ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
18 դեկտեմբերի 2003 թվականի N 50
i
54. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2001-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագրում ներառված միջոցառումների 2004 թվականի տարեկան ծրագրին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2001-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Միջոցառման անվանումը |
|ը/կ| |
|_________________________________________________________________________|
| I. Կրթության համակարգի ֆինանսական վիճակի բարելավում |
|_________________________________________________________________________|
|1. |Կրթության ընդհանուր պետական ծախսերում հանրակրթության ծախսերի |
| |ավելացում` մինչև 76% |
|___|_____________________________________________________________________|
|2. |Հանրակրթական բոլոր դպրոցների անցում ֆինանսավորման նոր ձևի` համաձայն |
| |ՀՀ կառավարության 23.04.02 թ. N 444 որոշման |
|___|_____________________________________________________________________|
|3. |Հանրակրթական դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք |
| |ունեցող երեխաների լիարժեք կրթությունն ապահովելու նպատակով դպրոցի |
| |ֆինանսավորման մեխանիզմի և բանաձևի լրամշակում` ապահովելով հատուկ |
| |չափաբաժին |
|___|_____________________________________________________________________|
|4. |Հատուկ դպրոցների` մեկ տողով` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման նոր |
| |համակարգի մշակում |
|___|_____________________________________________________________________|
|5. |10 հատուկ դպրոցի նախապատրաստում` նոր եղանակով փորձնական ֆինանսավորման|
|___|_____________________________________________________________________|
|6. |Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում |
| |սովորողների կրթական ծախսերի փոխհատուցման նպատակով համապատասխան |
| |մեխանիզմների վերաբերյալ առաջարկների մշակում` համաձայն բարձրագույն |
| |կրթության զարգացման ռազմավարական ծրագրի սկզբունքների |
|___|_____________________________________________________________________|
|7. |Կրթաթոշակների սահմանման սկզբունքների մշակում և համապատասխան |
| |հանձնարարականի պատրաստում |
|_________________________________________________________________________|
| II. Օրենսդրական դաշտի կատարելագործում |
|_________________________________________________________________________|
|1. |«Միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակում |
|___|_____________________________________________________________________|
|2. |Կրթության համակարգի իրավական դաշտի վերլուծություն, նոր նորմատիվային |
| |ակտերի և գործող ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ |
| |առաջարկությունների ներկայացում |
|___|_____________________________________________________________________|
|3. |Կրթության համակարգի կադրերի վերապատրաստման և ատեստավորման կարգերի |
| |մշակում |
|___|_____________________________________________________________________|
|4. |Կրթության համակարգի նորմատիվային ակտերի եռամսյա տեղեկագրի |
| |հրատարակում |
|_________________________________________________________________________|
| III. Կառավարման համակարգի կատարելագործում |
|_________________________________________________________________________|
|1. |Նախադպրոցական հաստատությունների ղեկավար կադրերի ատեստավորման կարգի |
| |մշակում |
|___|_____________________________________________________________________|
|2. |Նախադպրոցական հաստատությունների 120 ղեկավար կադրերի վերապատրաստման |
| |դասընթացների կազմակերպում |
|___|_____________________________________________________________________|
|3. |Հանրակրթական բոլոր դպրոցների անցում խորհուրդների միջոցով կառավարման |
| |նոր համակարգի` համաձայն ՀՀ կառավարության 23.04.02 թ. N 444 որոշմամբ |
| |հաստատված ժամանակացույցի |
|___|_____________________________________________________________________|
|4. |Կառավարման նոր համակարգի անցած հանրակրթական հաստատությունների 400 |
| |տնօրենի և խորհուրդների 2600 անդամի վերապատրաստման դասընթացների |
| |կազմակերպում |
|___|_____________________________________________________________________|
|5. |Կրթության կառավարման տեղեկատվական ժամանակակից համակարգի աստիճանական |
| |ներդրում` ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղական |
| |համակարգչային ցանցի գործարկում |
|___|_____________________________________________________________________|
|6. |Կրթության ոլորտի տեղեկատվության դասակարգման (ռեգիստրի) լրամշակում, |
| |տվյալների հավաքում, ամփոփում և վերլուծում, ամփոփ հաշվետվության |
| |հրատարակում |
|___|_____________________________________________________________________|
|7. |Փորձնական հատուկ հաստատություններում կառավարման խորհուրդների |
| |ձևավորում |
|___|_____________________________________________________________________|
|8. |Փորձնական հատուկ հաստատությունների տնօրենների և խորհուրդների |
| |անդամների վերապատրաստման դասընթացների կազմակերպում |
|___|_____________________________________________________________________|
|9. |Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների |
| |բժշկահոգեբանամանկավարժական (ԲՀՄ) գնահատման չափանիշների ներկայացում` |
| |պետական գրանցման |
|___|_____________________________________________________________________|
|10.|Մարզային և հանրապետական ԲՀՄ հանձնաժողովների կանոնադրությունների |
| |ներկայացում` պետական գրանցման |
|___|_____________________________________________________________________|
|11.|ՄՄՈՒՀ-ների ղեկավար կադրերին` պաշտոնի նշանակման համար ներկայացվող |
| |չափանիշների մշակում |
|___|_____________________________________________________________________|
|12.|ՄՄՈՒՀ-ների ղեկավար կադրերի ատեստավորման կարգի մշակում |
|___|_____________________________________________________________________|
|13.|ՄՄՈՒՀ-ների ղեկավար 20 կադրի` վերապատրաստման դասընթացների կազմակերպում|
|___|_____________________________________________________________________|
|14.|Ոչ պետական ուսումնական հաստատությունների լիցենզավորման, ատեստավորման |
| |և հավատարմագրման գործընթացի շարունակական իրականացում |
|_________________________________________________________________________|
| IV. Ինտեգրացում միջազգային կրթական հանրությանը |
|_________________________________________________________________________|
|1. |Համագործակցության ընդլայնում` TACIS ծրագրի շրջանակներում: «Միջին |
| |մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագծի մշակման և միջին |
| |մասնագիտական կրթության համակարգի զարգացման աջակցության ծրագրերի |
| |առաջարկների ներկայացում TACIS |
|___|_____________________________________________________________________|
|2. |Գիտելիքների գնահատման ժամանակակից համակարգի ներդրում` |
| |ա) սովորողների գիտելիքների գնահատման և բուհական ընդունելության նոր |
| |ընթացակարգերի մշակում, |
| |բ) գնահատման նոր համակարգի համապատասխան դպրոցի ավարտական և բուհերի |
| |ընդունելության թեստերի մշակում` 9 հիմնական առարկայի համար |
|___|_____________________________________________________________________|
|3. |Սփյուռքի կրթօջախների և կրթական կարիքների քարտեզագրման աշխատանքների |
| |շարունակում` ներառելով նոր կազմավորվող դպրոցները |
|___|_____________________________________________________________________|
|4. |Աջակցություն սփյուռքի կրթօջախներին` |
| |- Սիրիայի հայագիտական դասընթացի բովանդակային բարելավում, |
| |- Ռոստովում հայագիտական մեթոդական օղակի ստեղծմանն աջակցություն, |
| |- նախարարությունում սփյուռքի հարցերով մեթոդական խորհրդի ստեղծում: |
|___|_____________________________________________________________________|
|5. |Համագործակցություն Համահայկական երիտասարդական կենտրոնի հետ` |
| |սփյուռքահայ աշակերտների Հայաստան այցելության ծրագրերի իրականացման |
| |նպատակով |
|___|_____________________________________________________________________|
|6. |Հայաստանի և սփյուռքի դպրոցների միջև անմիջական կապերի հաստատում, |
| |քույր դպրոցների ծրագրի իրագործում (տարեկան 10 դպրոց) |
|___|_____________________________________________________________________|
|7. |ՀՀ կրթության և գիտության նախարարության ինտերնետային էջի |
| |կատարելագործում |
|___|_____________________________________________________________________|
|8. |Բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի անցման ժամանակացույցի |
| |կազմում` ըստ բուհերի և մասնագիտությունների |
|___|_____________________________________________________________________|
|9. |Բելառուսի հետ կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի փոխադարձ|
| |ճանաչման և համարժեքության մասին համաձայնագրի նախապատրաստում |
|___|_____________________________________________________________________|
|10.|«Համալսարաններ ընդունվելու հնարավորություն ընձեռող դիպլոմների |
| |համարժեքության մասին» Եվրոպական կոնվենցիայի ներկայացում` վավերացման |
|_________________________________________________________________________|
| V. Կրթության մատչելիության և ընդգրկվածության ապահովում |
|_________________________________________________________________________|
|1. |Նախադպրոցական տարաբնույթ կրթական ծառայությունների ներդրում` |
| |- Արարատի մարզում նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների |
| |փորձնական ծրագրի իրականացում, |
| |- ծնողների կրթության ծրագրի ընդլայնում: |
|___|_____________________________________________________________________|
|2. |Ծնողների համար 4 մեթոդական ձեռնարկի (24 մամուլ) հրատարակում |
|___|_____________________________________________________________________|
|3. |Նախադպրոցական հիմնարկներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք |
| |ունեցող երեխաների ինտեգրացված խնամքի և դաստիարակության փորձնական |
| |ծրագրերի շարունակում |
|___|_____________________________________________________________________|
|4. |Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների |
| |ստեղծագործական աշխատանքների մրցույթների, ցուցահանդեսների կազմակերպում|
|___|_____________________________________________________________________|
|5. |Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների |
| |իրավունքներին նվիրված ռադիո- և հեռուստահաղորդումների կազմակերպում |
|___|_____________________________________________________________________|
|6. |Մասնագիտական կրթության համակարգում էքստեռն (դրսեկության) կարգով |
| |պատրաստվող մասնագիտությունների ցանկի մշակում |
|___|_____________________________________________________________________|
|7. |«Օգնություն բուհերի դիմորդներին» խորագրով ռադիո- և |
| |հեռուստահաղորդումների կազմակերպում, հանրամատչելի գրականության |
| |հրատարակում |
|_________________________________________________________________________|
| VI. Մանկավարժական և գիտամանկավարժական կադրերով ապահովում |
|_________________________________________________________________________|
|1. |ՀՀ-ում մագիստրատուրայի ընդունելության անցկացման կանոնակարգի մշակում, |
| |ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության քննությունների և ստուգարքների |
| |անցկացման կանոնակարգի լրամշակում |
|___|_____________________________________________________________________|
|2. |Գիտության և տեխնիկայի զարգացման գերակա ուղղություններով |
| |ասպիրանտուրայի 80 տեղի հատկացում |
|___|_____________________________________________________________________|
|3. |ՀՀ հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի շրջանակում կրթության |
| |համակարգի մարդկային (կադրային) ռեսուրսների կառավարման գործառույթների |
| |մշակում |
|___|_____________________________________________________________________|
|4. |Թերհամալրված դպրոցների համար ինտեգրացված դասընթացների և բազմապրոֆիլ |
| |ուսուցչական կադրերի պատրաստում` ըստ ստացված հայտերի |
|___|_____________________________________________________________________|
|5. |Սփյուռքի համար մանկավարժական կադրերի նպատակային պատրաստում |
| |Հայաստանում առաջնահերթ նշանակության մասնագիտություններով |
|___|_____________________________________________________________________|
|6. |Սփյուռքի համար գիտամանկավարժական կադրերի պատրաստում |
|___|_____________________________________________________________________|
|7. |Սփյուռքահայ մանկավարժների վերապատրաստման դասընթացների կազմակերպում` |
| |ա) «Սփյուռք» կենտրոնում, |
| |բ) Վրաստանում` հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում` 10 |
| |առարկայի գծով |
|___|_____________________________________________________________________|
|8. |ՈՒսուցիչների որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացների |
| |կազմակերպում` |
| |ա) երկարատև` 2000 ուսուցիչ, |
| |բ) կարճատև` 4800 ուսուցիչ: |
|___|_____________________________________________________________________|
|9. |Բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ատեստավորման կարգի մշակում |
|___|_____________________________________________________________________|
|10.|Մանկավարժների` որպես սոցիալական խավի համակողմանի (սոցիալական, |
| |իրավական) ապահովման ծրագրի մշակում |
|___|_____________________________________________________________________|
|11.|Մանկավարժական կադրերի գործուղում` ՀՀ հեռավոր և սահմանամերձ |
| |բնակավայրեր |
|___|_____________________________________________________________________|
|12.|«Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն տնօրեն» |
| |ամենամյա մրցույթների կազմակերպում |
|_________________________________________________________________________|
| VII. ՈՒսուցման և դաստիարակության գործընթացների միասնականացում |
|_________________________________________________________________________|
|1. |Հանրակրթական դպրոցի ուսումնական պլաններում ընդգրկված հումանիտար |
| |առարկաների ծրագրերի արդիականացում Կրթության որակի և |
| |համապատասխանության վարկային ծրագրի շրջանակներում |
|___|_____________________________________________________________________|
|2. |«Հայոց եկեղեցու պատմություն» 6-8-րդ դասարանների դասագրքերի |
| |հրատարակում |
|___|_____________________________________________________________________|
|3. |Հանրակրթական հաստատությունների և ՄՄՈՒՀ-ների ռազմագիտության |
| |կաբինետների վերականգնում, ուսումնական զենքով ապահովում |
|___|_____________________________________________________________________|
|4. |Դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական ամենամյա խաղերի և |
| |մրցումների կազմակերպում |
|___|_____________________________________________________________________|
|5. |Հանրակրթական հաստատությունների` 240 դաստիարակության գծով |
| |փոխտնօրենների և կազմակերպիչների որակավորման բարձրացման դասընթացների |
| |կազմակերպում |
|___|_____________________________________________________________________|
|6. |Նախադպրոցական հաստատությունների (նախակրթարանների) զարգացման |
| |ռազմավարության մշակում |
|___|_____________________________________________________________________|
|7. |Մանկապատանեկան և երիտասարդական հասարակական (հայրենասիրական, |
| |բնապահպանական, ստեղծագործական և այլն) կազմակերպությունների |
| |գործունեության խթանում |
|___|_____________________________________________________________________|
|8. |Մանկապատանեկան և երիտասարդական գեղագիտական դաստիարակության ամենամյա |
| |մրցույթների և փառատոնների, մարզաառողջարարական սպարտակիադաների |
| |կազմակերպում |
|_________________________________________________________________________|
| VIII. Նյութատեխնիկական և ուսումնամեթոդական հիմքի բարելավում |
|_________________________________________________________________________|
|1. |Մարդասիրական կազմակերպությունների միջոցով նախադպրոցական հիմնարկների |
| |զարգացման ծրագրերի մշակում և իրականացում |
|___|_____________________________________________________________________|
|2. |«Քայլ առ քայլ» ծրագրի ընդլայնում |
|___|_____________________________________________________________________|
|3. |Նախադպրոցական հիմնարկների համար 2 ձեռնարկի (12 մամուլ) հրատարակում |
|___|_____________________________________________________________________|
|4. |Միջնակարգ դպրոցների հիմնանորոգում |
|___|_____________________________________________________________________|
|5. |Միջնակարգ դպրոցում համակարգչային դասարանների ստեղծում և ինտերնետային|
| |կապի հաստատում` |
| |ա) Կրթության որակի և համապատասխանության մասին վարկային ծրագրի |
| |շրջանակներում` 150 դպրոց (առանց ինտերնետային կապի), |
| |բ) դոնոր կազմակերպությունների աջակցությամբ` ըստ հնարավորությունների |
|___|_____________________________________________________________________|
|6. |Միջնակարգ դպրոցներին 8000 սեղան-նստարանների հատկացում (ՀՍՆ հիմնադրամ)|
|___|_____________________________________________________________________|
|7. |Հատուկ դպրոցի շենքի վերանորոգում |
|___|_____________________________________________________________________|
|8. |Հատուկ կրթության 2 ձեռնարկի (8 մամուլ) հրատարակում |
|___|_____________________________________________________________________|
|9. |Նախադպրոցական և հատուկ կրթության համար մեթոդական նյութերի |
| |հրատարակում` «Նախաշավիղ» պարբերականում |
|_________________________________________________________________________|
| IX. Կրթության համակարգի ռացիոնալացում |
|_________________________________________________________________________|
|1. |Նախադպրոցական հաստատության օրինակելի հաստիքացուցակի և խմբերի |
| |նորմատիվային խտության վերահաստատում |
|___|_____________________________________________________________________|
|2. |Կրթության համակարգի ռացիոնալացման գործընթացի ընդլայնում |
|___|_____________________________________________________________________|
|3. |ՄՄՈՒՀ-ների առավել նպատակահարմար ներքին կառուցվածքի սահմանում և |
| |ներդրում |
|_________________________________________________________________________|
| X. Կրթության կառուցվածքի և բովանդակության արդիականացում |
|_________________________________________________________________________|
|1. |11-ամյա հանրակրթության անցնելու նպատակով Կրթության որակի և |
| |համապատասխանության մասին վարկային ծրագրի շրջանակներում (ըստ |
| |ժամանակացույցի)` |
| |ա) միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության չափորոշչի մշակում, |
| |բ) հենքային ուսումնական պլանի մշակում, |
| |գ) առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայում: |
|___|_____________________________________________________________________|
|2. |Գիտական հետազոտությունների կատարման խթանում` բարձրագույն և |
| |հետբուհական կրթության համակարգում |
|___|_____________________________________________________________________|
|3. |Միջին և բարձրագույն մասնագիտական կրթության 5-7 մասնագիտությունների |
| |չափորոշիչների մշակում |
|___|_____________________________________________________________________|
|4. |Մասնագիտական կրթության ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի |
| |համապատասխանեցում հաստատված չափորոշիչներին |
|___|_____________________________________________________________________|
|5. |Օտար լեզուների դասավանդման մեթոդիկաների կատարելագործում և ուսուցման |
| |համամասնությունների սահմանում (հանրակրթության համակարգում) |