Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ( ...

 

 

011.0105.080604

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ

i

(ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 1999 թվականի հունվարի 27-ին Ստրասբուրգ քաղաքում ստորագրված «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան (կից հայտարարություններով):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ N Ն-105-3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Կոնվենցիայի 29-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Կոնվենցիայի IY Գլխով նախատեսված համագործակցության համար նշանակում է հետևյալ մարմինները.

ա) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը` մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերով.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` դատարաններում քննվող քրեական գործերով:

Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ չի քրեականացվի Կոնվենցիայի 12-րդ հոդվածով նախատեսված արարքը:

Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ օգտվելով Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հնարավորությունից` Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետում նշված 9-11-րդ հոդվածներով նախատեսված ցանկացած անձի նկատմամբ իր իրավազորության կանոնները կիրառելու է այն պահից սկսած, երբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով ակտիվ և պասիվ կաշառակերության արարք կատարելու համար քրեական պատասխանատվության ենթակա անձանց շրջանակի մեջ կընդգրկվեն նաև Կոնվենցիայի 9-11-րդ հոդվածներում նշված անձինք:

Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ իրեն իրավունք է վերապահում մերժելու Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված փոխադարձ իրավական օգնությունը, եթե իրեն ուղղված հարցումն առնչվում է այնպիսի հանցագործության, որը Հայաստանը դիտում է, որպես քաղաքական հանցագործություն:

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
08.06.2004
N Ն-105-3
Որոշում