030.0870.291297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐ /ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ/ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 1997 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողներին որակավորման դասեր /դասային աստիճաններ/ շնորհելու համար արդարադատության խորհրդի անդամների առաջարկությունների վերաբերյալ» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ և 95 հոդվածի առաջին մասի 5-րդ կետերով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության դատախազության հետևյալ աշխատողներին շնորհել որակավորման դասեր /դասային աստիճաններ/.
Հայաստանի Հանրապետության արդարադատության 1-ին դասի պետական խորհրդական`
Ժիրայր Հարությունի Խառատյանին - Հայաստանի Հանրապետության գլխավոր
դատախազի տեղակալ, Հայաստանի
Հանրապետության դատախազության
իրավապահ մարմիններում նախաքննության
և հետաքննության նկատմամբ հսկողություն
իրականացնող վարչության պետ.
Հայաստանի Հանրապետության արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդական`
Արմեն Գարեգինի Աշրաֆյանին - Հայաստանի Հանրապետության դատախազության`
դատարանի կողմից կայացված դատավճիռների և
որոշումների օրինականության վրա հսկող բաժնի
պետ.
Արմեն Մովսեսի Խաչատրյանին - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի
տեղակալ.
Հայաստանի Հանրապետության արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական`
Էդուարդ Ցոլակի Աստվածատրյանին - Հայաստանի Հանրապետության
դատախազության քննչական մասի պետ.
Լևոն Բեգլարի Ավետիսյանին - Հայաստանի Հանրապետության դատախազության`
դատարանների կողմից կայացված վճիռների և
որոշումների օրինականության վրա հսկող բաժնի
պետ.
Ռոբերտ Գառնիկի Արշակյանին - Հայաստանի Հանրապետության դատախազության
կադրերի բաժնի պետ:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից.
29 դեկտեմբերի 1997
ՆՀ-870