Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ Ծ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

27 հուլիսի 2006 թվականի N 29

 

i

1. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԻ` ԱՆՏԱՌԻՑ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի «Անտառների պետական մոնիթորինգի համակարգի ներդրման մասին» N 1152-Ն որոշման 4-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան` հավանություն տալ`

ա) անտառների պետական մոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին` համաձայն N 1 հավելվածի,

բ) անտառների պետական մոնիթորինգի համակարգի ներդրման ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի,

գ) ապօրինի հատումների և անտառանյութի` անտառից դուրսբերման մոնիթորինգի չափորոշիչներին` համաձայն N 3 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2006 թվականի հուլիսի 27-ի

նիստի N 29 արձանագրային

որոշման

 

ԾՐԱԳԻՐ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

1. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Անտառների պետական մոնիթորինգի համակարգի ներդրման ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետությունում անտառների պետական մոնիթորինգի համակարգի ներդրման և մոնիթորինգի իրականացման պայմանների ապահովմանը, անտառներում ապօրինի հատումների և մարդածին բացասական այլ գործողությունների կանխարգելմանը, անտառների և անտառային հողերի արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման աջակցմանը, անտառի ազգային ծրագրի իրականացմանը, տվյալների շտեմարանի ստեղծմանը, ոլորտում տիրող իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների թափանցիկության ապահովմանը:

Չունենալով անտառային պետական մոնիթորինգի համակարգ` Հայաստանը լիարժեք մասնակցություն չի կարող ունենալ անտառների վրա ներգործության մոնիթորինգի միջազգային համատեղ ծրագրերին, տեղեկատվության փոխանակման համաշխարհային (գլոբալ) և տարածաշրջանային միասնական համակարգերի ձևավորման ու զարգացման գործընթացներին:

 

2. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Անտառների պետական մոնիթորինգը որոշակի սկզբունքներով իրականացվում է մի շարք երկրներում և նպաստում է անտառային տնտեսության արդյունավետ կառավարմանը:

Անտառների պետական մոնիթորինգը յուրահատուկ մեթոդ է անտառային տնտեսությունը և Հայաստանի Հանրապետությունը անտառային օրենսգրքի կիրարկման վիճակը գնահատելու համար: Մոնիթորինգի շնորհիվ հնարավոր է կարճ ժամանակահատվածում բարելավել իրավիճակը, աջակցել պետական մարմիններին ապօրինի գործունեության մեխանիզմների և կոռուպցիայի բացահայտման գործում: Մոնիթորինգի աշխատանքային խմբերը և առանձին պետական ծառայողներ անտառների և անտառային հողերի վիճակի գնահատումը կատարում են անընդհատ կամ պարբերաբար իրականացվող դիտարկումների, անտառօգտագործման, անտառների պահպանության և պաշտպանության բնագավառում իրականացված միջոցառումների ուսումնասիրությունների և արդյունքների վերլուծությունների հիման վրա:

Անտառային ոլորտի զարգացումը փոխկապակցված է կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ: Թեև վերջին տարիներին ձեռնարկվել և իրականացվել են մի շարք միջոցառումներ ոլորտի կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ, սակայն վիճակը դեռևս բավարար չէ:

Հանրապետության անտառների կայուն կառավարման և անտառների պահպանության գործում կարևորվում է անտառներում ապօրինի հատումները և անտառանյութի` անտառից դուրսբերման, տեղափոխման, իրացման, ինչպես նաև անտառային օրենսդրության խախտումները և անօրինական գործողությունները բնորոշող միասնական չափորոշիչների մշակումը և կիրարկումը:

Դեռևս հանրապետությունում ուսումնասիրված չէ բնափայտի սպառման շուկան: Բնափայտի (շինափայտ, վառելափայտ) մեծ պահանջարկի առկայության պայմաններում հանրապետությունից արտահանվում և ներմուծվում է որոշակի քանակությամբ ու տեսակի բնափայտ: Համադրելով ներկրվող և արտահանվող բնափայտի քանակական և տեսակային տվյալներն անտառներում մթերվող, արձանագրված (հայտնաբերված) ապօրինի հատումների, բնափայտի վերամշակմամբ և վաճառքով զբաղվող արտադրամասերի ու կազմակերպությունների ապրանքաշրջանառության տվյալների հետ` հնարավոր է վերլուծել բնափայտի սպառման շուկան, արդյունավետ պայքար ծավալել բնափայտի մթերման և իրացման ոլորտներում ստվերային անտառօգտագործման նկատմամբ և ապահովել անտառների կայուն կառավարումը:

Հանրապետության անտառների և անտառային հողերի կառավարման լիազորություններ վերապահված են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություններին: Անտառային տնտեսության վարման, անտառների պահպանության և օգտագործման միջոցառումներ իրականացվում են ինչպես Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող անտառային տնտեսություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայության հատուկ պահպանվող տարածքների համակարգում ընդգրկված անտառներում: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով նախատեսված է անտառների սեփականության տարբեր ձևեր, դրանց համապատասխան անտառօգտագործման տեսակներ կարող են իրականացվել նաև սեփականության այլ ձևերի անտառներում: Անտառային օրենսդրության խախտումներ են արձանագրվում ինչպես ընդհանուր օգտագործման անտառային տարածքներում, այնպես էլ հատուկ պահպանվող տարածքների համակարգում ընդգրկված անտառներում:

Անտառային օրենսդրության խախտումների արձանագրման լիազորություններով են օժտված անտառային տնտեսությունների, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, ինչպես նաև մարզերի բնապահպանական համապատասխան կառույցները: Հանրապետությունում դեռևս մշակված չէ անտառային ոլորտում տիրող իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և փոխանակման կարգ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ու պետական կառավարման այլ մարմինները ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունները քննարկում, ամփոփում են, սակայն չեն ապահովում տվյալների կենտրոնացված հավաքագրումը, մշակումը, վերլուծումն անտառների վրա ներգործությունների վերաբերյալ կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումների նախապատրաստումը:

Որպեսզի անտառների մոնիթորինգի համակարգը գործի արդյունավետ, հարկավոր է ի հայտ բերել բոլոր այն կողմերը, որոնք այս կամ այն չափով առնչվում են բնագավառին և օբյեկտիվ կամ սուբյեկտիվ նկատառումներով հանդիսանում են շահագրգիռ կողմ (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

._________.

._______________> |ԱՆՈՒՂՂԱԿԻ| <>

|                 ._________.                  |

.__________________.   .___________________.   .__________________.

|Դիտարկման ցանց    |   |Անտառաշինական      |   |Արբանյակային      |

|__________________|<__|նախագծերի><__|պատկերներով>

|Երկրատեղեկատվական |   |ուսումնասիրում     |   |ուսումնասիրություն|

|համակարգի ներդրում|   .___________________.   .__________________.

.__________________.

\|/

.______________________.  .___________.  .__________________________.

|Ոլորտի վերլուծություն |  |Տեղերում   |_>|Ոլորտը կարգավորող իրավական|

|(իրավական ակտերի      |  |ուսումնա-  |  |ակտերի հավաքագրում        |

|ուսումնասիրում)       |  |սիրություն |  .__________________________.

|Ապօրինի հատումների    |  .___________.  /|\                /|\

|ուսումնասիրում        |           /|\    |             .____________.

|______________________|            |     |             |Ապօրինի     |

|Ապօրինի անտառանյութի  |         .___________.          |անտառանյութի|

|տեղափոխում, ներմուծում|         |  ՈՒՂՂԱԿԻ  |_________>|տեղափոխում, |

|և  արտահանում         |         .___________.          |ներկրում և  |

|Անտառների և           |            |       |           |արտահանում  |

|անտառային հողերի վրա  |           \|/     \|/          .____________.

|բացասական գործոնների, |   .______________.  .______________.   |

|ինչպես նաև            |<__|տվյալների><_|շուկայի><>

|անտառօգտագործման      |   |համակարգում   |  |ուսումնասիրում|

|հետևանքները           |   |և  մուտքագրում|  .______________.

.______________________.   .______________.

\|/

._________________.  ._________________.  .______________.  ._____________.

|Ոլորտում առկա    |  |Ապօրինի          |  |Ռազմավարութ-  |  |Թերություննե-|

|թերությունների և |  |գործողություն-   |  |յան մշակում   |  |րի վերացմանն |

|բացթողումների,   |_>|ների             |_>|______________|_>|ուղղված      |

|ապօրինի          |  |հայտնաբերում և   |  |Կանխատեսում`  |  |առաջարկության|

|գործողություններ |  |դասակարգում      |  |երկարաժամկետ  |  |նախապատրաս-  |

|առաջացնող        |  ._________________.  |և  կարճաժամկետ|  |տում         |

|երևույթների      |                       .______________.  ._____________.

|դասակարգում      |

._________________.

 

3. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

 

Մոնիթորինգը ներառում է հետևյալ բաղադրիչները`

1-ին բաղադրիչ. անտառների իրական վիճակի ուսումնասիրություն և փոփոխությունների բացահայտում` երկրատեղեկատվական համակարգի ներդրման միջոցով: Դաշտային ուսումնասիրությունների և արբանյակային պատկերների վերծանման արդյունքում երկրատեղեկատվական համակարգի միջոցով մշակվում է քարտեզ, որի տվյալները համեմատվում են առկա անտառակառավարման (անտառաշինական) ծրագրերում ընդգրկված միջոցառումների, հատկացված հատատեղերի, տարածքի և ծավալների, հատված բնափայտի քանակի հետ: Արդյունքում բացահայտվում են ծառերի ապօրինի հատումների ծավալները:

Երկրատեղեկատվական համակարգի և տվյալների շտեմարանի ստեղծման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ աշխատանքները`

1. երկրատեղեկատվական համակարգի և տվյալների շտեմարանի ստեղծման հիմքի նախապատրաստում`

ա) տոպոգրաֆիական հիմք` նախագծեր, նախահաշիվներ,

բ) անտառային տարածքների նույնականացում,

գ) աերոլուսանկարների կամ արբանյակային պատկերների վերծանում,

դ) եռաչափ թվայնացված մոդելի կառուցում,

2. անտառային տեղեկատվական համակարգի ստեղծում:

2-րդ բաղադրիչ. անտառային քաղաքականության ինստիտուցիոնալ և իրավական դաշտի թերությունների բացահայտում և վերլուծություն`

ա) անտառային բնագավառի իրավական դաշտի ուսումնասիրում և վերլուծում,

բ) քննարկումների կազմակերպում,

գ) ուղեցույցի գաղափարի զարգացում,

դ) վարժանքների կազմակերպում:

3-րդ բաղադրիչ. ապօրինի հատումների փաստերի ուսումնասիրություն (դաշտային ուսումնասիրություններ, պետական կառավարման մարմինների կողմից տրված փաստաթղթերի ուսումնասիրություն և վերլուծություն):

4-րդ բաղադրիչ. մարզերում վարժանքների կազմակերպում` մոնիթորինգի հետագա ուսումնասիրությունների օպերատիվության ապահովման նպատակով:

Ակնկալվում է տեղական և միջազգային փորձագետների օգնությունը` համապատասխան վարժանքների (ուսուցում) կազմակերպման գործում:

Վարժանքների առաջարկվող թեմաները`

ա) դաշտային ուսումնասիրությունների ձևերը և եղանակները,

բ) պետական կառավարման մարմինների կողմից տրված փաստաթղթերի ուսումնասիրություն և վերլուծություն,

գ) բնափայտի տեղափոխման և սպառման ծավալների ուսումնասիրությունը,

5-րդ բաղադրիչ. հանրապետության անտառներում բնափայտի օրինական մթերված, փոխադրումների ընթացքում բացահայտված, ապօրինի հատված և իրացված ծավալների վերլուծություն` շուկայում առկա օրինական բնափայտի ծավալները ճշտելու նպատակով:

Բնափայտի շրջանառության նկատմամբ վերահսկողություն ապահովելու գործում կարևորվում է Հայաստանի Հանրապետության սահմանով բնափայտի արտահանման, ներմուծման, վերարտահանման և տարանցիկ փոխադրման գործընթացների առանձնացված ուսումնասիրությունը: ՈՒսումնասիրությունները նպատակահարմար է անցկացնել ըստ ծառատեսակների:

 

5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի իրականացումից ակնկալվող հիմնական արդյունքներն են`

1. անտառների պետական մոնիթորինգի համակարգի ներդրումը, զարգացումը և մոնիթորինգի վարման իրավական դաշտի ապահովումը,

2. տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և փոխանակման գործող ցանցի ստեղծումը` հանրապետական և տեղական (մարզային) մակարդակով,

3. անտառների և անտառային հողերի վրա մարդածին և այլ ներգործությունների և դրանց հետևանքների վերաբերյալ տվյալների կենտրոնացված հավաքագրումը, վերլուծումը և տվյալների շտեմարանի ստեղծումը,

4. անտառների և անտառային հողերի, բնափայտի պաշարների, դրանց քանակական, ծավալային և կատարված փոփոխությունների վերաբերյալ տվյալների կենտրոնացված հավաքագրումը, հաշվառումը և վերլուծությունը,

5. անտառների և անտառային հողերի վիճակի գնահատումը, կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումների նախապատրաստումը,

6. անտառների և անտառային հողերի վրա բացասական ներգործությունների բացահայտումը, վերլուծությունը և դասակարգումը` արդյունավետ պայքար կազմակերպելու, բացասական գործոնները կանխելու նպատակով,

7. բնափայտի սպառման շուկայի վերլուծությունը և գնահատումը, բնափայտի անօրինական մթերման և իրացման ստվերային ծավալների բացահայտումը,

8. անտառային օրենսդրության խախտումների և բացասական այլ գործոնների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը,

9. անտառային օրենսդրության խախտումների, այդ թվում` ապօրինի հատումների, բնափայտի անօրինական տեղափոխման և իրացման դեմ իրականացվող պայքարի աշխատանքների թափանցիկության ապահովումը,

10. անտառային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի և նախագծերի, ոլորտի գործունեությունը կանոնակարգող իրավական դաշտի ուսումնասիրությունը և վերլուծությունը` զարգացմանը խթանող, մշակում և ընդունում պահանջող իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը,

11. վարժանքների և տեղեկատվության այլ միջոցներով անտառների դերի և նշանակության, ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ հասարակայնության իրազեկության աստիճանի բարձրացումը, բնապահպանական խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին նրա մասնակցության ապահովումը,

12. անտառային ոլորտի քաղաքականության և ռազմավարության, դրանց կենսագործմանն ուղղված պետական ծրագրերի մշակման և իրականացման արդյունավետության ապահովումը,

13. շահագրգիռ կողմերի արդյունավետ համագործակցության և նրանց միջև տեղեկատվության փոխանակման ապահովումը,

14. անտառների պահպանության, պաշտպանության և անտառօգտագործման արդյունավետության բարձրացումը, անտառների կառավարման բարելավումը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի հուլիսի 27-ի

նիստի N 29 արձանագրային

որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|  |                       |      |Կատար-|                       |Ֆինանսա-|

|NN| Միջոցառման անվանումը  | Կատա-| ման  |Ակնկալվող արդյունքները |վորման  |

|ը/|                       | րողը | ժամ- |                       |հնարավոր|

|կ |                       |      | կետը |                       |աղբյուրը|

|__|_______________________|______|______|_______________________|________|

|1 |           2           |  3   |   4  |           5           |   6    |

|__|_______________________|______|______|_______________________|________|

|1 |Օրենսդրություն         |ՀՀ ԳՆ |2006թ-|հանրապետությունում     |Պետական |

|  |                       |ՀՀ ԲՆ |2009թ.|անտառների պետական      |բյուջե  |

|  |1. «Անտառների պետական  |      |      |մոնիթորինգի վարման     |        |

|  |մոնիթորինգի իրականացման|      |      |իրավական դաշտի ստեղծում|        |

|  |կարգը սահմանելու մասին»|      |      |Անտառային օրենսդրության|        |

|  |ՀՀ կառավարության       |      |      |խախտումների դեմ պայքարի|        |

|  |որոշման նախագիծ        |      |      |արդյունավետության      |        |

|  |2. «Անտառային          |      |      |բարձրացում, անտառային  |        |

|  |օրենսդրության այլ      |      |      |օրենսդրության          |        |

|  |խախտումները բնորոշող   |      |      |խախտումների նվազում    |        |

|  |չափորոշիչները          |      |      |                       |        |

|  |հաստատելու մասին» ՀՀ   |      |      |                       |        |

|  |կառավարության որոշման  |      |      |                       |        |

|  |նախագիծ                |      |      |                       |        |

|  |3. «Հայաստանի          |      |      |                       |        |

|  |Հանրապետության         |      |      |                       |        |

|  |կառավարության 2004     |      |      |                       |        |

|  |թվականի հունիսի 25-ի   |      |      |                       |        |

|  |N 908-Ն որոշման մեջ    |      |      |                       |        |

|  |փոփոխություն կատարելու |      |      |                       |        |

|  |մասին» ՀՀ կառավարության|      |      |                       |        |

|  |որոշման նախագիծ        |      |      |                       |        |

|  |4. Ոլորտը կարգավորող   |      |      |                       |        |

|  |այլ իրավական ակտերի    |      |      |                       |        |

|  |մշակում և  ընդունում   |      |      |                       |        |

|__|_______________________|______|______|_______________________|________|

|2 |Անտառային օրենսդրության|ՀՀ ԳՆ |      |անտառների և  անտառային |1.      |

|  |խախտումների միասնական  |ՀՀ ԲՆ |      |հողերի, բնափայտի       |Պետական |

|  |մոնիթորինգի ներդրում   |      |      |պաշարների, դրանց       |բյուջե  |

|  |                       |      |      |քանակական և  ծավալային |2. Միջ- |

|  |1. Անտառային           |      |2007թ-|տվյալների, ոլորտում    |ազգային |

|  |օրենսդրության          |      |2008թ.|իրականացվող            |և  դոնոր|

|  |խախտումների գրանցման և |      |      |միջոցառումների         |կազմա-  |

|  |վերլուծման համակարգի,  |      |      |վերաբերյալ տվյալների   |կերպութ-|

|  |տվյալների շտեմարանի    |      |      |հավաքագրում,           |յուններ |

|  |ստեղծում               |      |      |վերլուծում, տվյալների  |        |

|  |2. Դիտարկման ցանցի (այդ|      |2007թ-|բանկի ստեղծում         |        |

|  |թվում` հեռակառավարման) |      |2009թ.|Անտառների վրա բացասական|        |

|  |երկրատեղեկատվական      |      |      |ներգործությունների     |        |

|  |համակարգի ներդրում,    |      |      |բացահայտում, ապօրինի   |        |

|  |համապատասխան տեխնիկական|      |      |հատումների ծավալի      |        |

|  |և  ծրագրային ապահովում |      |      |նվազում, կայուն        |        |

|  |                       |      |      |անտառակառավարում       |        |

|__|_______________________|______|______|_______________________|________|

|3 |Ֆինանսատնտեսական       |ՀՀ ԳՆ |2007թ.|«Անտառային պետական     |Միջ-    |

|  |                       |ՀՀ ԲՆ |      |մոնիթորինգի կենտրոն»   |ազգային |

|  |«Անտառային պետական     |      |      |ՊՈԱԿ-ի և  ՀՀ           |և  դոնոր|

|  |մոնիթորինգի կենտրոն»   |      |      |բնապահպանության        |կազմա-  |

|  |ՊՈԱԿ-ի և  ՀՀ           |      |      |նախարարության          |կերպութ-|

|  |բնապահպանության        |      |      |աշխատակազմի            |յուններ |

|  |նախարարության          |      |      |Բնապահպանական պետական  |        |

|  |աշխատակազմի            |      |      |տեսչության անտառների   |        |

|  |Բնապահպանական պետական  |      |      |վերահսկողության բաժնի  |        |

|  |տեսչության անտառների   |      |      |գործունեության         |        |

|  |վերահսկողության բաժնի  |      |      |ապահովում և            |        |

|  |նյութատեխնիկական բազայի|      |      |արդյունավետության      |        |

|  |ապահովում              |      |      |բարձրացում             |        |

|__|_______________________|______|______|_______________________|________|

|4 |Կրթություն և  ուսուցում|ՀՀ ԳՆ |2006թ.|անտառների դերի և       |Միջ-    |

|  |                       |ՀՀ ԿԳՆ|2010թ.|նշանակության վերաբերյալ|ազգային |

|  |Ուսուցումների,         |ՀՀ ԲՆ |      |հասարակայնության       |և  դոնոր|

|  |վարժանքների անցկացում, |      |      |իրազեկվածության        |կազմա-  |

|  |աշխատակիցների          |      |      |բարձրացում և           |կերպութ-|

|  |վերապատրաստում,        |      |      |բնապահպանական խնդիրների|յուններ |

|  |միջազգային փորձի       |      |      |վերաբերյալ որոշումների |        |

|  |ուսումնասիրում         |      |      |ընդունման գործընթացին  |        |

|  |                       |      |      |ակտիվ մասնակցության    |        |

|  |                       |      |      |ապահովում, պետական     |        |

|  |                       |      |      |մոնիթորինգի            |        |

|  |                       |      |      |արդյունավետության      |        |

|  |                       |      |      |բարձրացում,            |        |

|  |                       |      |      |մասնագիտական           |        |

|  |                       |      |      |հմտությունների         |        |

|  |                       |      |      |կատարելագործում        |        |

|__|_______________________|______|______|_______________________|________|

|6 |Սոցիալ-տնտեսական       |ՀՀ ԳՆ,|2007թ-|փայտանյութի ապօրինի    |Պետական |

|  |                       |ՀՀ ԲՆ |2008թ.|մթերման և  իրացման     |բյուջե  |

|  |Հանրապետության բնափայտի|պետա- |      |ստվերային ծավալների և  |        |

|  |սպառման շուկայի        |կան   |      |ապօրինի                |        |

|  |ուսումնասիրում և       |կառա- |      |գործողությունների      |        |

|  |գնահատում              |վարման|      |հիմնական               |        |

|  |                       |մարմին|      |ուղղությունների        |        |

|  |                       |ներ   |      |բացահայտում, կայուն    |        |

|  |                       |տեղա- |      |անտառակառավարում       |        |

|  |                       |կան   |      |                       |        |

|  |                       |ինքնա-|      |                       |        |

|  |                       |կառա- |      |                       |        |

|  |                       |վարման|      |                       |        |

|  |                       |մարմին|      |                       |        |

|  |                       |ներ   |      |                       |        |

|  |                       |(համա-|      |                       |        |

|  |                       |ձայնու|      |                       |        |

|  |                       |թյամբ)|      |                       |        |

|  |                       |հասարա|      |                       |        |

|  |                       |կական |      |                       |        |

|  |                       |կազմա-|      |                       |        |

|  |                       |կերպու|      |                       |        |

|  |                       |թյուն-|      |                       |        |

|  |                       |ներ   |      |                       |        |

|  |                       |(համա-|      |                       |        |

|  |                       |ձայնու|      |                       |        |

|  |                       |թյամբ)|      |                       |        |

|__|_______________________|______|______|_______________________|________|

|7 |Իրազեկում              |ՀՀ ԳՆ |      |1. Անտառային ոլորտի    |Պետական |

|  |                       |      |      |թափանցիկության         |բյուջե  |

|  |1. «Անտառային պետական  |      |2007թ.|ապահովում,             |        |

|  |մոնիթորինգի կենտրոն»   |      |      |հասարակայնության       |Միջ-    |

|  |պետական ոչ առևտրային   |      |      |իրազեկվածության        |ազգային |

|  |կազմակերպության        |      |      |բարձրացում,            |և  դոնոր|

|  |պաշտոնական կայքի       |      |      |տեղեկատվության         |կազմա-  |

|  |ստեղծում               |      |      |մատչելիություն         |կերպութ-|

|  |2. Հանրամատչելի        |      |2010թ.|2. Անտառային ոլորտում  |յուններ |

|  |նյութերի հրատարակում   |      |      |տիրող իրավիճակի,       |        |

|  |                       |      |      |իրականացվող            |        |

|  |                       |      |      |միջոցառումների         |        |

|  |                       |      |      |արդյունավետության և    |        |

|  |                       |      |      |թափանցիկության         |        |

|  |                       |      |      |ապահովում              |        |

._________________________________________________________________________.

 

Պետական բյուջեում նշված միջոցառումների ծախսերի նախատեսման հարցը կճշգրտվի յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ` միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված չափաքանակներին համապատասխան, իսկ միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորման հարցը վերջիններիս առկայության դեպքում:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2006 թվականի հուլիսի 27-ի

նիստի N 29 արձանագրային

որոշման

 

ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԻ` ԱՆՏԱՌԻՑ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության անտառներում ապօրինի հատումների և անտառանյութի` անտառից դուրսբերման մոնիթորինգի չափորոշիչների հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը և ոլորտը կարգավորող իրավական այլ ակտերը:

Ապօրինի հատումների և անտառանյութի` անտառից դուրսբերման մոնիթորինգի չափորոշիչներն են`

1. Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային անտառներում ցանկացած հատում, ինչպես նաև երկրորդական անտառանյութի, քամատապալ, ձյունակոտոր և թափուկ բնափայտի մթերումն իրականացվում է միայն անտառահատման տոմսի հիման վրա:

2. Հատկացված հատատեղում մթերված բնափայտի ծավալը պետք է համապատասխանի անտառահատման տոմսով սահմանված բնափայտի քանակական և ծավալային չափաքանակին (ծավալային թույլատրելի շեղումը կազմում է 10%):

3. Հանրապետության անտառներում անտառավերականգնման, խնամքի և սանիտարական, այլ հատումների ծրագրավորման և իրականացման հիմք է ծառայում անտառաշինական նախագիծը (անտառակառավարման պլանը), որով սահմանվում են տվյալ միջոցառումների կատարման տեղը, կարգը և եղանակները, նախատեսվող հատումների ծավալները: Անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտի մթերումն իրականացվում է պետական կառավարման լիազորված մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա:

Հայաստանի Հանրապետության անտառներում վերոհիշյալ միջոցառումների ծրագրավորումը և իրականացումը կատարվում են միայն անտառաշինական նախագծերի կամ համապատասխան եզրակացությունների առկայության դեպքում:

4. Հայաստանի Հանրապետության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է անտառաշինական նախագծերի (անտառակառավարման պլանների) հիման վրա հաստատված տարեկան հաշվարկային հատատեղերի սահմաններում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ: Խնամքի, սանիտարական և անտառավերականգնման հատումների, այլ նպատակով անտառահատման տոմսի դուրսգրումը կատարվում է միայն բնափայտի հաստատված տարեկան չափաքանակի և համապատասխան թույլտվության հիման վրա:

5. Հայաստանի Հանրապետության անտառներից բնափայտի իրացումը և փոխադրումը (այդ թվում` թափուկ բնափայտը) կատարվում են միայն բնափայտի ձեռքբերման հավաստիությունը հիմնավորող փաստաթղթերով, որոնց ձևերը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը (փաստաթղթի պատճենահանված օրինակն անվավեր է):

6. Փոխադրվող բնափայտի ծավալը պետք է համապատասխանի ձեռքբերման հավաստիությունը հիմնավորող փաստաթղթերով սահմանված չափաքանակին:

7. Հայաստանի Հանրապետության անտառներում բոլոր հատված ծառերը, ինչպես նաև կոճղերը պետք է սահմանված կարգով նշված և հաշվառված լինեն, եթե դրանք նախատեսված չեն խնամքի` լուսավորման և մաքրման հատումների նպատակով:

8. Փոխադրվող բնափայտի տեսակը պետք է համապատասխանի ձեռքբերման հավաստիությունը հիմնավորող փաստաթղթերով սահմանված տեսակին (շինափայտ, վառելափայտ, տեխնոլոգիական փայտ, թափուկ):

9. Փոխադրվող բնափայտի որակը և ծառատեսակը պետք է համապատասխանեն ձեռքբերման հավաստիությունը հիմնավորող փաստաթղթերով սահմանված ծառատեսակին և բնափայտի որակին:

10. Մթերված անտառանյութի վերամշակումից ստացված սղոցանյութի փոխադրումը և իրացումը կատարվում են իրացման (վաճառքի) համապատասխան փաստաթղթով, որին պարտադիր կցվում է մուտքի դրամարկղային անդորրագիրը: Բնափայտի իրացումը և փոխադրումը պետք է կատարվեն միայն վերոհիշյալ անդորրագրերով:

11. Փոխադրվող սղոցանյութի չափաքանակը և ապրանքատեսակը պետք է համապատասխանեն փաստաթղթով սահմանված չափաքանակին և ապրանքատեսակին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.07.2006
N 29
Արձանագրային որոշում