Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

4 սեպտեմբերի 2008 թվականի N 36

 

i

11. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ, ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1522-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների ծրագրի դրույթների`

1. Հավանություն տալ բնակչության հատուկ սպասարկման ծառայությունների համակարգի առողջացման, աշխատանքների թափանցիկության, դիակիզարանների ստեղծման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած` բնակչության հատուկ սպասարկման ծառայությունների համակարգի առողջացման, աշխատանքների թափանցիկության, դիակիզարանների ստեղծման միջոցառումների ծրագրի կատարումը` ծրագրով նախատեսված ժամկետներում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 4-ի

նիստի N 36 արձանագրային

որոշման

 

i

ԾՐԱԳԻՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ, ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |           Միջոցառումը          |Հիմնական կատարողները|   Ժամկետը     |

|ը/կ|                                |                    |               |

|___|________________________________|____________________|_______________|

| 1 |                2               |           3        |       4       |

|___|________________________________|____________________|_______________|

|1. |«Հուղարկավորությունների         |ՀՀ քաղաքաշինության  |2008 թ.        |

|   |կազմակերպման և  դիակիզարանների  |նախարարություն      |սեպտեմբերի     |

|   |շահագործման մասին» ՀՀ օրենքի    |Երևանի              |3-րդ տասնօրյակ |

|   |7-րդ հոդվածի «բ» ենթակետի և     |քաղաքապետարան       |               |

|   |23-րդ հոդվածի 4-րդ կետի         |ՀՀ մարզպետարաններ   |               |

|   |դրույթների համաձայն`            |համապատասխան        |               |

|   |գերեզմանատների իրավական հատուկ  |համայնքների         |               |

|   |ռեժիմի (փակ, մասնակի փակ, բաց)  |ղեկավարներ          |               |

|   |վերաբերյալ որոշումների ընդունում|(համաձայնությամբ)   |               |

|___|________________________________|____________________|_______________|

|2. |Երևան  քաղաքի Աջափնյակ թաղային  |Երևանի              |2008 թ.        |

|   |համայնքում գերեզմանատուն        |քաղաքապետարան       |սեպտեմբերի     |

|   |կազմակերպելու համար հատկացված 53|ՀՀ քաղաքաշինության  |3-րդ տասնօրյակ |

|   |հեկտար մակերեսով հողամասը       |նախարարություն      |               |

|   |շահագործելու վերաբերյալ         |ՀՀ տարածքային       |               |

|   |առաջարկությունները ՀՀ           |կառավարման          |               |

|   |կառավարություն ներկայացնելը     |նախարարություն      |               |

|___|________________________________|____________________|_______________|

|3. |Երևան  քաղաքի բաց գերեզմանատների|Երևանի              |2008 թ.        |

|   |համար տրամադրված հողերի         |քաղաքապետարան       |հոկտեմբերի     |

|   |օգտագործման սխեմաների           |ՀՀ քաղաքաշինության  |3-րդ տասնօրյակ |

|   |(հատակագծերի) մշակման և         |նախարարություն      |               |

|   |հաստատման ժամանակացույցը` ըստ   |                    |               |

|   |գերեզմանատների, աշխատանքային    |                    |               |

|   |խմբին ներկայացնելը              |                    |               |

|___|________________________________|____________________|_______________|

|4. |«Գերեզմանատների համար վճարովի   |ՀՀ քաղաքաշինության  |2009 թ.        |

|   |հիմունքներով տրամադրվող         |նախարարություն      |մարտի          |

|   |հողատարածքների 1 քառ. մետրի     |ՀՀ կառավարությանն   |3-րդ տասնօրյակ |

|   |համար դրանց սպասարկման նպատակով |առընթեր անշարժ      |               |

|   |վարձավճարներ սահմանելու մասին»  |գույքի կադաստրի     |               |

|   |ՀՀ կառավարության որոշման        |պետական կոմիտե      |               |

|   |նախագիծը ՀՀ կառավարություն      |ՀՀ տարածքային       |               |

|   |ներկայացնելը                    |կառավարման          |               |

|   |                                |նախարարություն      |               |

|   |                                |Երևանի              |               |

|   |                                |քաղաքապետարան       |               |

|___|________________________________|____________________|_______________|

|5. |ՀՀ Կոտայքի մարզի վարչական       |Երևանի              |ՀՀ             |

|   |սահմաններում գտնվող Երևան       |քաղաքապետարան       |վարչատարածքային|

|   |քաղաքի «Դավթաշեն» գերեզմանատան  |ՀՀ Կոտայքի          |բաժանման մասին»|

|   |զբաղեցրած տարածքի հատվածի       |մարզպետարան         |ՀՀ օրենքում    |

|   |վարչական պատկանելության         |ՀՀ տարածքային       |փոփոխություն   |

|   |վերաբերյալ առաջարկությունները   |կառավարման          |կատարելուց հետո|

|   |ՀՀ կառավարություն ներկայացնելը  |նախարարություն      |               |

|___|________________________________|____________________|_______________|

|6. |«Հուղարկավորությունների         |ՀՀ քաղաքաշինության  |2008 թ.        |

|   |կազմակերպման և  դիակիզարանների  |նախարարություն      |նոյեմբերի      |

|   |շահագործման մասին» ՀՀ օրենքի    |Երևանի              |2-րդ տասնօրյակ |

|   |18-րդ հոդվածի դրույթների        |քաղաքապետարան       |               |

|   |համաձայն բնակչության հատուկ     |ՀՀ մարզպետարաններ   |               |

|   |սպասարկման ոչ առևտրային         |ՀՀ ֆինանսների       |               |

|   |կազմակերպություն ստեղծելու      |նախարարություն      |               |

|   |վերաբերյալ առաջարկությունները   |ՀՀ տարածքային       |               |

|   |ՀՀ կառավարություն ներկայացնելը  |կառավարման          |               |

|   |                                |նախարարություն      |               |

|___|________________________________|____________________|_______________|

|7. |Երևան  քաղաքում գործող          |Երևանի              |2008 թ.        |

|   |գերեզմանատների բարեկարգման      |քաղաքապետարան       |նոյեմբերի      |

|   |ծրագրերի մշակում` հաշվի առնելով |ՀՀ քաղաքաշինության  |3-րդ տասնօրյակ |

|   |առկա խնդիրների (սողանքներ,      |նախարարություն      |               |

|   |տարածքում օրենքով արգելված      |                    |               |

|   |օբյեկտների առկայություն և  այլն)|                    |               |

|   |լուծման անհրաժեշտությունը       |                    |               |

|___|________________________________|____________________|_______________|

|8. |(8-րդ կետն ուժը կորցրել է 19.02.09 թիվ 8 որոշում)                    |

|___|________________________________|____________________|_______________|

|9. |Մեկ պատուհանի                   |Երևանի              |2008 թ.        |

|   |գաղափարախոսությամբ` բնակչությանը|քաղաքապետարան       |դեկտեմբերի     |

|   |հատուկ ծառայությունների         |ՀՀ քաղաքաշինության  |2-րդ տասնօրյակ |

|   |մատուցման ծրագրի մշակման        |նախարարություն      |               |

|   |վերաբերյալ առաջարկությունները   |                    |               |

|   |ՀՀ կառավարություն ներկայացնելը  |                    |               |

|___|________________________________|____________________|_______________|

|10.|«Գերեզմանատների տարածքների      |ՀՀ քաղաքաշինության  |2009 թ.        |

|   |քաղաքաշինական մոնիթորինգի       |նախարարություն      |փետրվարի       |

|   |(համակարգված դիտարկումների)     |                    |2-րդ տասնօրյակ |

|   |իրականացման կարգը հաստատելու    |                    |               |

|   |մասին» ՀՀ                       |                    |               |

|   |կառավարության որոշման նախագիծը  |                    |               |

|   |ՀՀ կառավարություն ներկայացնելը  |                    |               |

|___|________________________________|____________________|_______________|

|11.|ՀՀ մարզերում ՀՀ օրենսդրությամբ  |ՀՀ քաղաքաշինության  |2009 թ.        |

|   |սահմանված պահանջների կատարման   |նախարարություն      |մարտի          |

|   |ուղղությամբ հուղարկավորության   |ՀՀ տարածքային       |2-րդ տասնօրյակ |

|   |կազմակերպման գործընթացի         |կառավարման          |               |

|   |ուսումնասիրությունների          |նախարարություն      |               |

|   |իրականացում և  արդյունքների     |ՀՀ մարզպետարաններ   |               |

|   |վերաբերյալ առաջարկությունները   |                    |               |

|   |ՀՀ կառավարություն ներկայացնելը  |                    |               |

|___|________________________________|____________________|_______________|

|12.|Հուղարկավորությունների          |ՀՀ քաղաքաշինության  |2009 թ.        |

|   |կազմակերպման հետ կապված         |նախարարություն      |մարտի          |

|   |հարաբերությունները կարգավորող   |ՀՀ տարածքային       |3-րդ տասնօրյակ |

|   |օրենսդրական դաշտի               |կառավարման          |               |

|   |կատարելագործման վերաբերյալ      |նախարարություն      |               |

|   |առաջարկությունները ՀՀ           |Երևանի              |               |

|   |կառավարություն ներկայացնելը     |քաղաքապետարան       |               |

|   |                                |ՀՀ մարզպետարաններ   |               |

|___|________________________________|____________________|_______________|

|13.|ՀՀ կառավարության 2006 թ.        |Երևանի              |2009 թ.        |

|   |նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման |քաղաքապետարան       |սեպտեմբերի     |

|   |N 4 հավելվածի 10-րդ կետի        |ՀՀ մարզպետարաններ   |1-ին տասնօրյակ |

|   |համաձայն` բաց գերեզմանատների    |ՀՀ քաղաքաշինության  |               |

|   |համար տրամադրված հողերի         |նախարարություն      |               |

|   |օգտագործման սխեմաների           |ՀՀ տարածքային       |               |

|   |(հատակագծերի) մշակում և         |կառավարման          |               |

|   |հաստատում` ըստ սույն միջոցառման |նախարարություն      |               |

|   |3-րդ կետով սահմանված            |ՀՀ առողջապահության  |               |

|   |ժամանակացույցի                  |նախարարություն      |               |

|___|________________________________|____________________|_______________|

|14.|Հուղարկավորությունների          |ՀՀ քաղաքաշինության  |2009 թ.        |

|   |կազմակերպման գործող, ՀՀ         |նախարարություն      |հոկտեմբերի     |

|   |օրենսդրությամբ սահմանված        |                    |1-ին տասնօրյակ |

|   |դրույթների մասին բնակչության    |ՀՀ առողջապահության  |               |

|   |իրազեկվածության աստիճանի        |նախարարություն      |               |

|   |բարձրացմանն ուղղված             |                    |               |

|   |միջոցառումների իրականացում`     |ՀՀ աշխատանքի և      |               |

|   |                                |սոցիալական հարցերի  |               |

|   |ա. հուղարկավորության            |նախարարություն      |               |

|   |կազմակերպմանը վերաբերող         |                    |               |

|   |փաստաթղթերի ձևակերպման,         |Երևանի              |               |

|   |գերեզմանատեղի հատկացման, ինչպես |քաղաքապետարան       |               |

|   |նաև  անվճար և  վճարովի մատուցվող|                    |               |

|   |ծառայությունների մասին          |Երևանի              |               |

|   |տեղեկատվական թերթիկի մշակում և  |քաղաքապետարան       |               |

|   |տարածում                        |                    |               |

|   |                                |ՀՀ քաղաքաշինության  |               |

|   |բ. Երևան  քաղաքի                |նախարարություն      |               |

|   |գերեզմանատներում նոր            |                    |               |

|   |գերեզմանատեղերի հատկացման       |ՀՀ տարածքային       |               |

|   |հերթականության մասին            |կառավարման          |               |

|   |տեղեկատվության մատչելիությունն  |նախարարություն      |               |

|   |ապահովելու նպատակով             |                    |               |

|   |գերեզմանատների էլեկտրոնային     |                    |               |

|   |քարտերի մշակում և  կայքերի      |                    |               |

|   |ստեղծում                        |                    |               |

._________________________________________________________________________.

(ծրագիրը փոփ. 19.02.09 թիվ 8, 13.08.09 թիվ 33 արձանագրային որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.2008
N 36
Արձանագրային որոշում