Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 184-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 184-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԱՇԽԱՏԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

3 նոյեմբերի 2006 թվականի N 171-Ա/1

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 184-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 1-ին բաժնի 7-րդ կետի «բ» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի, «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կիրարկման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը` համաձայն հավելվածի:

2. Իրավաբանական վարչության պետին` պաշտոնական պարզաբանումը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պաշտոնական հրապարակման:

 

Հավելված

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 184-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 184-րդ հոդվածի համաձայն.

«Արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում` ժամային դրույքաչափի մեկուկես անգամից ոչ պակաս չափով:

Կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է ոչ պակաս, քան աշխատողի համար սահմանված ժամային դրույքաչափը»:

«Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Գիշերային և արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում` ժամային դրույքաչափի կրկնակի չափով»:

Օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանող դրույթների ճշգրիտ կիրառումն ապահովելու և տարաբնույթ ընկալումներից խուսափելու նպատակով, հաշվի առնելով սոցիալական գործընկերների հետ ձեռք բերված փոխադարձ համաձայնությունը` ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով` պաշտոնապես պարզաբանում եմ.

Օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն, արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար աշխատողին յուրաքանչյուր մեկ ժամի համար վճարվող տարիֆային դրույքաչափից (պաշտոնային դրույքաչափից) բացի վճարվում է նաև հավելում` տարիֆային դրույքաչափի (պաշտոնային դրույքաչափի) մեկուկեսապատիկից (150 տոկոսից) ոչ պակաս չափով:

Ընդ որում, արտաժամյա աշխատանքի համար Օրենսգրքի 184-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված դրույթը գործում է, եթե կողմերի համաձայնությամբ վճարման այլ չափ նախատեսված չէ, բայց ոչ պակաս, քան աշխատողի համար սահմանված ժամային դրույքաչափը:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
03.11.2006
N 171-Ա/1
Պաշտոնական պարզաբանում