Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏ ...

20.03.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.04.1998  -ից մինչեւ   20.03.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 16.03.02 ՆՀ-1063 հրամանագիր)

i

030.0009.200498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածի երրորդ մասով, ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ - 456 հրամանագրի, որոշում եմ.

1. Վերանվանել`

ա) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն.

բ) Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարություն:

i

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի ՆՀ - 456 հրամանագրի I բաժինը (Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հունիսի 10-ի ՆՀ - 747 և 1997 թվականի հուլիսի 3-ի ՆՀ - 767 հրամանագրերի խմբագրությամբ) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.

1. Առողջապահության նախարարություն

2. Արդարադատության նախարարություն

3. Արդյունաբերության և առևտրի նախարարություն

4. Արտաքին գործերի նախարարություն

5. Բնապահպանության նախարարություն

6. Գյուղատնտեսության նախարարություն

7. Էներգետիկայի նախարարություն

8. Կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

9. Կրթության և գիտության նախարարություն

10. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

11. Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն

12. Պաշտպանության նախարարություն

13. Սեփականաշնորհման նախարարություն

14. Սոցիալական ապահովության նախարարություն

15. Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության

նախարարություն

16. Տարածքային կառավարման նախարար

17. Տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար

18. Տրանսպորտի նախարարություն

19. Փոստի և հեռահաղորդակցության նախարարություն

20. Քաղաքաշինության նախարարություն

21. Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն»:

 

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

4. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

20 ապրիլի 1998 թ.

ՆՀ-9

 

 

pin
ՀՀ Նախագահ
20.04.1998
N ՆՀ-9
Հրամանագիր