Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2006 թվականի

 

i

«ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

(ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ

 

1. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է, որ լիցենզիա հայցելու նպատակով դիմումատուի կողմից ներկայացված դիմումի գրանցման օրվանից մեկ ամսվա ընթացքում լիազոր մարմինը որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ և գրավոր ծանուցում է դիմումատուին: Նշված ժամկետում (մեկ ամսվա ընթացքում) լիազոր մարմնի կողմից դիմումի վերաբերյալ որոշում չընդունելու դեպքում դիմումատուի կողմից հայցված համապատասխան լիցենզիան` համապատասխան հանքային իրավունքի հետ միասին, համարվում է տրված ղիմումատուին: Օրենքը չի սահմանում այս դրույթի կիրառման որևէ բացառություն կամ սահմանափակում:

2. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է լիազոր մարմնի կողմից հանքային իրավունքի վերաբերյալ լիցենզառուին գրավոր զգուշացում տալու երեք հիմք. (1) եթե լիցենզառուն չի կատարում Օրենքով նախատեսված պարտավորությունները, (2) եթե լիցենզառուն չի կատարում լիցենզիայի պայմանները, այղ թվում` լիցենզային պայմանագրով նախատեսված և լիցենզիայով սահմանված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները, (3) եթե լիցենզառուն չի վճարել օրենքով նախատեսված վճարները` դրա համար սահմանված օրվանից մեկ ամսվա ընթացքում: Օրենքը չի սահմանում լիազոր մարմնի կողմից լիցենզառուին գրավոր զգուշացում տալու այլ հիմք:

Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ լիազոր մարմնի որոշմամբ հանքային իրավունքը դադարեցվում է, եթե լիազոր մարմնի սահմանած ժամկետում հանքային իրավունք կրողը չի վերացրել զգուշացման պատճառները: Հոդվածի բովանդակությունից հետևում Է, որ հանքային իրավունքը չի կարող դադարեցվել առանց զգուշացման, ինչպես նաև իրավունքի խախտման պատճառների վերացման համար ժամկետի սահմանման: Այսինքն, լիազոր մարմնի զգուշացումից հետո զգուշացման պատճառները չվերացնելը հիմք է հանքային իրավունքի դադարեցման համար: Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունել հանքային իրավունքի դադարեցման մասին, եթե լիցենզառուն զգուշացման մասին ծանուցումն ստանալուց հետո` ոչ ավելի, քան 90 օրվա ընթացքում վերացրել է նշված պատճառները, կամ եթե այդ պատճառները հնարավոր չէ վերացնել, ապա դրա դիմաց համարժեք փոխհատուցում է առաջարկել: Հոդվածի այս մասից հետևում է, որ լիցենզառուին Օրենքով տրված է առավելագույնս 90-օրյա ժամկետ նշված պատճառների վերացման համար, որից շուտ լիազոր մարմինը իրավասու չէ դադարեցնել հանքային իրավունքը: Բացի այդ, Օրենքը վերապահում է նաև լիցենզառուի կողմից փոխհատուցելու հնարավորություն` պայմանով, եթե այդ պատճառները հնարավոր չէ վերացնել: Հետևաբար, Օրենքի դրույթների տառացի պարգաբանմամբ լիազոր մարմնի կողմից հանքային իրավունքի դադարեցման որոշում չի կարող ընդունվել, առանց գրավոր զգուշացման, զգուշացման պատճառների վերացման համար ժամկետի սահմանման, փոխհատուցման հնարավորության տրամադրման, զգուշացման ամսաթվից 90 օր անցնելուց հետո: Այս պայմանների պահպանումը պարտադիր է լիազոր մարմնի կողմից հանքային իրավունքի դադարեցման դեպքում:

Օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ հանքային իրավունքի դադարեցումն ուժի մեջ չի կարող մտնել, քանի դեռ ավարտված չեն լիցենզառուի նկատմամբ սկսված հանքային իրավունքների հետ կապված դատավարական գործընթացները: Հոդվածի այս մասը վերաբերում է այն մասնավոր դեպքերին, երբ հանքային իրավունքների հետ կապված առկա է արդեն իսկ սկսված դատավարական գործընթաց` նախքան լիազոր մարմնի կողմից հանքային իրավունքը դադարեցնելու վերաբերյալ որոշման կայացումը: Բացի այդ, «նկատմամբ սկսված» արտահայտության տառացի պարզաբանմամբ հետևում է, որ Օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է այն մասնավոր դեպքերին, երբ հայցը հարուցվում է լիազոր մարմնի կողմից: ՈՒստի, Օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասն առնչվում է այն դեպքերին, երբ հանքային իրավունքի շուրջ առկա է վեճ, որի լուծման նպատակով սկսվել է դատավարական գործընթաց:

Մնացած բոլոր դեպքերում հանքային իրավունքի դադարեցման մասին որոշումը կայացվում է լիազոր մարմնի կողմից` Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի պահանջներին համապատասխան:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
26.12.2006
Պաշտոնական պարզաբանում