Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6.1-ՐԴ ՀՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2006 թվականի N 2

 

i

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

(14.05.1997թ. ՀՕ-118) 6.1-րդ հոդվածի համաձայն` նույն հոդվածում նշված ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է`

ա) մեկ տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը պակաս է 70 մլն դրամից,

բ) երկու տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կազմում է 70 մլն դրամ և ավելի:

Միաժամանակ նույն հոդվածով սահմանված է, որ.

- եթե մինչև հոդվածով սահմանված ժամկետի ավարտը հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված հարկվող գործարքների համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները գերազանցում են ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների գումարը, ապա սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո հարկ վճարողները մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի հետաձգված գումարների մասով ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն չեն ունենում.

- եթե մինչև հոդվածով սահմանված ժամկետի ավարտը հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված հարկվող գործարքների համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները պակաս են ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների գումարից, ապա այդ տարբերությունը հարկ վճարողի կողմից ենթակա է վճարման պետական բյուջե` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալու հաշվետու ժամանակաշրջանում:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված նորմերով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները կիրառելի են նույն հոդվածի 1-ին մասում նշված երկու ժամկետների (այսուհետ` ժամկետ) նկատմամբ:

2. Որպես օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասում նշված` «օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումար» (գումարների հանրագումար) ընդունվում է ավելացված արժեքի հարկի հաշվարկներով պետական բյուջե վճարման ենթակա գումարների (ԱԱՀ-ի հաշվարկի 19Ա տողում նշված գումարների) այն մասը, որը օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամանակահատվածում փաստացի վճարվել է պետական բյուջե: Եթե կազմակերպությունը օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամանակահատվածում իրականացրել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ, ապա, նույն հոդվածի 2-րդ մասի կիրառման նպատակով, պետական բյուջե փաստացի վճարված ԱԱՀ-ի գումարին ավելացվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ 20 տոկոսով որոշվող հաշվարկային մեծությունը (գումարը):

3. Օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված հարկվող գործարքների համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարների և ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների միջև առաջացած բացասական տարբերության գումարը ենթակա է պետական բյուջե վճարման` մինչև օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալու հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը (ներառյալ): Նշված ժամկետը լրանալուց հետո պետական բյուջե չվճարված գումարը համարվում է ժամկետանց:

4. Պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարների և ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների միջև առաջացած բացասական տարբերության գումարը ենթակա է վճարման պետական բյուջե` որպես հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկի գումար (վճարումը կատարվում է ՀՀ տարածքում իրականացված գործարքների մասով պետական բյուջե վճարվող` ԱԱՀ-ի համապատասխան գանձապետական հաշվին):

5. Ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի այն գումարները, որոնց վճարման ժամկետը օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն հետաձգվել է, հարկ վճարողների կողմից չեն ներառվում ներմուծման հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում: Ապրանքների ներմուծման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ավելացված արժեքի հարկի հաշվարկի 16Ա տողում նշվող գումարում ներառվում է միայն օրենքի 6.1-րդ հոդվածում նշված ծածկագրերին դասվող ապրանքների մաքսային արժեքը:

6. Օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված դեպքում, նույն մասին համապատասխան, պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը արտացոլվում է ավելացված արժեքի հարկի հաշվարկի 13-րդ տողում` որպես ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն: Նշված գումարը, անկախ վճարումից, արտացոլվում է այն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում, որում որ ծագել է գումարի վճարման պարտավորությունը (լրացել է 6.1-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը):

7. Օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն պետական բյուջե վճարվելիք գումարը ենթակա է հաշվանցման` օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Հաշվանցման նպատակով ավելացված արժեքի հարկի հաշվարկի 13-րդ տողում նշված գումարը միաժամանակ արտացոլվում է ԱԱՀ-ի հաշվարկի «ԱԱՀ-ի դեբետ» մասում` «16.2 Ա» վանդակում` որպես ԱԱՀ-ի դեբետի ավելացում: Որպես ԱԱՀ-ի դեբետի ավելացման հիմք ԱԱՀ-ի հաշվարկի «16.2» տողում նշվում է օրենքի 6.1-րդ հոդվածը: Ավելացված արժեքի հարկի հաշվարկի 13-րդ տողում նշված գումարը արտացոլվում է հաշվարկի «16.2 Ա» վանդակում նաև այն դեպքերում, երբ այդ գումարը (կամ դրա մասը) օրենքի 26-րդ կամ 27-րդ հոդվածների, ինչպես նաև իրավական այլ ակտերի համաձայն ենթակա է նվազեցման հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից (երբ այդ գումարը (կամ դրա մի մասը) ենթակա չէ հաշվանցման):

8. Օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ապրանքի ձեռքբերման արժեքին, կամ արտադրության և շրջանառության ծախսերին են միացվում նաև օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն պետական բյուջե վճարվելիք գումարը (կամ դրա մասը): Առանձնացված հաշվառման անհնարինության դեպքում նշված գումարը հաշվի է առնվում նաև օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված դեպքերում նույն հոդվածով սահմանված տեսակարար կշիռը կիրառելիս: Ապրանքի ձեռքբերման արժեքին միացվում է օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն պետական բյուջե վճարվելիք գումարը (կամ դրա մասը) նաև այն դեպքերում, երբ հաշվանցումն արգելված է իրավական այլ ակտերով:

9. Օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն պետական բյուջե վճարվելիք գումարը (կամ դրա մասը) միացվում է ապրանքի ձեռքբերման արժեքին կամ արտադրության և շրջանառության ծախսերին` օրենքով (կամ իրավական այլ ակտերով) նախատեսված հաշվետու ժամանակաշրջանում: Ապրանքի ձեռքբերման արժեքին կամ արտադրության և շրջանառության ծախսերին միացումը արտացոլվում է ԱԱՀ-ի հաշվարկի «16.2 Բ» վանդակում` որպես ԱԱՀ-ի դեբետի պակասեցում:

10. Օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթը կիրառելի է միայն կազմակերպությունների` իրավաբանական անձանց նկատմամբ (անհատ ձեռնարկատերերի նկատմամբ դրույթը կիրառելի չէ):

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
25.12.2006
N 2
Պաշտոնական պարզաբանում