ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
2 նոյեմբերի 2006 թվականի N 43
i
41. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրագործման ժամանակացույցին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
ա) մինչև 2006 թվականի դեկտեմբերի 15-ը` ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների, հաստատել Բոլոնիայի գործընթացի սկզբունքների գործողությունների պլանները.
բ) մինչև 2007 թվականի մարտի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրագործման ժամանակացույցից բխող` օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ.
գ) ապահովել համապատասխան տեղեկատվության տարածում` ինտերնետային կայքերի և զանգվածային լրատվական միջոցներով.
դ) յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացման մասին տեղեկատվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի նոյեմբերի 2-ի
նիստի N 43 արձանագրային
որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ
._________________________________________________________________________.
| Նպատակ | Գործողություններ | Պատասխանատու | Ժամկետ |
|__________________|____________________________|______________|__________|
|Որակավորումների |Մասնակցություն միջազգային |ՀՀ կրթության |2006- |
|ազգային համակարգի |գիտաժողովներին: |և գիտության |2007 թթ. |
|(ՈԱՀ) մշակում | |նախարարություն| |
| | |(այսուհետ` | |
| | |ԿԳՆ) | |
| |____________________________|______________|__________|
| |Միջազգային փորձի |ԿԳՆ |2007 թ. |
| |վերլուծության հիման վրա | |3-րդ |
| |համապատասխան | |եռամսյակ |
| |առաջարկությունների մշակում: | | |
| |____________________________|______________|__________|
| |ՈԱՀ-ի մշակում, Եվրոպական |ԿԳՆ |2008 թ. |
| |որակավորումների համակարգի | | |
| |հետ համատեղելիության | | |
| |ստուգում` ըստ Բոլոնիայի | | |
| |գործընթացի պահանջների: | | |
| |____________________________|______________|__________|
| |ՀՀ բարձրագույն կրթության |ԿԳՆ |2009 թ. |
| |որակավորումների աստիճանների | |մայիսի |
| |հաստատում: | |2-րդ |
| | | |տասնօրյակ |
|__________________|____________________________|______________|__________|
|Եռաստիճան |ՀՀ-ում եռաստիճան համակարգի |ԿԳՆ |2006 թ. |
|համակարգի ներդրում|ներդրման ուղղությամբ | |դեկտեմբեր |
| |համապատասխան ծրագրի մշակում | | |
| |____________________________|______________|__________|
| |Սեմինարների անցկացում |ԿԳՆ |2007 թ. |
| |շահագրգիռ | |մարտ-մայիս|
| |կազմակերպությունների հետ | | |
| |____________________________|______________|__________|
| |Բարձրագույն կրթության |ՀՀ կառավարու- |2007 թ. |
| |մասնագիտությունների նոր |թյուն, |սեպտեմբերի|
| |ցանկի հաստատում |ԿԳՆ |2-րդ |
| |(մասնագիտությունների, | |տասնօրյակ |
| |մասնագիտացումների ճշգրտում, | | |
| |խմբավորում և խոշորացում): | | |
| |____________________________|______________|__________|
| |Բուհերի կողմից |ԿԳՆ |2007- |
| |մասնագիտացումների | |2010 թթ. |
| |ընտրության | | |
| |համապատասխանեցում: | | |
| |____________________________|______________|__________|
| |Կատարված աշխատանքների |ԿԳՆ |2006- |
| |վերաբերյալ պարբերական | |2010 թթ. |
| |հաշվետվությունների | |յուրաքանչ-|
| |ներկայացում | |յուր |
| | | |եռամսյակ |
| |____________________________|______________|__________|
| |Բակալավր և մագիստրոս |ԿԳՆ |2007 թ. |
| |մասնագետների պատրաստման | |4-րդ |
| |մոդելների մշակում: | |եռամսյակ |
| |Բակալավրի, մագիստրոսի և | | |
| |հետազոտողի կրթական ծրագրերի | | |
| |բովանդակության որակավորման | | |
| |բնութագրիչների և ավարտական | | |
| |ատեստավորման պահանջների | | |
| |համադրում և ներդաշնակում: | | |
| |____________________________|______________|__________|
| |Ըստ կրթական աստիճանների |ԿԳՆ |2007- |
| |բարձրագույն մասնագիտական | |2008 թթ. |
| |կրթության կրեդիտային | | |
| |համակարգով պետական կրթական | | |
| |չափորոշիչների մշակում, | | |
| |հաստատում և ներդրում: | | |
| |____________________________|______________|__________|
| |Կանոնակարգվող |ԿԳՆ |2006- |
| |(առանձնահատկություններ | |2007 թթ. |
| |ունեցող) մասնագիտությունների| | |
| |(մշակույթ, ճարտարապետություն| | |
| |բժշկություն, | | |
| |անասնաբուժության, | | |
| |անասնաբուծության, | | |
| |սանիտարական փորձաքննության, | | |
| |ֆիզիկական կուլտուրա) համար | | |
| |վարույթային դաշտի ապահովում:| | |
| |____________________________|______________|__________|
| |Միջբուհական համատեղ կրթական |ԿԳՆ |2007- |
| |ծրագրերի ձևավորում` | |2008 թթ. |
| |ընդհանուր ծրագրային | | |
| |չափորոշիչներին համապատասխան | | |
| |և ընդհանուր որակավորման | | |
| |շնորհումով: | | |
| |____________________________|______________|__________|
| |Մասնագիտական և ակադեմիական |ԿԳՆ |2008 թ. |
| |աստիճանների որակավորման | |մարտի 3-րդ|
| |համակարգի ներմուծում` | |տասնօրյակ |
| |համադրելիության ապահովման | | |
| |նպատակով: | | |
|__________________|____________________________|______________|__________|
|Ավարտական |Մշակված նախագծի քննարկում |ԿԳՆ |2007 թ. |
|փաստաթղթի (դիպլոմ)|և հաստատում: | |մարտի 2-րդ|
|միասնական | | |տասնօրյակ |
|հավելվածի մշակում | | | |
|և ներդրում | | | |
|__________________|____________________________|______________|__________|
|Կրեդիտային |Կրեդիտային համակարգին անցած |ԿԳՆ |2006 թ. |
|համակարգի ներդրում|բարձրագույն ուսումնական | |դեկտեմբերի|
| |հաստատությունների փորձի | |2-րդ |
| |վերլուծություն և | |տասնօրյակ |
| |արդյունքների ընդհանրացում: | | |
| |____________________________|______________|__________|
| |Ընդհանրացման հիման վրա | |2007 թ. |
| |համապատասխան մեթոդական և | |հունվար- |
| |տեղեկատվական ուղեցույցերի | |փետրվար |
| |պատրաստում: | | |
| |____________________________|______________|__________|
| |ՈՒսումնական պլանների և |ԿԳՆ |2006- |
| |առարկայական ծրագրերի | |2010 թթ. |
| |վերանայում: Մոդուլային | |2006 |
| |սկզբունքով նոր ուսումնական | |դեկտեմբեր-|
| |պլանների վերակազմում և | |ժամանակա- |
| |գիտելիքների գնահատմամբ | |ցույցի |
| |բազմագործոնային համակարգի | |ձևավորում |
| |ներդրում: Գիտելիքի գնահատման| |և |
| |միասնական վարկանիշային | |հաստատում |
| |ուղեցույցի մշակում: | |ԿԳՆ կողմից|
| |____________________________|______________|__________|
| |Ֆինանսական կառավարման, |ԿԳՆ, ՀՀ |2006- |
| |բյուջետային նոր սխեմաների |ֆինանսների և |2010 թթ. |
| |մշակում և կիրառում: |էկոնոմիկայի | |
| | |նախարարություն| |
| |____________________________|______________|__________|
| |Կրեդիտների տեղափոխման |ՀՀ կառավարու- |2008 թ. |
| |(ուսանողների բուհից բուհ |թյուն, |մարտի 1-ին|
| |տեղափոխման), ինչպես նաև |ԿԳՆ |տասնօրյակ |
| |ուսանողների հեռացման և | | |
| |վերականգնման նոր կարգերի | | |
| |մշակում և հաստատում: | | |
| |____________________________|______________|__________|
| |ՈՒսումնական խորհրդատուների |ԿԳՆ |2008- |
| |ինստիտուտի և օժանդակ | |2010 թթ. |
| |ուսանողական ծառայությունների| | |
| |ստեղծում: | | |
|__________________|____________________________|______________|__________|
|Կրթության որակի |Որակի ապահովման ազգային |ԿԳՆ |2007 թ. |
|ապահովում |ծառայության ստեղծում | |ապրիլ |
| |____________________________|______________|__________|
| |Որակի գնահատման և ապահովման|ԿԳՆ |2007 թ. |
| |համակարգի հայեցակարգի | |հուլիս |
| |մշակում | | |
| |____________________________|______________|__________|
| |Անդամակցում Որակի ապահովման |ԿԳՆ |2007- |
| |Եվրոպական ցանցին: | |2008 թթ. |
|__________________|____________________________|______________|__________|
|Բարձրագույն |Հետազոտական ծրագրերի |ԿԳՆ |2006 թ. |
|կրթության |վերաբերյալ տեղեկատվության | |հոկտեմբեր |
|բնագավառում |հավաքագրում, | |դեկտեմբեր |
|հետազոտական |խորհրդակցությունների, | | |
|աշխատանքների |սեմինարների կազմակերպում | | |
|խթանում |եվրոպական փորձագետների | | |
| |մասնակցությամբ: | | |
| |____________________________|______________|__________|
| |Հետբուհական կրթության |ԿԳՆ |2006 թ. |
| |հայեցակարգի, բարեփոխումների | |դեկտեմբեր |
| |ժամանակացույցի հաստատում | | |
| |____________________________|______________|__________|
| |Ներկայումս գործող գիտական |ԿԳՆ |2007- |
| |աստիճանների և եվրոպական | |2008 թթ. |
| |դոկտորական աստիճանի միջև | | |
| |փոխհամապատասխանության | | |
| |ապահովում: | | |
| |____________________________|______________|__________|
| |Համատեղ գիտական |ԿԳՆ |2007- |
| |հետազոտությունների | |2008 թթ. |
| |իրականացում, համատեղ | | |
| |ծրագրերի մշակում, գիտական | | |
| |համագործակցության | | |
| |պայմանագրերի կնքում: | | |
|__________________|____________________________|______________|__________|
|Շարժունության և |Օտարերկրյա բուհերի և |ԿԳՆ |2006- |
|ՀՀ կրթական |կրթաթոշակների վերաբերյալ | |2008 թթ. |
|համակարգի |տեղեկատվության համակարգում | | |
|գրավչության |և տարածում: | | |
|խթանում | | | |
|__________________|____________________________|______________|__________|
|Ավարտական |Փաստաթղթերի փոխճանաչման կամ |ԿԳՆ |2007- |
|փաստաթղթերի |համարժեքության վերաբերյալ | |2008 թթ. |
|փոխճանաչում, |նորմատիվ-իրավական | | |
|համարժեքությունը |փաստաթղթերի մշակում: | | |
|__________________|____________________________|______________|__________|
|Բուհերը և |Տեղեկատվական աղբյուրների |ԿԳՆ |2006 թ. |
|ուսանողները |(ինտերնետային էջերի, | |հոկտեմբեր-|
| |գրականության, | |դեկտեմբեր |
| |պարբերականների, | | |
| |նորարությունների, | | |
| |բարեփոխումների և կրթական | | |
| |համակարգի վերաբերյալ) | | |
| |ստեղծում: | | |
| |____________________________|______________|__________|
| |ՈՒսանողների միության |ԿԳՆ |2007 թ. |
| |ստեղծման աջակցություն, | |2-րդ |
| |անդամակցում Եվրոպայի | |եռամսյակ |
| |ուսանողների միությանը: | | |
| |____________________________|______________|__________|
| |Մշակել ուսանողներին |ՀՀ կառավարու- |2006- |
| |աջակցության ծրագրեր: |թյուն, |2009 թթ. |
| | |ԿԳՆ | |
|__________________|____________________________|______________|__________|
|Կայուն |Աջակցություն հետազոտական |ԿԳՆ |2006- |
|ֆինանսավորում |դրամաշնորհային ծրագրերի | |2010 թթ. |
| |ձևավորմանը և ներկայացմանը:| | |
| |____________________________|______________|__________|
| |Ֆինանսական և նյութական |ԿԳՆ |2007- |
| |ռեսուրսների օգտագործման | |2010 թթ. |
| |արդյունավետության գնահատման | | |
| |համակարգի մշակում և | | |
| |ներդրում | | |
| |____________________________|______________|__________|
| |Մասնագիտական կրթության |ԿԳՆ |2008 թ. |
| |ոլորտի բարեփոխումները խթանող| |փետրվարի |
| |ֆինանսավորման ծրագրերի | |2-րդ |
| |(պետական բյուջեից և (կամ | |տասնօրյակ |
| |վարկային միջոցներից) | | |
| |կազմակերպում: | | |
| |____________________________|______________|__________|
| |ՈՒսանողական նպաստների և |ՀՀ կառավարու- |2006- |
| |կրթաթոշակների, ուսման |թյուն, |2010 թթ. |
| |վարկավորման ճկուն համակարգի |ԿԳՆ | |
| |ներդրում: | | |
._________________________________________________________________________.