ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
15.07.1996 թ. թիվ 7-Ս
i
ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. 1996 թվականի հուլիսի 15-ից հաստատել և գործողության մեջ դնել բնակչությանը և հիմնարկ-ձեռնարկությունների (տնտհաշվարկային և բյուջետային) հեռագրային կապի ծառայությունների սակագները (Հրահանգչական նամակ կցվում է):
2. Համակարգի ձեռնարկությունների տնօրեններին որոնք մատուցում են կապի վերոհիշյալ ծառայությունների հաստատված սակագների մասին ժամանակին տեղեկացնել ազգաբնակչությանը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարության տնտեսագիտական վարչության վրա:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
________________ Գ. ՊՈՂՊԱՏՅԱՆ
«15» ՀՈՒԼԻՍԻ 1996 Թ.
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ
ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 Թ. ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 193 ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ
.________________________________________________________________________.
| 1. Հեռագրերի հաղորդում |
|________________________________________________________________________|
| Ծառայության տեսակը | Արժեքը |
| | (դրամով) |
|___________________________________________________________|____________|
|1.1.| Հեռագրի մեկ բառը | սովորական | 20 |
| | |___________________|____________|
| | | շտապ | 60 |
|____|__________________________________|___________________|____________|
|1.2.| Բանկային հեռագրային փոխանցման | սովորական | 40 |
| | մեկ բառը |___________________|____________|
| | | շտապ | 120 |
|____|__________________________________|___________________|____________|
|1.3.| Հեռագրի առաքումը պայմանական կամ | | |
| | կրճատ հասցեով լրիվ կամ ոչ լրիվ | | |
| | տարվա համար | | 2400 |
|____|__________________________________|___________________|____________|
|1.4.| «Հաստատված» հեռագրի վրա հաստատող | | |
| | գրության համար | | 80 |
|________________________________________________________________________|
| 2. Հեռագրային կապուղիների օրական վարձավճար |
|________________________________________________________________________|
| Կապուղիների տեսակը | Թողունակություն |
| |_________________________________|
| | 50 բոդ | 100 բոդ | 200 բոդ |
|______________________________________|_________|____________|__________|
|2.1.| Երևանի սահմանում | 35 | 66 | 120 |
|____|_________________________________|_________|____________|__________|
|2.2.| ՀՀ տարածքում | 120 | 160 | 220 |
|________________________________________________________________________|
| 3. Բաժանորդային հեռագրային ցանց |
|________________________________________________________________________|
| Ծառայության տեսակը Արժեքը |
| (դրամով) |
|________________________________________________________________________|
|3.1.| Բաժանորդային վարձը հեռագրատան հաշվարկի վրա | |
| | գտնվող մեկ հեռագրային սարքավորման համար, ամսական | 8000 |
|____|________________________________________________________|__________|
|3.2.| Սարքավորման տեղակայում | 6280 |
|____|________________________________________________________|__________|
|3.3.| Բաժանորդային ցանցով խոսակցության | |
| | լրիվ և ոչ լրիվ րոպե ՀՀ տարածքում | 200 |
.________________________________________________________________________.
ՀԵՌԱՎՈՐ ԱՐՏԵՐԿՐՆԵՐ
.________________________________________________________________________.
| 1. | Եվրոպա | սովորական | 200 |
| | |_____________________|_________________|
| | | շտապ | 400 |
|____|___________________________|_____________________|_________________|
| 2. | Ասիա | սովորական | 240 |
| | |_____________________|_________________|
| | | շտապ | 480 |
|____|___________________________|_____________________|_________________|
| 3. | Ամերիկա, Աֆրիկա | սովորական | 280 |
| | |_____________________|_________________|
| | | շտապ | 560 |
|____|___________________________|_____________________|_________________|
| 4. | Ավստրալիա, Օկեանիա | սովորական | 320 |
| | |_____________________|_________________|
| | | շտապ | 640 |
.________________________________________________________________________.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «21» 11 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11960077