030.0746.090697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ /ՔԱՂԱՔԱՅԻՆ/ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 1997 թվականի հունիսի 6-ի «Գեղարքունիքի մարզի Սևանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանի նախագահ նշանակելու համար արդարադատության խորհրդի անդամների առաջադրած թեկնածության վերաբերյալ» և «Շրջանային /քաղաքային/ ժողովրդական դատարանների դատավորներ նշանակելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացրած թեկնածությունների վերաբերյալ» եզրակացությունները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի տասնմեկերորդ և 95 հոդվածի առաջին մասի երրորդ կետով, որոշում եմ.
Գեղարքունիքի մարզի Սևանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանի նախագահ և շրջանային /քաղաքային ժողովրդական դատարանների դատավորներ նշանակել.
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Սևանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարան.
1. Նադարյան Վարդան Հրաչիկի - նախագահ
2. Ֆարխոյան Կարեն Սուրենի - դատավոր
ԼՈՌԻԻ ՄԱՐԶ
Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարան.
Խաչատրյան Դանիել Վարդանի - դատավոր
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
Գյումրի քաղաքի Շիրակի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարան.
Մխիթարյան Արթուր Արամայիսի - դատավոր
9 հունիսի 1997 թ.
ՆՀ-746