Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

3 մարտի 2006 թվականի

 

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-515-Ն) 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, 1998 թվականի հունիսի 16-ի «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը մնում են ուժի մեջ:

1998 թվականի հունիսի 16-ի «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-224-Ն) 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը հաստատում է կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգները:

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 465 հրամանով հաստատվել են կազմակերպությունների տարեկան (ամբողջական փաթեթով միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, իրավական ակտի գործողության դադարեցման հետ միաժամանակ համապատասխանաբար գործողությունը դադարեցված են ճանաչվում նաև այդ իրավական ակտի համաձայն կամ ի կատարումն դրանց ընդունված նորմատիվ իրավական ակտերը կամ իրավական նորմերը, եթե իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված պահանջներից, պաշտոնապես պարզաբանում ենք`

հաշվի առնելով, որ, թե նախկինում գործող, և թե ներկայումս գործող «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման կարգը հաստատում է լիազոր պետական մարմինը` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «Կազմակերպությունների տարեկան (ամբողջական փաթեթով միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 465 հրամանը գործում է առ այսօր և դրա պահանջները ենթակա են պարտադիր կատարման ՀՀ տարածքում գործող կազմակերպությունների համար:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
03.03.2006
Պաշտոնական պարզաբանում