Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի «ՀՀ ԴԱՏԱԻՐԱ ...

24.07.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.02.1998  -ից մինչեւ   24.07.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 24.07.99 թիվ ՆՀ-356 հրամանագիր)

i

030.0693.050297

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, որոշում եմ.

i

1. Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները քննարկելու, ծրագրի հետ կապված աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ստեղծել պետական հանձնաժողով հետևյալ կազմով:

Հայաստանի Հանրապետության Վարչապետ (նախագահ)

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի

մշտական հանձնաժողովի նախագահ

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ:

(կազմը փոփ. 13.02.98 թիվ ՆՀՊ-888 հրամանագիր)

i

1.1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին համանախագահության կարգով ղեկավարել պետական հանձնաժողովի աշխատանքները:

/լրաց. 14.05.97 հրամանագիր/

i

2. Պետական հանձնաժողովին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրի իրականացման, այդ թվում` անհրաժեշտ օրենսգրքերի և կարևորագույն օրենքների ընդունման ժամանակացույցը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրի իրականացման նյութատեխնիկական ապահովման հարցերը:

4. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

05 փետրվարի 1997 թ.

ՆՀ-693

 

 

pin
ՀՀ Նախագահ
05.02.1997
N ՆՀ-693
Հրամանագիր