Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ԵՎ 2-ՐԴ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

19 ապրիլի 2006 թվականի

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԿԱ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 8-րդ և 2-րդ կետերի դրույթների միջև առկա հակասությունը պարզաբանելու նպատակով, հայտնում է.

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները դադարեցվում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից 7 օր հետո, եթե ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատական վեճ չկա: Դատական վեճի առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները դադարեցվում են դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հայտերն իրենց հանձնաժողովի նախագահին են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 24, և ոչ ուշ, քան 21 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

Հաշվի առնելով, որ ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն ընտրության արդյունքների վերաբերյալ դատարանի որոշումը (վճիռը) ուժի մեջ մտնելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները դադարեցվում են, իսկ 37-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են քվեարկության օրվանից 24-ից 21 օր առաջ, հետևաբար, վերաքվեարկություն անցկացվելու դեպքում ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթը չի կարող կիրառվել` վերաքվեարկությունը ընտրական հանձնաժողովի որոշումը հրապարակվելուց կամ դատարանի որոշումը (վճիռը) օրինական ուժի մեջ մտնելուց 10-ից 20 (ՏԻՄ-ի դեպքում` 14) օր հետո անցկացվելու պատճառով:

Քանի որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասությունների դեպքում գործում են այն մասերի դրույթները, որոնք բխում են տվյալ իրավական ակտի էությունից կամ տվյալ իրավահարաբերությունները կարգավորող իրավունքի սկզբունքներից, ապա դատարանի որոշմամբ (վճռով) ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում վերաքվեարկությունն անցկացնում են այդ ընտրության համար ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովները:

2. Սույն պարզաբանումը ենթակա է հրապարակման «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
19.04.2006
Պաշտոնական պարզաբանում