ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի` հեռուստառադիոընկերությունների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) պահանջներին համապատասխան: Օրենքի 5 հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է: Հոդված 5-ի 4-րդ մասը սահմանում է. «Սույն դրույթը չի տարածվում օտար լեզուներով տպագրվող թերթերի, հատուկ հրատարակությունների, ապրանքանիշերի և մակնիշների վրա:»:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 88 հոդվածի համաձայն` եթե ծագած հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ իրավական այլ ակտերով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կարող են միայն օրենքով նախատեսված դեպքերում կիրառվել համանման հարաբերություններ կարգավորող իրավական ակտերը (անալոգիա):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87 հոդվածով` պաշտոնապես պարզաբանում ենք`
Օրենքի 5 հոդվածի 4-րդ մասը չի կարող անալոգիայով կիրառվել հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող գովազդի նկատմամբ, քանի որ հոդված 5-ի 4-րդ մասը սպառիչ թվարկում է հոդված 5-ի 2-րդ մասով նախատեսված պահանջից բացառությունները` չնախատեսելով համանման հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի կիրառման հնարավորություն (անալոգիա):