ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
28 մարտի 1996 թ. թիվ 10-Ս
i
ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» ՀՆ ՊՁ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. 1996 թ. ապրիլի 1-ից հաստատել և գործողության մեջ դնել ՀՀ Կապի նախարարության «Հատուկ կապ» ՀՆ ՊՁ ծառայությունների սակագները (Հրահանգչական նամակը կցվում է):
2. «Հատուկ կապ» ՀՆ ՊՁ տնօրեն Ա. Չեշմեջյանին` հաստատված սակագների մասին ժամանակին տեղեկացնել Երևան քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններին և «Հայփոստ» ՀՆ ՊՁ շրջանային դուստր ձեռնարկության տնօրեններին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ Կապի նախարարության տնտեսագիտական վարչության վրա:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
_______________ Գ. ՊՈՂՊԱՏՅԱՆ
«28» ՄԱՐՏԻ 1996 Թ.
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ
ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» ՀՆ ՊՁ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Հատուկ կապ» ՀՆ ՊՁ ծառայությունների սակագների մասին Հրահանգչական նամակը ընդունված է ՀՀ Վարչապետի 1996 թ. մարտի 27-ի թիվ 193 որոշման հիման վրա:
Հաշվի առնելով ներկայումս շուկայական հարաբերությունները և այն հանգամանքը, որ «Հատուկ կապ» ՀՆ ՊՁ մոնոպոլ չէ Հայաստանի Հանրապետությունում կան նմանատիպ ծառայություններ` սուրհանդակային ծառայություն, ԵՄՍ, ֆեդերալ, էքսպրես, Գյուտ և այլն:
«Հատուկ կապ» ՀՆ ՊՁ ծառայությունների սակագները պայմանագրային են:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «20» 12 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11960090