ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ N 90
i
ՀՀ ՆԱԽԿԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՀ ԳՈՐԾՈՂ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջները, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. 1961թ. մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի գործողության ժամանակ կայացրած ՀՀ դատարանների հետախուզման մասին որոշումները համապատասխանեցնել ՀՀ գործող քրեական օրենսգրքի հոդվածներին:
2. ՀՀ քրեական օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու մասին սույն որոշման 1-ին մասով նախատեսված որոշումների օրինակներն ուղարկել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:
21 փետրվարի, 2006 թ.