i
(ուժը կորցրել է 13.04.11 թիվ 169-Ն որոշում) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունիսի 2007 թվականի N 262
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
Պաշտոնապես պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի N 8 հավելվածի աղյուսակ 2-ի 4-րդ կետի ա) ենթակետով սահմանված հաշվարկը կատարվում է նույն կարգի N 1 հավելվածի 2-րդ կետով պահանջվող տեխնիկական նախագծում ռադիոծածկույթի մեկ քառակուսի կիլոմետր ընդգրկման գոտու հաշվարկի առկայության դեպքում, իսկ դրա բացակայության դեպքում հաշվարկը կատարվում է ըստ մեկ բազային կայանի, մեկ ռադիոհաճախականության և հաղորդչի հզորության`
1) 25 Վտ և պակաս` 30000 դրամ,
2) 25 Վտ-ից ավելի` 200000 դրամ: