Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 33- ...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2007 թվականի N 209

 

i

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով`

ա) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` Օրենք) 2-րդ և 33-րդ հոդվածները, որոնց համաձայն փոխկապակցումը դա հանրային էլեկտրոնային հաղորդակցության երկու ցանցերի կապակցումն է.

բ) Օրենքի 2-րդ հոդվածը, որի համաձայն ցանցի լիցենզիան դա օրենքի համաձայն տրված բարդ լիցենզիա է, որը լիցենզավորված անձին իրավունք է վերապահում ունենալ և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց.

գ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը, որի համաձայն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիան բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա է.

դ) Օրենքի 2-րդ հոդվածը, որի համաձայն ծառայություն մատուցողի լիցենզիան դա օրենքի համաձայն տրված պարզ լիցենզիա է, որը լիցենզավորված անձին իրավունք է վերապահում մատուցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ.

ե) Օրենքի 2-րդ հոդվածը, որի համաձայն օպերատոր է համարվում ցանկացած անձ, որը կարգավորողի կողմից լիազորված է տիրապետել և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցը` էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով.

զ) Օրենքի 15-րդ հոդվածը, որով սահմանվում է, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի սեփականատերը պարտավոր է շահագործել այդ ցանցը, և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

Պաշտոնապես պարզաբանել, որ Օրենքի 33-րդ հոդվածը վերաբերում է միայն օպերատորներին:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
04.05.2007
N 209
Որոշում