցառումներն անքակտելի մասը պետք է կազմեն նշված պետական մարմինների տարեկան բյուջետային ծրագրերի:
3.8 Մամուլի մոնիթորինգը պետք է իրականացնի անկախ, մասնագիտացված և բնագավառում հեղինակություն վայելող մասնավոր ընկերությունը: Մամուլի մոնիթորինգը պետք է իրականացվի յուրաքանչյուր ամսվա կտրվածքով և ընդգրկի ոչ միայն թերթերի և ամսագրերի, այլև առավել ընթերցվող տեղեկատվական ինտերնետային կայքերի, TV և ռադիոհաղորդումների մոնիթորինգը: Մոնիթորինգային հաշվետվությունները պետք է ներառեն ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքները կենսաթոշակային բարեփոխումների հետ առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ:
Մամուլի մոնիթորինգի հաշվետվությունների հիման վրա կճշտվեն ՀԻԳ-ի ուղղությունները, կվերանայվեն թիրախային խմբերը (այդ թվում` առանձին անձանց մասնակցությունը ՀԻԳ-ում), կմշակվեն հակազդեցության մեխանիզմները:
3.9 Հանրային կրթության և խորհրդատվության բաղադրիչը պետք է ներառի կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված ընդհանուր և մասնագիտական գիտելիքի զարգացման ծրագրի մշակման և իրականացման գործընթացը: Ծրագիրը պետք է մշակվի պարտադիր կուտակային համակարգում ընդգրկված մասնակիցների կարիքների գնահատման և այդ համակարգի արդյունավետ ներդրման պահանջներից ելնելով:
Հանրային կրթության ծրագիրը պետք է բաղկացած լինի առնվազն երեք մասից.
1) ֆինանսատնտեսագիտական հիմունքների տարածքում բնակչության լայն շրջաններում` աշխարհում մեծ ճանաչում ստացած «life-long learning» մեթոդի կիրառմամբ: Այս գործընթացը` սկսած ուսումնական ծրագրերի պատրաստումից մինչև դասընթացների կազմակերպումը, պետք է իրականացվի հիմնականում հասարակական ինստիտուտների` կրթական հիմնադրամների, խոցելի խմբերի հետ աշխատող հասարակական կառույցների, երիտասարդական կազմակերպությունների և այլ` ոչ պետական, շահույթ չհետապնդող կազմակերպությունների կողմից;
2) ֆինանսական շուկայի «սպառողներին» (clients) որոշակի հմտությունների սովորեցում, օրինակ` ինչպես պետք է կենսաթոշակային հաշիվ բացել, բանկոմատից օգտվել, հաշիվները ստուգել և փոխանցումներ կատարել, այդ թվում` ինտերնետի միջոցով և այլն: Հանրային կրթության ծրագրի այս մասը պետք է ներառի նաև ֆինանսական շուկայի և ֆինանսական գործիքների մասին հանրության համար մատչելի, ճանաչողական դասընթացների անցկացում, օրինակ` ներդրումների և ներդրումային պորտֆելների, արժեթղթերի և պարտատոմսերի, դրանց գնահատումների, պահառության, կենսաթոշակային ակտիվների մասին և այլն: Այս գործընթացը պետք է հարատևորեն իրականացնեն ֆինանսական ինստիտուտները` առևտրային բանկերը, փոստ-բանկային կառույցները, դեպոզիտարիան, ներդրումային հիմնադրամները, կենսաթոշակային ֆոնդերը` որոշակի միջոցներ ուղղելով իրենց հաճախորդներին ֆինանսական ինստիտուտների արտադրանքից «օգտվելու» հմտություններ փոխանցելու նպատակով;
3) ֆինանսական գիտելիքի ընդլայնում և խորացում կուտակային համակարգի մասնակիցների շրջանում` անձնական կենսաթոշակային միջոցների արդյունավետ կառավարման ունակություններ ձեռք բերելու նպատակով: Ծրագրի այս բաժնում պետք է նախատեսվեն ֆինանսական գիտելիքի տարբեր բնագավառների գծով նպատակային ուսումնական պլանների մշակում, դասընթացների կազմակերպում «ուսուցում-ուսուցողին» (Training of Trainers) մոդելով, ավագ դպրոցներում, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հատուկ կուրսերի դասավանդում, հիմնարկ-ձեռնարկություններում կուտակային համակարգի մասնակիցների համար թեմատիկ դասընթացների և խորհրդատվությունների անցկացում: Ֆինանսական գիտելիքի ընդլայնման և խորացման գործընթացը պետք է կազմակերպվի ՀՀ կենտրոնական բանկի կողմից և իրականացվի մասնագիտացված ուսումնական հաստատությունների և խորհրդատվական ծառայությունների կողմից:
4. Հանրային իրազեկման գործընթացի կառավարումը
4.1 Կենսաթոշակային բարեփոխումների ՀԻԳ-ի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է համակարգված և համալիր մոտեցում բոլոր բաղադրիչների մշակման և իրականացման հարցում: Այդ նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ կձևավորվի աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործընթացում ներգրավված նախարարությունների և գերատեսչությունների, ՀՀ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների, ՀՀ կենտրոնական բանկի հանրային իրազեկման մասնագետները և կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի մշակմանը մասնակցած փորձագետները: Աշխատանքային խումբը հաշվետու է լինելու ՀՀ վարչապետին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:
Կառավարման այս մոդելը հնարավորություն է ընձեռում կառավարման բարձր մակարդակում համակարգել և վերահսկել ՀԻԳ-ի իրականացման ամբողջ ընթացքը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ապահովել «ՀՀ կառավարություն-ՀՀ Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն» տարակարծության համաձայնեցումը:
4.2 ՀԻԳ-ի ծրագրի իրականացման աշխատանքային խումբը պետք է նախապատրաստի ՀԻԳ-ի յուրաքանչյուր բաղադրիչի ծրագրային փաստաթղթերը, մշակի միջոցառումների տեխնիկական առաջադրանքները, կազմակերպի մասնագիտացված ընկերությունների ընտրությունը, վերահսկի այդ ընկերությունների կողմից կատարված աշխատանքները` համաձայն կնքված պայմանագրերի և այլն: Աշխատանքային խումբը պարբերաբար զեկուցելու է ՀՀ վարչապետին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին աշխատանքների ընթացքի մասին: Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խումբն առաջարկություններ է ներկայացնելու ՀՀ վարչապետին` ՀԻԳ-ի միջոցառումների ծրագրերում համապատասխան փոփոխություններ կամ ճշտումներ մտցնելու համար:
4.3 Աշխատանքային խմբի ղեկավարը նշանակվում է ՀՀ վարչապետի կողմից և միաժամանակ հանդես է գալիս որպես կենսաթոշակային բարեփոխումների ՀԻԳ-ի սույն ծրագրի ղեկավար (project manager):
4.4 ՀԻԳ-ի ծրագրի իրականացման աշխատանքային խումբը սերտորեն համագործակցելու է կենսաթոշակային բարեփոխումների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ, որը ստեղծվել և գործում է ՀՀ վարչապետի 2008 թվականի օգոստոսի 15-ի թիվ 618-Ա որոշմամբ:
4.5 ՀԻԳ-ի միջոցառումների հիմնական մասը պետք է իրականացնեն մասնագիտացված ընկերությունները, այսինքն` կկիրառվի «outsourcing»-ի մոդելը: Աշխատանքային խմբի կողմից մշակված տեխնիկական առաջադրանքները հիմք են հանդիսանալու ընկերությունների ընտրության և դրանց հետ պայմանագրեր կնքելու համար:
4.6 Հաշվի առնելով ՀԻԳ-ի բաղադրիչների մասնագիտական զանազանությունը, ՀԻԳ-ի ծրագրերի համալիրը իրականացվելու են մի քանի մասնագիտացված ընկերությունների ներգրավման միջոցով: Որպեսզի ապահովվի դրանց սերտ համագործակցությունը` միասնական նպատակների նվաճման հարցում, կկիրառվի «կոնսորցիումի» մոդելը (1):
_____________________________
1) Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետության կողմից նախաձեռնած նոր գաղափարի շուրջ (տվյալ դեպքում` կենսաթոշակային նոր բազմաստիճան համակարգի ներդրման շուրջ) միավորված ընկերությունների համագործակցությունը, որն ուղղորդվում և համակարգվում է պետության կողմից, համարվում է հանրային-մասնավոր գործընկերության արդյունավետ ձևերից մեկը, քանի որ այն ապահովում է. 1) նոր գաղափարի ավելի լայն և արագ տարածում, 2) կոնսորցիումի յուրաքանչյուր ընկերության համեմատական առավելության արդյունավետ օգտագործում և 3) փոխշահավետ համագործակցության միջոցով կառավարության նախաձեռնությունը սատարող «թիմակիցների» շրջանակի ընդլայնում:
Կոնսորցիումի յուրաքանչյուր մասնակից-ընկերություն ուղղորդվելու է իր տեխնիկական առաջադրանքով և իր հետ կնքված պայմանագրի դրույթներով: Միաժամանակ, ՀԻԳ-ի աշխատանքային խմբի ղեկավարը և ներգրավված ընկերությունների ղեկավարները (կամ ծրագրերի ղեկավարները) համատեղ կնքելու են նաև կոնսորցիումի պայմանագիր, որում նշվելու են ՀԻԳ-ի ծրագրերի իրականացման ընթացքում ընկերությունների գործողությունների համահնչեցման, համաձայնեցման և որոշակի միջոցառումների համատեղ պայմանները: Կոնսորցիումի համակարգումը կկատարի աշխատանքային խմբի ղեկավարը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009
թվականի սեպտեմբերի 23-ի նիստի
N 39 արձանագրային որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|ՀՀ | Միջոցառումը |Պատասխանատու |Կատարման |Աշխատանքի արդյունքը |
| | |կատարող |ժամկետ |(ձևը և |
| | |(համակատարողներ)| |բովանդակությունը) |
|___|________________|________________|__________|____________________|
|1. |Կենսաթոշակային |ՀՀ վարչապետ |սեպտեմբեր |ՀՀ վարչապետի |
| |բարեփոխումների | |2009 թ. |որոշմամբ ստեղծված |
| |հանրային | | |աշխատանքային խումբը |
| |իրազեկման ծրագրի| | |պատասխանատու է |
| |իրականացման | | |ծրագրի |
| |աշխատանքային | | |միջոցառումների |
| |խմբի ստեղծում | | |իրականացման համար: |
| | | | |Աշխատանքային |
| | | | |խմբի կազմում են. |
| | | | |կենսաթոշակային |
| | | | |բարեփոխումների |
| | | | |ծրագիրը մշակած |
| | | | |փորձագետները, |
| | | | |ներգրավված պետական |
| | | | |մարմինների |
| | | | |հանրության հետ |
| | | | |կապերի բաժինների |
| | | | |ղեկավարները: |
|___|________________|________________|__________|____________________|
|2. |Հանրային |Կենսաթոշակային |սեպտեմբեր-|Հանրային իրազեկման |
| |իրազեկման |բարեփոխումների |հոկտեմբեր |գործընթացի |
| |գործընթացի |հանրային |2009 թ. |յուրաքանչյուր |
| |հիմնական |իրազեկման ծրագրի| |բաղադրիչի համար |
| |բաղադրիչների |իրականացման | |մշակված տեխնիկական |
| |տեխնիկական |աշխատանքային | |առաջադրանքը |
| |առաջադրանքների |խումբ | |ներկայացվում է |
| |նախապատրաստում | | |շահագրգիռ |
| | | | |ընկերություններին` |
| | | | |նրանցից |
| | | | |մեթոդաբանական և |
| | | | |գնային |
| | | | |առաջարկություններ |
| | | | |ստանալու համար: |
|___|________________|________________|__________|____________________|
|3. |Հանրային |Կենսաթոշակային |սեպտեմբեր-|Աշխատանքային խմբի |
| |իրազեկման |բարեփոխումների |նոյեմբեր |կողմից մշակված |
| |միջոցառումների |հանրային |2009 թ. |չափորոշիչների հիման |
| |իրականացման |իրազեկման ծրագրի| |վրա ընտրվում են |
| |համար |իրականացման | |մասնագիտացված |
| |մասնագիտացված |աշխատանքային | |ընկերություններ: |
| |ընկերությունների|խումբ | |Կախված ֆինանսավորման|
| |ընտրություն, | | |աղբյուրից, |
| |պայմանագրերի | | |ընկերությունների հետ|
| |կնքում | | |պայմանագրերը կնքվում|
| | | | |են ֆինանսավորող |
| | | | |կազմակերպության |
| | | | |ընթացակարգի |
| | | | |համաձայն: |
|___|________________|________________|__________|____________________|
|4. |Կենսաթոշակային |Կենսաթոշակային |հոկտեմբեր-|Աշխատանքային խումբը |
| |բարեփոխումների |բարեփոխումների |նոյեմբեր |մասնագիտացված |
| |հանրային |հանրային |2009 թ. |ընկերությունների հետ|
| |իրազեկման |իրազեկման ծրագրի| |համատեղ մշակում է |
| |կոնսորցիումի |իրականացման | |կոնսորցիումի |
| |ստեղծում |աշխատանքային | |պայմանագիրը, որը |
| | |խումբ | |ստորագրում են |
| | | | |ընկերությունների և |
| | |Մասնագիտացված | |աշխատանքային խմբի |
| | |ընկերություններ | |ղեկավարները: |
|___|________________|________________|__________|____________________|
|5. |Զանգվածային |Կենսաթոշակային |հոկտեմբեր-|Աշխատանքային խմբի |
| |լրատվամիջոցների |բարեփոխումների |նոյեմբեր |անդամները մշակում են|
| |(ԶԼՄ) հետ |հանրային |2009 թ. |ԶԼՄ-ների հետ |
| |հաղորդակցության |իրազեկման ծրագրի| |հաղորդակցության |
| |ծրագրի մշակում |իրականացման | |ռազմավարական |
| |և իրականացում |աշխատանքային | |ուղղությունները, |
| | |խումբ | |իրականացման |
| | | | |մեթոդներն ու |
| | |Մասնագիտացված | |միջոցառումների |
| | |ընկերություն | |ծրագիր-ժամանակա- |
| | | | |ցույցը, որի հիմք է |
| | | | |ծառայում |
| | | | |նախարարությունների |
| | | | |հանրության հետ |
| | | | |կապերի բաժինների |
| | | | |աշխատանքների |
| | | | |պլանավորման և |
| | | | |բյուջեի համապատասխան|
| | | | |նախահաշվի |
| | | | |հիմնավորման համար: |
|___|________________|________________|__________|____________________|
|6. |Հասարակական |Կենսաթոշակային |հոկտեմբեր-|Մասնագիտացված |
| |կարծիքի նախնական|բարեփոխումների |նոյեմբեր |ընկերությունը` |
| |հետազոտության |հանրային |2009 թ. |մշակում է |
| |իրականացում |իրազեկման ծրագրի| |հետազոտության |
| | |իրականացման | |մեթոդաբանությունն ու|
| | |աշխատանքային | |գործիքները |
| | |խումբ | |(հարցաթերթը, |
| | | | |ընտրանքը և այլն), |
| | |Մասնագիտացված | |իրականացնում է |
| | |ընկերություն | |հարցումը և |
| | | | |ներկայացնում է |
| | | | |հարցման արդյունքների|
| | | | |հաշվետվությունը: |
|___|________________|________________|__________|____________________|
|7. |Հանրային |Կենսաթոշակային |նոյեմբեր |Հասարակական կարծիքի |
| |իրազեկման |բարեփոխումների |2009 թ.- |նախնական |
| |գործընթացի |հանրային |մարտ |հետազոտության |
| |ստեղծագործական |իրազեկման ծրագրի|2010 թ. |արդյունքների հիման |
| |փաթեթի մշակում |իրականացման | |վրա մասնագիտացված |
| | |աշխատանքային | |ընկերությունը |
| | |խումբ | |մշակում է |
| | | | |կենսաթոշակային |
| | |Մասնագիտացված | |բարեփոխումների |
| | |ընկերություն | |հանրային իրազեկման |
| | | | |ամբողջ գործընթացի |
| | | | |խորհրդանշանը, |
| | | | |կարգախոսը, կրեատիվ |
| | | | |մոտեցումները, PR |
| | | | |գործիքները, |
| | | | |ինտերնետային կայքի |
| | | | |ձևավորմանը |
| | | | |ներկայացվող |
| | | | |պահանջները և այլն: |
|___|________________|________________|__________|____________________|
|8. |Մասնակցային |Կենսաթոշակային |նոյեմբեր |Հանրային-մասնավոր |
| |գործընթացի |բարեփոխումների |2009 թ.- |գործընկերության, |
| |կազմակերպում և |հանրային |դեկտեմբեր |միջազգային |
| |իրականացում |իրազեկման ծրագրի|2011 թ. |կազմակերպությունների|
| | |իրականացման | |հետ համագործակցու- |
| | |աշխատանքային | |թյան և հասարակական |
| | |խումբ | |շահագրգիռ |
| | | | |կառույցների |
| | |Մասնագիտացված | |մասնակցության |
| | |ընկերություն | |ապահովումը կատարվում|
| | |(ներ) | |է պրեզենտացիաների, |
| | | | |ֆոկուս-խմբերի, |
| | | | |սեմինարների, |
| | | | |ինտերնետային |
| | | | |ֆորումի, |
| | | | |համաժողովների, |
| | | | |հեռուստա - թոք - |
| | | | |շոուների իրականացման|
| | | | |միջոցով: |
|___|________________|________________|__________|____________________|
|9. |Սոցիալական |Կենսաթոշակային |հունվար- |Կենսաթոշակային |
| |գովազդի |բարեփոխումների |մայիս |բարեփոխումների |
| |պատրաստում և |հանրային |2010 թ. |խորհրդանշանն ու |
| |տարածում |իրազեկման ծրագրի| |կարգախոսը |
| | |իրականացման | |բնակչության լայն |
| | |աշխատանքային | |զանգվածներին |
| | |խումբ | |հասցվում է |
| | | | |սոցիալական գովազդի |
| | |Մասնագիտացված | |միջոցով, որի |
| | |ընկերություն | |նպատակով պատրաստվում|
| | |(ներ) | |է 2 տեսահոլովակ և |
| | | | |2 տիպի գովազդային |
| | | | |պաստառ` հասարակական |
| | | | |վայրերում տեղադրելու|
| | | | |համար: |
|___|________________|________________|__________|____________________|
|10.|Հրատարակչական |Կենսաթոշակային |հունվար |Կենսաթոշակային |
| |արտադրանքի |բարեփոխումների |2010 թ.- |բարեփոխումների |
| |թողարկում և |հանրային |դեկտեմբեր |փորձագետների, |
| |տարածում |իրազեկման ծրագրի|2011 թ. |նախարարությունների |
| | |իրականացման | |մասնագետների և |
| | |աշխատանքային | |անկախ փորձագետների |
| | |խումբ | |կողմից մշակված |
| | | | |նյութերը մասնավոր |
| | |Մասնագիտացված | |ընկերությունը |
| | |ընկերություն | |ձևավորում է, |
| | | | |հրատարակում է |
| | | | |(գրքույկների, |
| | | | |բուկլետների, |
| | | | |թերթոնների տեսքով) |
| | | | |և տարածում է` ըստ |
| | | | |աշխատանքային խմբի |
| | | | |կողմից տրամադրված |
| | | | |ցանկի: |
|___|________________|________________|__________|____________________|
|11.|Մամուլի |Կենսաթոշակային |հունվար |Մասնագիտացված |
| |մոնիթորինգի |բարեփոխումների |2010 թ.- |ընկերությունը |
| |իրականացում |հանրային |դեկտեմբեր |ամսական կտրվածքով |
| | |իրազեկման ծրագրի|2011 թ. |ներկայացնում է |
| | |իրականացման | |աշխատանքային խմբին |
| | |աշխատանքային | |մամուլում և |
| | |խումբ | |ինտերնետային |
| | | | |կայքերում |
| | |Մասնագիտացված | |հրապարակված |
| | |ընկերություն | |նյութերի, ինչպես |
| | | | |նաև հեռուստա- |
| | | | |հաղորդումների և |
| | | | |ռադիոհաղորդումների |
| | | | |ամփոփագրերը: |
|___|________________|________________|__________|____________________|
|12.|Հանրային |Կենսաթոշակային |հունվար- |Ծրագիրը մշակվում է |
| |կրթության ծրագրի|բարեփոխումների |հունիս |ՀՀ կրթության և |
| |մշակում և |հանրային |2010 թ. |գիտության |
| |իրականացում |իրազեկման ծրագրի| |նախարարության ու ՀՀ |
| | |իրականացման | |կենտրոնական բանկի |
| | |աշխատանքային | |հետ համատեղ և |
| | |խումբ | |հաստատվում է ՀՀ |
| | | | |կառավարության |
| | |Մասնագիտացված | |կողմից: |
| | |ընկերություն | | |
|___|________________|________________|__________|____________________|
|13.|Հասարակական |Կենսաթոշակային |հոկտեմբեր-|Մասնագիտացված |
| |կարծիքի |բարեփոխումների |նոյեմբեր |ընկերությունը` |
| |միջանկյալ |հանրային |2010 թ. |թարմացնում է մշակված|
| |հետազոտության |իրազեկման ծրագրի| |հարցաթերթը, |
| |իրականացում |իրականացման | |ներառելով |
| | |աշխատանքային | |աշխատանքային խմբի |
| | |խումբ | |կողմից պահանջվող |
| | | | |հարցերը, անց է |
| | |Մասնագիտացված | |կացնում |
| | |ընկերություն | |հետազոտությունը` |
| | | | |կիրառելով նախնական |
| | | | |հետազոտության նույն |
| | | | |գործիքները, և |
| | | | |ներկայացնում |
| | | | |արդյունքների |
| | | | |հաշվետվությունը: |
|___|________________|________________|__________|____________________|
|14.|Հանրային |Կենսաթոշակային |հոկտեմբեր-|Մասնագիտացված |
| |իրազեկման |բարեփոխումների |նոյեմբեր |ընկերությունը` |
| |արդյունքների |հանրային |2011 թ. |նախնական և |
| |գնահատման |իրազեկման ծրագրի| |միջանկյալ |
| |հետազոտության |իրականացման | |հետազոտությունների |
| |իրականացում |աշխատանքային | |մեթոդաբանությամբ անց|
| | |խումբ | |է կացնում |
| | | | |հարցումները և |
| | |Մասնագիտացված | |ներկայացնում |
| | |ընկերություն | |արդյունքների |
| | | | |հաշվետվությունը: |
|___|________________|________________|__________|____________________|
|15.|Կենսաթոշակային |Կենսաթոշակային |նոյեմբեր |Աշխատանքային խմբի |
| |բարեփոխումների |բարեփոխումների |2011 թ. |կողմից մշակվում է |
| |իրականացման |հանրային | |հայեցակարգային |
| |գործում |իրազեկման ծրագրի| |փաստաթուղթ, որը հիմք|
| |պետություն - |իրականացման | |է ծառայում ՀՀ |
| |հասարակություն |աշխատանքային | |կառավարության |
| |սոցիալական |խումբ | |աշխատակազմի և |
| |երկխոսության | | |նախարարությունների |
| |ուղղությունների | | |հանրության հետ |
| |և մեխանիզմների | | |կապերի աշխատանքներն |
| |մշակում | | |ու միջոցառումները |
| | | | |նախագծելու և |
| | | | |բյուջետային |
| | | | |նախահաշիվները |
| | | | |հիմնավորելու համար: |
._____________________________________________________________________.