Սեղմել Esc փակելու համար:
50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

9 դեկտեմբերի 2004 թվականի N 50

 

i

24. 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի`

1. Ընդունել ի գիտություն 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը:

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` հիմք ընդունելով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների գործունեության նկատմամբ հսկողության արդյունքներն ու եզրակացությունները`

ա) քննարկել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կազմի և գործունեության համապատասխանության հարցը և միջոցներ ձեռնարկել առկա թերությունները վերացնելու համար.

բ) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տեղեկություններ` վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) հաշվետվություններում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կազմի ձևավորման և գործունեության կանոնակարգ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշման պահանջների կատարման ուղղությամբ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված միջոցառումները.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ հաստատված «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման կարգի» (այսուհետ` Կարգ) 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ պետական բոլոր լիազոր մարմիններից պահանջել է ներկայացնել իրենց համակարգի առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից`

ա) սեփական նախաձեռնությամբ, ընդհանուր ժողովի կամ խորհրդի որոշմամբ, ինչպես նաև ընկերության քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով իրականացված` ընկերության գործունեության տարեկան հաշվետվության և տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների ու վնասների հաշվի հավաստիության ստուգման արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված եզրակացությունը (Կարգի 6-րդ կետի «բ» ենթակետ),

բ) տեղեկություններ ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունների, խախտումների և դրանց վերցման համար ընկերության կառավարման մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների մասին (Կարգի 6-րդ կետի «գ» ենթակետ),

գ) 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը (Կարգի 6-րդ կետի «դ» ենթակետ),

դ) ամփոփ տեղեկանք` համակարգի 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բոլոր առևտրային ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (կամ վերստուգողների) վերաբերյալ (այդ թվում` հանձնաժողովի անդամ ընտրվելու վերաբերյալ հրամանի ամսաթիվը, համարը, հանձնաժողովի նախագահը, անդամները, զբաղեցրած պաշտոնը, հեռախոսահամարները):

2. Նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության կողմից կազմակերպություններում իրականացված ծրագրային ստուգումների շրջանակներում ուսումնասիրվել են նաև վերստուգող հանձնաժողովների առկայության և գործունեության կազմակերպման խնդիրները:

3. Վերլուծվել և ամփոփվել է պետական կառավարման լիազորված մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման կարգը հաստատելու մասին» N 1923-Ն որոշման (այսուհետ` Որոշում) պահանջների կատարման ընթացքը, բացահայտվել են առկա հիմնախնդիրները, առաջարկվել դրանց լուծման հնարավոր ուղիները:

 

Պետական կառավարման լիազորված մարմինների կողմից որոշման պահանջների կատարման ապահովման փաստացի վիճակը.

 

1. Ի կատարումն Որոշմամբ հաստատված Կարգի պահանջների, 2004 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա պետական մասնակցությամբ 872 առևտրային կազմակերպություններից` վերստուգող հանձնաժողովների կողմից կազմակերպությունների գործունեության և տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվի հավաստիության ստուգման արդյունքում օրենսդրությամբ սահմանված կարգով եզրակացություններ են տրամադրել թվով 50, ստուգման արդյունքներով հայտնաբերված թերությունների և խախտումների վերաբերյալ տեղեկատվություն` թվով 36, իսկ վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության արդյունքների մասին հաշվետվություն` թվով 98 կազմակերպություններ:

Պետական կառավարման լիազորված մարմինների կողմից ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 1923-Ն որոշման պահանջների կատարման արդյունքները ներկայացված են կից տեղեկանքով:

2. Համակարգի բոլոր ընկերությունների մասով առևտրային կազմակերպությունների գործունեության տարեկան հաշվետվության և տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվի հավաստիության ստուգման արդյունքում կազմված եզրակացությունները ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ամբողջական են ներկայացրել (բոլոր առևտրային կազմակերպությունների գծով)`

ՀՀ էներգետիկայի նախարարությունը, ՀՀ կառավարության աշխատակազմը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայությունը, ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն, ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեն, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Եզրակացությունները ոչ ամբողջական են ներկայացրել (ոչ բոլոր առևտրային կազմակերպությունների գծով)` ՀՀ ոստիկանությունը (ներկայացվել է 5 ընկերություններից 3-ի մասով), ՀՀ ԿԱ ՔԱԳՎ-ն (6 ընկերություններից 1-ի մասով), ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը (40 ընկերություններից 4-ի մասով), ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը (75 ընկերություններից 6-ի մասով):

Ներկայացված եզրակացությունները «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 93 հոդվածի 1-ին կետով սահմանված վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացության պահանջվող կառուցվածքին (ֆինանսատնտեսական գործունեության, հիմնադրամների կարգավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծություն, հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների հավաստիության հաստատում, կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվության համապատասխանության հաստատմամբ գործող օրենքներին և այլ իրավական ակտերին, ստուգման առանձնահատկությունների հետ կապված այլ տեղեկատվություն) համապատասխանում են միայն ՀՀ էներգետիկայի նախարարության, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, ՀՀ կառավարության աշխատակազմի համակարգի ընկերությունների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հատուկ կապ» ՓԲԸ-ի, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Գառնի Լեռ» և «Գալակտիկա» ՓԲԸ-ների մասով: Մնացած բոլոր առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացություններն Օրենքով սահմանված պահանջներին լիարժեքորեն չեն համապատասխանում: Մասնավորապես, վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից չեն կատարվել.

- ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության (այդ թվում` հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման) վերլուծություններ, որոնց արդյունքներով հնարավոր կլիներ բացահայտել ընկերությունների գործունեության անարդյունավետ կողմերը և ֆինանսատնտեսական գործունեության վատթարացման դեպքում ժամանակին համապատասխան միջոցառումներ իրականացնել դրանց խորացումը կասեցնելու և վերացնելու ուղղությամբ,

- ընկերությունների հաշվապահական հաշվառման վարման և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների հավաստիության ուսումնասիրության աշխատանքներ, որի արդյունքում մեծանում է այդ փաստաթղթերի անբարեխիղճ և անարժանահավատ կազմելու հնարավորությունն ու հավանականությունը,

- կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվությունների ՀՀ գործող օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության ուսումնասիրություններ:

Առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված թերությունների և խախտումների վերաբերյալ համակարգի բոլոր ընկերությունների մասով համապատասխան տեղեկատվություն են տրամադրել` ՀՀ էներգետիկայի նախարարությունը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, ՀՀ Լոռու մարզպետարանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը նշված տեղեկատվությունը ներկայացրել է 40 ընկերություններից միայն «Հատուկ կապ», «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» և «Հայավտոկայարան» ՓԲԸ-ների մասով, իսկ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը` 75 ընկերություններից միայն «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ և «ԵրՄՄԳ» ՓԲԸ-ների մասով:

Մյուս պետական կառավարման լիազորված մարմինների համակարգերի առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացությունների համաձայն` ստուգումների արդյունքում թերություններ և խախտումներ չեն հայտնաբերվել:

Արձանագրված թերությունների և խախտումների վերացման և հետագայում բացառման համար ընկերությունների կառավարման մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն որևէ լիազորված մարմնի կողմից չի ներկայացվել: Հետևաբար, անհայտ է մնում նման միջոցառումների ինչպես իրականացման փաստը, այնպես էլ դրանց ազդեցությունը ընկերության կառավարման բարելավման կամ հետագա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վրա: Մինչդեռ, 2004 թ. հունվարի 1-ի դրությամբ վնասով աշխատած 216 ընկերությունների և 12,3 մլրդ դրամ ընդհանուր վնասների առկայությունը` վկայում է նաև վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) անարդյունավետ գործունեության, կամ ընդհանրապես դրանց ձևավորված չլինելու փաստի մասին:

Առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության արդյունքների մասին պահանջվող հաշվետվությունը ամբողջական են ներկայացրել (բոլոր առևտրային կազմակերպությունների գծով)` ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ կառավարության աշխատակազմը, ՀՀ էներգետիկայի նախարարությունը, ՀՀ Տավուշի մարզպետարանը, ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն, ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեն, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայությունը:

Հաշվետվությունը ոչ ամբողջական են ներկայացրել (ոչ բոլոր առևտրային կազմակերպությունների գծով)` ՀՀ ԿԱ ՔԱԳՎ-ն (6 ընկերություններից 1-ի մասով), ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը (40 ընկերություններից 4-ի մասով), ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը (75 ընկերություններից 23-ի մասով), ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը (19 ընկերություններից 17-ի մասով), ՀՀ Լոռու մարզպետարանը (55 ընկերություններից 8-ի մասով):

3. Որոշման պահանջները չեն կատարել և ընդհանրապես համապատասխան տեղեկատվություն չեն ներկայացրել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, ՀՀ Արարատի, ՀՀ Գեղարքունիքի և ՀՀ Շիրակի մարզպետարանները:

 

Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության բնագավառում առկա վիճակի վերաբերյալ լիազորված մարմինների կողմից ներկայացված հիմնավորումները.

 

Լիազորված մարմիններն իրենց համակարգի առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների գործունեության բացթողումների վերաբերյալ ներկայացրել են հետևյալ հիմնավորումները`

- առևտրային կազմակերպությունների վերակազմավորման գործընթաց (ՀՀ առողջապահության նախարարություն).

Ներկայացված պատճառաբանությունը տեղին չէ, քանի որ ընկերությունների վերակազմավորման գործընթացը չի կարող հիմք հանդիսանալ Օրենքի պահանջների չկատարման համար:

- կազմակերպությունների տարեկան ֆինանսատնտեսական արդյունքների ամփոփման հաշվեկշռային հանձնաժողովի առկայություն (ՀՀ բնապահպանության նախարարություն).

Այդ հանձնաժողովները չեն կարող իրականացնել վերստուգողների գործառույթները: Հետևաբար, նշված հաշվեկշռային հանձնաժողովների առկայությամբ գործող օրենսդրության պահանջները չկատարելու հանգամանքը հիմնավորված չէ:

- հաստիքային միավորների սահմանափակություն (ՀՀ ԿԱ միգրացիայի և փախստականների վարչություն).

Ներկայացված հիմնավորումն անընդունելի է, քանի որ ՀՀ ԿԱ միգրացիայի և փախստականների վարչության համակարգում առ 01.01.2004 թ. առկա է միայն «Հանրակացարաններ» ՓԲԸ-ն: Հետևաբար, նշված ընկերությունում օրենսդրության պահանջներին համապատասխան վերստուգող ընտրելու համար կադրային մեծ ռեսուրսներ չեն պահանջվում:

- վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) նախագահների ու անդամների ընտրության և վարձատրության կարգի բացակայություն (Երևանի քաղաքապետարան, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան).

Հաշվետվությանը կից ներկայացված ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ այս հիմնադրի կանոնակարգումը նախատեսված է:

- վերստուգողների աշխատանքների ծանրաբեռնվածություն և նրանց վրա դրված պարտականությունները և պատասխանատվությունը հասարակական կարգով կատարելու անհնարինություն, այս ասպարեզում անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների բացակայություն (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն).

Ամենահիմնական խոչընդոտն է, որի կանոնակարգումը հաշվետվությանը կից ներկայացված ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ ևս նախատեսված է:

- առևտրային կազմակերպությունների ըստ էության չգործելու և 3-4 հաստիք ունենալու հանգամանք (ՀՀ ԿԱ արտակարգ իրավիճակների վարչություն).

Առևտրային կազմակերպությունների գործունեությունը համարվում է դադարած` պետական ռեգիստրում համապատասխան գրառում կատարելուց հետո: Հակառակ պարագայում, առևտրային կազմակերպությունները պարտավոր են կատարել Օրենքի պահանջները: Տվյալ դեպքում ավելի է կարևորվում, վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեությունը առևտրային կազմակերպությունների «ըստ էության չգործելու» պատճառների բացահայտման ուղղությամբ: Ավելին, որպես կանոն, առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական ծանր վիճակը պայմանավորված է նաև օրենսդրության շրջանակներում ընկերությունների կառավարման լիարժեք համակարգի (այդ թվում` վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ինստիտուտի) բացակայությամբ: Բացի այդ, նախ, գործընթացի իրականացումը մեծ ծախսեր և կադրային ռեսուրսներ չի պահանջում, և երկրորդ, որոշ դեպքերում հնարավոր է վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորում մի քանի ընկերությունների համար:

- համակարգում 100% պետական մասնակցությամբ ընկերությունների առկայություն (Արագածոտնի մարզպետարան).

Բերված պատճառաբանությունը լիազորված մարմինների կողմից օրենսդրության և իրենց վերապահված իրավասությունների և խնդիրների բովանդակությանը չտիրապետելու դրսևորում է:

- վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության կանոնակարգի օրինակելի ձևի մշակման և հաստատման իրավասությունները ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա դնելու անհրաժեշտություն (ՀՀ կրթության և գիտության նախարարություն).

Սույն հիմնախնդիրն արդեն իսկ կանոնակարգված է: ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման կարգը հաստատելու մասին» N 1923-Ն որոշմամբ նշված իրավասությունը դրված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:

 

Եզրակացություններ

 

Ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքները հանգեցնում են հետևյալ եզրակացությունների.

1. Ընկերությունների մի մասի կողմից խախտվել է Օրենքի 91 հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության պահանջը և վերստուգող հանձնաժողովներ (վերստուգող) չեն ձևավորվել (հիմք ընդունելով ներկայացված տեղեկատվությունը` 774 ընկերություններում), ձևավորվել են միայն վերջին շրջանում (օրինակ, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ընկերություններում), կամ դրանց ձևավորումը և կոնկրետ գործունեությունը կրում է զուտ ձևական բնույթ: Եվ դա այն դեպքում, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ դեռևս նախկին օրենքի 94 հոդվածի համաձայն, վերոգրյալ հանձնաժողովները պետք է ստեղծվեին դեռևս 1996 թ.-ին:

2. Հանձնաժողովների կազմում որպես անդամ կամ նախագահ ներգրավված են պետական կառավարման լիազորված մարմինների ներկայացուցիչներ, որոնք ներկայումս ժամանակավոր ապահովում են համապատասխան պարտականությունների կատարումը, սակայն որպես քաղաքացիական ծառայողներ` պարտավոր չեն կատարելու այդ պարտականությունները, եթե նրանց պաշտոնի անձնագրերում տվյալ գործառույթների կատարումը նախատեսված չէ: Վերոնշյալ խնդիրն առկա է ՀՀ Լոռու մարզպետարանի, ՀՀ Արմավիրի մարզպետարանի, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի բոլոր առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման մյուս լիազորված մարմինների համակարգերի առևտրային կազմակերպությունների մեծ մասի մոտ:

Հետևաբար, վերստուգող հանձնաժողովի (վերստուգող) անդամների կողմից Օրենքով, Որոշմամբ, ընկերության կանոնադրությամբ և հանձնաժողովի գործունեության կանոնակարգով նախատեսված և մասնագիտական որակավորում պահանջող բազմաթիվ գործառույթների և ընկերությունում (պետական կառավարման լիազորված մարմնում) տվյալ անձի համապատասխան աշխատանքային պարտականությունների կատարման համատեղումը չի նպաստում այդ գործառույթների լիարժեք իրականացմանը և որակի ապահովմանը:

Այդ պայմաններում հիմնականում չլուծված է մնում վերստուգող հանձնաժողովների` մասնագետ կադրերով ապահովվածության խնդիրը:

3. Սկզբունքորեն լուծված չէ վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) աշխատանքի խթանման հարցը (ներկայումս հանձնաժողովի անդամի պարտականությունները գերազանցապես կատարվում են անվճար, որպես լրացուցիչ աշխատանք), որի հետևանքով բացակայում է նրանց կողմից գործառույթների լիարժեք կատարման մոտիվացիան:

4. Լինելով տվյալ ընկերության (լիազորված պետական կառավարման մարմնի) հաստիքային աշխատող և գտնվելով կառավարման մարմինների պաշտոնեական (հիերարխիկ) ենթակայության ներքո, վերստուգող հանձնաժողովների անդամները (վերստուգողները) կաշկանդված են ստուգումների իրականացման և եզրակացությունների կազմման (ժողովին ներկայացման) օբյեկտիվության ապահովման խնդիրներում:

5. Որպես կանոն, հանձնաժողովների կողմից Օրենքի 91 հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերության պահանջին համապատասխան ստուգումներ (ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգում) չեն իրականացվում, կամ այդ ստուգումները կրում են մակերեսային բնույթ:

6. Ընկերությունների գործունեության տարեկան հաշվետվությունների և հաշվեկշիռների վերաբերյալ եզրակացություններ, որպես կանոն, չեն կազմվում և չեն ներկայացվում խորհուրդներին և բաժնետերերի ժողովներին: Ի կատարումն Որոշման պահանջների, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված եզրակացությունները (թվով 50) լիարժեք չեն (բացառությամբ, մասնավորապես, «Հայգազարդ» ՓԲԸ-ի վերստուգիչ հանձնաժողովի եզրակացության), չեն պարունակում մանրամասն, բովանդակային վերլուծություն:

7. Սահմանված չեն այն չափանիշները, որոնք հիմք ընդունելով ընկերությունների վերստուգող հանձնաժողովների փոխարեն գործելու են միայն առանձին վերստուգողներ:

8. Լիազորված մարմինների կողմից հիմնականում չեն պահպանվում ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ սահմանված վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) հաշվետվությունների ներկայացման ժամկետները, դրանք ամբողջովին կրում են ձևական բնույթ, բացակայում են բովանդակային հարցադրումները:

 

Հիմնախնդիրների լուծման ուղիներ

 

1. Սահմանել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) անդամների ընտրության կարգ և նրանց ներկայացվող չափանիշներ:

2. Սահմանել չափանիշներ, որոնց հիման վրա վերստուգող հանձնաժողովների իրավասությունները կարող են դրվել վերստուգողների վրա:

3. Ներդնել ընկերությունների կառավարման մարմիններից վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության անկախության իրական մեխանիզմներ:

4. Ներդնել (կազմակերպությունների միջոցների հաշվին) հանձնաժողովների անդամների (վերստուգողների) վարձատրության և ծախսերի փոխհատուցման համակարգ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 21.11.2003 Թ. N 1923-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._________________________________________________________________________.

|N |Նախարարություններ, |Առևտրային |Ընկերության   |Վերստուգիչ    |Վեր-     |

|  |գերատեսչություններ,|կազմակեր- |գործունեության|հանձնաժողով-  |ստուգող  |

|  |մարզպետարաններ     |պություն- |տարեկան       |ների ստուգման |հանձնա-  |

|  |                   |ների թիվը |հաշվետվության |արդյունքում   |ժողով-   |

|  |                   |01.01.    |և  տարեկան    |հայտնաբերված  |ների     |

|  |                   |2004 թ.   |հաշվապահական  |թերությունների|(վերստու-|

|  |                   |դրությամբ |հաշվեկշռի,    |և  խախտումների|գողի)    |

|  |                   |          |շահույթների և |վերաբերյալ    |գործու-  |

|  |                   |          |վնասների հաշվի|տեղեկատվու-   |նեության |

|  |                   |          |հավաստիության |թյուն         |արդյունք-|

|  |                   |          |ստուգման      |տրամադրած     |ների     |

|  |                   |          |արդյունքում ՀՀ|ընկերություն- |մասին    |

|  |                   |          |օրենսդրությամբ|ների թիվը     |հաշվե-   |

|  |                   |          |սահմանված     |              |տվություն|

|  |                   |          |կարգով        |              |տրամադրած|

|  |                   |          |վերստուգիչ    |              |ընկերու- |

|  |                   |          |հանձնաժողով-  |              |թյունների|

|  |                   |          |ների կողմից   |              |թիվը     |

|  |                   |          |եզրակացություն|              |         |

|  |                   |          |ունեցող       |              |         |

|  |                   |          |ընկերություն- |              |         |

|  |                   |          |ների թիվը     |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|1 |ՀՀ ոստիկանություն  |    5     |     3        |      -       |    3    |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|2 |ՀՀ պաշտպանության   |    9     |     -        |      -       |    9    |

|  |նախարարություն     |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|3 |ՀՀ առողջապահության |   27     |     -        |      -       |    -    |

|  |նախարարություն     |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|4 |ՀՀ բնապահպանության |   14     |     -        |      -       |    -    |

|  |նախարարություն     |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|5 |ՀՀ տրանսպորտի և    |   40     |     4        |      4       |    -    |

|  |կապի նախարարություն|          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|6 |ՀՀ առևտրի  և       |   75     |     6        |      3       |   23    |

|  |տնտեսական զարգացման|          |              |              |         |

|  |նախարարություն     |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|7 |ՀՀ էներգետիկայի    |   18     |    18        |     18       |   18    |

|  |նախարարություն     |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|8 |ՀՀ արդարադատության |   1      |     -        |      -       |    -    |

|  |նախարարություն     |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|9 |ՀՀ աշխատանքի և     |   5      |     -        |      -       |    -    |

|  |սոցիալական հարցերի |          |              |              |         |

|  |նախարարություն     |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|10|ՀՀ մշակույթի և     |  19      |     -        |      -       |   17    |

|  |երիտասարդության    |          |              |              |         |

|  |հարցերի            |          |              |              |         |

|  |նախարարություն     |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|11|ՀՀ կրթության և     |  15      |     -        |      -       |    -    |

|  |գիտության          |          |              |              |         |

|  |նախարարություն     |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|12|ՀՀ                 |  98      |     -        |      -       |    -    |

|  |գյուղատնտեսության  |          |              |              |         |

|  |նախարարություն     |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|13|ՀՀ արտաքին գործերի |   1      |     -        |      -       |    1    |

|  |նախարարություն     |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|14|ՀՀ քաղաքաշինության |  32      |     -        |      -       |    -    |

|  |նախարարություն     |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|15|ՀՀ ֆինանսների և    |   3      |     -        |      -       |    -    |

|  |էկոնոմիկայի        |          |              |              |         |

|  |նախարարություն     |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|16|ՀՀ կառավարության   |   3      |     3        |      -       |    3    |

|  |աշխատակազմ         |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|17|ՀՀ ԿԱ հարկային     |   1      |     1        |      -       |    1    |

|  |պետական            |          |              |              |         |

|  |ծառայություն       |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|18|ՀՀ կառավարությանն  |   6      |     1        |      -       |    1    |

|  |առընթեր            |          |              |              |         |

|  |քաղաքացիական       |          |              |              |         |

|  |ավիացիայի գլխավոր  |          |              |              |         |

|  |վարչություն        |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|19|ՀՀ կառավարությանն  |   1      |     -        |      -       |    -    |

|  |առընթեր միգրացիայի |          |              |              |         |

|  |և  փախստականների   |          |              |              |         |

|  |վարչություն        |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|20|ՀՀ կառավարությանն  |   9      |     9        |      -       |    9    |

|  |առընթեր ֆիզիկական  |          |              |              |         |

|  |կուլտուրայի և      |          |              |              |         |

|  |սպորտի պետական     |          |              |              |         |

|  |կոմիտե             |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|21|ՀՀ կառավարությանն  |   81     |     -        |      -       |    -    |

|  |առընթեր պետական    |          |              |              |         |

|  |գույքի կառավարման  |          |              |              |         |

|  |վարչություն        |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|22|ՀՀ կառավարությանն  |    1     |     1        |      -       |    1    |

|  |առընթեր մաքսային   |          |              |              |         |

|  |պետական կոմիտե     |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|23|ՀՀ ԿԱ արտակարգ     |    3     |     -        |      -       |    -    |

|  |իրավիճակների       |          |              |              |         |

|  |վարչություն        |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|24|Հանրային հեռուստա- |    6     |     6        |      6       |    6    |

|  |ռադիոընկերության   |          |              |              |         |

|  |խորհուրդ           |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|25|ՀՀ կառավարությանն  |   16     |     -        |      -       |    -    |

|  |առընթեր ջրային     |          |              |              |         |

|  |տնտեսության պետական|          |              |              |         |

|  |կոմիտե             |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|26|Երևանի             |   98     |     -        |      -       |    -    |

|  |քաղաքապետարան      |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|27|Արմավիրի           |   11     |     -        |      -       |    -    |

|  |մարզպետարան        |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|28|Արագածոտնի         |   11     |     -        |      -       |    -    |

|  |մարզպետարան        |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|29|Տավուշի մարզպետարան|   20     |     -        |      -       |    -    |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|30|Կոտայքի մարզպետարան|   25     |     -        |      -       |    -    |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|31|Արարատի մարզպետարան|   60     |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|32|Գեղարքունիքի       |   26     |              |              |         |

|  |մարզպետարան        |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|33|Լոռու մարզպետարան  |   55     |     -        |      7       |    8    |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|34|Շիրակի մարզպետարան |   44     |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|35|Սյունիքի           |   26     |     -        |      -       |    -    |

|  |մարզպետարան        |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|36|Վայոց Ձորի         |    7     |     -        |      -       |    -    |

|  |մարզպետարան        |          |              |              |         |

|__|___________________|__________|______________|______________|_________|

|  |Ընդամենը           |   872    |     50       |      36      |    98   |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.12.2004
N 50
Արձանագրային որոշում