ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «21» հունիսի 1993թ. Հ.Ն-0853-I
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դատախազության, արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողների համար սահմանվում են հետևյալ դասային կոչումները.
արդարադատության պետական խորհրդական
արդարադատության առաջին դասի պետական խորհրդական
արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական
արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական
արդարադատության առաջին դասի խորհրդական
արդարադատության երկրորդ դասի խորհրդական
արդարադատության երրորդ դասի խորհրդական
առաջին դասի իրավաբան
երկրորդ դասի իրավաբան
երրորդ դասի իրավաբան:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան 8 հուլիսի 1993 թ. ՀՕ-60
|