Սեղմել Esc փակելու համար:
50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

3 նոյեմբերի 2005 թվականի N 44

 

i

6. 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) 2004 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի`

1. Ընդունել ի գիտություն 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թվականի գործունեության նկատմամբ հսկողության արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` հիմք ընդունելով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների գործունեության նկատմամբ հսկողության արդյունքներն ու եզրակացությունները, ապահովել`

ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան արդեն ձևավորված վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության շարունակականությունը` մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 1187-Ն որոշմամբ նախատեսված կարգով վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) նշանակումը.

բ) վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության կազմակերպումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 1187-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի պահանջներին համապատասխան:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի նոյեմբերի 3-ի

նիստի N 44 արձանագրային

որոշման

 

ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) 2004 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. դեկտեմբերի 9-ի «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների մասին» N 50 արձանագրային որոշման կատարման ընթացքը

 

1. Արձանագրային որոշմամբ լիազորված մարմիններին տրված հանձնարարականների կատարման ապահովում.

 

ՀՀ կառավարության 2004 թ. դեկտեմբերի 9-ի «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թվականի գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների մասին» N 50 արձանագրային որոշման կատարման ընթացքի վերլուծությունը վկայում է որոշման կատարման արդյունքում այս բնագավառում նկատվող որոշակի դրական տեղաշարժի մասին: Ըստ այդմ, մի շարք պետական կառավարման լիազորված մարմինների կողմից միջոցառումներ են իրականացվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ընկերություններում վերստուգող հանձնաժողովների ձևավորման (վերստուգողների նշանակման), այդ հանձնաժողովների գործունեության վերաբերյալ վերոնշյալ օրենքով նախատեսված դրույթների իրականացման ուղղությամբ: Այդուհանդերձ`

ա) դեռևս լիարժեք չի ապահովվել ՀՀ կառավարության 2004 թ. դեկտեմբերի 9-ի N 50 արձանագրային որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով լիազորված մարմիններին տրված հանձնարարականի («Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին պետական կառավարման լիազորված մարմինների ենթակայության առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կազմի և գործունեության համապատասխանության հարցի քննարկում և արձանագրված թերությունների վերացում) կատարումը և շարունակվում են խախտվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները և նույնիսկ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) առկայության պայմաններում դրանց գործունեությունը չի կրում նպատակային և համալիր բնույթ:

Այսպես, վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացությունները կազմելիս հիմնականում հաշվի չեն առնվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 93 հոդվածի 1-ին կետի պահանջները: Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացության մեջ մեծամասամբ բացակայում է ֆինանսատնտեսական գործունեության, հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծությունը, հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների հավաստիության հաստատումը, կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվության համապատասխանության հաստատումը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև չեն ներկայացվել ստուգման առանձնահատկությունների հետ կապված տեղեկություններ:

Օրենքի նշված պահանջը ընդհանրապես չի կատարվել և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացություններ չեն կազմվել ՀՀ արդարադատության, բնապահպանության, մշակույթի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզպետարանների ենթակայության առևտրային կազմակերպությունների մասով:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 93 հոդվածի 1-ին կետի պահանջներին թերևս համապատասխանում են միայն ՀՀ էներգետիկայի, ՀՀ արտաքին գործերի նախարարությունների, ՀՀ հեռուստառադիոընկերության խորհրդի ենթակայության բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացությունները: Մյուս պետական կառավարման լիազորված մարմինների ենթակայության բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացությունները օրենքի նշված պահանջներին համապատասխանում են մասամբ:

բ) Ի կատարումն ՀՀ կառավարության 2004 թ. դեկտեմբերի 9-ի N 50 արձանագրային որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի հանձնարարականի (վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) հաշվետվություններում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրում) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն համապատասխան տեղեկություններ են տրամադրել ՀՀ գյուղատնտեսության, պաշտպանության, տրանսպորտի և կապի նախարարությունները, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, Լոռու մարզպետը, ինչպես նաև ՀՀ ոստիկանությունը: Համաձայն ներկայացված տեղեկությունների, վերոգրյալ արձանագրային որոշմամբ ամրագրված թերությունների և բացթողումների վերացման ուղղությամբ պետական կառավարման լիազորված մարմինների կողմից ձեռնարկվել են որոշակի միջոցներ և կատարվել են համապատասխան աշխատանքներ: Մասնավորապես, ընդունվել են նախարարների համապատասխան հրամաններ` վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կազմի ձևավորման, եզրակացությունները «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան կազմելու, ստուգումների քանակն ավելացնելու և արդյունավետությունը բարձրացնելու, թերությունները տեղում շտկելու, ինչպես նաև այլ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացրած տեղեկատվության համաձայն` «նախարարության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ» վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կազմը և գործունեությունը «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու և առկա թերությունները վերացնելու համար, սակայն այս ուղղությամբ ձեռնարկված միջոցների (կատարված աշխատանքների) մասին կոնկրետ տեղեկատվություն չի տրամադրվել: ՀՀ արդարադատության, ՀՀ բնապահպանության նախարարությունները և ՀՀ Սյունիքի մարզպետարանը ներկայացրել են ընդամենը վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման և գործունեության գործընթացը համապատասխան կանոնակարգի ընդունման շրջանակներում իրականացնելու պատրաստակամության մասին:

Պետական կառավարման մնացած լիազորված մարմինների կողմից արձանագրային որոշման նշված կետով տրված հանձնարարականի պահանջները չեն կատարվել և անհրաժեշտ տեղեկությունները ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը չեն տրամադրվել:

 

2. Արձանագրային որոշմամբ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրված հանձնարարականի կատարման ապահովում.

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2004 թ. դեկտեմբերի 9-ի N 50 արձանագրային որոշման 3-րդ կետի և ՀՀ կառավարության 2004 թ. դեկտեմբերի 30-ի N 1922-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի» 41-րդ կետի` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 19-ի N 1187-Ն որոշմամբ ընդունվել է (ՀՀ Նախագահի կողմից վավերացվել է 17.08.2005 թ.) «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների մասին» ՀՀ կառավարության որոշումը: Արդյունքում, լուծում են ստանում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ինստիտուտի ռեալ կայացման խնդիրը (գործառույթների, իրավունքների և պարտականությունների հստակեցում, աշխատանքի կազմակերպում, ստուգումների անցկացման կարգ, եզրակացության կազմման բովանդակային պահանջներ), ինչպես նաև մասնագետ կադրերով համալրման, հրապարակային և թափանցիկ համակարգի ստեղծման, գործունեության օբյեկտիվության և անկախության (նյութական և հիերարխիկ) ապահովման խնդիրները:

Նշված որոշումը նախադրյալներ է ստեղծում նաև ՀՀ կառավարության 2004 թ. դեկտեմբերի 9-ի N 50 արձանագրային որոշման «Հիմնախնդիրների լուծման ուղիները» բաժնով ներկայացված դրույթների կենսագործման համար: Մասնավորապես` ընկերությունների կառավարման մարմիններից վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության անկախության իրական մեխանիզմների, կազմակերպությունների միջոցների հաշվին հանձնաժողովների անդամների (վերստուգողների) վարձատրության և ծախսերի փոխհատուցման համակարգի ստեղծման համար:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշման պահանջների կատարման ընթացքը 2004 թվականին

 

I. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված միջոցառումները.

 

1. ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ հաստատված «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման կարգի» (այսուհետ` Կարգ) 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ պետական կառավարման բոլոր լիազոր մարմիններից պահանջել է ներկայացնել իրենց համակարգի առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից`

ա) սեփական նախաձեռնությամբ, ընդհանուր ժողովի կամ խորհրդի որոշմամբ, ինչպես նաև ընկերության քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով իրականացված ընկերության գործունեության տարեկան հաշվետվության և տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների ու վնասների հաշվի հավաստիության ստուգման արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված եզրակացությունը (Կարգի 6-րդ կետի «բ» ենթակետ),

բ) տեղեկություններ ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունների, խախտումների և դրանց վերացման համար ընկերության կառավարման մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների մասին (Կարգի 6-րդ կետի «գ» ենթակետ),

գ) 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը (Կարգի 6-րդ կետի «դ» ենթակետ),

դ) ստուգման առանձնահատկությունների հետ կապված այլ տեղեկություններ:

2. ՈՒսումնասիրել և վերլուծել է առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) հաշվետվությունները և եզրակացությունները, ինչպես նաև վերջինիս բովանդակության համապատասխանությունը «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 93 հոդվածի 1-ին կետի պահանջներին:

3. ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ սահմանված ժամկետում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը և եզրակացությունը և չտրամադրելու դեպքերում դիմել է համապատասխան պետական կառավարման լիազորված մարմին ՀՀ կառավարության նշված որոշման հանձնարարականները կատարելու պահանջով:

4. Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության արդյունքների մասին հաշվետվությունների և եզրակացությունների թերություններով և բացթողումներով կազմված լինելու դեպքում դիմել է համապատասխան պետական կառավարման լիազորված մարմին` արձանագրված թերությունները և բացթողումները շտկելու (այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու) պահանջով:

5. Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) հաշվետվությունների և եզրակացությունների վերլուծության արդյունքներով (ստուգումների թիվ, ստուգումներով արձանագրված խախտումներ, ստուգումների արդյունքներով վերականգնված գումարներ և այլն) ստեղծվել է համապատասխան տեղեկատվական բազա` ըստ առանձին պետական կառավարման լիազորված մարմինների և ընկերությունների, որոնց ամփոփ ցուցանիշները ներկայացված են տեղեկանք 1 և 2-ում:

6. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչությունը պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակահարմարության և արդյունավետության, շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին պետական բյուջե վճարման, ինչպես նաև զուտ շահույթի բաշխման ստուգումներ է իրականացրել «Ռադիո» (ստուգման են ենթարկվել 2002-2003 թթ. և 2004 թ. առաջին կիսամյակն ընկած ժամանակաշրջանը), «Հայաստանի հեռուստատեսային ցանց» (2003 թ. հունվար, փետրվար, նոյեմբեր, դեկտեմբեր և 2004 թ. հունվար ամիսներ), «Հայփոստ» (01.01.2002 թ.- 01.07.2004թ.), «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» (2002-2004 թթ. և 2005 թ. առաջին եռամսյակ), «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն» (2001-2003 թթ. և 2004 թ. առաջին կիսամյակ), «Հոգեբուժական բժշկական կենտրոն» (2002-2003 թթ. և 2004 թ. 9 ամիս) և «Վ. Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոն» (2002-2004 թթ. և 2005 թ. առաջին կիսամյակ) ընկերություններում:

Ստուգումների արդյունքներով արձանագրվել են`

ա) «Ռադիո» ՓԲԸ-ում` 41277.3 հազ. դրամի (բյուջե պակաս հաշվարկված գումարներ, աշխատանքների և ծառայությունների հավելագրումներ),

բ) «ՀՀՑ» ՓԲԸ-ում` 135148.8 հազ. դրամի (զուտ շահույթից հիմնադրամներին հատկացումների հաշվապահական ձևակերպումների կատարման գծով խախտումներ),

գ) «Հայփոստ» ՓԲԸ-ում` 114935.7 հազ. դրամի (բյուջե պակաս հաշվարկված գումարներ, օրենսդրությամբ կամ պայմանագրերով նախատեսված նորմերի խախտումներ),

դ) «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում 8810.1 հազ. դրամի (բյուջե պակաս հաշվարկված և գերածախսի գումարներ),

ե) «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում` 4008.9 հազ. դրամի (անօրինական դուրսգրումների, վճարումների և ծախսերի գծով գումարներ և օրենսդրությամբ կամ պայմանագրերով նախատեսված նորմերի խախտումներ),

զ) «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` 1842.7 հազ. դրամի (անօրինական դուրսգրումներ, վճարումներ և ծախսեր, այլ խախտումներ),

է) «Վ. Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում` 9788.0 հազ. դրամի (օրենսդրությամբ կամ պայմանագրերով նախատեսված նորմերից շեղումներ) խախտումներ:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերոնշյալ բնագավառի նկատմամբ վերահսկողությունը (ստուգումների իրականացում, հաշվետվությունների և եզրակացությունների տրամադրում) «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով գտնվում է վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) լիազորությունների շրջանակում` վկայում է նրանց գործունեության դեռևս ոչ բավարար արդյունավետության` հետևաբար այս ինստիտուտի կայացման, գործունեության համակողմանի կարգավորման ուղղությամբ աշխատանքների շարունակման անհրաժեշտության մասին:

 

II. Պետական կառավարման լիազորված մարմինների կողմից որոշման պահանջների կատարման ապահովման փաստացի վիճակը.

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 5: Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները և եզրակացությունները ներկայացվել են բոլոր ընկերությունների մասով:

Յուրաքանչյուր ընկերությունում կատարվել է մեկական ստուգում` բաժնետիրոջ պահանջով: Ստուգման արդյունքներով խախտում արձանագրվել է միայն «Վարդենիսի տուն-ինտերնատ» ՓԲԸ-ում, որտեղ գույքագրման արդյունքներով ապրանքանյութական արժեքների ավելցուկը կազմել է 44.6 հազ. դրամ:

Արձանագրված խախտումից փաստացի վերականգնվել է 39.1 հազ. դրամ գումար:

Բոլոր ընկերությունների մասով ներկայացվել է ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն:

Հիմնադրամներ են կազմավորվել միայն «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» և «Պրոթեզաօրթոպեդիկ» ՓԲԸ-ներում:

Ներկայացված տեղեկատվության համաձայն` ընկերությունների հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունները հավաստի են: Բացառություն է կազմում «Պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն» ՓԲԸ-ն, որի գործունեության վերլուծության մեջ տեղեկությունների հավաստիության մասին տեղեկատվությունը բացակայում է: Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին ներկայացված եզրակացություններում բացակայում է ընկերությունների հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծությունը:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 19, որից վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները և եզրակացությունները ներկայացվել են 10 ընկերությունների մասով:

Թվով 10 ընկերություններում կատարվել է մեկական ստուգում` սեփական նախաձեռնությամբ:

Ընկերություններից ստուգման արդյունքներով խախտումներ արձանագրվել են թվով 3 ընկերությունների մոտ: Մասնավորապես`

«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի մոտ արձանագրվել են փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 2085.4 հազ. դրամ և օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ` 475.0 հազ. դրամ:

Օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Պրոֆեսոր Յոլյանի անվ. ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ-ի մոտ` 190.4 հազ. դրամ, որից փաստացի վերականգնվել է 180.4 հազ. դրամը:

Գույքագրման արդյունքներով ապրանքանյութական արժեքների ավելցուկ է արձանագրվել «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մոտ` 1618.0 հազ. դրամի չափով:

Ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն ներկայացվել է թվով 4 ընկերությունների («ՈՒռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի, «Պրոֆեսոր Յոլյանի անվ. ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ-ի, «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի և մասամբ «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի) մասով:

Ներկայացված տեղեկատվության համաձայն` ընկերությունների հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունները հավաստի են, իսկ կառավարման մարմինների որոշումները, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվությունները համապատասխանում են գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:

Հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծություն կատարել է միայն «ՈՒռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն: Մնացած ընկերությունների մասով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 93 հոդվածով նախատեսված վերոնշյալ պահանջը բացակայում է:

 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 36, որից վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները ներկայացվել են 12, իսկ եզրակացությունները` 14 ընկերությունների մասով:

12 ընկերություններից 7-ում («Նոր ներդրումներ» ՓԲԸ, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ, «Անդրոն ԳՀԻ-տեխնոպարկ» ՓԲԸ, «Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ» ՓԲԸ, «Լոգիստիկ-կենտրոն» ՓԲԸ, «Վեբեր» ՓԲԸ) կատարվել է մեկական ստուգում` վերստուգող հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ, որոնց մոտ ստուգումների արդյունքում խախտումներ չեն արձանագրվել: Ընկերություններից 4-ում իրականացվել է 2-ական ստուգում, որից 3-ում (»Ատեքս» նորաձևության կենտրոն» ՓԲԸ, «Գալակտիկա» ՓԲԸ, «Գառնի-Լեռ» ԳԱՄ ՓԲԸ) բոլոր ստուգումներն իրականացվել են վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) սեփական նախաձեռնությամբ: Նշված 3 ընկերություններից ստուգումների արդյունքում անօրինական դուրսգրումներ, վճարումներ և ծախսեր հայտնաբերվել են միայն «Գալակտիկա» ՓԲԸ-ում` 25 հազ. դրամի չափով (որը վերականգնվել է), մյուս ընկերություններում խախտումներ չեն արձանագրվել: «Էլաստիկ» ֆիրմային խանութ» ՓԲԸ-ում մեկ ստուգում իրականացվել է սեփական նախաձեռնությամբ և մեկ ստուգում ժողովի կամ խորհրդի որոշմամբ, որոնց արդյունքում ևս խախտումներ չեն արձանագրվել:

Վերստուգող հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ 4 ստուգում է իրականացվել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ում, որի արդյունքում արձանագրվել է ընկերությանը հասցված 234.8 հազ. դրամ չափով նյութական վնաս, փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 1121.0 հազ. դրամ, անարդյունավետ ծախսեր (անհատույց տրված գումար)` 1827 հազ. դրամ, գույքագրման արդյունքներով բացահայտվել է ապրանքանյութական արժեքների պակասորդ 234.8 հազ. դրամի չափով: Ստուգումների արդյունքում արձանագրված խախտումներից փաստացի վերականգնվել է միայն 234.8 հազ. դրամը:

14 ընկերությունների մասով ներկայացվել է ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն:

Վերստուգող հանձնաժողովների ներկայացրած եզրակացություններում միայն 12 առևտրային կազմակերպությունների մասով է առկա ընկերությունների հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների հավաստիության մասին տեղեկատվություն:

Վերստուգող հանձնաժողովների եզրակացությունների նկատմամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 93 հոդվածով նախատեսված պարտադիր պահանջների կատարման ապահովման համաձայն.

- ընկերություններում հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծություն ներկայացվել է 7 ընկերության մասով,

- կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվությունների ու գործող օրենքների, այլ իրավական ակտերի համապատասխանության հաստատման վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել 9 ընկերության մասով:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ միակ «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունում վերստուգող հանձնաժողով (վերստուգող) չի ձևավորվել:

Նախարարությունը գրությամբ տեղեկացրել է, որ միայն 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության կանոնակարգի օրինակելի ձևի ընդունումից հետո հնարավոր կլինի կազմակերպել վերստուգման գործունեություն և ներկայացնել հաշվետվություններ:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության ենթակայության 100 տոկոս պետական մասնակցությամբ «Դիվանագետ» փակ բաժնետիրական ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կողմից 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը և եզրակացությունը ներկայացված են:

Ընկերությունում նախորդ և հաշվետու տարիների ընթացքում կատարվել է մեկական ստուգում` սեփական նախաձեռնությամբ: Ստուգումների արդյունքներով խախտումներ չեն արձանագրվել, առկա է ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը:

Ներկայացված տեղեկատվության համաձայն` ընկերության հաշվետվությունները, հաշվեկշիռը, դրամական մուտքերի հաշվետվությունը կազմված են ՀՀ-ում գործող օրենսդրությանը համապատասխան և արտացոլում են կազմակերպության ծավալած գործունեության իրական պատկերը: Ընկերությունում հիմնադրամներ չեն կազմավորվել:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 13: Նախարարության ենթակայության բոլոր 13 ընկերություններում վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ) չեն ձևավորվել և չեն կատարվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշման պահանջները:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ՀՀ գյուղատնտեսության ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 31 (ՀՀ գյուղատնտեսության նախարարության 01.08.2005 թ. N 07-ԴԼ-06-1426 գրություն), որից ընթացիկ տարում 6-ը վերակազմակերպվել են պետական ոչ առևտրային կազմակերպությունների, 7-ը` ներկայացվել լուծարման:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի 14.01.2005 թ. N 3-Ա հրամանով նախարարի տեղակալներին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել համակարգի առևտրային կազմակերպություններում ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնող վերստուգող հանձնաժողովների ձևավորման, ընդհանուր ժողովների կողմից դրանց գործունեության կանոնակարգի հաստատման, ինչպես նաև կատարված ստուգումների արդյունքների վերաբերյալ կազմված եզրակացությունները նախարարություն ներկայացնելու գործընթացի կազմակերպումը և համակարգումը: Այնուհետև, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ուղղված ՀՀ գյուղատնտեսության նախարարության 01.08.2005 թ. N 07-ԴԼ-06-1426 գրությամբ նպատակահարմար է համարվել վերստուգող հանձնաժողովների ձևավորմանը անդրադառնալ վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության կանոնակարգի օրինակելի ձևի ընդունումից հետո:

 

ՀՀ էներգետիկայի նախարարություն

 

ՀՀ էներգետիկայի նախարարության ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 18, որից վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները և եզրակացությունները ներկայացվել են 16 ընկերությունների մասով («Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ն հանձնվել է ՌԴ-ին, իսկ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի մասով ներկայացվել է անկախ աուդիտորի հաշվետվություն):

Նշված 16 ընկերություններից յուրաքանչյուրում հաշվետու ժամանակաշրջանում կատարվել է մեկական ստուգում: Ընդ որում, «Հայգազարդ», «Էներգետիկայի ԳՀ ինստիտուտ», «Հայատոմ», «Երևանի ՋԷԿ», «Հայհիդրոէներգանախագիծ», «Ատոմսերվիս» ՓԲԸ-ներում` ժողովի կամ խորհրդի որոշմամբ, «Ատոմէներգասեյսմնախագիծ» ՓԲԸ-ում` ընկերության քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոս սեփականատեր բաժնետիրոջ պահանջով, իսկ մնացած ընկերություններում` սեփական նախաձեռնությամբ:

Բոլոր ընկերությունների մասով ներկայացվել է ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն:

Ներկայացված տեղեկատվության համաձայն` ընկերությունների հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունները հավաստի են, իսկ կառավարման մարմինների որոշումները, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվությունները համապատասխանում են գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:

Ստուգման արդյունքներով «Հայգազարդ» ՓԲԸ-ում արձանագրվել են 516 հազ. դրամի խախտումներ` նախահաշվից ավել կատարված ծախսերի գծով: ՀՀ էներգետիկայի նախարարության ենթակայության մնացած ընկերություններում, համաձայն ներկայացված հաշվետվությունների, ստուգման արդյունքներով խախտումներ չեն արձանագրվել:

 

ՀՀ կառավարության աշխատակազմ

 

ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 3: «Հրազդան-7» և «Հրազդան-10» ՓԲԸ-ներում գործում են վերստուգող հանձնաժողովներ, որոնց կողմից ներկայացվել են 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվություններ և եզրակացություններ:

Ընկերություններում նախորդ և հաշվետու ժամանակահատվածում կատարվել է մեկական ստուգում` ժողովի որոշմամբ:

Ստուգման արդյունքներով խախտումներ չեն արձանագրվել:

Ամփոփվել են նախորդ ժամանակահատվածի ստուգմամբ արձանագրված թերությունների վերացման աշխատանքների կատարման արդյունքները:

Արձանագրվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկատվության հավաստիությունը, ինչպես նաև ընկերությունների ընդհանուր ժողովների կողմից հաստատված 2005 թ. ծախսերի նախահաշվի, վարչակազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը:

Ընկերությունների կողմից ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն չի ներկայացվել:

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի մասով ներկայացված է անկախ աուդիտորի եզրակացությունը:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 6: Բոլոր ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից ներկայացվել են միայն 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվություններ:

Ընկերություններից «Կրթություն» թերթի խմբագրություն և «Էկրան» ՓԲԸ-ներում ստուգումներ չեն կատարվել:

«Նոր Նորքի ուսումնական անվան», «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» և «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ներում երկու անգամ կատարվել են ստուգումներ, որոնց արդյունքներով խախտումներ չեն արձանագրվել: Խախտումներ են արձանագրվել «Գեղագիտության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, որտեղ փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը կազմել են 247.6 հազ. դրամ: Համաձայն հաշվետվության` արձանագրված գումարը փաստացի չի վերականգնվել:

 

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության 50 տոկոս ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 13, որից վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները ներկայացվել են բոլոր ընկերությունների մասով, մինչդեռ ոչ մի ընկերության մասով վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացություն չի տրամադրվել:

Յուրաքանչյուր ընկերությունում կատարվել է մեկական ստուգում` ժողովի կամ խորհրդի որոշմամբ:

Ընկերություններից ոչ մեկում ստուգման արդյունքներով խախտումներ չեն արձանագրվել:

Նախարարության ենթակայության ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացություններում չի ապահովվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 93 հոդվածով նախատեսված պարտադիր պահանջների կատարումը:

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 11, որից վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները և եզրակացությունները ներկայացվել են բոլոր ընկերությունների մասով:

Յուրաքանչյուր ընկերությունում կատարվել է մեկական ստուգում` սեփական նախաձեռնությամբ, միայն «Հենակետ» ՓԲԸ-ում ստուգումն իրականացվել է ժողովի կամ խորհրդի որոշմամբ:

«Զինառ» և «Հենակետ» ՓԲԸ-ներում ստուգումների արդյունքում արձանագրվել են խախտումներ: «Զինառ» ՓԲԸ-ի մոտ դրամական միջոցների գույքագրման արդյունքներով արձանագրվել է 2201.3 հազ. դրամի պակասորդ, իսկ «Հենակետ» ՓԲԸ-ում ապրանքանյութական արժեքների գույքագրման արդյունքներով արձանագրվել է 10.6 հազ. դրամի պակասորդ:

Արձանագրված գումարները փաստացի վերականգնվել են:

Բոլոր ընկերությունների մասով ներկայացվել է ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն:

Ներկայացված տեղեկատվության համաձայն` ընկերությունների հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունները հավաստի են, միայն «Հենակետ» ՓԲԸ-ի վերլուծության մեջ նշված չէ տեղեկությունների հավաստիության մասին:

Կառավարման մարմինների որոշումները, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվությունները համապատասխանում են գործող օրենքներին և այլ իրավական ակտերին: Ընկերություններում հիմնադրամներ չեն կազմավորվել:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 24, որից վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. տարեկան գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները և եզրակացությունները ներկայացվել են 7 ընկերությունների մասով:

Ընկերություններում 2004 թ. ընթացքում անցկացվել է 48 ստուգում, որից վերստուգող հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ «Ռադիո» ՓԲԸ-ում իրականացվել է 7, «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ում` 12, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ում` 12, «Հայփոստ» ՓԲԸ-ում` 1, «Հայփոստ կապ» ՓԲԸ-ում` 5, «ՀՀՑ» ՓԲԸ-ում` 3 ստուգում: «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում իրականացվել է 8 ստուգում, որից 6-ը` վերստուգող հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ, 2-ը` ժողովի կամ խորհրդի որոշմամբ:

Թվով 4 ընկերություններում ստուգման արդյունքներով արձանագրվել են 28520 հազ. դրամի խախտումներ: Մասնավորապես`

Փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր են արձանագրվել «Հայավտոկայարան», «Հայկական երկաթուղի» և «Հատուկ կապ» ՓԲԸ-ներում, համապատասխանաբար` 205.6, 2.8 և 444 հազ. դրամի չափով:

Նախահաշվից ավելի ծախսեր կատարվել են «Հայավտոկայարան» և «Հատուկ կապ» ՓԲԸ-ներում` համապատասխանաբար 8698.0 և 12986 հազ. դրամի չափով:

Անարդյունավետ ծախսերի կատարման փաստեր են հայտնաբերվել «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ում` 6.0 հազ. դրամ:

ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ արձանագրվել են «Հայփոստ» ՓԲԸ-ում, որոնք կազմել են 1100.0 հազ. դրամ:

«Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի մոտ գույքագրման արդյունքներով արձանագրվել է ապրանքանյութական արժեքների գծով ավելցուկ` 49.5 հազ. դրամի չափով:

«Հատուկ կապ» ՓԲԸ-ին հասցված նյութական վնասի չափը կազմել է 4400 հազ. դրամ:

Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 2269.9 հազ. դրամը («Հայփոստ» ՓԲԸ-ի մասով արձանագրված խախտումների ամբողջ 1727.9 հազ. դրամը և «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի` 542 հազ. դրամը):

Բոլոր 7 ընկերությունների մասով ներկայացվել է ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 93 հոդվածով նախատեսված պարտադիր պահանջներից.

- ընկերությունների հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծություն ներկայացրել են միայն «Հայավտոկայարան» և «Հատուկ կապ» ՓԲԸ-ները,

- ներկայացված տեղեկատվության համաձայն` ընկերությունների հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունները հավաստի են, բացառությամբ «Հայփոստ» ՓԲԸ-ի, որի վերստուգող հանձնաժողովի եզրակացությունում նշված տեղեկությունը բացակայում է,

- վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացություններում ընկերությունների կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվության ու գործող օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության հաստատման մասով տեղեկատվություն են ներկայացրել «Հայավտոկայարան», «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» և «Ռադիո» ՓԲԸ-ները:

 

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

ՀՀ քաղաքաշինության նախարարության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 7, որից 1 ընկերություն` «Շիրակշին» ՓԲԸ-ն, 2005 թ. ընթացքում ներկայացվել է մասնավորեցման: Նախարարության ենթակայության բոլոր ընկերությունների կողմից ՀՀ կառավարության 21.11.03 թ. N 1923-Ն որոշման հանձնարարականները չեն կատարվել և վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից համապատասխան նյութեր չեն ներկայացվել: «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի մասով ներկայացվել է անկախ աուդիտորի եզրակացությունը, որի համաձայն` ընկերության հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունները հավաստի են, իսկ կառավարման մարմինների որոշումները, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվությունները համապատասխանում են գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 3, որից վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. հաշվետվությունները ներկայացվել են 2 ընկերությունների մասով («Հասարակական սնունդ» ՓԲԸ-ն հաշվետու ժամանակաշրջանում չի գործել): «Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ» ՊՓԲԸ-ում և «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ում իրականացվել են ստուգումներ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի և Հարկային պետական ծառայության կողմից:

«Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ» ՊՓԲԸ-ում 2003 թ. (նախորդ ժամանակահատված) համառոտ եկամտից նվազեցումները 1150 հազ. դրամով ավելի ցույց տալու հետևանքով շահութահարկը պակաս է հաշվարկվել 230 հազ. դրամով: Արձանագրվել է նաև 2002-2004 թթ. պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով ժամանակին չփոխանցելու արդյունքում առաջացած տույժ 49.2 հազ. դրամի չափով:

«Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ուշացման հետևանքով առաջացած տույժը կազմել է 2.5 հազ. դրամ:

Ընկերությունների կողմից խախտումների հետևանքով առաջացած պակաս փոխանցված գումարներն, ինչպես տույժերը փոխանցված (վերականգնված) են:

«Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` ընկերության հաշվետվությունը և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունը հավաստի են, իսկ կառավարման մարմինների որոշումները, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվությունները համապատասխանում են գործող օրենքներին և այլ իրավական ակտերին: Ընկերություններում հիմնադրամներ չեն կազմավորվել:

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների

վարչություն

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության ենթակայությամբ գործում է միայն «Տեղեկատվության ապահովման և ազդարարման կենտրոն» ՓԲԸ-ն: Ընկերությունն ունի երեք աշխատող, վերստուգող չի ընտրվել, ստուգումներ չեն անցկացվել և համապատասխան տեղեկատվություն չի ներկայացվել:

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի և փախստականների

վարչություն

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի և փախստականների վարչությունը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ իր ենթակայության տակ ունեցել է միայն «Հանրակացարաններ» ՓԲԸ-ն: Ընկերությունում վերստուգողի բացակայության պատճառով ստուգումներ չեն իրականացվել և չեն կատարվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշման պահանջները:

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական

կոմիտե

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 8, որոնց մասով վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները և եզրակացությունները չեն ներկայացվել: Ջրային տնտեսության պետական կոմիտեի 12.08.2005 թ. N 05-ԱԱ06/1194 գրության համաձայն, իր ենթակայության ընկերությունների վերստուգող հանձնաժողովները (վերստուգողները) լիարժեքորեն չեն իրականացրել իրենց գործառույթները վերջիններիս գործունեության կանոնակարգման, վարձատրման (խրախուսման) հստակ մեխանիզմների բացակայության պատճառով:

 

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

 

ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության ենթակայության տակ 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ գործում է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ «Հարկային և մաքսային տեղեկատու» ՓԲԸ-ն, որը ներկայացրել է վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը և եզրակացությունը:

Ընկերությունում կատարվել է մեկ ստուգում` սեփական նախաձեռնությամբ, իսկ ստուգման արդյունքներով խախտումներ չեն արձանագրվել:

Ներկայացված եզրակացության համաձայն, ընկերության հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունները հավաստի են, իսկ կառավարման մարմինների որոշումները, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվությունները համապատասխանում են գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:

Ընկերության մասով ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն չի կատարվել, իսկ վերստուգող հանձնաժողովի եզրակացության մեջ բացակայում է հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծությունը:

 

ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ ոստիկանության ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 4, որից վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները և եզրակացությունները ներկայացվել են 3 ընկերությունների մասով: Չորրորդ ընկերությունը «Նախագիծ» ՓԲԸ-ն, հաշվետու ժամանակաշրջանում գործունեություն չի ծավալել (ներկայացվել է լուծարման):

Յուրաքանչյուր ընկերությունում կատարվել է մեկական ստուգում` սեփական նախաձեռնությամբ:

Ընկերություններից ոչ մեկում ստուգման արդյունքներով խախտումներ չեն արձանագրվել:

Ներկայացված տեղեկատվության համաձայն` ընկերությունների հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունները հավաստի են: Համաձայն ներկայացված տեղեկատվության «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ում ստուգումների արդյունքներով հայտնաբերված մասնակի թերությունները շտկվել են տեղում, իսկ կատարված ապրանքանյութական արժեքների գույքագրման արդյունքում ավելցուկ կամ պակասորդ չի հայտնաբերվել:

 

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

 

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ենթակայությամբ 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ գործել է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ 1 ընկերություն` «Բագրատաշենի սահմանամերձ շուկա» ՓԲԸ-ն: Ընկերության վերստուգող հանձնաժողովի 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները և եզրակացությունները ներկայացված են ամբողջական:

Ընկերությունում կատարվել է մեկ ստուգում` սեփական նախաձեռնությամբ, ստուգման արդյունքում խախտումներ չեն արձանագրվել:

Ներկայացված տեղեկատվության համաձայն, ընկերության հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունները հավաստի են, իսկ կառավարման մարմինների որոշումները, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվությունները համապատասխանում են գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 48: Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները ներկայացվել են 26 ընկերությունների մասով:

14 ընկերությունում կատարվել է մեկական ստուգում, 12 ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել: 9 ընկերությունում ստուգումները կատարվել են ժողովի կամ խորհրդի որոշմամբ, 4 ընկերությունում («Շենկառ», «Մասիսի նավթամթերք», «Հայառշինվերանորոգում» և «Գագարինի արտ. բազա» ՓԲԸ-ներ) ստուգումներն իրականացվել են սեփական նախաձեռնությամբ:

Ընկերություններից միայն «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ում է ստուգման արդյունքներով արձանագրվել 1542 հազ. դրամի խախտում փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի գծով: Մինչդեռ, ընկերության 08.07.2005 թ. N 60-013/7 դրությամբ ներկայացված հաշվետվության համաձայն, խախտումները արձանագրվել են նախահաշվից կատարված ծախսերի գծով` 30685 հազ. դրամի չափով: Արձանագրված գումարը չի վերականգնվել:

Վարչության ենթակայության ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացություններում չի ապահովվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 93 հոդվածով նախատեսված պարտադիր պահանջների կատարումը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր

վարչություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 5, որից վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները և եզրակացությունները ներկայացվել են 3 ընկերությունների մասով:

Սեփական նախաձեռնությամբ մեկական ստուգում է իրականացվել «Ավիաբուժ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում և «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ում, իսկ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում անցկացվել է 2 ստուգում:

Ընկերություններից ոչ մեկում ստուգման արդյունքներով խախտումներ չեն արձանագրվել:

Բոլոր ընկերությունների մասով ներկայացվել է ֆինանսատնտեսական գործունեության և հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծություն:

Ներկայացված տեղեկատվության համաձայն, ընկերությունների հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունները հավաստի են, իսկ կառավարման մարմինների որոշումները, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվությունները համապատասխանում են գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:

 

ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի

պետական կոմիտե

 

ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 9, որից վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները և եզրակացությունները ներկայացվել են 5 ընկերությունների մասով:

Յուրաքանչյուր ընկերությունում կատարվել է մեկական ստուգում` սեփական նախաձեռնությամբ: Ստուգման արդյունքներով խախտումներ չեն արձանագրվել:

Ներկայացված տեղեկատվության համաձայն` ընկերությունների հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունները հավաստի են:

Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ներկայացրած եզրակացություններում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 93 հոդվածով նախատեսված պարտադիր պահանջները չեն ապահովվել:

 

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ

 

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 6, որից վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները և եզրակացությունները ներկայացվել են բոլոր ընկերությունների մասով:

Յուրաքանչյուր ընկերությունում կատարվել են մեկական ստուգում` սեփական նախաձեռնությամբ:

Ստուգման արդյունքներով խախտումներ չեն արձանագրվել:

Բոլոր ընկերությունների մասով ներկայացվել է ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն:

Ներկայացված տեղեկատվության համաձայն` ընկերությունների հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունները հավաստի են, իսկ կառավարման մարմինների որոշումները, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվությունները համապատասխանում են գործող օրենքներին և այլ իրավական ակտերին: Ընկերություններից ոչ մեկում հիմնադրամներ չեն կազմավորվել:

 

Երևանի քաղաքապետարան

 

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 61:

Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված գրությունների համաձայն` իր ենթակայության բաժնետիրական ընկերություններում վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ) չեն ձևավորվել:

Միաժամանակ, քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման և նրանց հետագա արդյունավետ գործունեության ապահովման խնդրին անդրադառնալ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) ընտրության մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման կարգը և մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները (չափանիշները) հաստատելուց հետո:

 

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

 

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 10, որից վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները և եզրակացությունները ներկայացվել են բոլոր ընկերությունների մասով: Թվով 9 ընկերություններում կատարվել է մեկական ստուգում, որից 6-ը սեփական նախաձեռնությամբ, իսկ 3-ը` ժողովի կամ խորհրդի որոշմամբ: Ստուգման արդյունքներով խախտումներ արձանագրվել են թվով 2 ընկերությունների մոտ: Մասնավորապես`

Գույքագրման արդյունքներով ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների պակասորդ է արձանագրվել «Աշտարակի հիվանդանոց» ՓԲԸ-ի մոտ` համապատասխանաբար 14.3 հազ. դրամի և 0.1 հազ. դրամի չափով: Վերոնշյալ 14.4 հազ. դրամ արձանագրված խախտումով գումարը փաստացի վերականգնվել է:

«Թալինի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի մոտ արձանագրվել է 16.8 հազ. դրամի այլ խախտումներ, որը նույնպես ամբողջությամբ վերականգնվել է:

Ներկայացված տեղեկատվության համաձայն, ընկերությունների հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունները հավաստի են:

Ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացություններում չի ապահովվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 93 հոդվածով նախատեսված պարտադիր պահանջների կատարումը:

 

ՀՀ Արարատի մարզպետարան

 

ՀՀ Արարատի մարզպետարանի ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 31, որից 11 ընկերության մասով ներկայացվել են միայն վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները:

Համակարգի 6 ընկերություններում սեփական նախաձեռնությամբ կատարվել է մեկական ստուգում: Ստուգման արդյունքներով խախտումներ արձանագրվել են թվով 2 ընկերությունների մոտ: Մասնավորապես`

Աշխատանքների և ծառայությունների հավելագրումներ են արձանագրվել «Վեդու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի մոտ` 393.0 հազ. դրամի չափով, իսկ «Վեդու ծննդատուն» ՊՓԲԸ-ի մոտ արձանագրվել են 28.0 հազ. դրամի փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր:

Արձանագրված խախտումների գումարները փաստացի չեն վերականգնվել: Բոլոր ընկերությունների մասով բացակայում են վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացությունները և չի ապահովվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 93 հոդվածով նախատեսված պարտադիր պահանջների կատարումը:

 

ՀՀ Արմավիրի մարզպետարան

 

ՀՀ Արմավիրի մարզպետարանի ենթակայության տակ 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա է եղել 50 տոկոս և ավելի սեփական մասնակցությամբ 11 բաժնետիրական ընկերություն: Ընկերություններում վերստուգողի բացակայության պատճառով ստուգումներ չեն իրականացվել և չեն կատարվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշման պահանջները:

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 25, որից վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները ներկայացվել են 18, իսկ եզրակացությունը` 19 ընկերությունների մասով:

Համակարգի 17 ընկերություններում կատարվել է մեկական ստուգում, իսկ «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում` 3 ստուգում: Ստուգումներից 4-ը կատարվել են սեփական նախաձեռնությամբ, 13-ը` ժողովի կամ խորհրդի որոշմամբ, իսկ «Գավառի պոլիկլինիկա» ՓԲԸ-ում` ընկերության քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոս սեփականատեր բաժնետիրոջ պահանջով: Ստուգման արդյունքներով խախտումներ արձանագրվել են թվով 2 ընկերություններում: Մասնավորապես`

«Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում արձանագրվել են փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 8379.1 հազ. դրամ և գույքագրման արդյունքներով դրամական միջոցների ավելցուկ` 1.0 հազ. դրամի չափով: արձանագրված գումարից փաստացի վերականգնվել է 420.7 հազ. դրամը:

«Ճամբարակի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում ստուգման արդյունքով արձանագրվել է 667.9 հազ. դրամի խախտում, որից ընկերությանը հասցված նյութական վնասի գծով` 45.0 հազ. դրամ, անօրինական դուրսգրումների, վճարումների և ծախսերի գծով` 284.2 հազ. դրամ և ոչ նպատակային ծախսերի գծով` 338.7 հազ. դրամ: Արձանագրված խախտումների գումարները փաստացի չեն վերականգնվել:

Ֆինանսական գործունեության վերլուծություն ներկայացվել է 19 ընկերությունների մասով:

Ներկայացված տեղեկատվության համաձայն, ընկերությունների հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունները հավաստի են, իսկ 14 ընկերություններ հաստատել են կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:

Համակարգի ընկերություններից հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծություն կատարել են միայն «Վարդենիսի ստոմ. պոլիկլինիկա», «Ճամբարակի պոլիկլինիկա» և «Ճամբարակի հիվանդանոց» ՊՓԲԸ-ները: Համակարգի մնացած ընկերությունների մասով չի ապահովվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 93 հոդվածով նախատեսված պարտադիր պահանջների կատարումը:

 

ՀՀ Լոռու մարզպետարան

 

ՀՀ Լոռու մարզպետարանի ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 35, որից վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները ներկայացվել են 14 ընկերության մասով, իսկ վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացություններ չեն ներկայացվել (բոլոր ընկերությունների մասով տրամադրվել են մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության համառոտ վերլուծություններ):

14 ընկերություններից յուրաքանչյուրում կատարվել է մեկական ստուգում` սեփական նախաձեռնությամբ: Բոլոր ընկերություններում ստուգման արդյունքներով արձանագրվել են խախտումներ: Թվով 5 ընկերությունների մոտ գույքագրման արդյունքներով արձանագրվել է ապրանքանյութական արժեքների գծով պակասորդ («Ջրաշենի ԲԱ» ՓԲԸ` 2371.3 հազ. դրամ, «Ստեփանավանի հիվանդանոց» ՓԲԸ` 1220.9 հազ. դրամ, «Վանաձորի մաշկավեներաբանական դիսպանսեր» ՓԲԸ` 179.8 հազ. դրամ, «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՓԲԸ` 40.1 հազ. դրամ և «Ալավերդու ծննդատուն» ՓԲԸ 2.1 հազ. դրամ), իսկ «Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում` 18 հազ. դրամի և «Վանաձորի թիվ 1 հիվանդանոց» ՓԲԸ-ում` 859.4 հազ. դրամի ապրանքանյութական արժեքների ավելցուկ:

Թվով 5 ընկերությունների մոտ անօրինական դուրսգրումների, վճարումների և ծախսերի գծով արձանագրվել են խախտումներ, այդ թվում` «Ստեփանավանի պոլիկլինիկա» ՓԲԸ` 225.8 հազ. դրամ, «Շահումյանի ԲԱ» ՓԲԸ` 143.9 հազ. դրամ, «Գյուլագարակի ԲԱ» ՓԲԸ` 15.5 հազ. դրամ, «Դսեղի ԱԿ» ՓԲԸ` 11.8 հազ. դրամ և «Կուրթանի ԲԱ» ՓԲԸ` 9.8 հազ. դրամ:

«Վարդաբլուրի ԲԱ» ՓԲԸ-ում ստուգումների արդյունքով խախտումներ արձանագրվել են անօրինական դուրսգրումների, վճարումների և ծախսերի գծով` 18.5 հազ. դրամ, ապրանքանյութական արժեքների գույքագրման արդյունքներով հայտնաբերվել է 10313.9 հազ. դրամի ավելցուկ:

«Արևաշողի ԲԱ» ՓԲԸ-ի մոտ խախտումներ արձանագրվել են անօրինական դուրսգրումների, վճարումների և ծախսերի գծով` 78 հազ. դրամ, փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի գծով` 180 հազ. դրամ:

Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 13754.2 հազ. դրամ չի վերականգնվել «Վանաձորի մաշկավեներաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ի 179.8 հազ. դրամի պակասորդը:

Մարզպետարանի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, ընկերությունների հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունները հավաստի են:

Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից չի ապահովվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 93 հոդվածի պահանջների կատարումը:

 

ՀՀ Կոտայքի մարզպետարան

 

ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 23, որոնց մասով ՀՀ կառավարության 21.11.03 թ. N 1923-Ն որոշման հանձնարարականները չեն կատարվել և վերստուգող հանձնաժողովների (վերստուգողներ) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները և եզրակացությունները չեն ներկայացվել:

 

ՀՀ Շիրակի մարզպետարան

 

ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա է եղել 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ 53 բաժնետիրական ընկերություն: Ընկերություններում վերստուգողների բացակայության պատճառով ստուգումներ չեն իրականացվել և չեն կատարվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշման պահանջները:

 

ՀՀ Սյունիքի մարզպետարան

 

ՀՀ Սյունիքի մարզպետարանի ենթակայության տակ 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա է եղել 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ 18 բաժնետիրական ընկերություն: Ընկերություններում վերստուգողների բացակայության պատճառով ստուգումներ չեն իրականացվել և չեն կատարվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշման պահանջները:

 

ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան

 

ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի ենթակայության տակ 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա է եղել 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ 7 բաժնետիրական ընկերություն: Ընկերություններում վերստուգողների բացակայության պատճառով ստուգումներ չեն իրականացվել և չեն կատարվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշման պահանջները:

 

ՀՀ Տավուշի մարզպետարան

 

ՀՀ Տավուշի մարզպետարանի ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնագիտությամբ փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 20, որոնց մասով ՀՀ կառավարության 21.11.03 թ. N 1923-Ն որոշման հանձնարարականները չեն կատարվել և վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները և եզրակացությունները չեն ներկայացվել:

 

III. 2004 թ. ընթացքում պետական կառավարման լիազորված մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշման պահանջների կատարման ամփոփ արդյունքները.

 

Ի կատարումն 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշման պահանջների պետական կառավարման լիազորված մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն`

- 2005 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ 569 առևտրային կազմակերպություններից վերստուգող հանձնաժողովները (վերստուգողները) ձևավորվել են միայն 303-ում,

- կատարվել է 214 ստուգում, այդ թվում` սեփական նախաձեռնությամբ` 151, ժողովի կամ խորհրդի որոշմամբ` 53, քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր բաժնետիրոջ պահանջով` 10,

- ստուգումներով արձանագրվել է 61188.0 հազ. դրամի խախտում, այդ թվում` ընկերություններին հասցված նյութական վնասը կազմել է 4680.0 հազ. դրամ, անօրինական դուրսգրումները, վճարումները և ծախսերը` 1362.0 հազ. դրամ, փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը` 14236.0 հազ. դրամ, նախահաշվից ավել կատարված ծախսերը` 22200.0 հազ. դրամ, ոչ նպատակային ծախսերը` 339.0 հազ. դրամ, անարդյունավետ ծախսերը` 1833.0 հազ. դրամ, աշխատանքների և (կամ) ծառայությունների հավելագրումները` 393.0 հազ. դրամ, օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումները` 1765.0 հազ. դրամ,

- գույքագրման արդյունքներով բացահայտվել է 12919.0 հազ. դրամի ավելցուկ, որից ապրանքանյութական արժեքներ` 12918.0 հազ. դրամ, դրամական միջոցներ` 1.0 հազ. դրամ, այլ խախտումներ` 16.8 հազ. դրամ,

- գույքագրման արդյունքներով բացահայտվել է 6261.0 հազ. դրամի պակասորդ, որից ապրանքանյութական արժեքներ` 4060.0 հազ. դրամ, դրամական միջոցներ` 2199.0 հազ. դրամ,

- արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 20940.0 հազ. դրամը,

- ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն է ներկայացրել` 87 ընկերություն,

- հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծություն է ներկայացրել` 55 ընկերություն,

- հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների հավաստիությունը հաստատել է` 102 ընկերություն,

- կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվության համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին հաստատել է` 82 ընկերություն,

- ստուգման առանձնահատկությունների հետ կապված այլ տեղեկություններ են տրամադրել` 44 ընկերություն,

- ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունների և խախտումների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել 68 ընկերություն,

- վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացրել 195 ընկերություն:

 

Եզրակացություններ

 

50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004 թ. գործունեության արդյունքներով ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքները հանգեցնում են հետևյալ եզրակացությունների.

1. Հաշվետու ժամանակաշրջանում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման և գործունեության բնագավառում արձանագրվել է էական դրական տեղաշարժ: Ներկայացված տեղեկատվությամբ հավաստվել է ընկերությունների 53 տոկոսի մոտ վերստուգող հանձնաժողովների կամ վերստուգողների առկայությունը, ավելացել է ընթացիկ ստուգումների, բացահայտված խախտումների թիվը, փաստացի վերականգնված գումարների ծավալը: Այդուհանդերձ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով վերստուգող հանձնաժողովներին (վերստուգողներին) վերապահված լիազորությունները լիարժեք չեն իրականացվում, որը վկայում է այդ հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության դեռևս ոչ բավարար արդյունավետության` հետևաբար այս ինստիտուտի կայացման ուղղությամբ աշխատանքների շարունակման անհրաժեշտության մասին:

2. Ընկերությունների մի մասի կողմից շարունակում է խախտվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 91 հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության պահանջը և վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ) դեռևս չեն ձևավորվել կամ դրանց գործունեությունը կրում է զուտ ձևական բնույթ:

3. Որպես կանոն, հանձնաժողովների կողմից Օրենքի 91 հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության պահանջին համապատասխան ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգումներ չեն իրականացվում, կամ այդ ստուգումները կրում են մակերեսային բնույթ:

4. Լիազորված մարմինների կողմից հիմնականում չեն պահպանվում ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ սահմանված վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) հաշվետվությունների ներկայացման ժամկետները, այդ հաշվետվությունները համապարփակ և հավաստի տեղեկատվություն չեն պարունակում կատարված աշխատանքի վերաբերյալ:

5. Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) որոշակի մասի կողմից շարունակում է չկազմվել գործունեության տարեկան հաշվետվությունների և հաշվեկշիռների վերաբերյալ եզրակացություններ, դրանք չեն ներկայացվում բաժնետերերի ժողովներին, որով խախտվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 93 հոդվածի 2-րդ մասի պահանջը:

6. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված եզրակացությունների գերակշիռ մասը բովանդակային առումով լիարժեք չեն և չեն համապատասխանում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 93 հոդվածի 1-ին կետի պարտադիր պահանջներին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.11.2005
N 44
Արձանագրային որոշում