Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ N 78

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի հանձնաժողովների իրավասությունները` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի հանձնաժողովների պաշտոնական գրությունների ձևը` համաձայն հավելված 2-ի:

 

8 դեկտեմբերի 2005 թվականի

 

Հավելված 1

ՀՀ դատարանների

նախագահների խորհրդի

2005 թ. դեկտեմբերի 8-ի

թիվ 78 որոշման

 

ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

1. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2005 թվականի սեպտեմբերի 20-ի «ՀՀ դատարանների նախագահների խորհրդի հանձնաժողովներ ձևավորելու մասին» թիվ 64 որոշմամբ ստեղծված հանձնաժողովները կոչված են ապահովելու «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքով սահմանված ՀՀ դատարանների նախագահների խորհրդի լիազորությունների լիարժեք իրականացումը:

2. Հանձնաժողովների գործունեությունը կանոնակարգվում է սույն որոշմամբ և իրականացվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. ՀՀ դատարանների նախագահների խորհրդում ձևավորված հանձնաժողովները ունեն հետևյալ իրավասությունները`

ա) Էթիկայի հանձնաժողովը`

- քննարկում է «Դատավորի վարքագծի կանոնագրքի» խախտման մասին դիմումները,

- տալիս է եզրակացություն դատավորի կողմից «Դատավորի վարքագծի կանոնագրքի» խախտման մասին:

բ) Օրենսդրական հանձնաժողովը`

- առաջարկություն է ներկայացնում օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման ուղղությամբ իրավասու պետական մարմիններին դիմելու մասին,

- տալիս է եզրակացություն ՀՀ դատարանների նախագահների խորհրդի` օրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պարզաբանում պարունակող որոշումների նախագծերի վերաբերյալ,

- դատական պրակտիկայի ամփոփման հիման վրա առաջարկություն է ներկայացնում ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշման ընդունման մասին:

գ) Դատական պրակտիկայի և վիճակագրության հանձնաժողովը`

- քննարկում է դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության նյութերը,

- առաջարկություն է ներկայացնում միասնական դատական պրակտիկայի ապահովման ուղղությամբ իրականացվելիք գործողությունների վերաբերյալ,

- ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քննարկմանն է ներկայացնում դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության արդյունքները:

դ) Դատավորների վերապատրաստման հանձնաժողովը`

- քննարկում և տալիս է եզրակացություն դատավորների վերապատրաստման հետ կապված ուսումնական ծրագրերի վերաբերյալ,

- առաջարկություն է ներկայացնում ՀՀ դատավորների վերապատրաստման ուղղությունների մասին:

ե) Բյուջետային հանձնաժողովը`

- եզրակացություն է տալիս ՀՀ դատարանների կողմից բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության մասին,

- եզրակացություն է տալիս բյուջետային միջոցները խախտումներով օգտագործելու, բյուջետային մուտքերի և ծախսերի հաշվառումը սխալ վարելու համար կիրառվող պատասխանատվության մասին,

- ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քննարկմանն է ներկայացնում ՀՀ դատարանների բյուջետային հարաբերությունների հետ կապված ցանկացած հարց:

զ) Կազմակերպական հանձնաժողովը`

- եզրակացություն է տալիս ՀՀ դատարանների բնականոն գործունեության հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ,

- ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քննարկմանն է ներկայացնում ՀՀ դատարանների բնականոն գործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների մասին:

4. Հանձնաժողովները`

1) իրենց իրավասությունների շրջանակում ուսումնասիրում և տալիս են եզրակացություն ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ,

2) ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քննարկմանն են ներկայացնում որոշման նախագծեր,

3) կատարում են ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահի հանձնարարությունները:

5. Հանձնաժողովի գործունեությունը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ գործունեության ապահովումն իրականացնում է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարությունը:

5.1. Հանձնաժողովի նախագահը`

ա) վերահսկում է հանձնաժողովի իրավասությանը վերաբերող հարցերի կատարման ընթացքը,

բ) ստորագրում է հանձնաժողովի եզրակացությունները և որոշումները,

գ) հանձնաժողովի իրավասությանը վերաբերող հարցերով ներկայացնում է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշման նախագիծ, զեկուցում է օրակարգում ընդգրկված հարցերը:

5.2. Հանձնաժողովների գործունեության ապահովման նպատակով ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարությունը ուսումնասիրում և առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովների իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ:

6. Հանձնաժողովի անդամները տեղեկատվությունը միմյանց կարող են փոխանցել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության միջոցով:

 

Հավելված 2

ՀՀ դատարանների

նախագահների խորհրդի

2005 թ. դեկտեմբերի 8-ի

թիվ 78 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 (ՀՀ զինանշանը)               ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

                         _______________________________ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

                          հանձնաժողովի անվանումը

__________________________________________________________________________

փոստային ինդեքս, հասցեն, հեռախոս. այլ կապի միջոց

 

N _____________________________

գրասենյակի հաշվառման համարը «____»_______________ 200___ թ.

  օր       ամիս

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
08.12.2005
N 78
Որոշում