ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
29.11.1996 թ. թիվ 8-Ս
i
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐՏԵՐԿՐՆԵՐԻ (ԱՊՀ) ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Մերձավոր արտերկրների (ԱՊՀ) միջև փոխադարձ վճարումներ աճը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. 1996 թ. դեկտեմբերի 1-ից հաստատել և գործողության մեջ դնել մերձավոր արտերկրների (ԱՊՀ) հետ հեռագրային կապի ծառայությունների սակագները (Հրահանգչական նամակ):
2. Համակարգի ձեռնարկությունների տնօրեններին, որոնք մատուցում են կապի վերոհիշյալ ծառայությունները ժամանակին տեղեկացնել սպառողներին նոր սակագների մասին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ Կապի նախարարության տնտեսագիտական վարչության վրա:
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է` ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ Գ. ՊՈՂՊԱՏՅԱՆ
« «__________ 1996 Թ. » «__________ 1996 Թ.
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐՏԵՐԿՐՆԵՐԻ (ԱՊՀ) ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ընդունված է ՀՀ Կառավարության 1995 թ. մարտի 31-ի թիվ 165
որոշման հիման վրա հեռագրային կապի ծառայությունները
կարգավորելու համար
Կիրառվում է 1996 թ. դեկտեմբերի 1-ից
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐՏԵՐԿՐՆԵՐ (ԱՊՀ)
.________________________________________________________________________.
| 1. Հեռագրերի հաղորդում |
|________________________________________________________________________|
| Ծառայողության տեսակը | Հեռագրի մեկ |
| | բառի արժեքը |
| | (դրամով) |
|________________________________________________________|_______________|
|1.1.| Եվրոպական մաս | սովորական | 80 |
| | |__________________________|_______________|
| | | շտապ | 240 |
|____|________________________|__________________________|_______________|
|1.2.| Ասիական մաս | սովորական | 100 |
| | |__________________________|_______________|
| | | շտապ | 300 |
|________________________________________________________________________|
| 2. Հեռագրային կապուղիների օրական վարձավճար |
|________________________________________________________________________|
| Կապերի տեսակը | Արժեքը |
|____________________________________|___________________________________|
|2.1.| ՀՀ տարածքից դուրս | Պայմանագրային |
|________________________________________________________________________|
| 3. Բաժանորդագրային հեռագրային ցանց |
|________________________________________________________________________|
| Ծառայության տեսակը Արժեքը |
| (դրամով) |
|________________________________________________________________________|
|3.1.| Բաժանորդային ցանցով խոսակցության լրիվ և ոչ | |
| | լրիվ րոպե ՀՀ տարածքից դուրս | 600 |
|____|_______________________________________________|___________________|
|3.2.| Բաժանորդագրային հեռագրի հաղորդման մեկ րոպեն | |
| | ՀԿԿ-ի միջոցով ՀՀ տարածքից դուրս | 2400 |
.________________________________________________________________________.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «20» 12 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11960089