(ուժը կորցրել է 09.04.18 թվականից` 05.04.18 ՆՀ-227-Ն հրամանագիր)
i
030.0097.160409
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաև նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով որոշում եմ.
1. Հիմնել Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ (այսուհետ` մրցանակ):
2. Սահմանել, որ մրցանակը շնորհվում է`
i
1) աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար` անկախ գիտնականի քաղաքացիությունից.
2) երկու տարին մեկ անգամ, և մրցանակային առաջին տարին համարվում է 2010 թվականը:
(2-րդ կետը փոփ. 05.10.13 ՆՀ-251-Ն հրամանագիր)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
i
1) մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության նպատակով ստեղծել ինը հոգուց բաղկացած հանձնաժողով, որի կազմի 1/3-ը փոփոխվում է յուրաքանչյուր մրցանակային տարի` մրցանակ շնորհելու կամ չշնորհելու մասին հանձնաժողովի ընդունած որոշումից հետո, և որտեղ կարող են ընդգրկվել նաև օտարերկրյա գիտնականներ, ինչպես նաև հաստատել հանձնաժողովի գործունեության կարգը.
2) ապահովել հանձնաժողովի գործունեության և մրցանակի շնորհման հետ կապված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 05.10.13 ՆՀ-251-Ն հրամանագիր)
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
16 ապրիլի 2009 թվականի
ՆՀ-97-Ն