Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ N 81

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել ՀՀ դատարանների կողմից տրվող վճարման կարգադրության օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ ՀՀ դատարանների կողմից տրվող վճարման կարգադրությունը տրամադրվում է դատարանի ուղեկցական գրությամբ, որը ենթակա է հաշվառման:

3. Հանձնարարել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարությանը` մշակել վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի և դրա փաստաթղթավորման օրինակելի կարգ և ներկայացնել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քննարկմանը:

 

8 դեկտեմբերի 2005 թվականի

 

Հավելված

ՀՀ դատարանների

նախագահների խորհրդի

2005 թ. դեկտեմբերի 8-ի

թիվ 81 որոշման

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

    «____» ___________ 200_թ.               __________________________

      օր       ամիս                            (ակտի կայացման վայրը)

 

Հայաստանի Հանրապետության ________________________________________ դատարանի

(դատարանի անվանումը) դատավոր ________________________________________________________, ծանոթացա

(անուն, ազգանուն) _____________________________________________________________ -ի դիմումին`

(դիմողի անուն, ազգանուն (անվանում) ________________________________________________-ից _________________ դրամ

    (պատասխանողի անուն, ազգանուն (անվանում)           (պահանջի չափը)

 

վճարելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ

 

ՊԱՐԶԵՑԻ

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

________________________________________________________________________:

(դիմումի ուսումնասիրման արդյունքում պարզված հանգամանքները)

 

ՈՒսումնասիրելով ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը դատարանը գտնում է, որ ներկայացված դիմումը վերաբերում է կողմերի միջև ____________ _____________________________ սահմանված դրամական որոշակի պահանջին: (օրենքով կամ պայմանագրով)

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.6 հոդվածով և ըստ էության չստուգելով պահանջի հիմնավորվածությունը, Հայաստանի Հանրապետության __________________________________________ դատարանը`

(դատարանի անվանումը)

 

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ Է

 

________________________________________________ -ին սույն կարգադրությունը

(պատասխանողի անուն, ազգանուն (անվանում) ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`

 

1. կատարել _____________ դրամ վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված է.

(գումարի չափ) 2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել գրավոր առարկություն, եթե պահանջը հիմնավորված չէ:

Դուք իրավունք ունեք գրավոր առարկություն ներկայացնել պահանջի միայն մի մասի վերաբերյալ` մյուս մասով կատարելով վճարման պահանջը:

Առարկություն ներկայացնելու դեպքում վեճը կարող է քննվել ըստ էության հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը կրելու է դատական ծախսերը:

Սույն կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում առարկություն չներկայացնելու դեպքում, սույն վճարման կարգադրությունը կստանա օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և կարող է կատարվել հարկադիր կարգով:

 

Դատավոր`___________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն) Կ.Տ.

 

(Ծանոթություն: Սույն վճարման կարգադրությունը (կարգադրության մասը) ____ ______________ 200_թ.

 օր      ամիս

ստացել է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ:

 

Դատավոր` __________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն) Կ.Տ.

 

____ __________ 200_թ. ստացվել է առարկություն, որի ուժով սույն վճարման

     օր     ամիս

կարգադրությունը վերացել է:

 

Դատավոր` __________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն) Կ.Տ.

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
08.12.2005
N 81
Որոշում