(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ Ը
10 ապրիլի 1992 թ. թիվ 217
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության նախագահի օրենքների և նախագահի հրամանագրերի նախագծերի ներկայացման և օրինագծերը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունելուց հետո կիրարկման վերահսկողությունն ապահովող մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արգելել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ և Հայաստանի Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի ու Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումների նախագծեր ներկայացնելը առանց կառավարությունում նախապես քննարկելու:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի ու Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումների նախագծերը ներկայացնում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կառավարության կամ նրա նախագահության նիստերում քննարկելուց հետո:
3. Նշված նախագծերը Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա նախագահության նիստերում քննարկման են ներկայացնում փոխվարչապետը կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական նախարարը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, իսկ տնտեսական բնույթի նախագծերը` նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական բարեփոխումների վարչության հետ պարտադիր կարգով համաձայնեցնելուց հետո:
4. Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնելուց հետո Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական նախարարը պատասխանատու են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում դրա քննարկման ընթացքի համար:
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը կամ պետական նախարարը, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած օրինագծերի վերաբերյալ 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում առաջարկություններ տվյալ օրինագծի` Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ստորագրման և հրապարակման նպատակահարմարության մասին:
Կառավարության կողմից 5 օրվա ընթացքում եզրակացությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության նախագահին:
6. Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո դրա կիրարկման վերահսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական նախարարի վրա: