Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ Հ ...

04.03.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.01.2001  -ից մինչեւ   04.03.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 19.02.04 թիվ ՆՀ-24-Ն հրամանագիր)

i

030.0032.270498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու, այդ նպատակով հուսալի երաշխիքներ ստեղծելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4, 49 հոդվածներով և 55 հոդվածի 6-րդ կետով, որոշում եմ

1. Ստեղծել Հայաստան Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողով:

i

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի կազմը կցվում է):

(2-րդ կետն ուժը կորցրել է 08.05.00 թիվ ՆՀ-566 հրամանագիր)

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահին` երկշաբաթյա ժամկետում համաձայնեցնել հանձնաժողովի կազմում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչների անհատական կազմը:

5. Հայաստանի հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնեցմանը ներկայացնել հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագիրը:

6. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

27 ապրիլի 1998 թ.

ՆՀ-32

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի

ՆՀ-32 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԸ

 

(ուժը կորցրել է 08.05.00 թիվ ՆՀ-566 հրամանագիր)

 

i

   Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ       - Հայաստանի Հանրապետության Նախագահի

                             խորհրդական /հանձնաժողովի նախագահ/

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

 

   Լևոն  ՄԿՐՏՉՅԱՆ          - Հայաստանի Հանրապետության վարչապետի    

                             խորհրդական               

 

   Սուրեն ԶՈԼՅԱՆ           - Հայաստանի Հանրապետության փաստաբանների

                             կոլեգիայի անդամ

 

  Հովհաննես ԱՍՐՅՆ         - Հայաստանի Հանրապետության փաստաբանների

                             կոլեգիայի անդամ

 

   Աղասի ԱՐՇԱԿՅԱՆ          - Սախարովի անվան մարդու իրավունքների

                             պաշտպանության հայկական հիմնադրամի

                             նախագահ

 

Վլադիմիր ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆ  - Ժողովրդավարության և մարդու իրավունքների

ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն

 

   Գրետա ՄԻՐԶՈՅԱՆ          - Հայաստանի «Զինվորի մայր» հանրապետական

                             կոմիտե նախագահ

 

   Նորա ՀԱԿՈԲՅԱՆ           - Կանանց հանրապետական խորհրդի նախագահ

 

   Էդվարդ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ       - «Ավանգարդ» հումանիտար հետազոտությունների

                             կենտրոնի նախագահ

 

   Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ         - «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր

 

Ազգային փոքրամասնությունների երկու ներկայացուցիչ

 

Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

(կազմը փոփ. 24.07.99 թիվ ՆՀ-357 հրամանագիր)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի

ՆՀ-32 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը (այսուհետև` Հանձնաժողով) խորհրդակցական մարմին է:

2. Հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգվում է սույն կանոնադրությամբ և իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

- մարդու իրավունքների և ազատությունների աջակցությունն ու պաշտպանությունը.

- մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ հանձնարարականների և առաջարկությունների նախապատրաստումը.

- մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների առնչությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերլուծությունը.

- մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների առնչությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրմանը ներկայացված օրենքների և վավերացմանը ներկայացված կառավարության որոշումների մասին եզրակացություն տալը.

- մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված դիմումների ուսումնասիրումը և առաջարկությունների նախապատրաստումը.

- մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերով սահմանադրական դատարան դիմելու համար իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ ներկայացնելը.

- մարդու իրավունքների խախտման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Հանձնաժողով ներկայացված գանգատների քննարկումը.

- մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերով անհրաժեշտ քարոզչության իրականացումը.

-Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ու վիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցի պատրաստումը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար իրավունք ունի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն.

- Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ կատարել ուսումնասիրություններ և հետազոտություններ.

- անհրաժեշտության դեպքում իր անդամներից կազմել աշխատանքային խմբեր կամ ենթախմբեր` առանձին հարցերի քննարկումները նախապատրաստելու համար.

- կազմակերպել մարդու իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված համաժողովներ, սեմինարներ, հեռուստահաղորդումներ, ինչպես նաև տարբեր բնույթի այլ քննարկումներ, իր կարծիքը զանգվածային լրատվության միջոցներով ներկայացնել հանրությանը.

- խորհրդատվական աշխատանք իրականացնել իշխանության տարբեր մարմինների, գիտակրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների համար:

 

IY. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի կազմը, կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

i

6. Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից:

Հանձնաժողովի նախագահի տեղակալին նշանակում է հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի անդամներից:

(6-րդ կետը խմբ. 08.05.00 թիվ ՆՀ-566 հրամանագիր)

7. Հանձնաժողովի անդամները նրա աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:

8. Հանձնաժողովի նախագահը`

- ղեկավարում է Հանձնաժողովի գործունեությունը.

նշանակում է Հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում օրակարգը.

- հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի կողմից նախապատրաստված նյութերը.

- ներկայացնում է Հանձնաժողովը այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:

i

9. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է Հանձնաժողովի նիստերի միջոցով: Նիստերը գումարվում են Հանձնաժողովի նախագահի կամ անդամների մեկ երրորդ նախաձեռնությամբ, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստ կարող է գումարվել նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:

Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հանձնաժողովի անդամներից մեկը:

Հանձնաժողովի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը Հանձնաժողովի անդամներին են ուղարկվում ոչ ուշ, քան նիստից մեկ շաբաթ առաջ:

Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների մեծամասնությամբ:

Հանձնաժողովի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ: Դրանք Հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվելուց հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին: Եթե Հանձնաժողովի անդամը Հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրա ցանկությամբ այն կցվում է որոշմանը:

(9-րդ կետը փոփ. 08.05.00 թիվ ՆՀ-566 հրամանագիր)

10. Հանձնաժողովը մշակվում է իր գործունեության ամենամյա ծրագրերը և յուրաքանչյուր տարվա հունվար ամսին ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնեցմանը:

11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում և անցկացնում է իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:

12. Հանձնաժողովի գործունեության վերլուծական-տեղեկատվական և կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

13. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ Նախագահ
27.04.1998
N ՆՀ-32
Հրամանագիր